comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍԻ­ՐՈ ԵՎ ՈՉ ՍԻ­ՐՈ ՄԱ­ՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՔԻՉ ԷԼ ՍԻ­ՐՈ ԵՎ ՈՉ ՍԻ­ՐՈ ՄԱ­ՍԻՆ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Մե­կը, թվում է, մեզ ի­րար մոտ, ի­րար կող­քի պա­հող զգա­ցու­մը, ո­րը մենք հա­ճախ սեր ենք ան­վա­նում, գո­ղա­ցել, թաքց­րել է հե­ռա­վոր մի տեղ, և ոչ մե­կին չի հա­ջող­վում գտ­նել այն, թե­պետ, ե­թե ճիշ­տը խո­սե­լու լի­նենք, կար­գին փնտ­րող էլ չկա։ Ա­վե­լին, մենք ար­դեն սո­վո­րել ենք ապ­րել ա­ռանց այդ կաթ­նաղ­բյու­րի, հար­մար­վել ենք՝ մո­ռա­նա­լով դրա գո­յու­թյան մա­սին։ Դա է­լի ո­չինչ, դի­մա­նալ կա­րե­լի է, սար­սա­փե­լին ան­մի­ջա­պես, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, դրա տե­ղը զբա­ղեց­րած ա­տե­լու­թյունն է, ար­հա­մար­հան­քը, ան­տար­բե­րու­թյու­նը, ա­նանձ­նա­կա­նի բա­ցա­կա­յու­թյու­նը, այս­պես կոչ­ված, հնի ու նո­րի ան­վեր­ջա­նա­լի հա­կա­սու­թյու­նը, ճիշտ կլի­նի ա­սել՝ հա­կա­մար­տու­թյու­նը։

Ին­չո՞ւ։ Հարց­նելն էլ մի տե­սակ ա­մոթ է։ Սեն­տի­մեն­տալ էլ։ Պար­զու­նակ։ Մարդ կլի­նի կծի­ծա­ղի էլ։ Ի­րա­վուն­քի ու մո­տեց­ման հարց է։ Մե­ղադ­րե­լը՝ ա­նի­մաստ ու անտ­րա­մա­բա­նա­կան։ Բո­լո­րը բո­լո­րին մե­ղադ­րում են, նե­րե­լը բա­ցառ­վում է, բա­րե­կամ չկա, հեն­ման կետ գո­յու­թյուն չու­նի։ Խոս­քը զրկ­վել է ջեր­մու­թյու­նից ու գույ­նից։ Բո­լո­րը կա­րող են եր­կիր ղե­կա­վա­րել ա­ռանց այդ եր­կի­րը շա­լա­կե­լու, ա­ռանց այդ երկ­րի ծան­րու­թյունն զգա­լու։
Չգի­տես ին­չո՞ւ, է­լի հի­շե­ցի քսան­հինգ տա­րի կոլ­տն­տե­սու­թյուն ղե­կա­վա­րած պա­պիս։ Մի ան­գամ, երևի ար­դեն թո­շա­կա­ռու էր, կոլ­տն­տե­սա­յին ընդ­հա­նուր ժո­ղո­վից ե­կավ տուն, կյան­քում ա­ռա­ջին ան­գամ ու­շունց տվեց ու մի քա­նի բառ շա­րեց զար­մա­ցած տա­տիս ոտ­քե­րի տակ.
-Ա­րա, էս հին­չը՞ն ա­նում...
Դա նշա­նա­կում էր, որ տն­տե­սու­թյու­նը ճիշտ չէին ղե­կա­վա­րում, որ ոտ­քով չէին հաս­նում շրջ­կենտ­րոն, որ գի­շեր­նե­րը չէին նն­ջում գրա­սե­նյա­կի չոր ա­թոռ­նե­րին նս­տած, որ ու­նե­ցա­ծը հա­վա­սար չէին բա­ժա­նում, որ նեղ օր­վա հա­մար պա­հա­ծը չէին տա­լիս չորս¬հինգ ե­րե­խա դպ­րոց ու­ղար­կող­նե­րին...
-Ա­նա­հիտ, ստի կա­րել­չընք եր­կիր պա­հինք...
Ծանր ու ա­ղի են հին տա­րի­նե­րը։ Գի­շե­րա­յին ձեր­բա­կա­լու­թյուն­ներ, Մեծ Հայ­րե­նա­կան, ե­րաշտ... հա­մա­տա­րած աղ­քա­տու­թյուն... ա­նա­մու­սին կա­նայք, անտ­ղա­մարդ տներ... փր­կու­թյու­նը հարևա­նի ուսն էր, տաք խոս­քը, լի­քը բու­ռը, տա­տիս ե­փած ճա­շը` ամ­բողջ բա­կի հա­մար, մխի­թա­րող հա­յաց­քը... այդ­պես ամ­բողջ գյու­ղը, քա­ղա­քը, եր­կի­րը... թե չէ, ապ­րել չէր լի­նի, կոլ­խո­զի նա­խա­գահն էլ ո­չինչ չէր կա­րող ա­նել... կոլ­խո­զի նա­խա­գահն էլ կմ­նար մե­նակ, գյուղն էլ, տունն էլ... Մո­րա­կան տատս էլ չէր կա­րող մե­ծաց­նել ֆրոն­տում մնա­ցած Ռու­բեն պա­պիս որ­բե­րին...
Ի՞նչ կա­տար­վեց մեզ հետ։ Էդ ո՞ր սա­տա­նան մտավ մեր տու­նը, ինչ­պե՞ս կորց­րինք զին­վո­րի մեր զգո­նու­թյու­նը։ Ինչ­քան մտա­ծում եմ, ու­րիշ­նե­րին մե­ղադ­րե­լը տղա­մարդ­կա­յին չէ։ Ո՜չ մե­ղադ­րե­լով բան կփոխ­վի, ո՜չ էլ էդ ա­նի­ծյալ սա­տա­նա­յին ա­նընդ­հատ հե­տապն­դե­լով։ Եվ ես, որ եր­բեք էլ ան­ցյա­լա­պաշտ չեմ ե­ղել, սկ­սել եմ վա­խե­նալ այս ան­հաս­կա­նա­լի թիկ­նո­ցով ներ­կա­յից, այս ի­րա­րան­ցու­մից, այս մեր­ժո­ղա­կա­նու­թյու­նից... Պարզ­վում է` ո՜չ հե­րոսն է հե­րոս, ո՜չ ռա­միկն է ռա­միկ, գրողն, ընդ­հան­րա­պես, նման չէ գրո­ղի, ու­սու­ցի­չը բա­նի պետք չէ, նա­խա­րա­րը չի ճա­նա­չում եր­կի­րը, ե­րես­փո­խա­նը ե­րե­խա է... մեր ապ­րած տա­րի­ներն էլ ա­նի­մաստ էին ու ա­մուլ։ Այ­սինքն՝ ո­չինչ։ Այ­սինքն՝ սուտ, հե­քիաթ հո­րի­նո­ղի կեր­պար­նե­րով ու եր­կն­քից ընկ­նող խն­ձոր­նե­րով։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ, ո՞վ է ում խա­բում, որ­տե՛ղ են բա­նա­կա­նու­թյու­նը, երկ­րա­շեն մտա­ծու­մը... հո­ղի հո­տը զգա­լու ու­նա­կու­թյունն ու այդ հո­ղին պինդ կանգ­նե­լու ու­ժը…
Մտա­ծում եմ, մի՞­թե շատ չենք քն­նար­կում ղե­կա­վար­նե­րին, մեր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, մարդ­կանց ֆի­նան­սա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, փոր­ձում ի­մա­նալ ա­մեն ինչ, ա­մե­նուր հայտ­նել մեր ՙհե­ղի­նա­կա­վոր՚ կար­ծի­քը, նույ­նիսկ պար­տադ­րել՝ հա­մոզ­ված, որ միակ ճշ­մա­րի­տը մենք ենք։ Եվ այդ գոր­ծով զբաղ­ված են բո­լո­րը՝ մեծ թե փոքր, կին, թե տղա­մարդ, մաս­նա­գետ ու ոչ մաս­նա­գետ։ Ան­տար­բեր մարդ չկա։ Հա­ճույ­քով քն­նարկ­ման տա­րածք ենք տե­ղա­փո­խում հատ­կա­պես իշ­խա­նա­վոր­նե­րի կա­նանց հա­գու­կա­պը, նս­տել¬վեր­կե­նա­լը, խոսքն ու լռու­թյու­նը։ Փակ տա­րածք գո­յու­թյուն չու­նի։ Եվ ար­դա­րա­ցու­մը՝ ժո­ղո­վուր­դը պետք է ա­մեն ինչ ի­մա­նա։ Եվ զվարթ քն­նար­կում­նե­րի մաս­նա­կից­նե­րից ոչ մե­կը չի մտա­ծում, որ հենց դա է խան­գա­րում ժո­ղովր­դին տես­նել այն, ինչ պի­տի տես­նի, լսել այն, ինչ ուղ­ղա­կի պար­տա­վոր է լսել, որ իր տե­սածն ու լսածն այ­սօր ուղ­ղա­կի մի փոք­րիկ ա­րար է մո­նու­մեն­տալ ներ­կա­յա­ցու­մից, ըն­դա­մե­նը ան­մեղ մի դր­վագ, հապ­ճեպ ձևա­վոր­ված մի պատ­կեր։

Ի՞նչ ենք ու­զում, ընդ­հան­րա­պես, ին­չո՞ւ են մեզ այս­քան հե­տաք­րք­րում մարդ­կանց անձ­նա­կա­նը, ու­րի­շի խո­հա­նո­ցը, նն­ջա­սե­նյա­կը, հար­սա­նի­քը, ծնն­դյան ա­րա­րո­ղու­թյու­նը, ու­րի­շի նույ­նիսկ ե­կե­ղե­ցի հա­ճա­խե­լը... Տխուր է։ Պապս, հաս­տատ, կա­սեր.
-Ա­րա, էս հին­չը՞ն ա­նում...
Ո­չինչ։ Ճիշտ բան եմ ա­սում՝ ո­չինչ։ Եվ ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը` ոչ մե­կը չի գի­տակ­ցում, որ ին­քը մատն­ված է հոգևոր պա­րա­պուր­դի, որ ին­քը պար­զա­պես խա­ղից դուրս է, և եզ­րա­յինն էլ վա­ղուց բարձ­րաց­րել է դրո­շա­կը...
Չգի­տեմ, գու­ցե լավ բան չեմ ա­սում, բայց մեր մա­սին ու­նե­ցած մեր կար­ծի­քը հա­ճախ ի­րա­կա­նու­թյու­նից բա­վա­կա­նին հե­ռու է։ Ու­զում եմ ա­սել` ա­մեն մարդ չէ, որ կա­րող է ա­ռաջ­նորդ լի­նել, քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վել, վր­ձին վերց­նել, գիրք ա­րա­րել, ծառ տն­կել... ե­ղա­ծից էլ բա­ժին հա­նել, ու­րի­շի ինչ­քին չմո­տե­նալ...
Մեզ մեզ­նից լավ ոչ մե­կը չի հաս­կա­նա։ Մենք մեր լավն էլ գի­տենք, վատն էլ, մեր ա­րածն էլ, չա­րածն էլ, նույ­նիսկ՝ ա­նե­լի­քը։ Գի­տենք, որ քա­րի տակ ինչ է թաքն­ված, որ ան­ձա­վում ու ձո­րում, ում մոտ ինչ կա, ով ինչ է ա­րել մինչև հի­մա և ինչ է ու­զում ա­նել։ Ո՞վ է նվի­րյա­լը և ոչ նվի­րյա­լը։ Եվ, ա­մե­նա­սար­սա­փե­լին, մեզ միայն ու­րի­շը չէ, որ սպա­նում է, հենց մեր տան ա­ռաջ, հա­զա­րա­մյա քա­ղա­քի ա­մե­նա­բա­նուկ փո­ղո­ցում, իսկ մի քա­նիսն էլ, է­լի իմ ցե­ղա­կից­նե­րից, հա­մար­ձակ­վում են չճա­նա­չել մի ամ­բողջ երկ­րի ընտ­րու­թյու­նը, իմ ընտ­րու­թյու­նը...
Մի բան էլ ա­սեմ. ըն­դա­մե­նը մի քա­նի օր դր­սում, այ­սինքն՝ մի ու­րիշ տեղ հայ­տն­ված հայ մար­դը վե­րա­դառ­նա­լուց հե­տո իր պարտքն է հա­մա­րում ա­միս­ներ, տա­րի­ներ շա­րու­նակ իր թա­ղա­մա­սում, ըն­կեր­նե­րին ու բա­րե­կամ­նե­րին, նույ­նիսկ ան­ծա­նոթ­նե­րին ե­րա­նու­թյամբ ու զար­մա­ցած ներ­կա­յաց­նել այն­տեղ տե­սածն ու չտե­սա­ծը, այդ երկ­րի նիստն ու կա­ցը, ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ու օ­րենք­նե­րը, գե­ղե­ցիկ շեն­քերն ու բնա­կիչ­նե­րին՝ չմո­ռա­նա­լով խոսքն իր եզ­րա­փա­կել այս­պես.
-Այն­տեղ յու­րա­քան­չյու­րը զբաղ­ված է իր գոր­ծով։ Հարևա­նը հարևա­նին չի ճա­նա­չում։ Մար­դիկ ժա­մա­նակ չու­նեն ու­րիշ­նե­րից խո­սե­լու։
Իսկ մենք այդ գոր­ծի հա­մար, ու­զում եմ ա­սել` ու­րիշ­նե­րից խո­սե­լը, ժա­մա­նակ շատ ու­նենք, ուղ­ղա­կի անս­պառ, ան­վեր­ջա­նա­լի, ա­մե­նա­քի­չը մի հա­զար տար­վա պա­շար։ Չխո­սենք, հենց փո­ղո­ցում էլ, աշ­խա­տա­վայ­րում կու­շա­թափ­վենք, ամ­բող­ջա­կան չենք լի­նի, և ոչ մե­կը մեզ­նով չի հե­տաքր­քր­վի։ Խո­սելն է­լի ո­չինչ, այդ խո­սե­լու մեջ ի՛նչ ա­սես կա` է ՜լ վի­րա­վո­րանք, է ՜լ ար­հա­մար­հանք, է ՜լ թշ­նա­մանք, է ՜լ ա­տե­լու­թյուն... ըստ մեր այդ սո­վո­րու­թյան, բո­լո­րը վատն են, ոչ մեկն իր տե­ղում չէ։ Մե­զա­նից վա­տը չկա։ Եվ եր­կիրն էլ եր­կիր չէ։ Բա չա­սե՞ս սուտ ա­սո­ղի հերն եմ ա­նի­ծել, չա­սե՞ս, որ այս պլպ­լա­ցող գույն¬գույն արևի տակ մեր երկ­րից լա­վը չկա, որ մեր լավն էլ է մե­րը, մեր վատն էլ, և ե­թե մի բան լավ չենք ա­նում, բո­լորս ենք մե­ղա­վոր, մե­ծից` փոքր։ Չար­չա­րանքն էլ միայն մի մար­դու հա­մար չէ, ոչ էլ հա­րյուր մար­դու, ոչ էլ, օ­րի­նակ, հա­զար, տա­սը մի­լիո­նից յու­րա­քան­չյու­րը դրա­նից բա­ժին ու­նի և այդ տա­սը մի­լիո­նից յու­րա­քան­չյու­րը մեր ու­նե­ցա­ծի տերն է, չու­նե­ցա­ծի էլ։
Թող մի քիչ վե­րա­ցա­կան հն­չի, բայց ես շա­րու­նա­կե­լու եմ մեզ­նից գո­ղա­ցած այդ կե­նա­րար երևույ­թի ո­րո­նում­նե­րը, աչք չեմ փա­կե­լու, մե­նա­կու­թյու­նից չեմ վա­խե­նա­լու, գել ու գա­զան ար­հա­մար­հե­լու եմ, չեմ թաքն­վե­լու սե­լավ­նե­րից ու մր­րիկ­նե­րից, և գտ­նե­լու եմ, ի­հար­կե, ե­թե դեռ չեն հասց­րել հո­շո­տել դրան­ցից ո­չինչ չհաս­կա­ցող­նե­րը...