comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՇՏ ԽՈՍ­ՔՈՒԿ­ՌԻՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՏ ԽՈՍ­ՔՈՒԿ­ՌԻՎ

Ա­նա­հիտ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

 Ան­ծա­նոթ­նե­րից ստաց­ված հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը ես ընդ­հան­րա­պես չեմ կար­դում… Սո­վո­րու­թյուն չու­նեմ… Ջն­ջում եմ` և վերջ… Չէ, բան ու գործ չու­նեմ, ա­մեն պա­րապ-սա­րա­պի վրա ժա­մա­նակ ծախ­սեմ… Ա­ռանց այն էլ եր­բեք ժա­մա­նակս չի հե­րի­քում… Բայց վեր­ջերս ինձ ու­ղար­կած ՙսա­լամ՚-ը զգաս­տաց­րեց… Աչ­քի պո­չով, ինձ դա­վա­ճա­նե­լու պես, նա­յե­ցի հե­ռա­խո­սիս էկ­րա­նին…

-Ինչ­պե՞ս ես… Դուք եր­ջա­նի՞կ եք… Ա­վե­լի եր­ջա­նիկ, քան Ադր­բե­ջա­նի կազ­մո՞ւմ…
Զգաս­տա­ցա… Այս ի՞նչ սադ­րանք է…
-Ին­չո՞ւ եք ձեր խե­րից փախ­չում… Դուք գի­տեք, որ մենք չենք նա­հան­ջի… Դուք պատ­րա՞ստ եք մշ­տա­պես պայ­քա­րի մեջ գտն­վել… Գու­ցե հա­մա­ձայ­նեք ապ­րել ա­ռաջ­վա պե՞ս, Ադր­բե­ջա­նի կազ­մում… Այս պայ­քա­րը ձեզ եր­ջան­կու­թյո՞ւն կբե­րի… Միայն չսկ­սեք հե­քիաթ­ներ պատ­մել ձեր հա­զա­րա­մյա պատ­մու­թյան մա­սին: Ե­կեք ա­վե­լի ի­րա­տես լի­նենք…
…Սա ո՞վ է… Ի՞նչ կա մտ­քին… Խա­ղա­ղու­թյան ջա­տա­գո՞վ է, խեղ­ճուկ­րա­կի մե՞­կը, թե՞ գոր­ծա­կալ… Գու­ցե ջն­ջե՞մ… Բայց էկ­րա­նը կր­կին լու­սա­վոր­վում է…
-Հի­մա դուք ա­վե­լի՞ եր­ջա­նիկ եք… Ա­ռանց Ադր­բե­ջա­նի… Ձեր աղ­քատ ու քար­քա­րոտ երկ­րում… Եվ ինչ­պե՞ս պետք է ձեր աղ­քա­տու­թյամբ պե­տու­թյուն կա­ռու­ցեք…
Չէ, սրան մի լավ դաս տալ է պետք… Ընդ­հան­րա­պես, դաս տալն իմ իս­կա­կան մաս­նա­գի­տու­թյունն է, թե­պետ վա­ղուց այլ գոր­ծով եմ զբաղ­վում… Բայց է­լի եր­բեմն շա­րու­նա­կում եմ ՙդաս տալ՚ ո­մանց…
-Բարև… Ես լավ եմ, շատ լավ… Ձեզ հե­տաք­րք­րում է իմ խա­թար­ված եր­ջան­կու­թյու­՞նը… Դա սկս­վեց այն ժա­մա­նակ, երբ դեռևս Բաք­վում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին ինձ՝ գե­րա­զան­ցիկ ու­սա­նո­ղու­հուս, հրա­ժար­վե­ցին մտց­նել լե­նի­նյան թո­շա­կա­ռու ու­սա­նող­նե­րի ցու­ցա­կի մեջ միայն այն պատ­ճա­ռով, որ հայ եմ… Կամ գու­ցե այն ժա­մա­նակ, որ մեր ոչ­խա­րի հոտն ա­մեն տա­րի խաշ­նա­րած ցե­ղա­կից­նե­րիդ գո­ղոնն էր դառ­նում, ու հորս դա­տարկ­ված հա­յացքն ու ան­զոր կախ­ված ու­սերն իմ հի­շո­ղու­թյան մշ­տար­թուն ու­ղե­կից­ներն են դար­ձել… Իմ եր­ջան­կու­թյու­նը խա­թար­վեց, երբ ձեր օգ­նու­թյամբ ես և ինձ նման շա­տերն ա­նօթևան ու ա­նա­մու­սին մնա­ցինք… Եվ ին­չո՞ւ հան­կարծ ձեզ հե­տաք­րք­րեց իմ եր­ջան­կու­թյու­նը… Ա­յո՜, ես եր­ջա­նիկ եմ, որ ապ­րում եմ իմ պա­պե­րի այժմ ար­դեն ա­զատ և ան­կախ երկ­րում, որ իմ որ­դին հա­յե­րեն է թո­թո­վում, որ ա­մե­նուր հա­յե­րեն երգն ու խոսքն է թևա­ծում: Եր­ջա­նիկ եմ, որ հա­լալ քր­տին­քով եմ վաս­տա­կում իմ հա­նա­պա­զօ­րյա հա­ցը, և ոչ ոք չի նսե­մաց­նում ինձ հայ լի­նե­լուս հա­մար… Եր­ջա­նիկ եմ, որ դեռևս ապ­րում եմ, և ա­մեն 21-րդ օ­րը քի­միան կյանքս եր­կա­րաց­նում է ևս մեկ ամ­սով, նշա­նա­կում է՝ ես դեռևս ե­րե­սուն օր­վա կյանք ու­նեմ և կա­րող եմ ոչ միայն պայ­քա­րել մար­մինս լա­փող այս հի­մար հի­վան­դու­թյան դեմ, այլև աշ­խա­տել տպագր­վե­լիք գր­քիս վրա, սի­րել, ժպ­տալ, երկ­րիս հա­մար ինչ-որ օգ­տա­կար բան ա­նել… Էլ ինձ հար­ցեր չտաք…, թե չէ իմ պա­տաս­խան­նե­րից կպայ­թի ոչ միայն ձեր գլուխն ու խիղ­ճը, ե­թե ու­նեք, ի­հար­կե, այլ ճաք կտա ձեր ստա­հոդ, թարմ մո­գոն­ված պատ­մու­թյու­նը… Ես ձեզ չեմ պատ­մի իմ նո­յաս­տեղծ երկ­րի բազ­մա­դա­րյան պատ­մու­թյու­նը, փնտ­րեք աշ­խար­հի բո­լոր գրա­դա­րան­նե­րում, ան­ցեք Ա­նա­տո­լիա­յի ա­նա­պատ­նե­րով, փոր­ձեք կար­դալ ծե­րու­նի Մա­սի­սի հա­յաց­քը, իմ նա­խա­պա­պե­րի մա­սունք­նե­րով ի­մա­ցեք իմ երկ­րի տա­րի­քը, այլ ոչ թե ձեր նո­րա­թուխ գիտ­նա­կան­նե­րի սու­տու­պա­տիր հոդ­ված­նե­րով, ո­րոնց հա­մար նրանք ա­ռա­տո­րեն գի­տա­կան կո­չում­ներ են ստա­նում… Իսկ ո՞րն է ձե՜ր պատ­մու­թյու­նը… Այն ձեր պա­պից դե­նը չի անց­նում… Ցո՜ւյց տվեք ան­ցած դա­րե­րում մնա­ցած նրանց մա­սունք­նե­րի հետ­քե­րը գո­նե…
Մեր հո­ղե­րին տեր եք դար­ձել, բնակ­վում եք հա­յի շի­նած տնե­րում, հարս­տա­ցել եք մեզ­նից գո­ղաց­ված ինչ­քով ու ա­նա­սուն­նե­րով, ձեր ազ­գը գե­ղեց­կաց­րել գեր­ված հա­յու­հի­նե­րով, ու ե­թե մի լավ տնտ­ղե­լու լի­նենք ար­մատ­ներդ, յու­րա­քան­չյու­րիդ ե­րակ­նե­րում էլ հայ տա­տի ա­րյուն է հո­սում երևի… Գո­նե ա­մա­չեիք… Ի՞նչ ու­նեք ձե­րը, սե­փա­կա­նը… Հա­յի հո­ղին եք տեր դար­ձել, տար­բեր մանր ազ­գե­րի ինք­նու­թյու­նը ձեզ­նով ա­րել-ադր­բե­ջա­նաց­րել ու հա­րյուր տա­րում ազգ դառ­նա­լով՝ փոր­ձում եք խեղ­դել հա­յին… Ին­չի՞ մա­սին է ձեր ազ­գա­յին է­պո­սը… Կոր­կոտ պա­պի­կի՞… Գո­նե մի կար­գին բան ստեղ­ծեի՛ք… Իսկ մե­րը Սա­սուն­ցի Դավ­թի մա­սին է, նրա կամ­քի, ու­ժի, պայ­քա­րի մա­սին… Իսկ Քուռ­կիկ Ջա­լա­լին ար­դեն կա­տա­ղած կտ­րել է կա­պը… Ու Փոքր Մհերն ար­դեն դուրս է ե­կել քա­րայ­րից…

Զգու­շա­ցե՜ք…
Ձեր էդ տաք, նավ­թա­հոտ հե­ռու­նե­րից ճո­ռոմ-ճո­ռոմ որ հար­ցեր եք տա­լիս, մտ­քիդ ու խել­քիդ ու­րիշ հարց չի թա­ռո՞ւմ… Չե՞ք մտա­ծում, թե էս մի բուռ ժո­ղո­վուր­դը մեր էս մի քա­նի մի­լիո­նին ո՞նց հաղ­թեց… Չե՞ք հարց­նում, թե շուրջ­բո­լո­րը շր­ջա­փա­կել ենք, մե­նակ օդն էր ձրի, էս դուք ո՞նց գո­յատևե­ցիք… Հարց­նում ես, թե ո՞նց ենք մտա­դիր պե­տու­թյուն կա­ռու­ցե­լու, ո՞նց ենք եր­կիր պա­հե­լու… Մենք մտա­դիր չենք դառ­նալ, մենք պե­տու­թյուն դա­ռել ենք, ար­դեն 30 տա­րի ա­ռաջ ենք դա­ռել, երբ հա­յին մոր­թե­ցիք Բաք­վում, երբ հա­յին լլ­կե­ցիք Սում­գա­յի­թում, երբ ու­սա­նող եղ­բայրս Կի­րո­վա­բադ դար­ձած Գան­ձա­կից մա­զա­պուրծ հա­սավ Երևան, որ հասց­նի դիպ­լո­մի հա­մար քն­նու­թյուն հանձ­նել… Ու հե­տո գա ու քեզ Ակ­նա­յի տակ մի լավ շնա­թակ տա… Մի լավ դնգս­տի իր զոհ­ված ըն­կեր­նե­րի, իր ա­վեր­ված գյու­ղի, վառ­ված հայ­րա­կան տան, թա­լան­ված ինչ­քի հա­մար… Որ դու հեռ­վից ոռ­նաս ու ե­րե­սուն տա­րի հե­տո հա­մա­կարգ­չի առջև նս­տած ինձ ՙխո­րին մտած­ված՚ հար­ցեր ուղ­ղես… Ու չու­զե­նաս հա­վա­տալ երկ­րիս հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյա­նը… Տեղդ տաք է, շատ տաք, ու ձայնդ էլ տաք տե­ղից է գա­լիս… Իսկ իմ եղ­բայ­րը ե­րե­սուն տա­րի զին­վո­րա­կան սա­պոգ­նե­րը չի հա­նել ու ոտ­քը մի նուրբ կո­շի­կի կա­րոտ է… Չի հա­նել, որ մենք պե­տու­թյուն դառ­նանք… Ու պատ­րաստ է ե­րե­սուն տա­րի էլ չհա­նել… Որ մեր գերբ ու բա­նակ, դրոշ ու հիմն ու­նե­ցող պե­տու­թյու­նը, որ քար­տե­զի վրա լոկ մի կետ է, քո՝ քար­տե­զի վրա տերևա­չափ պե­տու­թյու­նից ա­վե­լի լավ երևա, ա­վե­լի ճա­նաչ­ված ու հարգ­ված լի­նի… Մեր ա­վե­րակ­ված ու նո­րեն կա­ռուց­վող գյու­ղե­րի, մեր քա­ջա­րի բա­նա­կի, իմ Արծ­վիկ եղ­բոր ե­րե­սուն տար­վա չհան­ված սա­պոգ­նե­րի հաշ­վին… Ու, ի­մա­նա՜ս, մենք դրա­նով ենք ու­ժեղ… Քո երկ­րի զին­վոր­նե­րի նման մե­րոնց չեն քշում սահ­ման պա­հե­լու, նրանք ի­րենք են գնում ի­րենց մայ­րե­րի ու քույ­րե­րի պա­տի­վը պաշտ­պա­նե­լու… քան­զի գի­տեն, որ ի­րենց թի­կուն­քը Մռավ սա­րի պես ա­մուր է, իսկ վերևից Տի­րոջ աջն է պա­հա­պան… Այդ Հա­վա՜­տը նրանց վեր հա­նեց Շու­շիի ժայ­ռերն ի վեր, այդ հա­վա­տո՜վ զին­ված ձե­րոնց քշե­ցին Ա­րաք­սից այն կողմ… Ու­րի­շի հո­ղը Հայ­րե­նիք չի դառ­նա,- շատ էլ ճիշտ են ա­սել… Մի՜ աղ­տո­տեք մեր սուրբ հո­ղը ձեր գաղջ շն­չով… Ձեր Ալ­լա­հին մեր Տի­րոջ հետ մի՜ խառ­նեք… Մի՜ կա­րո­տեք Շու­շիի ձեր տա­նը, այն իմ հայ նա­խա­պա­պի ձեռ­քով է շին­ված… Հի­մա ես՝ նրա ծոռն եմ ապ­րում այս­տեղ, քո ձեռ­քով վառ­ված իմ տան փո­խա­րեն ես հա­յե­ցի շունչ եմ տա­լիս նրան… ու չփոր­ձես կր­կին ոտք դնել այս­տեղ… Այ­գին ծաղ­կուն դրախտ եմ դարձ­րել… Վար­ձածդ զբո­սաշր­ջի­կին հենց էդ­պես էլ ապ­սպ­րել եմ, որ քեզ ա­սի. ՙՈւշքդ ետ չպա­հես, ես քե­զա­նից լավ եմ խնա­մում ու սի­րում էս հո­ղը՚… Էս ծա­ռերն ի­րենց տն­կող պա­պիս կա­րոտն ին­ձա­նից են առ­նում… Դեռ ծա­ռի ար­մա­տը ծնող կո­րիզն է հի­շում պա­պիս ա­փե­րի հո­տը… Ծաղ­կած բա­լե­նի­նե­րի ու խն­ձո­րե­նի­նե­րի բուր­մուն­քը սր­բել-տա­րել է շունչդ… Ա­մե­նուր ծաղ­կա­հան­դես է, ու ար­տա­սահ­ման­ցի ան­կոչ հյուրս թույ­լտ­վու­թյուն է խնդ­րում քեզ հա­մար լու­սան­կա­րել պար­տեզս… Հե­տո նա իր գր­քում կգ­րի, որ Բաք­վի բուլ­վա­րի մի ռես­տո­րա­նում նս­տած, քեզ հիա­ցած պատ­մել է մի քա­նի տաս­նյակ տա­րի քո­նը ե­ղած սի­րուն պար­տե­զի ու նույն­քան սի­րու­նիկ շու­շե­ցի հա­յու­հու մա­սին… Ու դու ֆրան­սիա­կան կո­նյա­կի՞ց, թե կա­րո­տից խո­նա­վա­ցած աչ­քե­րով կհա­վե­լես, որ հայրդ շատ էր սի­րում իր ըն­կեր­նե­րի հետ այդ այ­գում նար­դի խա­ղալ… Տու­րիստ լրագ­րո­ղը հաս­տատ կհի­շի իմ ապ­սպ­րան­քը, սա­կայն աչ­քիդ գրող չդառ­նա­լու հա­մար չի հա­ղոր­դի քեզ իմ ա­սա­ծը… Խա­վիա­րով հա­ցի կտո­րը դեմ կառ­նի բկիդ ու կուլ չի գնա… ու դու կհաս­կա­նա՞ս, ար­դյոք, որ իմ Շու­շին, իմ Ար­ցա­խը, իմ հայ­րա­կան տունն էլ է ա­հա այդ­պես բկիդ մնա­ցել ու մնա­լու է… Մնա­լու է բո­լոր նրանց բկին, ով­քեր աչք են տն­կե­լու այս մի բուռ հո­ղակ­տո­րի վրա… Ու չես էլ հաս­կա­նա, որ Խա­զա­րի ջրերն ան­գամ ան­զոր են վե­րաց­նել քո գաղջ ոչ­խա­րա­հո­տը, Բաք­վի երկ­նա­քեր­նե­րի որ հար­կում էլ ապ­րե­լիս լի­նես… Գնա, հա­վա­քիր սուտ պատ­մու­թյուն հո­րի­նող վայ-պատ­մա­բան­նե­րիդ ու միա­սին ՙֆիքր ա­րեք՚ աշ­խար­հի խեր ու շա­ռի մա­սին… Ու փոր­ձեք ապ­րել ա­ռանց մեզ… ձեր ին­չի՞ն են պետք մեզ նման ՙվատ՚ հարևան­նե­րը…
Բա­րով մնաք ձեր տա­փաս­տան­նե­րում…