Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՔԱ­ՂԱ­ՔԻՑ ԵՐ­ԿՈՒ­ՍԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Էն գլ­խից ա­սեմ, որ ես, ինչ­պես բո­լոր ստե­փա­նա­կերտ­ցի­ներն ա­ռան­ձին-ա­ռան­ձին, հե­տո էլ` միա­սին վերց­րած, մեր քա­ղա­քի խա­ղաղ, թա­ժա հաց, գույն-գույն ա­ռա­վոտ­նե­րի ու հան­գիստ, ա­նաղ­մուկ, է­լի գույն-գույն ե­րե­կո­նե­րի հա­մար գժ­վում եմ։ Աշ­խար­հի ոչ մի քա­ղաք չի հա­մար­ձակ­վի հա­մե­մատ­վել մե­րի հետ։ Տա­նուլ կտա, կխեղ­ճա­նա, լա­վա­գույն դեպ­քում` կհայ­տն­վի ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում։ Բա ո՛նց, եղ­բայր... Էս մեր Ստե­փա­նա­կեր­տը լրիվ ու­րիշ քա­ղաք է, չափ­սե­րով փոքր, բայց` մեծ, շա՛տ մեծ... Ա­ռաջ էլ էր մեծ, հենց ստեղծ­ման օ­րից էլ մեծ էր, մի կարճ­լիկ փո­ղոց լի­նի ու ըն­դա­մե­նը մեկ ստե­փա­նա­կերտ­ցի, է­լի նույնն է... կար ժա­մա­նակ, երբ բո­լորն ի­րար ճա­նա­չում էին, գի­տեին ա­նուն առ ա­նուն, բայց է­լի նույն հս­կա քա­ղաքն էր։ Դրա հա­մար եմ ա­սում` սա լրիվ ու­րիշ բնա­կա­վայր է... Աշ­խար­հի ոչ մի բնա­կա­վայ­րի հետ չես հա­մե­մա­տի։ Հա­մե­մա­տես էլ, նույն Ստե­փա­նա­կեր­տում լուրջ չեն ըն­դու­նի, կա­սեն` մար­դը խել­քի մի մա­սը թռց­րել է...

Ճիշտ է, մի ժա­մա­նակ, 25-27 տա­րի ա­ռաջ, քա­ղա­քը մի քիչ կորց­րեց ի­րեն, ու­զում եմ ա­սել՝ զրկ­վեց հան­դար­տու­թյու­նից ու հան­գս­տու­թյու­նից, ի­րեն ոչ սա­զա­կան օ­րեր ապ­րեց, բայց ա­րագ էլ ուշ­քի ե­կավ, թափ տվեց ի­րեն, հաս­կա­ցավ, որ ին­քը հա­վա­սար պատ­կա­նում է բո­լո­րին։ Այդ­պես է։ Թե չէ, շատ դժ­վար կլի­ներ, և կպ­ռատ­վեր մեր ա­մեն ին­չում յու­րօ­րի­նակ քա­ղա­քի մաք­րա­մա­քուր կեն­սագ­րու­թյու­նը։
Չէ, չեմ ա­սում, որ մեր քա­ղա­քի ջա­հել­նե­րի ա­րյու­նը մեկ-մեկ ա­վե­լորդ պտույտ­ներ չի գոր­ծում, որ նրանց կա­տա­րա­ծը մեկ-մեկ ա­ռաջ չի ընկ­նում բա­նա­կա­նու­թյու­նից, ու­զում եմ ա­սել` ձեռ­քե­րը խոս­քից ա­ռաջ են ընկ­նում։ Դա մեր քա­ղա­քի հա­մար` սո­վե­տի ժա­մա­նակ­նե­րից ե­կած, հա­մա­րյա ձևա­վոր­ված, կա­րե­լի է ա­սել, ա­վան­դույթ է։ Բայց դա ի վի­ճա­կի չէ փո­փո­խու­թյան են­թար­կել քա­ղա­քի մտա­ծո­ղու­թյունն ու կեն­ցա­ղը, թշ­նա­մաց­նել նրա բնա­կիչ­նե­րին։
Մի հե­տաքր­քիր բան էլ կա մեր այս քա­ղա­քում։ Եր­բեք չեն մո­ռա­նում ի­րենց սրա­միտ­նե­րին, բո­լո­րից տար­բեր­վող խա­նութ­պան­նե­րին, վար­սա­վիր­նե­րին ու կոշ­կա­կար­նե­րին, ե­րա­ժիշտ­նե­րին ու գրող­նե­րին, նույ­նիսկ` հո­գե­կան ո­րո­շա­կի խան­գա­րում­ներ ու­նե­ցող­նե­րին։ Հի­շում են ա­նուն առ ա­նուն և ոչ մե­կից չեն հրա­ժար­վում։ Ճիշտ է, քա­ղա­քը կար­գին մե­ծաց­րել են տար­բեր գյու­ղե­րից ու բնա­կա­վայ­րե­րից ե­կած ոչ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րը, շա­տերն էլ ար­դեն ի­րար չեն ճա­նա­չում, բայց մնում են հին օ­րե­րի համն ու հո­տը, մտա­ծո­ղու­թյունն ու ինչ-որ տեղ ինք­նա­հա­վա­նու­թյան հաս­նող հպար­տու­թյու­նը։

Ով ինչ ու­զում է` ա­սի, լա՛վն է մեր քա­ղա­քը, շա՛տ է մե­րը, շա՛տ է, ինչ­պես ա­սեմ, որ ճիշտ լի­նի, հա, շա՛տ է տնա­կան... Եվ ա­մեն օր նրա հետ շփ­վե­լը, նրա հետ խոսք խո­սե­լը, նրան ու­սե­րիդ դնե­լը, հա­մոզ­ված եմ, երկ­նա­յին պարգև է...
Բայց ինչ­պես աշ­խար­հի բո­լոր փոքր ու մեծ քա­ղաք­նե­րում, մեր այս քա­ղա­քում էլ են մար­դիկ հա­ճա­խա­կի սի­լի-բի­լի ա­նում հի­շո­ղու­թյուն­նե­րի հետ, փոր­ձում հա­մո­զել, որ ա­ռաջ (ինչ­պես ես հաս­կա­նում եմ, էդ ՙա­ռաջ՚-ը առն­վազն մի 30-40 տար­վա պատ­մու­թյուն ու­նի) մար­դիկ ա­վե­լի հյու­րա­սեր էին, ա­վե­լի պարզ, կար­գին հարևա­նու­թյուն ու ըն­կե­րու­թյուն կար, ի­րա­րից նե­ղա­նա­լը բա­ցառ­ված էր, ի­րար ցուրտ խոսք ա­սե­լը` նույն­պես։ Բայց խոս­տո­վա­նում են նաև, որ այ­սօր­վա Ստե­փա­նա­կերտն ուղ­ղա­կի անհ­նար է հա­մե­մա­տել նեղ­լիկ ու փո­շոտ, մեկ-եր­կու փո­ղոց ու փոք­րիկ դու­քան ու­նե­ցող Ստե­փա­նա­կեր­տի հետ, որ այ­սօր­վա Ստե­փա­նա­կերտն ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րում ան­գամ չկար։ Ստաց­վում է, որ հին ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րը մի քա­ղա­քից եր­կուսն ու­նեն՝ մե­կը մե­կից գե­ղե­ցիկ, մե­կը մե­կից լա­վը... Եվ եր­կու­սին էլ տղա­մար­դա­վա­րի տի­րու­թյուն են ա­նում...
Ոչ հնից ու­րի­շին բա­ժին կհա­նեն, ոչ էլ՝ նո­րից։
Մե­կը կար, ա­նու­նը տա­լը, կար­ծում եմ, ա­մենևին էլ պար­տա­դիր չէ, գի­տե՞ք, ինչ էր ա­սում, ա­սում էր` մեր էս քա­ղա­քում, ե­թե ճիշ­տը խո­սե­լու լի­նենք, մի ա­ռանձ­նա­հա­տուկ, գե­ղե­ցիկ, հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բի բան չկա, պատ­մու­թյունն էլ այս­տեղ հա­տուկ գործ չի ա­րել, բայց մի քա­նի օր ա­ռաջ շա­րած պատն էլ է սի­րե­լի, տն­կած ծառն էլ, ցուրտն էլ, շո­գը, ձյու­նը, անձրևը...
Ա­սես ճիշտ չէր ա­սում մար­դը, ազ­նիվ չէր լի­նի։ Իս­կա­պես, ե­ղած-չե­ղա­ծը, ու­զում եմ ա­սել, ան­ցյա­լից ե­կա­ծը մի հին փո­ղոց է, կար­գին չու­սում­նա­սիր­ված քա­ղա­քա­տե­ղի, ե­կե­ղե­ցի­նե­րի հա­զիվ երևա­ցող հետ­քեր... բայց ա­նա­սե­լի շատ են պատ­մու­թյուն­նե­րը, և, ա­մե­նա­կարևո­րը, ստե­փա­նա­կերտ­ցին տե­սակ է, տար­բեր­վող, հա­զա­րի մեջ էլ երևա­ցող, չձուլ­վող...
Հի­շո՞ւմ եք, 67-ին... Ինչ­պե~ս խա­րույկ հա­նե­ցին ան­մեղ հայ փոք­րի­կին հո­շո­տած թուրք գի­շա­տիչ­նե­րին... օ­րը ցե­րե­կով, զին­ված պա­հա­կախմ­բի աչ­քի ա­ռաջ, եղ­բայ­րա­կան սո­վետ­միու­թյու­նում, Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան 50-ա­մյա­կի նա­խօ­րյա­կին...
Եվ դեռ այն օ­րե­րին սար­սա­փը բարձ­րա­ցավ Շու­շի ու ա­ռանց եր­կար փնտր­տու­քի գտավ այն­տեղ ապ­րող մու­սուլ­մա­նին, հե­տո էլ, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ նույն օ­րը, մտավ Աղ­դամ ու տակ­նուվ­րա ա­րեց այդ հս­կա­յա­կան, մի ժա­մա­նակ հայ­կա­կան, այդ օ­րե­րին՝ թր­քաբ­նակ քա­ղա­քը։ Գան­ձակ ու Բա­քու էլ հա­սավ մգ­լա­հոտ վա­խը ու ա­րա­գո­րեն տա­րած­վեց երկ­րով մեկ...
Այդ­պես է... Հե­տո էլ ա­սում են` որ­տե­ղի՞ց այս սե­րը, գժ­վե­լը... այս ՙմեծ-մեծ՚ խո­սե­լը...
Հի­մա ըն­դա­մե­նը մի պստ­լիկ հարց. կա­րե­լի՞ է ի­մա­նալ, ո՞ւմ են խան­գա­րում մեր այս հան­դարտ, խա­ղաղ ու արևա­համ ե­րե­կո­նե­րը, մեր այս հան­գիստ օ­րե­րը, մեր ի­մաս­տուն պահ­ված­քը։ Այս­տեղ են ա­սել՝ մեռ­նեմ օ­րեն­քին։ Ախր, ստե­փա­նա­կերտ­ցին միշտ էլ օ­րեն­քի հետ է նս­տել-վեր­կա­ցել, բա­րե­կա­մու­թյուն, ըն­կե­րու­թյուն ա­րել և եր­բեք հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չի փչաց­րել նրա հետ։ Դրա հա­մար էլ ա­սում եմ՝ մեռ­նեմ օ­րեն­քին, օ­րենք խախ­տե­լով ա­ռաջ չես գնա, օ­րենքն է, որ քեզ տա­նում-կանգ­նեց­նում է զար­գա­ցած­նե­րի կող­քին, որ քեզ դարձ­նում է ան­խո­ցե­լի... Եվ, ա­մե­նա­կարևո­րը, ա­մեն օր օ­րենք չեն փո­խում, չեն փոր­ձում այն դնել ինչ-որ մե­կի են­թա­կա­յու­թյան տակ։ Ես, օ­րի­նա­կի հա­մար, ինչ­քան գի­տեմ, քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րում մարդն է հնա­զանդ­վում օ­րեն­քին։ Եվ այն ա­զա­տու­թյունն ու ան­կա­խու­թյու­նը, ո­րի մա­սին մենք սի­րում ենք օր ու գի­շեր խո­սել, հենց այդ օ­րեն­քի հետ բա­րե­կա­մու­թյուն ա­նե­լուց է, ու­զում եմ ա­սել՝ այդ օ­րեն­քի ոտ­քը տրո­րե­ցիր, հաշ­վիր ինքդ քեզ զր­կե­ցիր ա­զա­տու­թյու­նից էլ, ան­կա­խու­թյու­նից էլ, հան­գս­տու­թյու­նից էլ... ա­րած-չա­րածդ էլ հա­վա­սա­րեց­րիր հո­ղին... տա­րար, գցե­ցիր վա­րար գե­տը...
Ինչ մնում է ինձ, ես իմ քա­ղա­քի խա­ղաղ, թա­ժա հաց, գույն-գույն ե­րե­կո­նե­րից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն չու­նեմ, ոչ էլ, հա­մոզ­ված եմ, դու..., ո­րով­հետև ես էլ, դու էլ մեր քա­ղա­քից եր­կուսն ու­նենք, մե­կը մե­կից գե­ղե­ցիկ, մե­կը մե­կից` տնա­կան։ Չա­սես, որ հա­մա­ձայն չես, ա­սես էլ, չեմ հա­վա­տա...