[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՅԸ ԵՎ ԹՈՒՐ­ՔԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Հերն էլ ա­նի­ծած։ Ով ինչ ու­զում է ա­սի, ես իմ ա­սա­ծից հրա­ժար­վո­ղը չեմ։ Թուր­քի հետ հաշտ­վել չկա։ Չէ, խոսքս պա­տե­րազ­մի կամ ոչ պա­տե­րազ­մի մա­սին չէ։ Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կա­րող է կնք­վել, դա նույ­նիսկ պար­տա­դիր էլ է, կա­րող ենք նս­տել բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ, կա­րող ենք քն­նար­կել ո­րոշ հար­ցեր, բայց հաշտ­վե­լը լրիվ ու­րիշ բան է։ Մտա­ծում եմ, որ այդ հաշտ­վելն ինչ-որ տեղ նե­րե­լու նման է, ե­ղա­ծը մո­ռա­նա­լու նման, կար­գին հարևա­նու­թյուն ա­նե­լու նման։ Իս­կա­պես, ծի­ծա­ղե­լի ու ան­հաս­կա­նա­լի է։ Բայց դե՛…ի՞նչ ա­սեմ, ով ու­զում է, կա­րող է հաշտ­վել, ես այդ խա­ղից դուրս եմ…Իմ ա­նու­նը հաշտ­վող­նե­րի ցու­ցա­կում չկա։ Գի­տե՞ք ին­չու եմ այս­պես խո­սում, ո­րով­հետև թուր­քը վա­ղուց, շա՛տ վա­ղուց այդ հաշ­տու­թյուն աս­վա­ծը քե­րել, հա­նել է իր մտա­ծո­ղու­թյու­նից, իր կեն­ցա­ղից էլ։ Բա չէ՛…Հի­մա ե­կել, մեզ փոր­ձում են հա­մո­զել, որ մենք մեր ժո­ղովր­դին պի­տի պատ­րաս­տենք խա­ղա­ղու­թյան ու հաշ­տու­թյան։ Չէ՛ մի… Ու­զում եմ ա­սել, էդ ես ե՞րբ չեմ խա­ղա­ղու­թյան պատ­րաստ ե­ղել, էդ ե՞րբ եմ գնա­ցել հարևա­նիս վրա, էդ ե՞րբ եմ ա­վե­րել։ Ե­թե մո­ռա­ցել եմ, կա­րող եք, և ի­րա­վունք էլ ու­նեք, հի­շեց­նել…Ես պա­տե­րազ­մի հետ գործ չու­նեմ, բայց երբ մղում են դրան, երբ պար­տադ­րում են, ա­նում եմ իմ գոր­ծը, այն էլ՝ աս­պե­տա­վա­րի, զին­վո­րա­վա­րի, թա­գա­վո­րա­վա­րի…ես չեմ նա­հան­ջում…

Հի­մա՝ հաշ­տու­թյու՛ն…խա­ղա­ղու­թյու՛ն…իս­կա­պես հրա­շա­լի բան է այդ հաշ­տու­թյու­նը, անն­ման բան…ուղ­ղա­կի՝ Աստ­ծո պարգև… Բայց, նո­րից եմ ա­սում, ինձ հա­մար` ան­շո­շա­փե­լի, սուտ, շին­ծու, ա­նի­մաստ մար­դա­սի­րա­կան, նաև՝ ա­հա­վոր կեղծ…
Մի քա­նի տա­րի ա­ռաջ Քար­վա­ճա­ռում Ե­ղիշ քե­ռուն հան­դի­պե­ցի։ Գեր­դաս­տա­նով ապ­րող հայ է։ Շա­հու­մյա­նի շր­ջա­նի Վե­րին շե­նից է հա­սել Քար­վա­ճառ։ Կր­կին տուն ու տեղ է դրել։ Իր ա­սե­լով` ա­մեն ինչ էլ ու­նի, փառք Աստ­ծո, ե­թե մի քա­նի­սից ետ է, հաս­տատ մի քա­նի­սից էլ ա­ռաջ է։ Կարևո­րը խա­ղաղ լու­սա­բաց­ներն ու մայ­րա­մուտ­ներն են։
-Իսկ զե՞նք, Ե­ղիշ քե­ռի, զեն­քից ո՞նց ես։
-Ա­մե­նա­լա­վը դրա­նից եմ,-մի ու­րիշ ձևի ծի­ծա­ղում է,- հա, դրա­նից թոռ­նիկս էլ ու­նի, կինս էլ…լավ, ես էլ քեզ հարց­նեմ, ես ա­ռանց դրա կա­րո՞ղ եմ ապ­րել, հը՞, պա­տաս­խա­նի, է­լի, գրող մարդ ես։ Ա­սում եմ, ով Ե­ղիշ քե­ռուց զեն­քը վերց­նի, Ե­ղիշ քե­ռու թշ­նա­մին է… Էս Քար­վա­ճա­ռի թշ­նա­մին, էս սար ու ձո­րի թշ­նա­մին… Դա­դի­վան­քի թշ­նա­մին է։ Չէ, Ե­ղիշ քե­ռին զենք չու­նի… Ե­ղիշ քե­ռին խո­խա­յա, ե­թե ու­զում ես ի­մա­նալ, զեն­քը հենց Ե­ղիշ քե­ռու հա­մար էլ ար­տադ­րել են…
Մի բան էլ ա­սեմ. ե­թե, օ­րի­նակ, Եվ­րո­պա­յի կենտ­րո­նում ապ­րեի, կամ, ա­սենք` Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում, է­լի զենքս հետս պի­տի լի­ներ, գի­տե՞ս ին­չու, ո­րով­հետև թուրք շան տղան, որ­տեղ էլ լի­նեմ, մի օր գա­լու է, կանգ­նի դեմս…
Ինչ ա­սեմ, հա­զար տո­կո­սով հա­մա­ձայն եմ Ե­ղիշ քե­ռու հետ։ Դա, մի գրամ ան­գամ չեմ կաս­կա­ծում, Աստ­ծուն էլ է հա­ճե­լի։ Հի­շո՞ւմ եք. մի սար­սա­փիր քեզ վրա ե­կող­նե­րի քա­նա­կից… Հի­մա մեզ խոր­հուրդ են տա­լիս մեր ժո­ղովր­դին պատ­րաս­տել խա­ղա­ղու­թյան ու հաշ­տու­թյան։ Կրկ­նում եմ, շատ լավ գա­ղա­փար է, բայց, խոս­տո­վա­նեմ, ի­մաս­տը չեմ հաս­կա­նում, նպա­տա­կը, պատ­ճա­ռը։ Ե­թե այս գոր­ծում խե­լոք մե­կը կա, թող բա­ցատ­րի ինձ, ե­թե կա­րող է, հա­մո­զի էլ, վեր­ջում էլ, ի­րա­վունք եմ տա­լիս, ծի­ծա­ղի իմ միամ­տու­թյան վրա։ …
Ա­մե­րի­կա­յում էլ լի­նեմ, թուր­քը մի օր կանգ­նե­լու է դեմս…
Տուն ու տեղ կորց­րած մարդ է, պա­տե­րազ­մից էլ դուրս, սպա­նե­լուց հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու… Կա՞ մե­կը, ով կա­րող է նրան վե­րա­դարձ­նել կորց­րածն այն­պես, ինչ­պի­սին ու­նե­ցել է, ինչ­պես ապ­րել է…
…Շու­շիում ութ-տաս տա­րե­կան Նո­րե­կը, ու­զում եմ ա­սել՝ ես, դեռևս չգի­տեր` ով է կամ ինչ է այդ թուր­քը, ին­չու է ի­րեն՝ Նո­րե­կին, հա­մա­րում թշ­նա­մի, ին­չու է ա­տում, հա­մա­րում կեղ­տոտ, պատ­կե­րաց­նու՞մ եք, եկ­վոր, ան­հա­վատ… ին­չու է փոր­ձում ա­նընդ­հատ ցավ պատ­ճա­ռել նույ­նիսկ ա­մե­նաան­մեղ, ա­մե­նա­սո­վո­րա­կան խա­ղի ժա­մա­նակ։

Ո­չինչ չգի­տեր այդ փոք­րիկ Նո­րե­կը, բայց ա­մեն օր նրա ներ­սում ինչ-որ բան էր ձևա­վոր­վում, նա մտա­ծում էր պաշտ­պա­նու­թյան մա­սին, և թուր­քը Նո­րե­կի հա­մար դառ­նում էր այլ­մո­լո­րա­կա­յի­նի նման մի բան, ա­մեն վայր­կյան վտան­գա­վոր, ա­մեն վայր­կյան` կծո­տող, Երկ­նա­յի­նի պարգևած տա­րածք­նե­րից դուրս։ Նա, ու­զում եմ ա­սել՝ այդ թուր­քը, դառ­նում էր հա­կա­մարդ։ Եվ ես, փոք­րիկ Նո­րե­կը, ինձ վար­ժեց­նում էի մի շատ սո­վո­րա­կան բա­նի՝ նրան հան­դի­պե­լիս ճա­նա­պարհս կամ տեղս չփո­խել, հուզ­մունքս կամ ա­տե­լու­թյունս ցույց չտալ, գր­պա­նիս քա­րե­րը չգ­ցել, հորս նվի­րած փոք­րիկ դա­նա­կից չհ­րա­ժար­վել, խո­սե­լիս էլ նա­յել ու­ղիղ նրա աչ­քե­րին, նա­հան­ջի մա­սին չմ­տա­ծել, ե­թե նույ­նիսկ իմ դեմ մե­կի փո­խա­րեն կանգ­նի տա­սը թուրք, տա­սը հա­կա­մարդ, քսան…
Ինձ այդ­պես էլ չհա­ջող­վեց դրանց մեջ գտ­նել մե­կին, ով դուրս լի­ներ այդ ամ­բո­խա­յին, քոչ­վո­րին հա­տուկ վայ­րե­նու­թյան, հո­տա­յին փի­լի­սո­փա­յու­թյան ու մտա­ծու­մի տա­րածք­նե­րից։ Նրանք բո­լորն էլ նույնն էին, ա­վե­լի ճիշտ՝ մե­կը մյու­սի շա­րու­նա­կու­թյունն էր։ Պար­զա­պես կար մի քա­նի գիրք կար­դա­ցած թուրք, եր­կու գիրք կար­դա­ցած թուրք, մեկ գիրք կար­դա­ցած թուրք և ոչ մի գիրք չկար­դա­ցած թուրք։ Կամ էլ` հա­զար ոչ­խար պա­հող թուրք, հա­րյուր ոչ­խար պա­հող թուրք, տա­սը ոչ­խար պա­հող թուրք և ոչ մի ոչ­խար չպա­հող թուրք։ Տար­բե­րու­թյու­նը միայն ու միայն գր­քե­րի ու ոչ­խար­նե­րի քա­նա­կի մեջ էր։ Եվ ես ինձ վար­ժեց­նում էի նոր կյան­քի, իմ տա­րածք­նե­րում ապ­րե­լու, հի­շե­լու, նկա­րե­լու, ես ինձ պատ­րաս­տում էի դեռևս ան­շո­շա­փե­լի, ան­տե­սա­նե­լի, ա­ռեղծ­վա­ծա­յին ու երևի ի­մաս­տուն մի ճամ­փոր­դու­թյան՝ կար­ծես գու­շա­կե­լով, որ մի օր ան­պայ­ման դեմ եմ առ­նե­լու հենց նրան, Շու­շիում իմ կող­քին մե­ծա­ցող, մեր հարևան տանն ապ­րող, մի ժա­մա­նակ աղջ­կա շոր հագ­նող (թլ­պատ­վե­լուց հե­տո) լա­կո­տին… Եվ հաս­կա­նա­լու եմ, որ նա հենց աղջ­կա շո­րը հագ­նե­լու պա­հին էլ փո­խել է իր տե­սա­կը, իր աշ­խար­հը, իր փի­լի­սո­փա­յու­թյու­նը, և հենց այդ օրն էլ նա ինձ պա­տե­րազմ է հայ­տա­րա­րել…
1967 թվա­կա­նին… հորս` դրա­նից մի քսան տա­րի ա­ռաջ, պա­պիս՝ ե­րե­սուն-քա­ռա­սուն…
Եվ ես այ­սօր, ինչ­քան էլ փոր­ձում եմ փոք­րաց­նել իմ մո­նու­մեն­տալ ող­բեր­գու­թյան չա­փե­րը, տակն է­լի մի հի­սուն մի­լիո­նա­նոց Հա­յաս­տան մնում է։ Ինչ­պես ու­զում եք բա­ցատ­րեք, իմ բա­ցատ­րու­թյու­նը սա է՝ թուր­քը 1915-ին աշ­խար­հի ե­րե­սից վե­րաց­րել է իմ 50-մի­լիո­նա­նոց Հա­յաս­տա­նը, պա­տա­ռո­տել, կեսն ինքն է լա­փել, մյուս կեսն էլ նե­տել է ու­րիշ բո­րե­նի­նե­րի, շնե­րի, ա­նա­պա­տի ան­հայ­տու­թյա­նը…
Եվ այ­սօր էլ ինձ չար­չա­րում է ոչ միայն իմ եր­կու մի­լիոն ցե­ղա­կից­նե­րի կո­րուս­տը, այլ նաև 50-մի­լիո­նա­նոց Հա­յաս­տան հայ­րե­նի­քի տե­սի­լա­յին պատ­կե­րը, այն, որ թուրքն ինձ զր­կել է 50-մի­լիո­նա­նոց Հա­յաս­տան ու­նե­նա­լու ի­րա­վուն­քից, ո­րի քա­ղա­քա­ցին պի­տի լի­նեին պապս, հայրս, ես, քույրս, եղ­բայրս, մայրս, մեր հարևան գե­ղեց­կու­հի Աստ­ղի­կը, մո­րա­քույրս, 92-ին զարկ­ված Շու­շիի որ­բա­նո­ցի Վլա­դի­կը, հայ­րե­նի գյու­ղի այ­գի­նե­րում 67-ին մորթ­ված փոք­րիկ Նել­սո­նը… նե­մե­ցի ֆրոն­տից չվե­րա­դար­ձած Ռու­բեն պապս… իսկ 94-ին չէին զոհ­վի իմ եղ­բայր Մհե­րը, Ի­վա­նը, Յու­րին, ըն­կեր­ներս, մտե­րիմ­ներս, հա­րա­զատ­ներս, և մեր տա­ռա­պանքն ա­մեն օր չէր պտ­ղի… Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև աշ­խար­հում շատ քչերն են հա­մար­ձակ­վում գնալ 50 մի­լիո­նի վրա… ո­րով­հետև մեր մտ­քի պտու­ղը մեր երկ­րում կլի­ներ ա­ռատ, զար­մա­նա­լի, աստ­վա­ծա­տուր… Ես կմ­շա­կեի իմ դաշ­տերն ու այ­գի­նե­րը, ես կզո­րաց­նեի իմ բա­նա­կը, ես կամ­րաց­նեի երկ­րիս սահ­ման­նե­րը…
Մի բան էլ ա­սեմ, չեմ կար­ծում, որ չեք ըն­դու­նի ա­սածս։ Այդ ՙթուրք ժո­ղո­վուրդ՚-ը բաղ­կա­ցած է ա­ռան­ձին-ա­ռան­ձին, փոքր ու մեծ թուր­քե­րից։ Դրա մեջ և՜ սուլ­թանն է, և՜ մոլ­լան, և՜ գե­նե­րա­լը, և՜ ոչ­խար պա­հո­ղը։ Դրանք այդ­պես միա­սին էլ և՜ իշ­խում են, և՜ սպա­նում են, և՜ խե­ղում Եր­կիր մո­լո­րա­կի ա­ռա­վոտ­նե­րը։ Ու­զում եմ ա­սել` թա­գա­վո­րը մեծ թուրքն է, ժո­ղո­վուր­դը՝ փոքր թուր­քը, և էա­կան տար­բե­րու­թյուն այդ եր­կու­սի միջև չկա և չի էլ կա­րող լի­նել։ Ա­վե­լին՝ փոքր թուր­քը հան­դես չի գա­լիս մեծ թուր­քի հրա­ման­նե­րը կա­տա­րո­ղի դե­րում, այդ հրա­ման­նե­րը եր­կու­սի հա­մար էլ նույնն են։
…Որ­տեղ էլ լի­նեմ, թուր­քը կանգ­նե­լու է դեմս…
Միշտ զենք կրող հորս ա­սա­ծը հի­շե­ցի.
-Աշ­խարհ­քը բաղ­կա­ցած է եր­կու մա­սից, մե­կը թուրք­նա, մյու­սը՝ մնա­ցած աշ­խարհ­քը, մենք էլ՝ մա­չին…
Չէ, եղ­բայր, ես հաշտ­վե­լու հետ գործ չու­նեմ, ա­վե­լի ճիշտ, իմ հաշտ­վե­լու ձևը զենքն է, ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից, ա­մե­նաանվ­րեպ կրա­կո­ղը, ա­մե­նա­գե­ղե­ցի­կը… և` բո­լո­րի ձեռ­քին, մե­ծից՝ փոքր, քա­հա­նա­յի ու­սից կախ, ու­սուց­չի ու­սից կախ ու դա­սագր­քե­րում, օ­րո­րո­ցի կող­քին, կրա­կե­լու պատ­րաստ…
Ես հաշ­տու­թյան այլ փի­լի­սո­փա­յու­թյուն չգի­տեմ, իմ պատ­կե­րաց­րած խա­ղա­ղու­թյունն այ­սօր միայն ու միայն դա է… Ե­թե կա ու­րիշ, ու­զում եմ ա­սել` ա­վե­լի երկ­րա­պահ ա­ռա­ջար­կու­թյուն, խնդ­րե՜մ…