comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈ­ԳԵՐՆ ԱՆՑ­ՆԵՆ, ՏԵՍ­ՆԵՆՔ ԻՆՉ ԵՆՔ Ա­ՆՈՒՄ
Logo
Print this page

ՇՈ­ԳԵՐՆ ԱՆՑ­ՆԵՆ, ՏԵՍ­ՆԵՆՔ ԻՆՉ ԵՆՔ Ա­ՆՈՒՄ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Սկս­վե՛ց... Ու­զում եմ ա­սել, շու­տով քա­ղա­քա­պետ ենք ընտ­րե­լու, հա­մայնքն իր հետևից տա­նող, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, օր ու գի­շեր, քնած, թե` ար­թուն, մեր մա­սին մտա­ծող։ Գայ­թակ­ղիչ բան է։ Օ­րի­նա­կի հա­մար եմ ա­սում,  ես էլ կու­զեի քա­ղա­քա­պետ լի­նել, բայց, ե­թե ան­կեղծ, չեմ կա­րող, ու­ժերս չեն բա­վի, ու­նա­կու­թյուն­ներս չեն հե­րի­քի, չեմ կա­րող բո­լո­րի հետ լե­զու գտ­նել, մե­կին` մեր­ժել, մյու­սին՝ ըն­դա­ռա­ջել։ Հա­զար ու մի գործ կա ա­նե­լու այս քա­ղա­քում, մե­կը մե­կից` կարևոր, մե­կը մե­կից՝ ա­ռաջ­նա­հերթ։  Հին, հա­մա­րյա փլ­վե­լու պատ­րաստ շեն­քեր, օ­րե­ցօր նե­ղա­ցող փո­ղոց­ներ, կր­պակ­նե­րով ու խա­նութ­նե­րով ծան­րա­բեռն­ված մայ­թեր, ծայ­րա­մա­սա­յին անմ­խի­թար փո­ղոց­ներ ու թա­ղեր, խա­ղահ­րա­պա­րակ­ներ ու քա­րու­քանդ բա­կեր... Դա այն դեպ­քում, երբ վեր­ջին տա­րի­նե­րին հա­զար ու մի բան է ար­վել՝ կա­ռուց­վել են բնա­կե­լի նոր թա­ղա­մա­սեր,  ման­կա­պար­տեզ­ներ ու դպ­րոց­ներ, աս­ֆալ­տա­պատ­վել են փո­ղոց­ներ ու բա­կեր, ու­զում եմ ա­սել՝ գոր­ծին վերջ չկա, վեր­ջա­պես՝ ժա­մա­նա­կա­կից մայ­րա­քա­ղա­քին  ժա­մա­նա­կա­կից մո­տե­ցում­ներ են պետք, ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյուն ու փի­լի­սո­փա­յու­թյուն։ Եվ բա­վա­րար­վել միայն ծրագ­րե­րով` հնա­րա­վոր չէ։ Իսկ այն, որ միշտ էլ յու­րա­քան­չյուր թեկ­նա­ծու ներ­կա­յաց­նում է գե­ղե­ցիկ, մշակ­ված ու գայ­թակ­ղիչ նա­խընտ­րա­կան ծրա­գիր, քն­նարկ­ման են­թա­կա չէ։ Հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ էլ են հրա­շա­լի խոս­տում­ներ մա­տուց­վում հա­սա­րա­կու­թյա­նը։ Բայց, մտա­ծում եմ, որ դա էլ է քիչ, հա­մա­րյա անն­շան մի բան վաղ­վա ներ­կապ­նա­կին։ Բո­լորն էլ այդ­պես են ե­կել։ Դժ­վա­րը ՙհե­տո՚¬ն է, ու­զում եմ ա­սել՝ գործ ա­նե­լը, քա­ղաքն ա­վե­լի գե­ղեց­կաց­նե­լը, նախ­կին­նե­րի լավ գոր­ծե­րը շա­րու­նա­կե­լը, սխալ­նե­րը՝ չկրկ­նե­լը, պա­րա­պուր­դի չմատն­վե­լը։ 

Տե­սեք քա­նի՛¬քա­նի քա­ղա­քա­պետ ենք ու­նե­ցել, ա­ռաջ՝ քաղ­խոր­հր­դի նա­խա­գահ, Ստե­փա­նա­կեր­տում ա­մե­նաըն­դուն­ված տար­բե­րա­կը՝ գոր­սո­վե­տի նա­խա­գահ։

Ա­մեն մե­կը, լավ, թե` վատ, հաս­տատ մի բան ա­րել է այս քա­ղա­քի հա­մար։ Չթ­վար­կենք։ Դա չէ կարևո­րը։ Կարևո­րը ա­րա­ծի և չա­րա­ծի հա­մե­մա­տու­թյունն է։ Եվ, կար­ծում եմ, քչե­րին է հա­ջող­վել  կա­տա­րած գոր­ծե­րով մնալ ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ, չնա­յած խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին  ստե­փա­նա­կերտ­ցին ին­քը չէր ընտ­րում իր քա­ղա­քա­պե­տին, նրան նշա­նա­կում էր հա­րա­զատ կու­սակ­ցու­թյու­նը, հա­րա­զատ կու­սակ­ցու­թյունն էլ ա­զա­տում էր, բնա­կա­նա­բար, կու­սակ­ցու­թյան ու քա­ղա­քի պա­հանջ­նե­րը չկա­տա­րե­լու հա­մար։ Բայց ստե­փա­նա­կերտ­ցին հար­գում էր սր­տա­ցավ ու նվիր­ված ղե­կա­վա­րին, ա­ռա­ջար­կում իր օգ­նու­թյու­նը, կանգ­նում նրա կող­քին։ Իսկ փոք­րիկ քա­ղա­քում նկա­տե­լի էր ան­գամ չն­չին փո­փո­խու­թյու­նը, ա­մեն մի կա­ռուց­վող  շենք բո­լո­րի ու­րա­խու­թյունն էր։ Մար­դիկ մինչև հի­մա  հա­ճույ­քով են պատ­մում  մար­զա­դաշ­տի, հու­շա­հա­մա­լի­րի, զբո­սայ­գու, նոր թա­ղա­մա­սե­րի շի­նա­րա­րու­թյան մա­սին`  ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­նե­լով այն ցն­ծու­թյունն ու հա­մա­ժո­ղովր­դա­կան նվի­րու­մը, որ տի­րում էր այն օ­րե­րին, մե­զա­նից տաս­նյակ տա­րի­ներ ա­ռաջ՝ նա­խորդ դա­րաշր­ջա­նում։ Գի­տե՞ք ին­չու էր այդ­պես։ Ա­սեմ. ո­րով­հետև ՙիմ ու քո՚¬ն քիչ էր, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր ստե­փա­նա­կերտ­ցի քա­ղա­քը հա­մա­րում էր ի­րե­նը, մար­դիկ ա­ռան­ձին¬ա­ռան­ձին էլ էին այդ­պես մտա­ծում, բո­լո­րը միա­սին էլ... Քա­ղա­քը չէր բա­ժան­վում... ու­զում եմ ա­սել՝ սե­փա­կա­նաշ­նորհ­վում... ար­դեն կա­ռուց­ված բազ­մա­հար­կե­րի ա­ռաջ նոր շեն­քեր չէին կա­ռուց­վում, խա­նութ­նե­րի կող­քին էլ նոր խա­նութ­ներ չէին հայ­տն­վում, մի քա­նի հան­րա­խա­նութն ու մթե­րա­յի­նը լի ու լի բա­վա­րա­րում էին քա­ղա­քի պա­հանջ­նե­րը։ Կոլ­տն­տե­սա­յին շու­կա գնալն էլ ա­րա­րո­ղա­կար­գա­յին տար­րեր էր պա­րու­նա­կում իր մեջ ու մի տե­սակ, նույ­նիսկ` հան­դի­սա­վո­րու­թյուն։ Կար­ծում եմ, ե­թե ա­սեմ, որ Ստե­փա­նա­կեր­տը սկ­սել է ինքն իր մեջ չտե­ղա­վոր­վել, չեք հա­կա­ճա­ռի։ Ո­րոշ բա­կե­րում կանգ­նե­լու տեղ չկա։ Դու­քան­նե­րի ու գա­րաժ­նե­րի լա­բի­րին­թո­սում մո­լոր­վում է ան­գամ հին ստե­փա­նա­կերտ­ցին։ Խո­րո­վա­ծա­նոց­նե­րի ու մսի կր­պակ­նե­րի խիտ շար­քերն արևե­լյան շու­կա են հի­շեց­նում... Մայ­թե­րը դար­ձել են ա­նան­ցա­նե­լի...

Ի՞նչ ա­նի քա­ղա­քա­պե­տը... Ինչ­պե՞ս քա­ղաքն ա­զա­տի այդ պատ­կեր­նե­րից ու հո­տե­րից... Ես, օ­րի­նակ, չեմ կա­րող։ Ու չեմ ա­սի, որ կա­րող եմ։ Դա այ­սօր հնա­րա­վոր բան չէ: Ով էլ ա­սի, որ ի վի­ճա­կի է այդ ան­ճա­շա­կու­թյուն­նե­րից փր­կել մեր բա­կերն ու փո­ղոց­նե­րը, չհա­վա­տաք։ Դրա հա­մար, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­ռա­ջին հեր­թին մեծ¬մեծ գու­մար­ներ են պետք, ամ­բող­ջա­կան մո­տե­ցում, է­լի ՙիմ ու քո՚¬ն ան­տե­սե­լու¬ար­հա­մար­հե­լու վճ­ռա­կա­նու­թյուն։
Մի բան ա­սեմ, չզար­մա­նաք։ Ես, օ­րի­նակ, ոչ մի նա­խընտ­րա­կան ծրա­գիր չեմ ու­սում­նա­սի­րում։ Ա­սեմ ին­չու։ Ո­րով­հետև, եր­բեք ծրա­գիր չեմ ընտ­րել (դրանք բո­լորն էլ, չն­չին բա­ցա­ռու­թյուն­նե­րով, ի­հար­կե, ի­րար նման են) ես միշտ էլ ընտ­րել եմ մար­դուն, ա­ռաջ­նորդ մար­դուն, ա­նանձ­նա­կա­նի տա­րածք­նե­րում բնա­կու­թյուն հաս­տա­տո­ղին, ինչ¬որ բան փո­խե­լու ու­նա­կին, երկ­րի ար­հես­տա­վո­րին գնա­հա­տո­ղին, մտա­վո­րա­կա­նին մե­ծա­րո­ղին ու իր ու­սուց­չի ա­ռաջ խո­նարհ­վո­ղին, վեր­ջա­պես՝ զին­վո­րին փա­ռա­բա­նո­ղին։

Տա­րի­ներ ա­ռաջ դեռ տատս էր ա­սում.
-Մա­տաղ ի­նիմ, մեզ հա­մար եր­կու կարևոր բան կա՝ ա­ռա­ջի­նը սալ­դաթն ա, երկ­րոր­դը՝ դա­սա­տուն։
Իսկ երբ փոր­ձում էի հա­մո­զել, որ՝ չէ, ա­ռա­ջի­նը դա­սա­տուն է, չէր ստաց­վում, և տատս կրկ­նում էր.
-Չէ, մա­տաղ ի­նիմ, դու չես ի­մա­նա, ա­ռա­ջի­նը միշտ էլ սալ­դաթն ա... վաղն էլ է այդ­պես լի­նե­լու, մյուս օրն էլ...
Ազ­նիվ չէր լի­նի, ե­թե չա­սեմ, որ դեռևս չեմ կողմ­նո­րոշ­վել, թե ում եմ ընտ­րե­լու։ Բա­վա­կա­նին բարդ, բայց հե­տաքր­քիր ընտ­րու­թյան ա­ռաջ եմ կանգ­նած։ Եվ սխալ­վե­լու ոչ ի­րա­վունք ու­նեմ, ոչ էլ՝ ժա­մա­նակ։ Հատ­կա­պես, որ այդ ժա­մա­նակ կոչ­ված մե­ծա­միտն էլ միշտ էլ վազ­քի մեջ է։ Կանգ­նեց՝ կկորց­նի հե­տաք­րք­րու­թյունն ու հմայ­քը։

Բայց թեկ­նա­ծուի ծրա­գիրն ան­տե­սելն էլ տրա­մա­բա­նա­կան չէ։ Կա­րե­լի է ա­սել` ա­ռանց այդ փաս­տաթղ­թի էլ հնա­րա­վոր չէ, դա նույ­նիսկ պար­տա­դիր է։ Չկա ծրա­գիր, չկա պա­տաս­խա­նատ­վու­թյուն։ Ու­զում եմ ա­սել՝ թեկ­նա­ծուն իր ծրագ­րով մի ամ­բող­ջու­թյուն է, թե­պետ, կրկ­նում եմ, ոչ մե­կը ծրա­գիր չի ընտ­րում ա­ռանց թեկ­նա­ծուի ան­հա­տա­կա­նու­թյունն ու սկզ­բունք­նե­րը նկա­տի առ­նե­լու։
Լավ, հաշ­վեք ո­չինչ էլ չեմ ա­սել։ Ա­մեն մարդ ինքն է ո­րո­շում ում ընտ­րել, ին­չը ընտ­րել և ին­չու ընտ­րել։ Թե չէ խոր­հուրդ­նե­րով, խո­սե­լով, կար­ծիք պար­տադ­րե­լով բան չի փոխ­վի։ Բայց մի բան էլ ա­սեմ. չթաքց­նեք, որ ճիշտ եմ։ Մենք պի­տի ընտ­րու­թյուն կա­տա­րենք Ստե­փա­նա­կեր­տի հա­մար։ Եվ ե­թե չկա­րո­ղա­ցանք ա­զատ­վել անձ­նա­կան մո­տե­ցում­նե­րից ու մտա­ծու­մից, կորց­նողն է­լի Ստե­փա­նա­կերտն է լի­նե­լու։ Ա­վե­լի ման­րա­մասն` չընտ­րենք մեր բա­րե­կա­մին, ո­րով­հետև մեր բա­րե­կամն է, այլ ընտ­րենք նրան, ով քա­ղա­քի բա­րե­կամն է և մեզ­նից յու­րա­քան­չյու­րի բա­րե­կա­մը... Թե չէ ստիպ­ված ենք լի­նե­լու ՙվա­յե­լել՚ նույն պատ­կեր­նե­րի շա­րու­նա­կա­կան ներ­կա­յու­թյու­նը և չենք կա­րո­ղա­նա­լու քա­ղա­քի փոք­րիկ բնա­կիչ­նե­րին բա­ցատ­րել, թե մենք այդ ինչ ի­րա­վուն­քով ենք զավ­թել ի­րենց տա­րածք­նե­րը...

Չէ, մի տե­սակ չի ստաց­վում, չեմ կա­րո­ղա­նում բա­ցատ­րել, թե ինչ է ու­զածս, պա­հան­ջածս էլ, խնդ­րածս էլ։ Երևում է, ա­մեն ինչ խառ­նել եմ, շփո­թել և չգի­տեմ ին­չից է սկ­սե­լու նոր քա­ղա­քա­պե­տը... Ա­վե­լի շատ դր­սո՞ւմ է լի­նե­լու, թե` աշ­խա­տա­սե­նյա­կում, ա­վե­լի շատ զբաղ­վա՞ծ է լի­նե­լու, թե չի մեր­ժե­լու բո­լոր նրանց, ով­քեր հայ­տն­վե­լու են ըն­դու­նա­րա­նում, ո­րո­շում­նե­րը կա­յաց­նե­լո՞ւ է մե­նակ, թե ա­վա­գա­նու ան­դամ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցե­լուց հե­տո, կա­րո­ղա­նա­լո՞ւ է լսել հին ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին, նկա­րիչ­նե­րին ու ճար­տա­րա­պետ­նե­րին, գրող­նե­րին ու ու­սու­ցիչ­նե­րին... Հե­տո՞... է­լի շատ բան...

Իս­կա­պես, դժ­վար է լի­նե­լու: Եվ քա­նի տեղն է, մի ան­գամ էլ ա­սեմ, թե ին­չու չեմ ու­զում լի­նել քա­ղա­քա­պետ։ Ո­րով­հետև ՙչէ՚ պստ­լիկ, բայց կարևոր ու գեր­ժա­մա­նա­կա­կից բա­ռը բա­ցա­կա­յում է իմ բա­ռա­պա­շա­րից։ Իսկ ի՞նչ է դա նշա­նա­կում։ Աշ­խար­հա­կոր­ծան ո­չինչ։ Ուղ­ղա­կի չե­ղած տե­ղից ավ­տոտ­նակ­նե­րի տեղ եմ տրա­մադ­րե­լու բո­լոր նրանց, ով­քեր նման հար­ցով դի­մեն ինձ։ Դու­քա­նի տեղ են ու­զե­լո՞ւ, խնդ­րեմ, բնա­կա­նա­բար, է­լի չե­ղած տե­ղից։ Սր­ճա­րա­նի տե՞ղ, խնդ­րեմ, թե­կուզ և Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում, ինչ վատ բան կա այդ­տեղ, ժո­ղովր­դի հա­մար է, չէ՞... Ի­հար­կե... Տա­րա՞ծք` տուն կա­ռու­ցե­լու հա­մար, ոչ մի հարց, որ­տեղ ու­զում ես... ինչ ու­զում ես... ու­րիշ ինչ պի­տի ա­նի ժո­ղովր­դի ընտ­րյա­լը, կա­րե­լի է ա­սել նաև` ժո­ղովր­դա­կան քա­ղա­քա­պե­տը...
Մի տա­րօ­րի­նակ բան էլ, ո­րը ես չեմ կա­րող ա­նել՝ աշ­խա­տա­վայ­րում եր­կար նս­տե­լը։ Մի բա­վա­կա­նին տա­րի­քով ըն­կեր ու­նեի, ի դեպ, այն ե­զա­կի­նե­րից, ով ծն­վել ու մե­ծա­ցել է Ստե­փա­նա­կեր­տում։ Գի­տե՞ք ինչ էր ա­սում, ա­սում էր՝ ե­թե քա­ղա­քա­պետն ինքն ի­րեն փա­կեց կա­բի­նե­տում, քա­ղա­քը կա­րող են նաև գո­ղա­նալ...
Այս­քա­նը: Մնա­ցա­ծը ո­րո­շեք ինք­ներդ:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.