• Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  
ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Twitter
  • Երեքշաբթի, 11 Հուլիսի 2017
  • Print
  • Email

Վերջին տարիներին ԱՀ իշխանությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում երկրի գյուղատնտեսության, հատկապես այգեգործության զարգացմանը:

Օգտագործվում է Հայաստանի բազմամյա հարուստ փորձը, հրավիրվում են փորձառու մասնագետներ, ում խորհուրդներով  այգեգործությունն Արցախում առավել արդյունավետ է ընթանում: Անցյալ տարի մեր ընթերցողի ուշադրությանն էինք ներկայացրել գյուղատնտես և անտառագետ Գևորգ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցը: Փորձառու մասնագետի հետ համագործակցությունն էլ ավելի է սերտացվել: Նա բազմիցս հրավիրվել է մեր հանրապետություն, նրա հարուստ փորձը փոխանակելու նպատակով վերահրատարակության է նախապատրաստվում նրա ՙՆռենու, թզենու և արքայանարնջենու մշակությունը՚ և ՙՁիթենու մշակությունը՚ գրքերի նոր` ընդլայնված տարբերակը: Գյուղատնտեսի հետ զրուցեցինք Արցախում այգեգործության զարգացման խնդիրների և գրքի տպագրության մասին:

-Պարոն Մարգարյան, Ձեր վերջին այցը կապված էր գրքի ընդլայնված տարբերակի տպագրության հետ: Ո՞ւմ խնդրանքով է այն կյանքի կոչվում, ո՞վ է ֆինանսավորում:

-Գրքի ընդլայնված տարբերակը կյանքի կոչվեց Արցախում պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների, սիրող այգեգործների և ուսանողների խնդրանքով: Այն պետք է տպագրվի ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Մարդիկ խնդրեցին, նախարարի կողմից առաջարկություն եղավ, ես էլ սկսեցի ավելի շատ նյութեր հավաքել ոչ միայն նռենու, թզենու, արքայանարնջենու, այլև այլ պտղատու ծառերի մշակման, հատկապես մեր կլիմայական գոտիներում քիչ աճեցվող մի ծառատեսակի` ձիթենու մասին: Ուսումնասիրել եմ դրա ագրոտեխնիկական սորտերի աճեցման գաղտնիքները: Նպատակահարմար գտա, որպես քիչ տարածված և հեռանկար ունեցող մերձարևադարձային մշակաբույս, գրել դրա մասին, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ծանոթանալու այդ բույսի ագրոտեխնիկային: Իսկ որոշ գյուղացիական տնտեսություններ, այգեգործներ, ովքեր արդեն մշակում են ձիթենին, չգիտեն դրա վերամշակման, խնամքի ձևերը: Կարճ ու համառոտ ներկայացրել եմ այդ ամբողջը:

-Այսինքն` Արցախում արդեն կա՞ն ձիթենու այգիներ:

- Մարտունու, Ճարտարի շրջակայքում կան փոքրիկ այգիներ: Ճիշտ է, մասսայական ծառատնկումներ դեռ չկան: Բայց Հայաստանում և Արցախում, ընդհանուր առմամբ, մոտ 100 հեկտար ձիթենու այգիներ կան:

-Իսկ Հայաստանում առաջին ձիթենիները ե՞րբ են տնկվել:

-1949 թվականին, Նոյեմբերյանում: Լավ աճ են տվել, հաստաբուն ծառեր են դարձել, լավ բերք ապահովել: Հետո մի պահ` սեփականաշնորհումից հետո, կարծես անուշադրության մատնեցին: Բայց մի քանի տարուց տեղի քահանան 25 հեկտարի վրա վերականգնման աշխատանքներ իրականացրեց, և այդ այգիները նորից լավ բերք են տալիս: Այո, կլիմայական պայմանները ներում են ձիթենի աճեցնելուն: Դիմանում են մինչև 15-16 աստիճան ցրտին: Այգիներ կան նաև Մեղրու շրջանում: Մի հողատեր, օրինակ, Հունաստանից 3000 տնկիներ է բերել, տնկել, մշակել և հիմա բավականին լավ բերք է ստանում` տարին մոտ ութ տոննա: Մի զգալի մաս վաճառում է, մյուսն ինքն է մշակում և մատակարարում ռեստորաններին:

-Արցախում ձիթենու մշակության գործընթացն ի՞նչ փուլում է:

-Գործընթացն այդ քննարկման փուլում է: Մերձարևադարձային կուլտուրաների հետ մեկտեղ քննարկվում է նաև ձիթենու այգիների տարածումը: Իսկ նռենու այգիները հասնում են 800 հեկտարի: Դրանք զբաղեցնում են Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Ասկերանի շրջանների  դաշտային որոշ տարածքներ, որոնք հասնում են մինչև Արաքսի ափերը: Բոլոր դեպքերում, նոր գործընթաց է, և, բնական է, որ մարդիկ ուզում են հասկանալ, ինչքանով է դա եկամտաբեր, ինչ ռիսկերի հետ է կապված և սպառման շուկան ինչպես կձևավորվի:

-Իսկ թթենու այգիների մասին ի՞նչ կարծիքի եք: Ժամանակին Ղարաբաղի գյուղատնտեսության համար թթենու այգիները մեծ նշանակություն են ունեցել: Հիմա դժվար թե նման գնահատական կարելի է տալ: Ո՞րն է պատճառը, ըստ Ձեզ:

-Այո, Արցախի թթաստանները բարվոք վիճակում չեն: Հարկավոր է դրանք երիտասարդացնել: Հաստաբուն, ծերացած, մեծ մասամբ հիվանդ ծառերը չեն կարող լավ բերք տալ: Կրկնեմ` պետք է կամ երիտասարդացնել, կամ նոր տնկիներ տեղադրել: Բայց պետք է խիտ ու ցածրահասակ ծառեր մշակել, ագրոտեխնիկան ճիշտ կատարել: Այդ դեպքում մեկ միավոր մակերեսից շատ ավելի մեծ բերք կստացվի: Ընդհանրապես, խիտ տնկարկների ու ցածր ձևավորված ծառերի բերքատվությունը բարձր է լինում: Թութը այն պտուղն է, որը միշտ էլ պահանջարկ ունի: Իսկ պետական մակարդակով, խմբաքանակը մեծ լինելու դեպքում, կարող է օգնել արտահանել չորացրած թութը, դոշաբը, օղին, մուրաբան: Տեսեք ի՛նչ տեսականի կարելի արտահանել:

-Վերադառնանք ձիթենուն: Արցախում կա՞ն մենատնտեսներ, ովքեր ուզում են զբաղվել ձիթենու մշակությամբ:

-Ինչքան տեղեկացված եմ, շատ կան: Եվ այսօրվա դրությամբ նրանք արդեն հող են պատրաստում, հետաքրքրվում են ագրոտեխնիկայով, տնկիների պատվերներ են տալիս:

-Հնարավո՞ր է, որ մի հինգ տարուց հետո արդյունքը տեսանելի դառնա:

- Այո, մի հինգ տարուց հետո հնարավոր կլինի մինչև 50 հեկտար ձիթենիների այգիներ ունենալ: Հավատացեք, եկամտաբեր ճյուղ է: Խանութներից ինչ-որ տեղերում աճեցրած, վերամշակված ձիթունի զանազան տարաներ գնելու փոխարեն կկարողանաք ինքներդ վերամշակել, պահածոյացնել: Համոզված եղեք` դա ավելի համով է և ձեզ վրա շատ ավելի էժան կնստի: Ամենաօգտակարը մարդու օրգանիզմի համար կանաչ ձիթապտուղն է: Աշխատեք խանութից կանաչ ձիթապտուղ  գնել:

-Վերջին տարիներին Ձեզ բավականին հաճախ են հրավիրում Արցախ: 

-Նախ` ասեմ, որ ինձ հրավիրում են մասնագիտական խորհուրդներ տալու նպատակով: Եվ այն մարդկանց համար, ովքեր լրջորեն զբաղվում են այդ գործով կամ ուզում են զբաղվել, շատ անհրաժեշտ են խորհուրդները: Վերջին 2-3 տարիները ցույց տվեցին, որ բավականին արդյունավետորեն օգտվեցին այդ խորհուրդներից: Այստեղ իրականացվող գիտական աշխատանքներին եմ աջակցում: Ես դա Արցախի գյուղատնտեսության զարգացման համար եմ անում: Նաև ինձ համար է հետաքրքիր այդ տեսանկյունից Արցախ աշխարհը ճանաչել: Օրինակ, զարմանքի և ուրախության առիթ դարձավ, երբ համոզվեցի, որ հացահատիկային տնտեսությունն այստեղ արդեն կայացել է: Հայաստանի որոշ մարզեր պետք է գան և օրինակ վերցնեն:

-Ո՞ւմ և ինչի՞ շնորհիվ դա տեղի ունեցավ:

-ԱՀ վարչապետ Արա Հարությունյանի և գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի նախաձեռնության և լուրջ ջանքերի գործադրման շնորհիվ: Ճիշտ է, մինչ այդ էլ մեծ աշխատանք է տարվել ոլորտում, բայց վերջին տարիներին գործընթացը նոր որակ ստացավ, և հացահատիկի բերքատվությունը բարձր ցուցանիշներ ապահովեց: 

-Իսկ երիտասարդների շրջանում կա՞ն հետաքրքրվողներ: 

-Կան, բայց քիչ: Դա ցավոտ հարց է: Չգիտեմ, պատճառը որն է: Գո՞ւցե ցածր վարձատրությունը կամ աշխատատեղերի բացակայությո՞ւնը: Համենայն դեպս, ծանոթ լինելով ագրետեխնիկական ֆակուլտետի ուսանողների հետ, տեսնում եմ, որ նրանք չեն խորանում ոլորտի խնդիրների, գիտելիքների մեջ: Իսկ խոշոր հողատերերը, ովքեր ունեն մեկ հեկտար և ավելի հողամասեր, շահագրգռված են ավելի ու ավելի խորանալու: Նրանք գիտեն` ինչքան շատ իմանան, այնքան շատ բերք ու եկամուտ  կարող են ակնկալել: Այո, զարգացում տեսնում եմ, պարզապես փորձի, մասնագիտական գրականության պակաս կա: Ընդհանուր առմամբ, քիչ գրականություն կա, որ կարող է օգնել ոչ մասնագետին: Ճիշտ է, Հայաստանում էլ է քիչ տպագրվում, բայց այստեղ առավելապես է պակասը զգացվում:

-Շղթան միացավ: Նորից հրատարակման պատրաստվող Ձեր գրքի մասին: Ո՞ր փուլում է այն գտնվում և ե՞րբ կտպագրվի:

-Գիրքը, որը կպարունակի մոտ 170 էջ, արդեն պատրաստ է տպագրության: Իսկ եթե վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի մասին էջերն էլ ընդգրկվեն, ապա կդառնա 200-էջանոց մի ձեռնարկ, որն օգտակար կլինի ոչ միայն սիրող այգեգործների, այլև ուսանողների համար: Ֆինանսավորողն ԱՀ գյուղի գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն է:

-Ի մի բերենք ասվածը: Որո՞նք են այն գործոնները, որոնք էլ ավելի մեծ թափով կխթանեն այգեգործության զարգացումը:

-Նոր տեխնոլոգիաները, ճիշտ և ժամանակին կատարված ագրոտեխնիկական միջոցառումները և գիտելիքներով զինված երիտասարդ մասնագետները կարող են մեծ թափ հաղորդել այգեգործության զարգացմանը: Կան երիտասարդներ, շատերին անձամբ եմ ճանաչում, ովքեր ոչ մի ուրիշ տեղ չեն աշխատում, միայն իրենց հողատարածքում: Հասկացել են, որ եթե լավ խնամեն, լավ բերք  կստանան: Տարվա կտրվածքով մինչև 5-10 տոննա նուռ են հավաքում, թեկուզ կիլոգրամը 200 դրամով են վաճառում, լավ եկամուտ են ստանում: Կարողանում են և՜ ապրուստն ապահովել, և՜ տնտեսությունը զարգացնել, և՜ իրենց ընտանիքների խնդիրները լուծել: Ես Արցախում այդ ներուժը տեսնում եմ: Կարծում եմ` առաջիկա 3-5 տարիների ընթացքում կտրուկ կփոխվի իրավիճակը, և այգեգործությունն Արցախում մեծ զարգացում կապրի:

 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 672 անգամ
K2_TWEET

Ավելին

  • ՆԱ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՆԲԱՑԱՀԱՅՏԵԼԻՆ
  • ՙՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՇԽԱՏԵԼ ԵՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ՚
  • ՙԵՐԿՆՔԻ ՈՒ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ՚
  • ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ
  • ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
Ավելին այս կատեգորիայում` « ԳԱՐՈՒ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՀԱՍՑՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ »
Սկիզբ

FACEBOOK

Our page

TWITTER

Follow us!
 

GOOGLE+

Join our circle

RSS FEED

Subscribe now!
Facebook
Visualscope.com

Ամենադիտվածները

  • ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 2693 անգամ
  • ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ.  ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ. ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 1530 անգամ
  • Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018
    Դիտվել է 1232 անգամ
  • ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ  ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ  ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ  ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 637 անգամ
  • ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    Չորեքշաբթի, 28 Մարտի 2018
    Դիտվել է 635 անգամ
  • ԱՊՐԻԼՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 621 անգամ
  • ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    Ուրբաթ, 20 Ապրիլի 2018
    Դիտվել է 567 անգամ
  • ՙԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՍ ՔՈ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ՚
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 409 անգամ
  • 2018-Ի ԲԵՐՔԻ ՏԱԿ ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 406 անգամ
  • ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    Երեքշաբթի, 17 Ապրիլի 2018
    Դիտվել է 342 անգամ

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորե Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
 
Copyright 2015 by  www.artsakhtert.com  All rights Reserved