Logo
Print this page

ԲԵՅ­ՐՈՒԹ՝ ՔԱ­ՂԱՔ-ԽՃԱՆ­ԿԱՐ ԿԱՄ` ԳՈՒՅ­ՆԵ­ՐԻ ԵՎ ՍԵՎ ՈՒ ՍՊԻ­ՏԱ­ԿԻ ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Տաս­նե­րեք տա­րի ա­ռաջ ծո­վափ­նյա փոք­րիկ, բա­ցօ­թյա սր­ճա­րա­նում խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նի հետ ա­րա­բա­կան սուրճ էինք վա­յե­լում և խո­սում ծո­վից, Բեյ­րու­թի տաք գույ­նե­րից ու հա­յի ճա­կա­տագ­րից....

Տաս­նե­րեք տա­րի անց նո­րից նույն սր­ճա­րա­նում ենք։ Եվ այս­տեղ ո­չինչ չի փոխ­վել, նույն հա­մա­րյա ան­գույն սե­ղան­ներն ու ա­թոռ­ներն են, նույն թի­թե­ղյա ու չգի­տես ին­չից շի­նած տա­ղա­վա­րը, որ­տեղ հա­զիվ է տե­ղա­վոր­վում սր­ճա­րա­նի` ար­դեն մի քիչ ծե­րա­ցած տե­րը...


Բնա­կա­նա­բար, նույնն է նաև ծո­վը... Լավն է այդ Բեյ­րութ քա­ղա­քը, ա­ռա­ջին հա­յաց­քից՝ մի տե­սակ խճճ­ված, ան­հաս­կա­նա­լի, նույ­նիսկ փն­թի...մեկ՝ ա­նա­սե­լի գու­նա­վոր, մեկ՝ հա­մա­րյա գորշ... Մար­դիկ էլ են այդ­պես՝ տար­բեր գույ­նի ու հա­վատ­քի, հա­զար շո­րի մեջ և ա­ռանց, ու­րախ ու տխուր, մե­նակ ու ըն­կեր­նե­րով։ Շա՛տ նեղ­լիկ փո­ղոց­նե­րը, թվում է` ան­կա­րող են տե­ղա­վո­րել մարդ­կանց ու մե­քե­նա­նե­րը։ Տե­ղը չի հե­րի­քում, քա­ղա­քը չի կա­րո­ղա­նում լիա­թոք շն­չել, մի քիչ էլ, և քա­ղա­քը շն­չա­հեղձ կլի­նի։ Այդ ա­մե­նի կենտ­րո­նում հայ­կա­կան Բուրջ­հա­մուտ թա­ղա­մա­սը կա­րե­լի է նաև փոք­րիկ քա­ղաք ան­վա­նել։ Այս­տեղ փո­ղոց­ներն ա­վե­լի նեղ են, շեն­քերն` ի­րար կպած, խա­նութ­նե­րի ճա­կա­տին՝ մես­րո­պյան տա­ռեր, հա­յի ա­նուն ու ազ­գա­նուն։ Եվ բո­լորն էլ հա­յե­րեն են խո­սում։ Այն տպա­վո­րու­թյունն է, որ բո­լորն ի­րար ճա­նա­չում են, ա­վե­լի ճիշտ, ըն­կեր ու բա­րե­կամ­ներ են։ Այս թա­ղա­մա­սում են տպագր­վում ՙԱզ­դակ՚, ՙԱ­րա­րատ՚, ՙԶար­թոնք՚ պար­բե­րա­կան­նե­րը, ՙԲա­գին՚ հան­դե­սը, այս­տեղ են ազ­գա­յին կր­թա­րան­ներն ու ազ­գա­յին հարս­տու­թյուն­նե­րը, ու­սա­նո­ղա­կան և մար­զա­կան մար­մին­նե­րը, բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րը, թա­տե­րախմ­բերն ու երգ­չախմ­բե­րը։
Ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րում ու կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում սո­վո­րող­նե­րի թի­վը հաս­նում է տաս հա­զա­րի։
Իսկ ե­թե ու­զում ես վա­ճա­ռել բնա­կա­րանդ, այն կա­րող է գնել միայն ու միայն քո ցե­ղա­կի­ցը, ու­զում եմ ա­սել՝ Բուրջ­հա­մու­տի չերևա­ցող դար­պաս­նե­րը հազ­վա­դեպ են բաց­վում օ­տար­նե­րի ա­ռաջ։ Գաղտ­նա­գի­րը հա­յե­րեն է, հայ խոսքն ու մտա­ծո­ղու­թյու­նը։ Եվ Բեյ­րու­թում հաս­տատ­ված հայ ազ­գա­յին կու­սակ­ցու­թյուն­նե­րը գոր­ծում են հա­մա­տեղ՝ պինդ պա­հե­լով հա­մայն­քի ամ­բող­ջա­կա­նու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը։
Բուրջ­հա­մու­տում ապ­րում են ար­հես­տա­վոր­ներ, բան­վոր­ներ, մանր առևտրա­կան­ներ, ար­վես­տա­գետ­ներ, մտա­վո­րա­կան մար­դիկ։
Բուրջ­հա­մու­տից քիչ հե­ռու Ան­թի­լիասն է, մի ժա­մա­նակ քա­ղա­քից հա­մա­րյա դուրս մի ա­վան, այ­սօր ար­դեն Բեյ­րու­թի ա­մե­նա­բա­նուկ ու ճա­նաչ­ված թա­ղա­մա­սե­րից մե­կը։ Բնա­կիչ­նե­րը հիմ­նա­կա­նում քրիս­տո­նյա­ներ են՝ հա­յեր, մա­րո­նիտ­ներ, հույն կա­թո­ղի­կե և հույն ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի հետևորդ­ներ։ Ան­թի­լիա­սում է տե­ղա­կայ­ված Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու չորս նվի­րա­պե­տա­կան ա­թոռ­նե­րից մե­կը՝ Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյու­նը։ Եվ հենց այս­տեղ էլ ձևա­վոր­վում են 70-100-հա­զա­րա­նոց հայ հայ հա­մայն­քի ամ­բող­ջա­կա­նու­թյան ու հա­վա­քա­կա­նու­թյան միտ­քը, գա­ղա­փարն ու ծրա­գի­րը։ Հայ­րա­պե­տա­կան այս դա­րա­վոր սուրբ ա­թո­ռը կոչ­ված է ՙՏուն՚, ո­րով­հետև այն տուն է ե­ղել և է՜ ողջ հա­յու­թյան հա­մար։ Այն կոչ­վում է նաև ՙՄեծ՚ ոչ իր ար­տա­քին ծա­վա­լով, այլ իր հա­վատ­քի ա­ռա­քե­լու­թյան և ազ­գա­յին ծա­ռա­յու­թյան հա­մար։


Եվ պա­տա­հա­կան չէ, որ այս­տեղ հա­ճախ են հա­վաք­վում հայ գրող­ներն ու լրագ­րող­նե­րը աշ­խար­հի բո­լոր ան­կյուն­նե­րից ու քն­նար­կում հա­մազ­գա­յին նշա­նա­կու­թյան խն­դիր­ներ, ո­րո­նում ու­ղի­ներ, մշա­կում ա­նընդ­հատ մեր դռ­նե­րը ծե­ծող մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու ծրագ­րեր։ Բա­ցա­ռու­թյուն չէր նաև հու­լի­սի 2-4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սի նա­խա­գա­հու­թյամբ և Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ Հայ մա­մու­լին նվիր­ված հա­մա­հայ­կա­կան հա­մա­գու­մա­րը։
Հա­յաս­տան, Ար­ցախ, Միա­ցյալ Նա­հանգ­ներ, Հու­նաս­տան, Կիպ­րոս, Լե­հաս­տան, Ռու­սաս­տան, Չե­խիա, Կա­նա­դա...խն­դիր­նե­րը՝ բազ­մա­շերտ, մո­տե­ցում­նե­րը՝ տար­բեր, լուծ­ման ու­ղի­նե­րը՝ հա­ճախ ան­տե­սա­նե­լի, բայց ճա­կա­տա­գի­րը նույ­նը, ցավն ու մտա­հո­գու­թյու­նը` նույ­նը։ Հա­յաս­տան-Սփյուռք հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մա­մու­լը և նո­րա­րար ար­հես­տա­գի­տու­թյան մար­տահ­րա­վեր­նե­րը, լրատ­վու­թյու­նը և ըն­կե­րա­յին ցան­ցե­րը, տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թյունն ու տե­ղե­կատ­վա­յին հա­վաս­տիու­թյու­նը, մի­ջազ­գա­յին հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վո­րու­մը, հայ մա­մու­լի դե­րը հայ ինք­նու­թյան պահ­պան­ման գոր­ծում, լե­զուն և մշա­կույ­թը, մա­մու­լը և բազ­մա­կար­ծու­թյան ձևա­վո­րու­մը, խոս­քի ա­զա­տու­թյան խն­դիր­նե­րը, մա­մու­լը և ազ­գա­յին պա­հան­ջա­տի­րու­թյու­նը։
Եվ բո­լոր նիս­տե­րին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Ա­րամ Ա կա­թո­ղի­կո­սի մաս­նակ­ցու­թյունն ու խոս­քը։
ՙՄեր բարձր գնա­հա­տան­քը կու­զենք հայտ­նել ձեզ բո­լո­րիդ, որ ըն­դա­ռա­ջե­լով մեր հրա­վե­րին, ե­կաք Ան­թի­լիաս՝ Հա­յաս­տա­նից, Ար­ցա­խից և Սփյուռ­քի զա­նա­զան շր­ջան­նե­րից՝ միաս­նա­բար քն­նե­լու ու արժևո­րե­լու մա­մու­լի ա­ռանց­քա­յին տե­ղը հայ կյան­քի ներ­սում և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նոր ու­ղի­ներ ճշ­տե­լու։ Ար­դարև, հայ մա­մու­լի ծա­ռա­յու­թյա­նը լծ­ված մշակ­նե­րի հա­մա­խումբ ու միա­տեղ ներ­կա­յու­թյու­նը պեր­ճա­խոս վկա­յու­թյուն է մա­մու­լին ներ­կա­յաց­րած հա­մա­հայ­կա­կան և նրան վի­ճակ­ված ճշ­տո­րո­շիչ դե­րի։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.