Կյանքը Լեռնային Ղարաբաղում (Արցախ), որն արդեն 26 տարի պայքարում է իր անկախության համար, առաջին հայացքից շատ քիչ բանով է տարբերվում Անդրկովկասի մյուս հանրապետություններից։ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հյուրանոցները, ռեստորանները և բազմաթիվ սրճարանները հաճախորդների պակաս չեն զգում։
Ամեն անգամ, երբ մոտենում են Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները, ինքդ քեզ հաշիվ ես տալիս, թե ինչ արեցիր անցնող տարվա ընթացքում...
2017թ. արդյունքներով աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու մրցաշարերում բարձր տեղեր նվաճած մարզիկները տարեվերջին ԼՂՀ Նախագահի նստավայրում արժանացան դրամական պարգևավճարների:
ՙ2017-ին Արցախի բոլոր շրջանների մեջ Շահումյանի շրջանը երիտասարդական ու մշակութային միջոցառումների կազմակերպման ակտիվությամբ գրավել է երկրորդ տեղը՚։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը։
ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի կողմից Մարտունու շրջանի Աշան գյուղի տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար դամբարան և մի քանի խեցանոթ է հայտնաբերվել, որի մասին հայտնվել է ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայությանը՚։
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգեւատրվել է ''Մարտական ծառայություն'' մեդալով։
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: