comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՐՔՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Հե­տաքր­քիր է, մինչև հի­մա նույ­նիսկ ինքս ինձ չեմ հարց­րել, չեմ էլ փոր­ձել ի­մա­նալ, ո՞վ է ԳՐՈ­ՂԸ… Չգի­տեմ սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու՞ է նա, թե` ա­ռա­քյալ… Տիե­զե­րա­կան, ան­տե­սա­նե­լի ու­ժե­րի հետ խոր­հր­դա­վոր ու մութ գոր­ծարք­նե­րի մեջ գտն­վող մե­կը… և որ­տե՞ղ է նրա կա­ցա­րա­նը… Ի՞նչ է ա­նում նա մարդ­կանց կող­քին… հա­ճախ` մե­նակ… բո­լո­րից լք­ված… հե­ռու, ան­հաս­կա­նա­լի… ու չսի­րե­լի…Գրո­ղը… մեկ-մեկ ստեղ­ծա­ծը գնա­հա­տե­լի, ին­քը` ձանձ­րա­լի, կող­քի­նի պատ­կե­րա­ցում­նե­րում, սկզ­բունք­նե­րում, տրա­մա­բա­նու­թյան մեջ ու պա­հանջ­նե­րում եր­բեք, ոչ մի կերպ չտե­ղա­վոր­վող։Ես էլ չեմ սի­րում նրան… չեմ ըն­դու­նում մար­դու այդ՝ կար­ծես փն­թի, ան­կա­ռա­վա­րե­լի, ան­կար­գա­պահ, սե­փա­կան օ­րենք­նե­րով ապ­րո­ղի տե­սա­կը… Նրա հետ տա­ռա­պանք է ան­կո­ղին կի­սե­լը, ե­թե կու­զեք` խի­զա­խու­թյան, ա­մեն օր անձ­նա­զո­հու­թյան պա­հանջ կա… Ինչ­քան հե­ռու նրա­նից, այն­քան լավ… Խա­ղաղ գո­յակ­ցու­թյու­նը բա­ցառ­ված է…Գրում է…. ե­թե կա­րո­ղա­նում է` ա­մեն օր, ա­մեն ժամ… լի­նում է, ինքն էլ չի ըն­դու­նում իր գրա­ծը… աշ­խարհն ըն­դու­նում է, ին­քը` չէ: Լի­նում է ինքն է ըն­դու­նում, աշ­խար­հը` չէ: Այդ­պես խառն էլ ապ­րում է: Պա­տա­հում է` մի տեղ մո­լոր­վում, մնում է, փախ­չում է հա­սա­րա­կու­թյու­նից, մարդ­կու­թյու­նից, ինքն ի­րե­նից… քար­կոծ­վում է հա­ճախ… ա­մեն օր կա­խա­ղան է հան­վում, ա­նիծ­վում է… Գրող մարդ է, և դա ուղ­ղա­կի պար­տա­դիր է… կա­խա­ղան չհան­վեց, բո­լո­րի աչ­քի ա­ռաջ չգն­դա­կա­հար­վեց, էլ ի՞նչ գրող… Դա նրան մղում է ա­ռաջ, դա նրան օգ­նում է ապ­րել…Հա­զա­րի մեջ նրան կա­րե­լի է ճա­նա­չել նույ­նիսկ ա­ռանց հա­տուկ ու­սում­նա­սի­րու­թյան: Տաս հա­զա­րի մեջ էլ: Հա­գու­կա­պից, շար­ժուձևից, ձայ­նից, ա­սած խոս­քից: Եվ նրանք բո­լորն էլ ի­րար նման են, թվում է՝ բո­լորն էլ ի­րար կրկ­նում են… թե­պետ հա­ճախ ոչ մի գրող ոչ մի գրո­ղի չի ճա­նա­չում, ե­թե ճա­նա­չում էլ է, ա­նընդ­հատ ցույց է տա­լիս, որ չի ճա­նա­չում, չի ըն­դու­նում, չի տես­նում… Կա­րե­լի է հան­գիստ խղ­ճով ա­սել, բո­լո­րը բո­լո­րին ժխ­տում են… Ե­թե այդ­պես չա­րե­ցին, ու­րեմն կապ չու­նեն գրո­ղա­կան կեն­ցա­ղի հետ…Բայց ա­մենևին էլ խոր­հուրդ չեմ տա­լիս քն­նար­կում­նե­րի տա­րածք տե­ղա­փո­խել կամ կաս­կա­ծի տակ դնել նրա ազն­վու­թյու­նը: Դա ոչ մե­կին չի թույ­լատր­վում: Խա­րույկ նետ­վե­լը գե­րա­դա­սե­լի է… այդ ա­րա­րո­ղու­թյան մեջ գո­նե ինչ որ ռո­ման­տիկ, պոե­տա­կան, ֆան­տաս­տիկ ու հե­րո­սա­կան բան կա…Վեր­ջին հաշ­վով, ե­թե կու­զեք ի­մա­նալ, դա նաև գնա­հա­տա­կան է… ստեղ­ծա­ծի արժևո­րում… մե­ծա­րում… Ժա­մա­նակ­նե­րի ու մտա­ծու­մի բա­խում… ան­կա­սե­լի ըն­թացք…Նրան հետևելն էլ է անմ­տու­թյուն: Մեկ է, եր­բեք չեք հաս­կա­նա՝ ուր է գնում, ինչ է ա­նում, ում հետ է անց­կաց­նում իր ան­հան­գիստ, պռն­կեպ­ռունկ լե­ցուն գի­շե­րը… ում է փոր­ձում մո­լո­րեց­նել կամ գայ­թակ­ղել ու, վեր­ջա­պես, որ­տեղ է մո­գո­նում իր հեր­թա­կան սու­տը և ում է ա­նընդ­հատ փնտ­րում… Հա­մը հա­նեք, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու կա­րող է կանգ­նել երկ­րի ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կում ու ան­տար­բեր ամ­բո­խի աչ­քի ա­ռաջ հան­գիստ ինք­նահր­կիզ­վել կամ ցած նետ­վել ա­մե­նա­բարձր շեն­քի փայ­լփ­լող տա­նի­քից… և օ­րեր, ա­միս­ներ, տա­րի­ներ շա­րու­նակ չհաս­նել ներքև… Ով ըն­կավ, գրող չէ… ջարդ­վեց, գրա­ծը հո­րի­նած է, սուտ­լիկ, ապ­րե­լու ու­նա­կու­թյու­նից զուրկ… Մեկն ա­կան­ջիս ա­նընդ­հատ մտմ­տում է, որ ոչ մի ոչ գրող տա­նիք չի բարձ­րա­ցել և խե­լա­գար, ինք­նա­մո­ռաց ծով չի փնտ­րել… ա­վե­լի ճիշտ, ոչ մի ծո­վի խո­րու­թյուն չի հա­մա­պա­տաս­խա­նել ծո­վը նետ­վե­լու բուռն ցան­կու­թյա­նը… Հե­տո էլ այդ բո­լոր ոչ գրող­ներն սկ­սել են աշ­խար­հին հա­մո­զել, որ ծով նետ­վե­լը, ինք­նահր­կիզ­վե­լը, նույ­նիսկ շեն­քից ցած նետ­վելն ուղ­ղա­կի տղա­յու­թյուն է, խո­խա­յու­թյուն, ցու­ցադ­րա­կան ե­լույթ, երկ­նա­յի­նի ցան­կու­թյուն­նե­րի ու պատ­վի­րան­նե­րի մեջ չտե­ղա­վոր­վող…Ես գի­տեմ ծո­վի տե­ղը… ա­մե­նա­մեծ հրա­պա­րա­կի տեղն էլ, շեն­քի տեղն էլ… Այդ ծովն իմն է, ինձ հա­մար եմ պա­հում, հրա­պա­րակն էլ է ի­մը, շենքն էլ… դրանք էլ եմ ինձ հա­մար պա­հում… Մարդ ես, մեկ էլ տե­սար… պար­տադր­ված չես լի­նե­լու ժա­մա­նակ վատ­նել, եր­կար­բա­րակ մտա­ծել, փնտ­րել, հե­տո էլ` զղ­ջալ, նե­րո­ղու­թյուն խնդ­րել… Ծաղ­րու­ծա­նա­կի ա­ռար­կա դառ­նալ…Ու­րիշ ծո­վում չխեղդ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը մեծ է, ու­րիշ հրա­պա­րա­կում մինչև վերջ չայր­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը՝ վա­խեց­նող…Ես վա­խե­նում եմ չվա­խե­նալ… Ես վա­խե­նում եմ կորց­նել ինք­նահր­կիզ­վե­լու պահն ու ցան­կու­թյունս…Ես վա­խե­նում եմ ընկ­նել բար­ձուն­քից ու կա­մուրջ­նե­րից, և փշուր-փշուր լի­նել…Ես վա­խե­նում եմ զրկ­վել գրիչ բա­նեց­նե­լու շնորհ­նե­րից…Իմ ըն­կեր­նե­րից մե­կը, յո­թա­նա­սուն տա­րե­կա­նում կնո­ջը կորց­նե­լուց հե­տո, հա­վա­քեց հա­րա­զատ­նե­րին ու ա­սաց՝ ե­թե մնա­ցի, մնա­լու եմ…Եվ… չմ­նաց… թե­պետ ո՜չ ծով փնտ­րեց, ո՜չ շենք, ո՜չ էլ հրա­պա­րակ…Ոչ մե­կը չփոր­ձեց նրան մե­ղադ­րել, նրան դա­տա­պար­տե­լու ի­րա­վուն­քը ոչ մե­կը չու­նե­ցավ…

Աշ­խարհն  ա­ռան­ձին էր,  մարդն ա­ռան­ձին…Հի­մա գրող  մար­դը…Որ­տե­ղից էլ նա­յես նույնն է… Ինչ­պի­սի  պատ­վան­դա­նի էլ տե­ղադ­րես, ան­փո­փոխ է… Ծո­վում, եր­կն­քում, երկ­րի վրա… նույնն է…Մեկն ա­նընդ­հատ փոր­ձում է ինձ հա­մո­զել (թվում է,  դա նրա կյան­քի միակ  նպա­տակն է), որ գրող մար­դը ե­սա­կենտ­րոն է,  բա­ցա­ռա­պես իր  ե­սի ու  գե­նի տա­րածք­նե­րում գոր­ծող ու ապ­րող։ Բո­լո­րից վեր, բարձր, լա­վը…ի­մաս­տու­նը… և, իբր, ա­րածն էլ միայն երկ­նա­յի­նի թուլտ­վու­թյամբ ու պա­հան­ջով է…Այ­սինքն՝ նրան ա­մեն ինչ ար­տոն­ված է… Չէ, սի­րե­լու բան չէ այդ գրող մար­դը։ Այդ­պես հա­զար տա­րի ա­ռաջ  էր, այդ­պես է հի­մա,  թե­պետ  հենց այդ տա­րօ­րի­նակ ա­րա­րածն էլ,  ժա­մա­նա­կի ձեռ­քը բռ­նած,  այդ նույն ժա­մա­նա­կից պար­տա­դիր մի քա­նի քայլ էլ ա­ռաջ ըն­կած, ու­զում եմ ա­սել` ժա­մա­նա­կը  ետևից քա­շե­լով՝  գնում է… ապ­րում է շա­տե­րին, գու­ցե  հենց նույն այդ ժա­մա­նա­կի  հա­մար ան­հաս­կա­նա­լի ու ա­ներևա­կա­յե­լի տա­րածք­նե­րում… հա­սա­րա­կու­թյու­նից օ­տար­ված… ժա­մա­նա­կից էլ… Սուտ բան է ա­սում,  ա­մեն ինչ հո­րի­նում է, մարդ­կանց հի­մա­րի տեղ է դնում… բո­լո­րին խա­բում է, ար­հա­մա­րում… և ե­թե կա մե­կը,  ում սի­րում է,  դա նո­րին մե­ծու­թյուն Ես է, միայն ու միայն նա… ու­րիշ ոչ մեկն աշ­խար­հիս ե­րե­սին… ոչ մի վայր­կյան նրա­նից բա­ժան… հե­ռա­ցու­մը կոր­ծա­նում է… վերջ… ա­վարտ… Կեց­ցե՛ միակ, ե­զա­կի  փր­կի­չը… պաշ­տե­լի Ե­սը։ Դա է նրա գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, նրա ան­փո­խա­րի­նե­լի գե­նե­րա­լը… ոչ մե­կին չեն­թարկ­վող, ոչ մե­կի հրա­մա­նի տակ  չմտ­նող,  ոչ մե­կի ա­ռաջ չե­րե­րա­ցող… պարտ­վե­լուց  հե­տո պար­տա­դիր  սե­փա­կան ճա­կա­տին  կրա­կող…Բո­լորն  այս­պես են մտա­ծում այդ գրող մար­դու մա­սին, բա­ցի ինձ­նից։ Թե­պետ չգի­տեմ՝ ո՞վ է մեզ­նից ճիշ­տը, որ­տե՞ղ  է բնա­կու­թյուն հաս­տա­տել ճշ­մար­տու­թյու­նը… Լավն այն է, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ ինձ նման մե­կը ե­ղել է…ով  դի­մա­կա­զեր­ծել է ՙբա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն՚ կոչ­վող  ա­ռեղծ­վա­ծը և իր ծառն ու ծա­ղի­կը ա­ճեց­րել  բա­րո­յա­կա­նու­թյան  ան­փո­փոխ,  քար­քա­րոտ ու  ան­ջր­դի տա­րած­քում…Բայց ես շատ, ա­նա­սե­լի միա­միտ մարդ եմ, ցան­կա­ցած մեկն ինձ կա­րող է խա­բել, կա­րող է հասց­նել եր­կինք ու այն­տե­ղից` թը­րըխկ, ցած գցել, ի վի­ճա­կի է ա­ռանց  ջանք թա­փե­լու,  ա­ռանց ծն­կի գա­լու հա­մո­զել, որ ինձ հա­մար ուղ­ղա­կի գժ­վում է… որ ես ու­նեմ բո­լոր  շնորհ­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը բո­լոր պա­տե­րազմ­նե­րը հաղ­թե­լու և աշ­խար­հին տի­րե­լու… որ հենց ես եմ Աստ­ծո որ­դին,  ա­վե­լի ճիշտ՝ փր­կի­չը… Ով էլ ա­սի,  ես  հա­վա­տում եմ… գի­տե՞ ք ին­չու… Ի­հար­կե, չգի­տեք։ Դրա հա­մար էլ ա­սում եմ, ո­րով­հետև տե­ղյակ չեմ՝ ինչ է խա­բե­լը…Հի­մա էլ տեղս չգի­տեմ, ծա­նոթ, մտե­րիմ քիչ բան կա,  հաս­տատ, մեկն է­լի խա­բե­լով ինձ բե­րել, հասց­րել է չգի­տեմ ուր…Ոչ կար­գին եր­կինք կա, ոչ կար­գին դաշտ, ոչ կար­գին ճա­նա­պարհ… Մար­դիկ էլ, չգի­տես ին­չու,  ա­նընդ­հատ  մա­հա­նում են… Թվում է` ա­ռատ լույս է,  բայց ո­չինչ չի երևում,  ամ­բող­ջա­կան պատ­կեր­ներ չկան… ծա­ռը կի­սատ է, մար­դը կի­սատ է, այդ­պես հս­կա­յա­կան շեն­քե­րը, փո­ղոց­նե­րը,  նույ­նիսկ լույ­սը… և ա­մեն օր հու­ղար­կա­վո­րու­թյուն է… Մեկն ինչ-որ ա­ճա­պա­րան­քով  դա­տար­կում է հա­րա­զատ բնա­կա­վայ­րը… Շիր­մա­քա­րե­րը մտ­նում են քա­ղաք… տնե­րը  շն­չա­հեղձ են լի­նում շիր­մա­քա­րե­րի  ան­տար­բե­րու­թյան ա­րան­քում…Գրի­չը գործ ա­րեց, ես այդ ան­ծա­նոթ, ան­հաս­կա­նա­լի,  այդ շփոթ տա­րածք­նե­րից դուրս ե­կողն եմ… Ու­զում եմ ա­սել՝ իմ փր­կու­թյունն է­լի գրիչն է, ա­նընդ­հատ նա, միշտ նա… Ու­րիշն  իմ աչ­քե­րը բա­ցե­լու մտադ­րու­թյուն  ու տրա­մադ­րու­թյուն չի ու­նե­ցել, ու­րի­շի հա­մար իմ մտ­քի վա­րա­գույր­նե­րը բա­ցելն աշ­խար­հի  կոր­ծա­նում է…

Բայց մի շատ տա­րօ­րի­նակ դի­տար­կում. մինչև հի­մա ես այդ­պես էլ չհաս­կա­ցա գրի՞չն է իմ գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը, թե՞ ես եմ նրան ա­նընդ­հատ մղում խի­զա­խու­մի, հաղ­թա­հա­րու­մի, նոր տա­րածք­ներ զավ­թե­լու, հող մշա­կե­լու, փր­կե­լու. մխի­թա­րե­լու և սփո­փե­լու… մեկ-մեկ էլ, թվում է, նա ինձ չի ճա­նա­չում, իմ են­թա­կա­յու­թյու­նից դուրս է, ան­կախ, միայ­նակ գայլ տա­փաս­տա­նում… Ես ուղ­ղա­կի հիա­ցած, զար­մա­ցած, վա­խե­ցած, դժ­գոհ, ու­շունց տա­լով հետևում եմ նրան… Միայն այդ­քա­նը… և, ե­թե փոր­ձեմ մի­ջամ­տել նրա ներ­քին ու անձ­նա­կան գոր­ծե­րին, տա­նուլ եմ տա­լու, դառ­նա­լու եմ ծի­ծա­ղի ա­ռար­կա, ա­մե­նա­փոք­րիկ կղ­զում ան­գամ մնա­լու եմ ան­ծա­նոթ, օ­տար… չճա­նաչ­ված…Լավ չէ…եղ­բա՜յր, ա­մենևին էլ լավ չէ… Խո­սում ես` ծի­ծա­ղում են, գրում ես` ծի­ծա­ղում են, լռում ես` ծի­ծա­ղում են…Է­լի, միշտ էլ հա­մայն­քը զո­րեղ է… հա­մայնքն է թե­լադ­րո­ղը, ո­րո­շում կա­յաց­նո­ղը, պա­հան­ջո­ղը, ժխ­տո­ղը և հա­լա­ծո­ղը, ա­նի­ծո­ղը…հա­մայն­քից դուրս աշ­խահն ա­վարտ­վում է…Եվ, գու­ցե տա­րօ­րի­նակ ու ան­հա­վա­տա­լի բան եմ ա­սում, այդ գրող մար­դը պար­տա­դիր հա­մայն­քից դուրս է, այ­սինքն՝ այն­տեղ, որ­տեղ աշ­խարհն այդ­պես անս­պա­սե­լի ա­վարտ­վում է…Ինչ մնում է ինձ, ես էլ վա­ղուց այդ հա­մայնք կոչ­վող կա­ղա­պար­նե­րից հոգ­նել եմ, ա­նընդ­հատ կրկն­վող պատ­կեր­նե­րը, ի­րար նման մար­դիկ, նույն խոս­քը, նույն շարժն ու ձևը ինձ չեն ոգևո­րում… Այն­տեղ տխուր են ապ­րում, մեղ­քը թանձր է, ա­մեն քայ­լա­փո­խի, կու­տակ-կու­տակ… կյան­քի և մահ­վան հեր­թա­փո­խը մե­կը խառ­նել է… Ոչ մե­կը մինչև հի­մա չի հաս­կա­ցել քայ­լե­լու, շարժ­վե­լու, ճախ­րե­լու ի­մաս­տը, նույ­նիսկ մեռ­նե­լու փա­ռա­հեղ ի­րա­վուն­քը… Եվ երբ մա­հը իր սո­վո­րու­թյանն հա­մա­ձայն, ի­րեն հա­տուկ շու­քով մո­տե­նում է այդ բնա­կա­վայ­րի ար­դեն քա­րու­քանդ և ի­մաս­տազ­րկ­ված տա­րածք­նե­րին, բո­լո­րը սար­սա­փում են… Եվ չկա մե­կը, ով խի­զա­խո­րեն գնա նրա դեմ, ով ցան­կու­թյուն ու­նե­նա դի­մա­վո­րել նրան…Ինչ-որ բան փո­խե­լու հա­ճույքն ի­րա­կան չէ… Իսկ Հու­դան մե­կը չէ… ե­րե­սուն ար­ծաթն էլ ար­դեն շատ է հու­դա դառ­նա­լու հա­մար… Մեկն էլ է հե­րիք… Միակ ցուլն էլ, չգի­տես ին­չու, մե­կը ու­րա­խու­թյու­նից բռ­նել, մոր­թել է… ա­մենևին էլ չմ­տա­ծե­լով, որ նա­խի­րը թող­նում է ա­նօգ­նա­կան, թույլ, ան­տեր… ա­մուլ… հա­մոզ­ված, որ նա­խի­րը դժ­գո­հե­լու, ըն­դվ­զե­լու, իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու սո­վո­րու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել… Գրող մար­դը միշտ էլ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ, հոր կող­քին, այդ միակ ցու­լը մոր­թո­ղի կող­քին ապ­րող խո­նարհ որ­դին է… հոր հետ տա­ռա­պո­ղը, ծե­րը ծե­րին հասց­նո­ղը, հող մշա­կողն ու օ­ջա­խը պա­հո­ղը… Գնար, հայ­րը վախ­ճան­վե­լու էր… Մնաց, թե­պետ մինչև հի­մա ոչ մե­կին չի հա­ջող­վել նրան հա­մո­զել, որ մնա­լը ճիշտ էր… եղ­բոր մա­տին շող­շո­ղա­ցող հոր մա­տա­նին խան­գա­րում է, շե­ղում է, մո­տեց­նում է մեղ­քին… եր­կիրն էլ ա­նընդ­հատ պտտ­վում է……Մե­կը միշտ մե­ղա­վոր է……Մեկն էլ ա­ռա­ջինն է զոհ­վում……Մե­կին ա­մե­նուր փա­ռա­բա­նում են……Մեկն էլ ապ­րում է ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծե­լու հա­մար…Մի օր էլ պար­տա­դիր գտ­նում են մե­կին ու բա­ցա­կան­չում են՝ կեց­ցե՜ թա­գա­վո­րը…Եվ սկս­վում են պա­տե­րազմ­նե­րը…Տես­նո­ղը գրող մարդն է… միայն նա, դեռ մինչև կոր­ծա­նում… դեռ մինչև ՙԿեց­ցե թա­գա­վո­րը՚… և պատ­մում է տե­սա­ծի մա­սին, չմ­տա­ծե­լով, որ չեն հա­վա­տա, ու քրք­ջա­լու են, ա­սե­լու են սուտ է, ա­սե­լու են ցն­դել է մար­դը… ու հա­լա­ծե­լու են, քար­կո­ծե­լու են… փա­կե­լու են դռ­նե­րը նրա ա­ռաջ, հայ­տա­րա­րե­լու են հա­մայն­քից դուրս… ան­դարձ մո­լո­րյալ…Մեկն ա­սել է` թռ­չուն­նե­րը եր­կն­քում էլ մեռ­նում են, բայց ցած չեն ընկ­նում… ինձ թվում է` ես եր­կն­քում էլ մնա­լու եմ… ո­րով­հետև, իս­կա­պես, ե­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը…