comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԵՐՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՅԴ ՎԵՐՆԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ, ՀԱՏԿԱՊԵՍ ԵՐԲ ԱՅԴ ՎԵՐՆԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ ՉԿԱ...

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Էս ի՞նչ բա­նի ենք, տիարք։ Չա­սեք` հարցս տե­ղին չէ։ Իս­կա­պես, էս ի՞նչ բա­նի ենք, էս ի՞նչ ի­րա­րան­ցում է, ի՞նչ պատ­րաս­տու­թյուն է։ Ա­սեմ` ո­չինչ չեմ հաս­կա­նում, ազ­նիվ չի լի­նի, ա­սեմ ա­մեն ինչ էլ հաս­կա­նում եմ, է­լի ազ­նիվ չի լի­նի։ Ես էլ եմ մի տե­սակ շփոթ­վել, խառն­վել, ինքս ինձ կորց­րել, մո­ռա­ցել ա­նե­լիքս ու ա­սե­լիքս։ Գի­տե՞ք ինչ, չեմ ու­զում, որ այս­պես լի­նի, տագ­նապ կա մեջս։ Մեկ էլ ե­րե­խա ժա­մա­նակ էի այս­պես, երբ օ­րե­րը ժա­մա­նա­կից շուտ սկ­սում էին ցր­տել, վա­խը մտ­նում էր մեջս, թվում էր փայ­տը չի հե­րի­քի, տու­նը չի տա­քա­նա, մի քա­նի տա­րի հա­գած վե­րար­կուն էլ բա­րակ է և ան­զոր ինձ պաշտ­պա­նել շան նման կծո­տող քա­մի­նե­րից ու ձյու­նա­խառն անձրևնե­րից։ Ե­րե­խա էի, բան չէի հաս­կա­նում։ Հի­մա ու­րիշ է, հի­մա, թվում է, ա­մեն ինչ էլ հաս­կա­նում եմ, բայց տագ­նա­պը ո՜չ մե­ծա­ցել է, ո՜չ էլ փոք­րա­ցել, նույնն է, և ինձ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն, երևում է, չու­նի։ Օ­րի­նա­կի հա­մար, երբ փոքր էի, հայրս, նկա­տե­լով իմ այդ ի­րա­րան­ցու­մը, ծի­ծա­ղե­լով ա­սում էր, որ վա­խե­նա­լու բան չկա, փայ­տը, չէ, չէ, ա­մե­նա­քի­չը մի եր­կու տա­րի կա­րող է հե­րի­քել, և ցուրտ քա­մի­նե­րը ո՜չ տուն կա­րող են մտ­նել, ո՜չ էլ իմ վե­րար­կուի տակ, ո­րով­հետև իմ վե­րար­կուն ձմե­ռա­յին է, հաստ, այն էլ՝ մա­քուր բր­դից։ 

Հի­մա ես նման բա­նը ինձ պի­տի ա­սեմ, ես էլ չեմ ա­սում, չեմ ա­սում, ո­րով­հետև չեմ կա­րո­ղա­նում, ուժս չի պա­տում։
Սո­վե­տերկ­րում մի հե­տաքր­քիր բան կար. տոն օ­րե­րին դպ­րոց էին բե­րում Մեծ Հայ­րե­նա­կա­նի վե­տե­րան­նե­րի, որ­պես­զի նրանք մեզ պատ­մեն ի­րենց հե­րո­սու­թյուն­նե­րի, ան­ցած ճա­նա­պար­հի ու մեր ան­ծայ­րա­ծիր հայ­րե­նի­քի մա­սին։ Դա պա­տե­րազ­մից ըն­դա­մե­նը քսան-քսան­հինգ տա­րի անց։ Եվ այդ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րը գա­լիս էին հե­նակ­նե­րով, ա­ռանց ձեռ­քի, կար­գին չէին էլ կա­րո­ղա­նում խո­սել, հա­զիվ էին ար­տա­բե­րում մի քա­նի բառն ու նա­խա­դա­սու­թյու­նը։ Եվ մենք այդ պատ­մու­թյուն­նե­րից բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ չէինք հաս­կա­նում, դա մեզ հա­մար նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի էր, մենք չէինք պատ­կե­րաց­նում, որ այդ մար­դիկ թշ­նա­մի են ոչն­չաց­րել, պայ­թեց­րել հա­կա­ռա­կոր­դի տան­կերն ու զրա­հա­մե­քե­նա­նե­րը, ա­ռանց վա­խե­նա­լու նետ­վել ա­ռաջ։ Իսկ երբ տանն ա­սում էին, որ նրանք բո­լորն էլ հո­րի­նե­լու մեծ վար­պետ­ներ են, այ­սինքն` նրան­ցից ոչ մեկն էլ պա­տե­րազ­մի ե­րե­սը չի տե­սել, և բո­լորն էլ ապ­րել են ֆրոն­տից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու, ես ա­վե­լի էի խճճ­վում իմ հար­ցե­րի ու չս­տա­ցած պա­տաս­խան­նե­րի ոս­տայ­նում։ Ու­րեմն ի՞նչ, պա­տե­րազմ չի՞ ե­ղել, ե­թե չի ե­ղել, ա­պա որ­տե՞ղ են պա­տե­րազ­մի մա­սին մեզ պատ­մող­նե­րի ոտ­քերն ու ձեռ­քե­րը, իսկ գու­ցե հենց այդ­պես էլ ծն­վել են...
-Դրանք բո­լորն էլ մեծ սու­տա­սան են, գրող մար­դը դրանց մոտ, հաշ­վիր զե­րո... բա՛...
Բայց այն, որ պա­տե­րազմ ե­ղել է, դա` հաս­տատ։ Մեր պատ­մու­թյան դա­սա­տուի ա­սե­լով` ու­ղիղ հինգ տա­րի մար­դիկ ի­րար կո­տո­րում էին, քա­ղաք­ներ ու գյու­ղեր վե­րաց­նում աշ­խար­հի ե­րե­սից։ Շա­տերն ըն­կան հե­րո­սի մա­հով։ Վե­րա­դար­ձող­ներն էլ հի­վանդ էին, հե­նակ­նե­րով, կես մար­մին, ա­ռանց աչ­քե­րի...
...Դրանք բո­լորն էլ ճշ­տի հերն ա­մեն օր մի քա­նի ան­գամ ա­նի­ծում են... ո՞ւմ հա­վա­տալ։ Ո՞վ է հաղ­թել այդ պա­տե­րազ­մում։ Միայն զոհ­ված­նե՞­րը... մի քիչ դժ­վար էր հա­վա­տալ։ Ստաց­վում է այս­պի­սի մի հա­նե­լուկ։ Պա­տե­րազ­մը մտել է յու­րա­քան­չյու­րի տու­նը, մենք դրա հերն ա­նի­ծել ենք, բայց ինչ­քան էլ փնտ­րում ենք, չենք գտ­նում հաղ­թող­նե­րին։ Չնա­յած հայրս ա­ռանց կաս­կա­ծե­լու բա­ցատ­րում էր՝ հաղ­թող­նե­րը հո­ղի տակ են...

Պա­տե­րազ­մից ե­կած Տիգ­րան քե­ռին էլ էր ա­սում, որ ին­քը շատ խի­զախ ըն­կեր­ներ է թո­ղել նե­մե­ցի ֆրոն­տում, որ շա՛տ-շատ ջա­հել-ջի­վան տղա­ներ են մնա­ցել տան­կե­րի տակ ու խրա­մատ­նե­րում, նույ­նիսկ գե­ղե­ցիկ աղ­ջիկ­ներ։ Իր թո­ղածն էլ ոտքն է, ջա­հե­լու­թյու­նը... Եվ մենք նկա­տում էինք, որ Տիգ­րան քե­ռին (ի դեպ, կուրծքն ամ­բող­ջու­թյամբ մե­դալ էր) չէր կա­րո­ղա­նում ծի­ծա­ղել, փոր­ձում էր, բայց չէր ստաց­վում, և ա­վե­լի էր տխ­րում...
-Դրանք սուտ ա­սե­լու գոր­ծում մեծ վար­պետ­ներ են... ոչ մե­կը դրանց հետ չի կա­րող մր­ցել...
Իսկ Բար­խու­դա­րյան Տիգ­րանն ա­սում էր, որ նե­մե­ցը շուն-շան տղա է... լավ զին­ված ու հագն­ված շան տղա... որ դրանց շո­րե­րին ու սա­պոգ­նե­րին փո­շի էլ չկար..., որ էդ նե­մեցն ախ ու վախ չու­ներ։ Ես, օ­րի­նա­կի հա­մար, մտա­ծում էի, որ ե­թե դրա ա­ռա­ջը չառ­նեմ, հաս­նե­լու է Շու­շի... Դե, Տիգ­րան տղա, ա­րի այդ­քա­նից հե­տո, ե­թե կա­րո­ղա­նում ես, ապ­րիր, մարդ­կանց աչ­քե­րին նա­յիր, մար­դա­մեջ դուրս եկ... ա­սա­ցի դա լի­նե­լու բան չէ, Տիգ­րա­նը կմեռ­նի, բայց այդ բա­նը թույլ չի տա...
Ես, իս­կա­պես, ի­րա­վունք ու­նեի մտա­ծե­լու, որ ե­թե նե­մե­ցը չի հա­սել Շու­շի, Տիգ­րանն իր գոր­ծը ա­րել է, ճիշտ է, ոտ­քը թո­ղել է ֆրոն­տում, բայց տղա­մար­դա­վա­րի կռիվ է տվել էդ շուն, շան տղա նե­մե­ցի հետ...
Դրա հա­մար էլ ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում հարց­նել՝ էս ի՞նչ բա­նի ենք, տիարք, էս ի՞նչ ենք ա­նում...
Ախր կար­գին գործ ենք ա­րել, տղա­մար­դա­վա­րի կանգ­նել ենք թշ­նա­մու ա­ռաջ, օ­րե­րով, ա­միս­նե­րով չենք քնել, հա­րա­զատ ու մտե­րիմ ենք կորց­րել, ըն­կել ու բարձ­րա­ցել ենք, զարկ­վել, հա­րու­թյուն ենք ա­ռել, մե­նակ տա­սի, քսա­նի դեմ ենք գնա­ցել, կի­սել ենք հա­ցի պա­տա­ռը... Մեր զար­կից չենք հրա­ժար­վել... և մենք ենք ա­րել մեր գոր­ծը, մե­նակ, ա­ռանց ու­րիշ­նե­րի օգ­նու­թյան, ա­ռանց օ­տար­նե­րի սպա­սե­լու...: Մեր դաշ­նա­կի­ցը մենք էինք...
Պա­տե­րազմն էլ էր մե­րը, պար­տու­թյունն էլ, հաղ­թա­նակն էլ, ա­վեր­ված գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը, քա­րու­քանդ տներն ու դպ­րոց­նե­րը... Եվ մենք դրան­ցից չէինք հրա­ժար­վում։ Ա­մեն մեկն էլ ուս ու­ներ բե­ռան տակ, շա­լա­կին էլ՝ եր­կիր..., ոչ մե­կը չէր հարց­նում, ի՞նչ գործ ու­ներ այս կող­մե­րում իջևան­ցին, գյում­րե­ցին, թա­լին­ցին... ոչ մե­կի մտ­քո­վը չէր անց­նում կանգ­նել Փա­րի­զից կամ ա­մե­րի­կա­նե­րից ե­կած իր եղ­բոր ա­ռաջ ու հարց­նել՝ ե­կել ես, որ ի՞նչ...
Հարց­ներ, կա­սեին` խել­քը թռց­րել է մար­դը և չգի­տի ինչ է կա­տար­վում աշ­խար­հիս ե­րե­սին։
Մի բան էլ ա­սեմ, չա­սեմ չի լի­նի, հատ­կա­պես որ թաքց­նելն ի­մաստ էլ չու­նի. մեզ շատ էին սի­րում, մեր գով­քը գնա­ցել, հա­սել էր աշ­խար­հի ա­մեն մի` ի­րեն հար­գող, իր տեղն ի­մա­ցող քա­ղաք ու եր­կիր, և այդ եր­կր­նե­րից ու քա­ղաք­նե­րից գա­լիս էին տես­նե­լու մեզ, մեզ հետ զրու­ցե­լու, մեր կող­քին կանգ­նե­լու... և հա­ճախ այն­քան շատ էին ե­կող­նե­րը, որ մեր տա­նը չէին տե­ղա­վոր­վում...
Բան չու­նեմ ա­սե­լու, հի­մա ա­վե­լի շատ են ե­կող-գնա­ցող­նե­րը, այ­սօր էլ բո­լո­րին տե­ղա­վո­րե­լու խն­դիր ու­նենք, սակայն  նրանց աչ­քե­րում չկան մեր այն օ­րե­րի փայլն ու կա­րո­տը, պատ­կա­ռանքն ու սե­րը, որ ա­ռա­տո­րեն հոր­դում էին նրանց խոս­քից, հա­յաց­քից ու ծի­ծա­ղից։
Ի­րա­վունք ու­նեմ, չէ՞, հարց­նե­լու, ին­չո՞ւ է այս­պես, այս ի՞նչ է պա­տա­հել մեզ բո­լո­րիս։ Ի­հար­կե, ի­րա­վունք ու­նեմ, դու էլ, նա էլ, ա­մեն մի հայ էլ այդ հար­ցը տա­լու ի­րա­վունքն ու­նի, կապ չու­նի` որ­տեղ է ապ­րում և ինչ լեզ­վով է խո­սում։ Կապ չու­նի նույ­նիսկ այս երկ­րի հա­մար ա­րածն ու չա­րա­ծը։
-Ու­րեմն, էդ նե­մե­ցի ֆրոն­տը, ոնց ա­սեմ, մեր էս քա­ղա­քից, որ ա­սեմ հա­զար ան­գամ մեծ էր, դու ա­սա, հա­րյուր հա­զար ան­գամ, բայց, դե, կարևո­րը դա չէր, կարևո­րը էն շան տղա նե­մեցն էր, իմ ա­ռաջ կանգ­նած... ա­սա­ցի` կամ ես, կամ` ին­քը, ես չս­պա­նեմ, ինքն է սպա­նե­լու, և ես, ինչ­պես տես­նում եք, ողջ և ա­ռողջ ձեր ա­ռաջ կանգ­նած եմ...
Ճիշտն ա­սած, իմ մո­րա­կան պապն էլ է գնա­ցել նե­մե­ցի ֆրոն­տը, մի եր­կու տա­րի էլ էդ ֆրոն­տը վերց­րել Մասկ­վա­յից, ինչ­քան կա­րո­ղա­ցել է, ինչ­քան ու­ժը պա­տել է, հե­ռաց­րել է, բայց մի ան­գամ էլ ուղ­ղա­կի չի հասց­րել մտա­ծել՝ կամ ես, կամ՝ էն շան տղա նե­մե­ցը... Եվ ըստ մեր հարևան, քեֆ­չի Մա­կա­րի տե­սու­թյան, իս­կա­կան հե­րո­սը հենց իմ Ռու­բեն պապն է, ոչ թե մեր ա­ռաջ այս­պես սուտ-սուտ կանգ­նած, այդ քա­մի­ներ քշո­ղը... պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օրն ինքն իր ո­տին կրա­կած վախ­կոտ Նա­զա­րը...
Չէ, ինչ­քան ի­րար մե­ղադ­րենք, այն­քան թու­լա­նա­լու ենք և տա­նուլ ենք տա­լու։ Ու­զում եմ ա­սել, քա­նի դեռ ժա­մա­նակ ու­նենք, պետք է այդ հի­վան­դու­թյու­նը ցաք ու ցրիվ ա­նել, վա­ռել ա­մե­նա­թեժ կրակ­նե­րի մեջ, հա­լա­ծել, քշել մեր տա­րածք­նե­րից։
Թե չէ, ա­սեմ` ինչ է տե­ղի ու­նե­նա­լու։ Մեր ամ­բողջ պա­տե­րազմն ան­ցած, է­լի մե­նակ տա­սի, քսա­նի դեմ կռիվ տված մե­կը, երբ վա­ղը փոր­ձի բա­ցատ­րել, որ ինքն ուղ­ղա­կի միշտ էլ հասց­րել է ա­ռա­ջի­նը կրա­կել, և կրծ­քին ըստ հար­գի շար­ված մե­դալ­ներն էլ երկ­րի գյու­ղերն ու քա­ղաք­ներն ա­զա­տագ­րե­լու հա­մար են, ոչ մե­կը չի հա­վա­տա­լու, ծի­ծա­ղե­լու էլ է։ Իսկ մի նոր քեֆ­չի Մա­կար, նոր ժա­մա­նակ­նե­րի մտա­ծո­ղու­թյանն ու տրա­մա­բա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան, հայ­տա­րա­րե­լու է, որ ա­մեն ինչ սուտ է, որ ո­չինչ ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում, և այդ ա­մե­նը պար­զա­պես քա­մի է, ո­րով­հետև հե­րոս­նե­րը եր­բեք պա­տե­րազ­մից չեն վե­րա­դառ­նում...
Հենց դրա հա­մար էլ ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում հարց­նել՝ էս ի՞նչ բա­նի ենք, տիարք... Պա­տաս­խա­նե­լը ա­մենևին էլ պար­տա­դիր չէ...