comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՍ ԷԼ ՍՏԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՍ ԷԼ ՍՏԻ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շատ բան չեմ ա­սե­լու, ձեր ժա­մա­նա­կը չեմ ծան­րա­բեռ­նե­լու ա­վե­լորդ ման­րա­մաս­նու­թյուն­նե­րով ու բա­ցատ­րու­թյուն­նե­րով, ինչ­քան էլ զգաց­վի դրա կա­րի­քը, մի բան, ո­րը հա­ճախ նկա­տե­լի ու ըն­դուն­ված պատ­կեր է ՙժա­մա­նա­կա­կից՚ կոչ­վող լրագ­րու­թյան տա­րած­քում։ Եվ ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէ, որ տա­րի­նե­րի հետ գրե­լը դժ­վա­րա­նում է, որ բա­ռերն ա­վե­լի ու ա­վե­լի ծանր են շն­չում ու դա­դա­րում են կա­տա­րել քո հրա­ման­նե­րը, որ գրա­ծիդ տակ եր­կյու­ղա­ծու­թյամբ են տե­ղադր­վում ա­նուն-ազ­գա­նունդ, պա­տա­հում է նույ­նիսկ օ­րեր շա­րու­նակ մտա­ծե­լուց հե­տո։ Ծի­ծա­ղե­լի ու զար­մա­նա­լի բան է, կար­ծես, պար­տա­դիր 60 տա­րի պի­տի ապ­րեի` հաս­կա­նա­լու հա­մար շատ սո­վո­րա­կան, անն­կա­րագ­րե­լի պար­զու­նակ մի ճշ­մար­տու­թյուն. որ խղ­ճով գրե­լը, ազ­նիվ գրե­լը, շնորհ­քով գրե­լը խի­զա­խու­թյուն է։ Իսկ ան­դա­դար գրող­նե­րը, խոս­տո­վա­նենք, շատ են, ա­նա­սե­լի շատ, այն­քան շատ, որ հա­ճախ, թվում է, բո­լորն էլ գրում են, պա­րապ մարդ չկա, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ ու­րիշ գոր­ծով զբաղ­վող չկա։ Գրում են` ինչ ու­զում են, ինչ­պես ցան­կա­նում են, որ­տեղ պա­տա­հի։ Ա­մեն օր ոտ­նա­հար­վում է լրագ­րու­թյան, մի ժա­մա­նակ կար­գին մշակ­ված գայ­թակ­ղիչ տա­րածք­նե­րը։ Գրի­չը դուրս է մղ­վել գա­ղա­փա­րի, պե­տա­կան մտա­ծո­ղու­թյան, սկզ­բուն­քի ու ա­նանձ­նա­կա­նի հա­մա­կար­գից։ Ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը դար­ձել է ան­տե­սա­նե­լի ու ան­շո­շա­փե­լի երևույթ, դա­րե­րով մշակ­ված ար­ժեք­նե­րը մատն­վել են ան­տար­բե­րու­թյան ու ար­հա­մար­հան­քի։ Տի­րու­թյուն ա­նո­ղը հա­ճախ օ­տա­րա­ծին չա­փա­նիշ­ներն են։ Մենք ա­նընդ­հատ հե­ռա­նում ենք ինք­ներս մեզ­նից, մենք մեզ դա­վա­ճա­նում ենք, և մեր մա­տու­ցա­ծի մեջ հա­ճախ բա­ցա­կա­յում են հի­շո­ղու­թյու­նը, տե­սա­կը, երկ­րա­շեն ցավն ու սե­րը...

Վա­խե­նում եմ... Չգի­տեմ որ­տեղ ենք մնա­ցել... Ա­վե­լի հաս­կա­նա­լի բան ա­սեմ. մեր հա­ցի մեջ ցո­րե­նը քիչ է, ա­ղը քիչ է, ձեռ­քի ջեր­մու­թյու­նը քիչ է, մեր հա­ցը չի կշ­տաց­նում... Մեր բա­ռը, ե­թե ու­զում եք ի­մա­նալ, չի ծոց­վոր­վում, չի պտ­ղա­վոր­վում...
Կռիվ չկա, խա­ղա­ղու­թյու­նը շատ է, ա­վե­լի ճիշտ, խա­ղա­ղու­թյան ա­վել­ցու­կի ձե­ռը կրակն ենք ըն­կել...
Գե­նե­րալ խոսք չու­նենք, ոչ էլ գն­դա­պետ, մեր ա­մեն մի խոս­քը, լա­վա­գույն դեպ­քում, շար­քա­յին է... ա­ռանց հրա­մա­նա­տա­րի մար­տա­դաշ­տում հայ­տն­ված... մե­նակ, խա­ղա­ղու­թյա­նը սի­րա­հար­ված...
Ի՞նչ ենք ա­նե­լու, ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու...
Ընտ­րու­թյուն­ներ, նոր նշա­նա­կում­ներ, հա­րուստ­ներ ու աղ­քատ­ներ, ով ինչ ա­սաց, ին­չու ա­սաց, ինչ­պես ա­սաց, ով ում հան­դի­պեց, պաշ­տո­նյա­նե­րի հա­գու­կապ, նս­տել-վեր­կե­նալ, նոր գներ, թան­կա­ցում­ներ... քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րի փորձ... Ա­մե­նա­քի­չը՝ սահ­ման, խրա­մա­տում կանգ­նած զին­վոր, երկ­րի դռ­նե­րը թա­կող թշ­նա­մի... Ա­նի­մաստ էլ է ա­սել, մեկ-մեկ այն տպա­վո­րու­թյունն է, որ դր­սե­րում թշ­նա­մի չու­նենք, որ մեր թշ­նա­մուն փնտ­րում ենք մայ­րա­քա­ղա­քի փո­ղոց­նե­րում, բա­կե­րում, խա­նութ­նե­րում ու տնե­րում, պե­տա­կան հիմ­նարկ­նե­րում ու աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում... գյու­ղե­րում ու փոք­րիկ բնա­կա­վայ­րե­րում... Ա­մե­նա­տա­րօ­րի­նակն ու զա­վեշ­տա­լին` բո­լո­րը կա­րող են և պատ­րաստ են եր­կիր ղե­կա­վա­րել, ա­ռաջ­նոր­դել տա­ռա­պյալ ժո­ղովր­դին, իսկ ե­թե պա­հանջ­վի, հա­նուն այդ ժո­ղովր­դի ու երկ­րի կա­խա­ղան բարձ­րա­նալ... Ու­զում եմ ա­սել՝ նա­հա­տակ­վել... Եվ, ա­մե­նա­զար­մա­նա­լին, մինչև այդ նոր ղե­կա­վա­րը, հան­կարծ պարզ­վում է երկ­րում ո­չինչ չի ար­վել, տուն չի շին­վել, սահ­ման չի պահ­վել, ա­մեն ինչ ե­ղել է սուտ, հո­րին­ված, կեղծ... ոչ մե­կը չի հա­մա­ձայ­նել ա­սել՝ վեր կաց և եկ իմ ետևից...
Եվ, պարզ­վում է, հի­շո­ղու­թյունն էլ սուտ կա­տե­գո­րիա է, ընդ­հան­րա­պես, չկա նման բան, այ­սինքն, ե­թե մե­կը կապ ու­նի հի­շո­ղու­թյան հետ, դա, հաս­տատ, ժո­ղո­վուր­դը չէ... Եվ ան­հար­մար էլ է ա­սել, բա­ցար­ձա­կա­պես այդ ժո­ղովր­դի վե­ջը չէ, ինչ­պի­սինն ես ե­ղել ե­րեկ, ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ և ինչ­պես ես ապ­րել։ Ոչ մի խն­դիր։ Ինչ­պես ա­սում են՝ նոն պրոբ­լեմ։ Դու ա­ռա­քյալ ես... ու­ղարկ­ված... միա­կը...

Եր­բեք չես բռ­նա­ցել, չես պատ­ժել, չես ար­հա­մար­հել ու ճն­շել, եր­բեք չես լքել ա­նանձ­նա­կա­նի տա­րածք­նե­րը։
Իս­կա­պես, վա­խե­նա­լու բան է...
Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այդ­պես չէր։ Ա­մեն ինչ հս­տակ էր, շո­շա­փե­լի, ա­վե­լոր­դու­թյուն չկար։ Լրագ­րո­ղի ներ­կա­յու­թյունն ա­ռա­ջին գծում ո­գե­ղեն հաց էր, զին­վո­րի խոս­քը թեր­թի է­ջե­րում ու հե­ռուս­տաէկ­րա­նին՝ թի­կուն­քը պինդ պա­հող գա­ղա­փար։ Կա­րե­լի է ա­սել՝ է­լի ո­գե­ղեն հաց։ Սխալ­վելն ան­թույ­լատ­րե­լի էր, ար­գել­ված, դա­վա­ճա­նու­թյան նման։ Դա նոր ձևա­վոր­վող ստո­րա­բա­ժա­նում էր՝ ա­նընդ­հատ մշակ­վող կարգ ու կա­նո­նով, ըն­թաց­քի մեջ հաս­տատ­վող սկզ­բունք­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով, ա­նընդ­հատ կա­տա­րե­լա­գործ­վող, միշտ զգոն ու զո­րեղ։ Մի բան, որ, բնա­կա­նա­բար, չկար մինչև պա­տե­րազմն ու չկար նաև պա­տե­րազ­մից հե­տո: Ե­թե կար էլ, ոչ ամ­բող­ջա­կան, ոչ այն­քան մշակ­ված ու կա­րե­լի է ա­սել՝ դաշ­տա­յին։
Զին­վո­րին հաց ու­ղար­կո­ղին, թի­կուն­քում օր ու գի­շեր բա­նո­ղին, ե­րե­խա մե­ծաց­նո­ղին այլ բան մա­տու­ցեինք, հաղ­թե­լը կդժ­վա­րա­նար, ցա­վին դի­մա­նալ չէր լի­նի, հա­վա­տը կլի­ներ խա­խուտ ու բզկտ­ված։ Ու­զում եմ ա­սել` խոս­քը զեն­քի նման գործ էր ա­նում և վայ էն լրագ­րո­ղին, ով կա­տա­րյալ չէր տի­րա­պե­տում այդ զեն­քին, ով դի­պու­կա­հար չէր, հա­տուկ­ջո­կա­տա­յին։ Այդ ստո­րա­բա­ժա­նումն էլ ու­ներ իր շար­քա­յի­նը, իր սպա­յա­կան կազ­մը, իր գե­նե­րալ­նե­րը...
Եվ ա­մեն օր գործ կար ա­նե­լու, կան­գա­ռը նա­հանջ էր, հա­պա­ղե­լը՝ բար­ձուն­քի հանձ­նում, փա­խուստ... Ա­մեն ինչ չէր, որ թույ­լատր­վում էր, որ կա­րե­լի էր, բո­լո­րը չէին, որ դի­մա­նում էին, որ կա­րո­ղա­նում էին հաղ­թա­հա­րել, ընկ­նել ու բարձ­րա­նալ, զարկ­վել, բայց ապ­րել...
Զոր­քի հետ, զոր­քի ետևից, նաև՝ ա­ռանց զոր­քի, մե­նակ... Աշ­խար­հին ի տես... ազ­նիվ, ճշ­մա­րիտ... Տի­րոջ ի­րա­վուն­քով, տի­րոջ պա­հան­ջով... ՙմի­ջազ­գա­յին հան­րու­թյուն՚ կոչ­վա­ծից ո­չինչ չս­պա­սե­լով...
Դա իմ պա­տե­րազմն էր... ինձ պար­տադր­վա­ծը... իմ մղե­լի­քը... Ու­րի­շը կխան­գա­րեր, ու­րի­շը կա­րող էր շե­ղել և զր­կել հաղ­թե­լու շնորհ­նե­րից...
Ո­րով­հետև մենք մի ե­զա­կի ան­գամ հա­մոզ­վել էին, որ մե­նակ պի­տի ա­նեինք մեր գոր­ծը, որ մենք դա­տա­պարտ­ված ենք ա­զա­տագ­րե­լու, փա­ռա­վոր է­ջեր գրե­լու, զո­րա­նա­լու և պար­տադ­րե­լու...
Ու­զում եմ ա­սել` էս մենք, էս էլ՝ դուք...
Հենց այն օ­րե­րին էլ հա­մոզ­վե­ցինք, որ ՙԱշ­խարհ՚ կոչ­վող ա­ռեղծ­վա­ծը միշտ էլ ապ­րել է իր օ­րենք­նե­րով ու շա­հե­րով, իր անձ­նա­կա­նով, մենք՝ մեր։ Ցա­վոք, հա­ճախ ոչ մենք ենք նրան հաս­կա­ցել, ոչ էլ նա՝ մեզ։ Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ մենք ուղ­ղա­կի ցան­կա­ցել ենք հա­վա­տալ, որ նա պատ­րաստ է օգ­նել մեզ, պատ­րաստ է կանգ­նել մեր կող­քին, պատ­րաստ է, ծի­ծա­ղե­լի է ա­սել, պատ­ժել՝ մե­ղա­վո­րին և մի օր, ան­կաս­կած, այդ­պես էլ լի­նե­լու է։ Եվ երբ օ­տար մե­կը, կապ չու­նի բրի­տա­նա­ցի, ֆրանկ, ա­մե­րի­կա­ցի, շվեդ, մխի­թա­րել է ինձ, մի քա­նի ժամ էլ կանգ­նել է կող­քիս, ես աստ­վա­ծաց­րել, պաշ­տել եմ նրան, հե­րո­սաց­րել, հա­մոզ­ված, որ հենց ամ­բողջ աշ­խարհն է ինձ հետ, այն էլ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ան­շա­հախն­դիր...
Մի շատ լավ բան ա­սեմ։ Ի­րար հա­ջոր­դող փոր­ձու­թյուն­նե­րը լա՛վ էլ հա­սու­նաց­րել են մեզ, և մենք այդ ԱՇ­ԽԱՐՀ կոչ­վող գայ­թակ­ղու­թյան ա­ռաջ կանգ­նած ենք հպարտ, ի­մաս­տուն, կոփ­ված, մեր խն­դիր­նե­րը միայ­նակ լու­ծե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ և նոր պա­տե­րազ­մի պատ­րաստ և, ա­վե­լի քան եր­բեք, իր աշ­խար­հի հետ հաշտ, ան­պա­հանջ, մեր շա­հե­րով, մեր փի­լի­սո­փա­յու­թյամբ, մեր ըն­կա­լում­նե­րով։ Շա­րու­նա­կեմ, թե­պետ ա­սածս կա­րող եք նաև չըն­դու­նել, այդ զա­ռա­մյալ ծե­րու­նին վա­ղուց նն­ջում է իր ա­նընդ­հատ վե­րա­նո­րոգ­վող ճո­ճա­թո­ռին՝ ա­մենևին էլ չգու­շա­կե­լով, որ կոր­ծա­նիչ պա­տե­րազ­մը վա­ղուց ար­դեն հա­սել է ի­րեն, և ի վի­ճա­կի չէ մտա­ծել, որ փրկ­վել չի լի­նե­լու, որ միակ փրկ­վո­ղը լի­նե­լու ենք մենք, միայն ու միայն մենք։ Ո­րով­հետև այդ մենք կա­տա­րե­ցինք Աստ­ծո պատ­վի­րա­նը և չե­րե­րա­ցինք մեզ վրա ե­կող­նե­րի քա­նա­կից և կռիվ տվե­ցինք Երկ­նա­յի­նի ու­ղեկ­ցու­թյամբ՝ մաք­րա­մա­քուր պա­հե­լով դաշ­տեր ու այ­գի­ներ, քա­ղաք­ներ ու գյու­ղեր, վան­քեր ու ամ­րոց­ներ։ Այդ մենք եր­կի­րը դարձ­րինք Նո­յյան տա­պան...
Եվ, քա­նի տեղն է, շա­րու­նա­կեմ խոսքս. ես եր­բեք սուրս պա­տյան չեմ դնե­լու, ո՜չ այ­սօր, ո՜չ վա­ղը, նույ­նիսկ ե­թե լսեմ, որ աշ­խար­հում ոչ մի զի­նյալ չկա, որ ան­ցել են պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­նե­րը։ Ես միշտ էլ սուր եմ կրե­լու, իբրև Հի­սու­սի ա­շա­կերտ, իբրև ա­մե­նա­խա­ղա­ղա­սերն աշ­խար­հում... Իսկ, բան է, ե­թե այդ նույն աշ­խար­հը հու­սա­հատ, չհա­վա­տա­լով օգ­նու­թյուն խնդ­րի ինձ­նից, ես ա­մեն ինչ մո­ռա­ցած օգ­նե­լու եմ նրան, ես նրան փր­կե­լու եմ, և ա­սեմ ին­չո՞ւ, ո­րով­հետև ես այլ կերպ չեմ կա­րող, ո­րով­հետև դա է իմ ա­ռա­քե­լու­թյու­նը...
Կա­րող եք և ի­րա­վունք էլ ու­նեք հարց­նել` ինչ կապ ու­նի այս ա­մե­նը լրագ­րու­թյան հետ։ Դա­սա­կան լրագ­րու­թյան հետ՝ ոչ մի։ Բայց մենք այդ դա­սա­կան լրագ­րու­թյամբ տա­նուլ կտա­յինք։ Մեզ ու­րիշ լրագ­րու­թյուն է հար­կա­վոր, և մենք ստեղ­ծե­ցինք այդ լրագ­րու­թյու­նը՝ հենց խրա­մա­տում, դաշ­տա­յին հոս­պի­տալ­նե­րում, ա­վեր­ված գյու­ղե­րում ու բնա­կա­վայ­րե­րում, մեր զարկ­ված ըն­կեր­նե­րին ճա­նա­պար­հե­լիս...
Հի­մա էլ, երբ բա­վա­կա­նին ժա­մա­նակ է ան­ցել այդ օ­րե­րից, ապ­րա­ծի վա­վե­րագ­րու­թյունն ու­սում­նա­սի­րե­լիս, չենք ա­մա­չում, ա­վե­լին, հա­մոզ­ված ենք, որ ճիշտ ենք ապ­րել, որ տեղն ենք պա­հել երկ­րի անվ­տան­գու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, զին­վո­րի ո­գին, ռա­մի­կի մտա­ծումն ու հա­վա­տը։
Եվ, ա­մե­նա­կարևո­րը, մեր ստո­րա­բա­ժան­ման մար­տիկ­նե­րը չեն գնա­ցել տնե­րով, թե­պետ զո­րացր­ված էլ կա, հան­գս­տի ան­ցած էլ, խոս­տո­վա­նենք, հիաս­թափ­ված էլ։ Բայց մնում են կարգ ու կա­նո­նը, ապ­րե­լու ձևը, գա­ղա­փարն ու սկզ­բուն­քը, ստեղ­ծա­ծին հեն­ված ապ­րե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Կան­գա­ռը պար­տու­թյուն է, իսկ մեր պար­տու­թյուն­նե­րի բո­լոր պա­շար­նե­րը վա­ղուց սպառ­ված են...
Պապս սո­վո­րու­թյուն ու­ներ. ա­մեն մի գործ ա­վար­տե­լուց հե­տո ա­սում էր՝ իս էլ ստի։ Այն օ­րե­րին, ի­հար­կե, ես ի վի­ճա­կի չէի հաս­կա­նալ այդ մի քա­նի բա­ռի ի­մաս­տը, և միայն հի­մա, երբ ա­մեն ինչ պարզ է, ես էլ պա­պիս նման ուղ­ղա­կի ա­սեմ՝ իս էլ ստի։