• Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
  
Ուրբաթ, 10 Մարտի 2017 11:40

ԱՄԵՆ ԻՆՉ ԳԼԽԻՎԱՅՐ

Twitter
  • Print
  • Email
прохождение Battlefield 4
эффективный менеджмент

Բաքուն խեղաթյուրում է կարգավորման էությունը

 Շաբաթվա սկզբին կայացավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այցը Մոսկվա, որի շրջանակներում, բացի ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, կայացավ նաև նրա ելույթը ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում։ Նախևառաջ, նա նշեց, որ լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը։ Չենք վիճի, հնարավոր է` դա այդպես էլ կա։ Սակայն Մամեդյարովն այնուհետև անցավ տվյալ առաջնահերթության իրագործման ուղիները լսարանին մեկնաբանելու գործին, մեկնաբանում, որը, առնվազն, չես անվանի անվիճելի։ Իսկ եթե խոսենք առավելագույնս կոնկրետ, ապա ադրբեջանական ձևով հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ նրա կողմից հնչեցված թեզիսները հանդիսանում են կարգավորման գործընթացի էության ամենաակնհայտ խեղաթյուրում։

Սուտն Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց արդեն դարձել է պարտադիր բնորոշիչ, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ, երբ խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին է։ Սկսենք նրանից, որ դիվանագիտական ակադեմիայում իր ելույթի ժամանակ որպես կարգավորման հիմնական խնդիր Մամեդյարովը նշեց հայկական զորքերի դուրսբերումն Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքներից։ ՙՑանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ գլխավոր հարցը հայկական զինծառայողների վերադարձն է իրենց զորանոցներ՚- առանց աչք թարթելու, անառարկելիորեն հայտարարել է նա։ Ընդ որում, իր խոսքը նախադրեց խորամանկ արտահայտությամբ, թե ՙնրանք, ովքեր զբաղվում են այս հակամարտության կարգավորմամբ, լավ գիտեն՝ ինչումն է հիմնական խնդիրը՚։ Բնականաբար, գիտեն, սակայն խնդրի նրանց իմացությունն արմատապես տարբերվում է խաղաղարար գործընթացի առաջնահերթությունների մամեդյարովյան մեկնաբանումից։ Չէ՞ որ ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ վերլուծական շրջանակների ներկայացուցիչները քաջատեղյակ են, որ կարգավորման հիմնական խնդիրը, ինչպես դա սահմանված է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակն է։ Այժմ չենք խոսի այն մասին, որ Արցախի ժողովուրդն արդեն որոշել է իր անկախ կարգավիճակը, և խոսք կարող է լինել միայն դրա միջազգային իրավաբանական ամրագրման մասին. սա առանձին զրույցի թեմա է։

Հարցը հիմա այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է կարգավորման տրամաբանությանն իսկ։ Ավելին՝ ողջամտությանը։ Այլ խոսքով, ալիևյան ռեժիմը, սովորույթի համաձայն, ամեն ինչ գլխիվայր է շրջում։ Իհարկե, պաշտոնական Բաքուն որքա՛ն կցանկանար հասնել հայկական զորքերի դուրսբերմանն ու, առավել հավանական է, դրանով էլ սահմանափակել հակամարտության լուծման գործընթացը։ Սակայն օրինաչափ հարց է ծագում՝ ինչպե՞ս կարելի է ընդհանրապես խոսել հայկական ուժերի դուրսբերման մասին, եթե հակամարտության վերջնական դադարեցման շուրջ համաձայնություն չկա։ Մամեդյարովը, սակայն, մոլուցքի մեջ, հաջորդ փուլում արդեն ՙիրենց հայրենի հողեր՚ է վերադարձնում ադրբեջանական հարկադիր վերաբնակներին, բնականաբար՝ ՙմոռանալով՚ կես միլիոն հայ փախստականների վերադարձի մասին, ովքեր ամենադաժան ձևով վտարվել են Ադրբեջանից։ Ինչպես ՙմոռացավ՚ և այն մասին, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, ամենից առաջ, կատարել միջազգային համաձայնությունները, մասնավորապես՝ կրակի դադարեցման մասին 1994թ. համաձայնագիրը, որն ադրբեջանական իշխանություններն սկսեցին խախտել նրա ստորագրումից գրեթե անմիջապես հետո։ Ու պետք է ասել՝ նման ընտրողական ամնեզիայով պաշտոնական Բաքուն արդեն վաղուց է տառապում։ 

Կարծում ենք` Ադրբեջանի իշխանությունները միշտ պետք է հիշեին այն տարրական ճշմարտությունը, որ լիարժեք կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը դադարեցնում են ցանկացած թշնամական գործողություններ և կատարում իրենց ստանձնած պարտավորությունները։ Դիվանագիտության այս այբուբենը յուրացնելը պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է գոնե նրա համար, որ վերացնի հակամարտության ՙիր՚ հետևանքները, որոնք նա, հակառակ կարգավորման տրամաբանությանը, դասում է հիմնական հարցերի շարքը։ Մինչդեռ Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմն ամեն կերպ խուսափում է համաձայնագրեր  կնքելուց, որոնք պայմաններ կստեղծեին հակամարտության հանգուցալուծման ուղիների որոնման համար։ Ըստ ժամանակի` վերջին օրինակը վիեննյան և սանկտպետերբուրգյան համաձայնագրերի տակ իր ստորագրությունը դնելուց Ալիևի հրաժարումն է, համաձայնագրեր, որոնք նախատեսում էին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում։ 

Պետք է ասել` այս հարցը, որն Ադրբեջանի չընդատվող զինված սադրանքների լույսի ներքո առանձնահատուկ հրատապություն է ձեռք բերում, Մամեդյարովը Մոսկվայում չշրջանցեց։ Բայց դարձյալ ամեն ինչ շրջեց։ Հայտարարելով, թե ադրբեջանական կողմը համաձայն է զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մոնիտորինգի անցկացմանը, նման ՙհամաձայնությունը՚ նա պայմանավորեց... դարձյալ հայկական զորքերի դուրսբերմամբ։ ՙՔանի դեռ հայկական զինված ստորաբաժանումները գտնվում են այդ հողերում, միջադեպերը կշարունակվեն՚,- ասել է Մամեդյարովը։ Այլ խոսքով` փաստորեն երաշխավորել Ադրբեջանի կողմից զինված ակցիաների շարունակումն ու լարվածության հետագա աճը` հաստատելու ՙհայկական զինծառայողների՝ իրենց զորանոցներ վերադառնալու՚ անհրաժեշտության մասին Բաքվի թեզիսի ճշմարտացիությունը։ 

Իսկ դա ոչ այլ ինչ է, քան շանտաժի քաղաքականության հերթական դրսևորում, որին միջազգային հանրությանը ենթարկում է ադրբեջանական կողմը։ Դա հատկապես ցինիկորեն է հնչում այն հանգամանքի հաշվառումով, որ  ասվել էր Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերից անմիջապես հետո։ Իսկ Ռուսաստանի նախարարը բառացիորեն ասել է հետևյալը. ՙՆերկա պայմաններում, նախքան կկարողանանք  բովանդակալից բանակցություններ վերսկսել, շատ կարևոր է հասնել իրավիճակի լարվածության նվազմանը, որը վերջերս սրվել է ՙգետնին՚, շփման գծում, և հանրային տարածքում՚։ Կարծում ենք` իր խրատական ասույթներով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չեղարկեց ռուսաստանցի գործընկերոջ բարի մտադրությունները։ 

 

Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Դիտվել է 549 անգամ
узнать прогноз погоды
оригинальные бизнес идеи
K2_TWEET

Ավելին

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը
  • ԱՊՐԵԼ, ՀԻՇԵԼ, ՊԱՀԱՆՋԵԼ
  • ՕԹԵՎԱՆԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ. ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
  • ՊԱՏԻԺ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
  • ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ` ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

Այլ թեմաներ

  • ԲԱՔՎԻՆ ՀԻՇԵՑՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
  • ՙԲԱՔՈՒՆ՚` ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՇՂԹԱՅԻ ՕՂԱԿ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԻՆՔՆԱԿՈՉԻԿՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ
  • ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ Ո՞ՒԺ
  • ԻՆՉՈ՞Ւ ԿԱՍՊԱՐՈՎԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ
Ավելին այս կատեգորիայում` « ԴԻՎԵՐՍԻԱ՝ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՅՑ ՙԱՊՐԻԼԻ՚ ՆԱԽՕՐԵԻՆ »
Մուտք գործեք մեկնաբանելու համար
Սկիզբ

FACEBOOK

Our page

TWITTER

Follow us!
 

GOOGLE+

Join our circle

RSS FEED

Subscribe now!
Facebook
Visualscope.com

Ամենադիտվածները

  • ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 2663 անգամ
  • ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ.  ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ. ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ` ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 1504 անգամ
  • Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    Երկուշաբթի, 23 Ապրիլի 2018
    Դիտվել է 907 անգամ
  • ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ  ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ  ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ  ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՄԵԾ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԵՂՈՒՄ Է ԾԱՆՈԹԱՑԵԼ
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 628 անգամ
  • ԱՊՐԻԼՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 610 անգամ
  • ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ  ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ
    Չորեքշաբթի, 28 Մարտի 2018
    Դիտվել է 592 անգամ
  • ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ Է ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ
    Ուրբաթ, 20 Ապրիլի 2018
    Դիտվել է 546 անգամ
  • ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՔԱՅԼՈՂ ԱՐՎԵՍՏ Է
    ԹԱՏՐՈՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՔԱՅԼՈՂ ԱՐՎԵՍՏ Է
    Երեքշաբթի, 27 Մարտի 2018
    Դիտվել է 454 անգամ
  • ՙԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ ԶԲԱՂՎԱԾ ԵՍ ՔՈ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ՚
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 394 անգամ
  • 2018-Ի ԲԵՐՔԻ ՏԱԿ ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
    Ուրբաթ, 30 Մարտի 2018
    Դիտվել է 391 անգամ

Օրացույց

« Ապրիլ 2018 »
Երկ Երեք Չորե Հինգ Ուրբ Շաբ Կիր
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

  • Գլխավոր էջ
  • Լուրեր
  • Պաշտոնական
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ և սպորտ
  • Սոցիալական
  • Մեր մասին
  • Կոնտակտներ
  • Խմբագրի սյունակ
 
Copyright 2015 by  www.artsakhtert.com  All rights Reserved