ՀՀ մշակույթի նախարարության ՙՄշակութային կանգառ՚ ծրագրի շրջանակում վերջերս Ստեփանակերտում էր Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ծրագրի նպատակն է նպաստել մշակութային կյանքի համաչափ զարգացմանն ու հասանելիությանը ՀՀ մարզերում և Արցախում:
Ղազախստանի ազգային արխիվի կինոֆոտո փաստաթղթերի եւ ձայնագրությունների բաժնի ղեկավար Ալլա Սեիթովա հիացմունքով է խոսում հայկական ճարտարապետական կառույցների մասին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:
Հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղի Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։