comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՄ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ... ԿՐ­ԿԻՆ "ԹԻ­ՐԱ­ԽՈՒՄ"
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ... ԿՐ­ԿԻՆ "ԹԻ­ՐԱ­ԽՈՒՄ"

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Հարևա­նու­թյամբ հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րող եր­կու Ստե­փա­նա­կերտ ու­նենք... ի­րար լրաց­նող, ի­րար փո­խա­րի­նող, ժամ առ ժամ կեր­պա­րա­նա­փոխ­վող` ձեռք¬ձեռ­քի, ոտք¬ոտ­քի, շունչ¬շն­չի, ի­րար կա­րո­տող... Քա­ղաքն իմ՝ հին ժո­ղովր­դա­կան լեզ­վով ՙկնք­ված՚ թա­ղա­մա­սեր շատ ու­նի` Բա­զա­րին, Օ­բուվ­նուն թա­ղե­րը, Քյոհ­նա Ար­մե­նա­վա­նը, Մար­տու­նի քու­չան, Բան­վո­րա­կան թա­ղը, Տը­ղը­ցունց, Ղը­վուխ­նե­ցունց, Հար­հա­րե­ցունց (Ալ­ղու­լե­ցունց) մահ­լե­նե­րը, ԴՕՍ¬ին շեն­քը, Կրա­սին­կո­վանց հա­յա­թը և այս­պես շա­րու­նակ... Այ­սօր մեր ՙթի­րա­խում՚ նույն ին­քը՝ Կրա­սին­կո­վանց հա­յաթն է` իր հին ու բա­րի ա­վան­դույթ­նե­րով, բնա­կիչ­նե­րի նիս­տու­կա­ցով, սո­վո­րույթ­նե­րով՝ լիար­ժեք, բազ­մա­շերտ ու բազ­մար­ժեք իր կո­լո­րի­տով...

Ա­ռա­ջին զրու­ցա­կիցս Է­լեա­նո­րա Օ­սի­պո­վան է, ով հենց այդ բա­կում էլ ծն­վել ու հա­սակ է ա­ռել: Տա­րեց­նե­րից լսա­ծով Կրա­սին­նի­կո­վը ե­ղել է հա­րուստ վա­ճա­ռա­կան, և այդ բո­լոր տնե­րը նրան են պատ­կա­նել, իսկ ա­ռա­ջին հար­կում նրա ձիա­րանն էր։ Է­լեա­նո­րա­յի ծնող­ներն այդ­տեղ բնա­կու­թյուն են հաս­տա­տել 30-ա­կան­նե­րին։ Հայ­րը՝ Սու­րեն Օ­սի­պո­վը, մաս­նակ­ցել է ֆին­նա­կան պա­տե­րազ­մին, ա­պա Մեծ հայ­րե­նա­կա­նին, ու պա­տե­րազ­մից այդ­պես էլ տուն չի վե­րա­դար­ձել։ Մայ­րը՝ Լյու­սյա Շա­դուն­ցը, ստիպ­ված էր մե­նակ կրել ըն­տա­նի­քի հոգ­սը։ Նա ա­վար­տել է Բաք­վի բժշ­կա­կան ինս­տի­տու­տը՝ դե­ղա­գոր­ծի մաս­նա­գի­տու­թյամբ, աշ­խա­տել է տար­բեր դե­ղատ­նե­րում և գրե­թե 17 տա­րի դե­ղա­գոր­ծու­թյուն է դա­սա­վան­դել Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան տեխ­նի­կու­մում։ Եր­կու որ­դի ու մի դուստր է ու­նե­ցել տի­կին Է­լեա­նո­րան, որ­դի­նե­րը եր­կուսն էլ բարձ­րա­գույն բժշ­կա­կան կր­թու­թյուն են ստա­ցել, սա­կայն որ­դի­նե­րից մե­կը՝ Սեր­գե­յը, զոհ­վել է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում, իսկ Ռո­բերտն ակ­նա­բույժ է, դուստ­րը` Սու­սան­նան, նույն­պես բարձ­րա­գույն կր­թու­թյամբ կաթ­նամ­թեր­քի մշակ­ման տեխ­նո­լոգ է։Ազ­գու­թյամբ ռուս Կրա­սին­նի­կո­վի ա­նու­նով է նրանց փո­ղո­ցը կնք­վել ու մնա­ցել, ոչ ոք չէր ա­սում Կնու­նյանց­նե­րի փո­ղոց, ողջ քա­ղա­քը այդ­պես էլ կո­չում էր` Կրա­սին­կո­վանց հա­յա­թը։ Բա­կի տա­րեց­նե­րի պատ­մե­լով` Կրա­սին­նի­կո­վը մա­հա­ցել է 1914 թվա­կա­նին։ Ար­դեն նշե­ցինք, որ ա­ռա­ջին հար­կում նրա ձիա­նոցն էր, իսկ 2-րդ հար­կա­բա­ժի­նը հյու­րա­նոց էր։ Խոր­հր­դայ­նաց­ման տա­րի­նե­րին այն ան­ցավ պե­տու­թյա­նը և ար­դեն որ­պես բնա­կա­րան­ներ տրա­մադր­վե­ցին քա­ղա­քա­ցի­նե­րին։  Այն տա­րի­նե­րին այդ բնա­կա­րան­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի հա­մար ճո­խու­թյուն էին` գե­ղե­ցիկ, արևկող սե­նյակ­ներ, հաստ պա­տե­րով շի­նու­թյուն­ներ, բնա­կիչ­նե­րը գոհ էին ի­րենց պայ­ման­նե­րից, ա­ռա­ջին հարկն էլ հար­մա­րեց­րել ու բնա­կա­րան­նե­րի են վե­րա­ծել, մար­դիկ ի­րենց հա­մար կցա­կա­ռույց­նե­րով հար­մա­րու­թյուն­ներ են ստեղ­ծել, տուն¬տեղ են դրել, զա­վակ­ներ մե­ծաց­րել, մինչև կա­մաց¬կա­մաց, հեր­թով քա­ղա­քի տար­բեր փո­ղոց­նե­րում բնա­կա­րան­ներ են  ստա­ցել ու տե­ղա­փոխ­վել։ Տի­կին է­լեա­նո­րան հա­վա­տաց­նում է, որ բո­լոր բնա­կիչ­ներն էլ կա­րո­տով են հի­շում ի­րենց բա­կը, որ­տեղ մար­դիկ ապ­րում էին մի ըն­տա­նի­քի պես։ Բա­կում մեծ տա­ղա­վար կար,  որ­տեղ հա­վաք­վում ու թեյ էին խմում, ի­րար հյու­րա­սի­րում, մեջ­տեղ բե­րում ում տան ինչ հա­մեղ պա­տառ կար, տղա­մար­դիկ նար­դի, շախ­մատ, լո­տո ու շաշ­կի էին խա­ղում։ Մինչև Շար­ժումն սկս­վե­լը, հար­սա­նիք­նե­րը բա­կում էին ա­նում, մեծ վրա­նի տակ, ու բո­լո­րը` մե­ծով¬փոք­րով, մաս­նակ­ցում էին այդ ա­րա­րո­ղա­կար­գին։ Քա­ղա­քի շատ նշա­նա­վոր մար­դիկ, պաշ­տո­նյա­ներ այդ բա­կում են ապ­րել. Աի­դա Ներ­սե­սով­նան՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան մար­զա­յին բաժ­նի վա­րի­չը, նրա քույ­րը՝ Ռո­մե­լա Ներ­սե­սով­նան՝ օ­տար լեզ­վի դա­սա­խոս, Էմ­մա Հայ­րու­մյա­նը` բարձ­րա­գույն կր­թու­թյամբ հարգ­ված ու­սուց­չու­հի, նրա ծնող­նե­րը` Խա­չա­տուրն ու Հե­րիք­նա­զը, բո­լո­րի կող­մից հարգ­ված, գյու­ղից ով գա­լիս էր, նրանց հար­կի տակ էր հյու­րըն­կալ­վում, պա­տիվ­նե­րի ար­ժա­նա­նում, հա­ցով, սրտ­նե­րը բաց, հար­գան­քով մար­դիկ էին։ Բազ­մա­զա­վակ Ա­ղա­յան­նե­րի ըն­տա­նի­քի մայ­րը հաց էր ծա­խում, պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին օգ­նում, ձեռք էր հասց­նում բո­լո­րին։ Ծնող­նե­րի մա­հից հե­տո Էլ­մի­րան (հե­տա­գա­յում` ՊԲ գն­դա­պետ) պա­հել ու մե­ծաց­րել է իր քույր¬եղ­բայր­նե­րին, բո­լո­րին մի կտոր հա­ցի տեր ա­րել։

Բազ­մա­թիվ սե­րունդ­ներ են դուրս ե­կել այդ բա­կից` կիրթ, խե­լա­ցի մար­դիկ, ո­րոն­ցից շա­տե­րին քա­ղա­քում մա­տով էին ցույց տա­լիս։ Տի­կին Է­լեա­նո­րա­յի աչ­քի ա­ռաջ է քա­ղա­քը քա­ղաք դար­ձել, թատ­րո­նի  շի­նա­րա­րու­թյունն ի­րենց աչ­քի ա­ռաջ է տե­ղի ու­նե­ցել, չի մո­ռա­նում նրա ճար­տա­րա­պե­տի` տի­կին Թա­մա­րա­յի տես­քը՝ ներ­կա­յա­ցուց­չա­կան, գե­ղե­ցիկ, խս­տա­բա­րո, բո­լո­րը նրան հար­գան­քով էին վե­րա­բեր­վում։ Այ­սօր էլ նրանց ըն­տա­նի­քում Կրա­սին­կո­վանց թա­ղա­մա­սը միշտ ներ­կա է, հա­ճախ են հի­շում ու վեր­հի­շում գլխ­նե­րով ան­ցած օ­րե­րը, նշա­նա­կա­լից դեպ­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այդ հի­շո­ղու­թյուն­նե­րը նրանց կյան­քի մի մասն են կազ­մում, ե­թե ոչ զգա­լի մա­սը՝ պա­րուր­ված քաղցր, ան­մո­ռա­նա­լի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով։ Զրու­ցա­կիցս, հա­գուրդ տա­լով հու­շե­րին, ա­սում է, թե կյանքն այն ժա­մա­նակ է ե­ղել, թե­կուզ պա­կաս¬պռատ էլ են ե­ղել, բայց եր­ջա­նիկ էին, ի­րար հա­րե­հաս, ու­րի­շի ցավ, ու­րի­շի հոգս ու  խն­դիր  չկար, յու­րա­քան­չյու­րի ու­րա­խու­թյու­նը բո­լո­րինն էր, յու­րա­քան­չյու­րի հոգ­սը ի­րեն­ցից ա­մեն մե­կի­նը։ Ընդ­հա­նուր պատշ­գամբ ու­նեին, դուրս էին գա­լիս ի­րար օգ­նում, լո­բի էին մաք­րում, բուրդ ծե­ծում, ժեն­գյա­լով հաց ու կար­կան­դակ­ներ թխում, ի­րար սր­տանց հյու­րա­սի­րում։ Քա­ղա­քում հայտ­նի ե­րեք քույ­րե­րը՝ Զի­նան, Վա­րյան ու Ա­րու­սը, թա­ղի ՙաստ­ղերն՚ էին, այն­պի­սի սեր ու հո­գա­տա­րու­թյուն էին ի­րար հան­դեպ ցու­ցա­բե­րում, որ բա­ռե­րով ար­տա­հայ­տելն անհ­նար է։ Տան տղա­մարդն էլ էին ի­րենք, կինն էլ, նրանց ձե­ռից գործ չէր պրծ­նում, ողջ Ստե­փա­նա­կերտն էր նրանց ճա­նա­չում։ Որն է ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, երբ հիմ­նա­կան բնա­կիչ­նե­րը կա­մաց¬կա­մաց նոր տուն են ստա­ցել ու հե­ռա­ցել, նոր ե­կած բնա­կիչ­ներն էլ նույն հա­մե­րաշ­խու­թյու­նը պա­հել են, թա­ղի ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նա­կել են մինչև վերջ։ Դուռ, պա­տու­հան փա­կել չկար, բա­կում ըն­դա­մե­նը մեկ¬եր­կու հո­գի հե­ռա­խոս ու­նեին, ով ու­զում էր, երբ ու­զում գա­լիս, զան­գում էր։

Այս բա­կում գրե­թե 1,5 տաս­նա­մյակ ապ­րել է նաև գրող¬լրագ­րող Դա­վիթ Մի­քա­յե­լյա­նը։ Նա նույն­պես ջերմ ու տա­քուկ հու­շե­րով է կապ­ված քա­ղա­քում հայտ­նի այդ բա­կի հետ։ Դա­վի­թի հի­շո­ղու­թյուն­նե­րում  բակն ա­մե­նա­հին ա­վան­դույթ­նե­րով ապ­րող կեն­սու­նակ, թրթ­ռուն, տրո­փող օր­գա­նիզմ էր, իր սո­վո­րույթ­նե­րով հա­րուստ ու աչ­քի զարն­վող, խիտ բնա­կեց­ված։ Յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում 5-8 ե­րե­խա էր մե­ծա­նում։ Նրա երկ­րորդ ու­րա­խու­թյունն այն էր, որ տու­նը թատ­րո­նի հարևա­նու­թյամբ էր և ա­ռի­թը բաց չէր թող­նում  ներ­կա­յա­ցում­նե­րը դի­տե­լու։ Հարևան­նե­րով, ըն­տա­նիք­նե­րով կի­նո ու թատ­րոն էին գնում, կիս­վում էին տպա­վո­րու­թյուն­նե­րով, քն­նար­կում... Բա­կի տա­ղա­վա­րում հա­ճախ էին տո­նախմ­բու­թյուն­ներ լի­նում, ո­րոնց ողջ բակն էր մաս­նա­կից դառ­նում։ Ե­րե­կո­յան բա­կի տա­ղա­վա­րում մեկ բա­ժակ թե­յի շուրջ օր­վա ի­րա­դար­ձու­թյուն­ներն էին քն­նար­կում, բա­կի ե­րե­խա­նե­րի ու­ժե­րով հա­մերգ­ներ էին կազ­մա­կերպ­վում։ Թթե­նու ծա­ռեր կա­յին,  հա­վաք­վում,  թութ էին  թափ տալ­իս ու բո­լո­րում շա­լի շուր­ջը, ու նրանց հա­մե­րաշ­խու­թյու­նից թութն ա­վե­լի էր քաղց­րա­նում։ Թութ թա­փելն էլ տո­նախմ­բու­թյան էր վե­րած­վում, մե­կը չկար բա­կում, որ ի­րեն օ­տար ու մե­կու­սաց­ված զգար, մե­կը մյու­սով էր ապ­րում, ան­նա­խա­դեպ երևույթ էր, այ­սօր այդ ա­վան­դույթ­նե­րից, սո­վո­րույթ­նե­րից, ցա­վոք, շատ ենք հե­ռա­ցել, ա­սում է զրու­ցա­կիցս ու ե­րա­նի տա­լիս ան­ցած ու ան­դառ­նա­լի օ­րե­րին։

Լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի ՙկն­քա­հայ­րը՚ թա­ղի տա­րեց­ներն էին։ Թե մե­կի հա­մար գյու­ղից մի թոն­րա­հաց էին բե­րում, նշ­խա­րի պես բա­ժա­նում էր։ Միայն քաղցր հի­շո­ղու­թյուն­ներ ու­նի Դա­վիթն այդ թա­ղա­մա­սից, միակ ցավն այն է, որ այն այլևս չկա, և թաղն ապ­րում է միայն հին բնա­կիչ­նե­րի հու­շե­րում ու նրանց հո­գում։Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի գլ­խա­վոր մաս­նա­գետ Ա­նա­հիտ Մես­րո­պյա­նի ման­կու­թյու­նից ե­րի­տա­սար­դու­թյուն ձգ­վող հու­շե­րը նույն­պես  Կրա­սին­կո­վանց հա­յա­թի հետ են կապ­ված։ Թա­ղում հայտ­նի Վա­չիկ և Սե­դա Մես­րո­պյան­նե­րը 4 զա­վակ են ու­նե­ցել` ե­րեք որ­դի և մեկ դուստր՝ Ա­նա­հի­տը։  Ջերմ ու ան­ջն­ջե­լի են հի­շո­ղու­թյուն­նե­րը… Մեր առջև իր սիր­տը բա­ցում ու ան­կեղ­ծա­նում է նա. Ա­ղա­յան­նե­րը, Իշ­խա­նյան­նե­րը, Օ­սի­պով­նե­րը, Խուր­շու­դյան­նե­րը, Քո­չա­րյան­նե­րը բազ­մա­թիվ ման­կա­վարժ­ներ, շատ ու շատ ազ­դե­ցիկ մար­դիկ, քա­ղա­քում մեծ հար­գանք  վա­յե­լող մտա­վո­րա­կան­ներ... Ղա­րա­բաղ­ցու լեզ­վով ա­սած` գյուռ (շեն) հա­յաթ է ե­ղել, քա­ղա­քի տար­բեր թա­ղա­մա­սե­րից գա­լիս, մեզ հետ խա­ղում էին, մեր ըն­կե­րու­թյունն էին փնտ­րում, մենք էլ բո­լո­րին սր­տա­բաց, գր­կա­բաց ըն­դու­նում էինք։ Կզար­մա­նաք, բայց բա­կի ման­կա­վարժ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ ճամ­բար էր կազ­մա­կերպ­վում, բա­կա­յին գրա­դա­րան էլ ու­նեինք, դաս­վար­ներ Ան­տիկն ու Ա­րաք­սյան մեզ օգ­նում էին գր­քեր ընտ­րել ու կար­դալ, ամ­սագ­րեր ու թեր­թեր էին բե­րում, ու դրանք ա­ռա­վո­տից ե­րե­կո ձեռ­քից ձեռք էին անց­նում։ Թա­ղա­յին ժո­ղով­ներ էին գու­մա­րում ու բո­լոր խր­թին հար­ցե­րը լու­ծում էին թա­ղո­վի։ Ցան­կա­ցած խա­ղի մե­ծե­րը հետևում էին, որ ու­սու­ցո­ղա­կան բնույ­թի լի­նի, իմ ու քո ե­րե­խա չկար, բո­լո­րի աչ­քը բո­լո­րի ե­րե­խա­նե­րի վրա էր, հարևա­նը հարևա­նի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն էր զգում: Բա­կի ե­րե­խա­նե­րը մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար ջուր էին բե­րում, իսկ նրանք էլ կոն­ֆետ ու քաղց­րա­վե­նիք էին հյու­րա­սի­րում։ Իսկ երբ ձմ­ռան հա­մար փայտ էին բե­րում, ե­րե­խա­նե­րը թա­ղով հա­վաք­վում և օգ­նում էին փայ­տը տե­ղա­փո­խե­լու ու դա­սա­վո­րե­լու գոր­ծում։ Սա­չյան քույ­րե­րին՝ Զի­նա­յին, Վա­րյա­յին ու Ա­րու­սին, անհ­նար է մո­ռա­նա­լը։ Ան­գամ բակ ե­կող դաչ­նիկ­նե­րի (հո­վեկ­ներ) հետ էինք մտեր­մու­թյուն ա­նում, այն վե­րած­վում էր մեծ բա­րե­կա­մու­թյան, այ­սօր այդ մտեր­մու­թյու­նը շա­րու­նակ­վում է, երբ մեկն ու մե­կը դր­սից գա­լիս է, զան­գում է, ու­զում է բո­լո­րին տես­նել։

Ա­նա­հի­տը սի­րով հի­շում է ի­րենց ման­կու­թյան խա­ղե­րը՝ ՙման­թա­գի՚, ՙպրիգլ­կի՚, ՙկա­շա­մա­նի՚, ՙտա­սը չո­փա­նի՚, ՙկյողլ­կա­նի՚, իսկ գն­դակ ու­նե­նալն ար­դեն իսկ շքե­ղու­թյուն էր։ Մեր խա­ղա­լիք­նե­րը տար­բեր չա­փի փայ­տի կտոր­ներն էին, բայց մենք ու­րախ, ան­հոգ ու եր­ջա­նիկ էինք: Տա­րի­նե­րի հետ բա­կում սե­ղա­նի թե­նիս ու­նե­ցան, և խա­ղում էին բո­լո­րը` թե ՜ մե­ծե­րը և թե ՜ ե­րե­խա­նե­րը: Ի­րենց ա­ռան­ձին ժա­մերն ու­նեին ու ի­րար չէին խան­գա­րում։ Ե­թե մե­կի  ե­րե­խա­յին կող­քի թա­ղից նե­ղաց­րել են, ողջ թա­ղա­մա­սով են գնա­ցել ու ՙպա­տիվ՚ պա­հան­ջել։ Մայրս աշ­խա­տան­քից գի­շերն  էր գա­լիս, բայց վս­տահ էր, որ հարևան­ներն իր ե­րե­խա­նե­րին աչ­քա­թող չեն ա­նե­լու, վս­տահ էր, որ ե­րե­խա­նե­րին տաս­նյակ  մայ­րա­կան աչ­քեր են հետևե­լու։ Նույն Սա­չյան քույ­րե­րի տա­նը տղա­մարդ չկար, բա­կի տղա­ներն ա­ռա­ջի­նը նրանց փայտն էին ջար­դում ու կես ժամ­վա ըն­թաց­քում հա­վա­քում, իսկ քույ­րերն էլ բա­կի ե­րե­խա­նե­րի հա­մար տո­նա­կան ծախս էին ա­նում` էլ չի­րու­չա­միչ, էլ կար­կան­դակ­ներ։ Նույն պատ­րաս­տա­կա­մու­թյամբ նաև մյուս հարևան­նե­րին էին օգ­նում՝ ՙՄե­կը բո­լո­րի հա­մար, բո­լո­րը՝ մե­կի՚ կար­գա­խո­սը նս­տած էր յու­րա­քան­չյու­րի մեջ։ Թա­ղի վրա­նա­յին հար­սա­նիք­նե­րը ան­մո­ռա­նա­լի էին, մայրս էր միշտ միա­տե­սակ գոգ­նոց­ներ ու գլ­խա­շո­րեր կա­րում խո­հա­րար­նե­րի ու նրանց օգ­նա­կան­նե­րի հա­մար, նույ­նը` ծնն­դյան օ­րե­րին ու բա­նակ ճա­նա­պար­հե­լու ա­րա­րո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Ա­նա­հի­տի կար­ծի­քով` ա­մե­նա­կարևորն այն է, որ այդ կապն ու մտեր­մու­թյու­նը շա­րու­նակ­վում է բո­լոր հո­բե­լյան­նե­րին ու հար­սա­նիք­նե­րին հրա­վի­րում են ի­րար, երկ­րորդ այդ­պի­սի սեր ու միաս­նու­թյուն նա չի տե­սել: Նոր ժա­մա­նակ­նե­րը նոր բար­քեր ու սո­վո­րու­թյուն­ներ են ի­րենց հետ բե­րում, ո­րոնք հին ու բա­րի ժա­մա­նակ­նե­րի հետ ոչ մի ա­ղերս չու­նեն։ Ամ­ռա­նը ոտ­քով գնում էին ՙԿար­կառ՚ գե­տում լո­ղա­նա­լու, և ան­պայ­ման մե­ծե­րից ի­րենց հետ գա­լիս էին։ Շար­ժա­կան կի­նո էր գա­լիս, բա­կում կազ­մա­կերպ­ված կի­նո­դիտ­ման էին նս­տում, ո՞ւմ մտ­քով կանց­ներ խան­գա­րել, ա­վե­լին` այդ օ­րե­րին նրանք հյու­րըն­կա­լում էին կի­նո­սի­րող­նե­րի ՙՄար­տու­նի՚ փո­ղո­ցից, բան­վո­րա­կան թա­ղից և այլն։

Մշա­կու­թա­յին թա­ղա­մաս էր. թատ­րո­նը, ՙՀոկ­տեմ­բեր՚ կի­նո­թատ­րո­նը, ֆիլ­հար­մո­նիան: Հի­շում է` դե­րա­սան­նե­րի, եր­գիչ­նե­րի հա­մար սա­ռը ջուր էին տա­նում, որ թող­նեն փոր­ձե­րը նա­յեն։ Ա­տամ­հա­տի­կը բա­կում էին ա­նում ու ողջ թա­ղա­մա­սին մաս­նա­կից ա­նում։ Հի­շում է` վեր­ջի­նը Դա­րյա­նանց ըն­տա­նիքն է դուրս ե­կել բա­կից, մար­դիկ նույ­նիսկ տա­րի­նե­րով մնա­ցել են կի­սա­քանդ տա­նը, բայց չեն ու­զե­ցել տե­ղա­փոխ­վել, շա­տե­րը թա­ղա­մա­սից տե­ղա­փոխ­վե­լը շատ ծանր են տա­րել։

Յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում պահ­վում են մա­սուն­քի պես՝ որ­պես քաղցր ու ան­դառ­նա­լի հու­շե­րի վա­վե­րագ­րեր, ա­սում է Ա­նա­հի­տը` կա­րո­տից խու­նա­ցած հա­յաց­քը թաքց­նե­լով…
Հ.Գ. Կնու­նյանց­նե­րի 26 հաս­ցեում գտն­վող Կրա­սին­կո­վանց հա­յաթն այլևս գո­յու­թյուն չու­նի, չկան հարևա­նու­թյամբ գտն­վող ՙՖիլ­հար­մո­նիան՚ ու ՙՀոկ­տեմ­բեր՚ կի­նո­թատ­րո­նը, սա­կայն այդ տա­րած­քում այս օ­րե­րին ին­տեն­սիվ շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում։ Հե­ռու չէ այն օ­րը, երբ ստե­փա­նա­կերտ­ցի­ներն այդ հաս­ցեում կու­նե­նան ժա­մա­նա­կա­կից ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րով մար­զամ­շա­կու­թա­յին հա­մա­լիր... Կանց­նեն տա­րի­ներ, կփո­խա­րին­վեն սե­րունդ­նե­րը, սա­կայն մայ­րա­քա­ղա­քի հի­շո­ղու­թյան քղան­ցք­նե­րում կպահ­պան­վեն Ստե­փա­նա­կեր­տի թաղ ու թա­ղա­մա­սե­րի ի­դիլ­լիկ պա­տում­նե­րը, ո­րոնք մեր հրաշք քա­ղա­քի կեն­սագ­րու­թյան ան­կապ­տե­լի մասն են...