[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՀՆԻՑ ԵՄ ԲԱՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ՈՉ՝ ՆՈՐԻՑ

Ճիշտն ա­սած, ես ա­ռանձ­նա­կի ոգևո­րու­թյան, ու­րա­խու­թյան, գու­նա­վոր ու փայ­լփ­լուն  պա­տում­նե­րի հա­վա­տա­լու ա­ռիթ չեմ տես­նում։

Թե­պետ այդ ոգևո­րու­թյունն էլ է մեկ-մեկ օգ­նում ապ­րել, կտր­վել ա­նընդ­հատ հնա­ցող ի­րա­կա­նու­թյու­նից։ Հենց միայն Ձմեռ պա­պի­կին վերց­նենք։ Ա­ռաջ, ու­զում եմ ա­սել՝ մեր ման­կու­թյան տա­րի­նե­րին,  ամ­բողջ քա­ղա­քում մեկն էր, այն էլ՝ մե­զա­նից հե­ռու, մի տե­սակ՝ ան­շո­շա­փե­լի, հե­ռու, եր­բեք մեր տուն ոտք չդ­րած, նվեր­ներ չու­ղար­կած։ Բայց զար­մա­նա­լի ի­րա­կան ու միշտ ներ­կա։  Հի­մա ա­մեն տեղ նրանք են… Խա­նութ­նե­րում, դպ­րոց­նե­րում, հրա­պա­րակ­նե­րում, փո­ղոց­նե­րում, ճա­նա­պարհ­նե­րին… ա­մեն տեղ Ձմեռ  պապ կա… կար­միր, կա­պույտ, նարն­ջա­գույն…բարձ­րա­հա­սակ, կար­ճա­հա­սակ… գե­ղե­ցիկ, ան­ճոռ­նի… կին, տղա­մարդ… Ձյու­նա­նու­շիկն էլ է կար­գին փոխ­վել… ար­դեն  այն հա­մեստն ու քն­քու­շը չէ… ար­դեն Ձմեռ պա­պի­կին հա­վա­սար է, հրա­մա­յող, մե­ղադ­րող, ձայ­նը բարձ­րաց­նող… պատ­ժող… հրա­վի­րիր` որ­տեղ սիրտդ ու­զի, գի­շերն էլ կա­րող ես պա­հել, Ձմեռ պա­պի­կին՝ ա­ռան­ձին, Ձյու­նա­նու­շի­կին` ա­ռան­ձին… Ու­զում եմ ա­սել` հի­մա դրանց ոչ  հա­վա­տա­ցող կա, ոչ էլ՝ սպա­սող, ե­թե, ի­հար­կե,  ան­տե­սենք ո­րոշ միա­միտ­նե­րի ու  ի­րա­կա­նու­թյու­նից ար­տա­գաղ­թած­նե­րի։ 

Է­լի պա­պիս հի­շե­ցի. դեկ­տեմ­բե­րի 31-ին, սո­վո­րա­կա­նից շատ չտար­բեր­վող ի­րիկ­նա­հա­ցից հե­տո, պապս պառ­կում էր քնե­լու` ինքն իր հետ խո­սե­լով.
-Ի՞նչ տար­բե­րու­թյուն։ Մի օ­րը պրծ­նում է, սկ­սում է մյու­սը… հե­տո էլ դա է պրծ­նում, հե­տո էլ…
Եվ քնում էր պապս։ Իսկ ես ո­չինչ չէի հաս­կա­նում նրա ա­սա­ծից, բա­ցար­ձա­կա­պես ո­չինչ։ Եվ չէի ըն­դու­նում պա­պիս այդ ար­հա­մար­հա­կան մո­տե­ցու­մը, այդ ան­տար­բե­րու­թյու­նը, այդ թա­քուն քմ­ծի­ծա­ղը։
…Մի օ­րը պրծ­նում է…
Իս­կա­պես, օ­րե­րի հեր­թա­կա­նու­թյուն, օ­րե­րի շա­րան, ժա­մա­նա­կի ան­փո­փոխ ըն­թացք… Կար­ծում եմ, միամ­տու­թյուն է մտա­ծել, որ այդ դեկ­տեմ­բե­րի 31-ից հե­տո ինչ-որ բան է փոխ­վել մեր այս մի ափ մո­լո­րա­կում գտն­վող մեր մի բուռ երկ­րում։ Խոսքն, ի­հար­կե, ո՜չ պա­տե­րազմ­նե­րի մա­սին է, ո՜չ մեր կորց­րա­ծի, ո՜չ էլ նույ­նիսկ դա­րաշր­ջա­նի փո­փո­խու­թյան։ Հնե­րին փո­խա­րի­նել են նո­րե­րը, հե­տո էլ այդ նո­րերն են հնա­ցել և է­լի ե­կել են նո­րե­րը… Հե­տո էլ հինն է դար­ձել նո­րաոճ, նո­րը՝ հնաոճ… մե­կը տեղ է հա­սել ժա­մա­նա­կին, մյու­սը մնա­ցել է այն­տեղ, որ­տեղ ե­ղել է, մեկն էլ չի դի­մա­ցել ճա­նա­պար­հի փոր­ձու­թյա­նը ու հա­վա­քել է ի­րե­րը… ոչ գնա­ցող­նե­րի պա­կասն է զգաց­վել, ոչ` ե­կող­նե­րի…
Իս­կա­պես, հա­տուկ ոգևո­րու­թյան ա­ռիթ, կար­ծում եմ, չկա։ Չէ, չեմ ա­սում, թե այս ե­կո­ղին դի­մա­վո­րե­լը լրիվ ա­վե­լորդ բան է, ժա­մա­նա­կի կո­րուստ, ա­նի­մաստ մե­ծա­րում։ Լավ, վատ` մերն է, ինչ էլ հե­տը բե­րի, մեզ հա­մար է։ Ճիշտն էլ, սխալն էլ, ու­րա­խու­թյունն էլ, տխ­րու­թյունն էլ։ Շո­գը, ցուր­տը, անձրևը, ձյու­նը… Ուղ­ղա­կի պետք չէ ծան­րաց­նել այդ հան­դի­պու­մը, դի­մա­վո­րե­լու սո­վո­րա­կան ա­րա­րո­ղու­թյու­նը հասց­նել պաշ­տա­մուն­քի, ա­նի­մաստ հա­ճո­յա­խո­սու­թյուն­ներ ա­նել, ընկ­նել ոտ­քե­րը… Ես դրան դեմ եմ, ես նման զի­զի-բի­զին չեմ ըն­դու­նում, չնա­յած մեկ-մեկ ես էլ եմ հայ­տն­վում նման ծի­ծա­ղե­լի ի­րա­վի­ճա­կում… ես էլ եմ մո­լոր­վում… Եվ դա լավ է, թե՝ վատ, չգի­տեմ…
…Մի օ­րը պրծ­նում է, սկ­սում է մյու­սը…
Գու­ցե ա­վե­լի լա­վը, գե­ղե­ցի­կը, գու­նա­վո­րը, հնա­րա­վոր է` նաև վա­տը, ան­կան­խա­տե­սե­լին, տխու­րը… Բայց, դե, ե­թե ա­վե­լի ան­կեղծ, հնի մա­սին վատ-վատ բա­ներ ա­սելն էլ տղա­մարդ­կու­թյուն չէ։ Հա, են­թադ­րենք, չա­փից ա­վե­լի ենք խո­սել, սևն ու սպի­տակն ենք տե­ղի-ան­տե­ղի ըն­դգ­ծել, ի­րար ենք քար­կո­ծել որ­տեղ պա­տա­հի, ան­տե­սել ենք լա­վը, չենք խոս­տո­վա­նել մեր սխա­լը, մեր մեղ­քե­րը, շփո­թել ենք անձ­նա­կա­նի ու ա­նանձ­նա­կա­նի սահ­ման­նե­րը, չենք հրա­ժար­վել կոր­ծա­նա­րար ձո­նե­րից ու սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցուին աստ­վա­ծաց­նե­լու սո­վո­րույթ­նե­րից։
Բան չկա։ Ա­մեն ինչ էլ ան­ցո­ղիկ է այս հս­կա­յա­կան արևի տակ։ Մնա­ցողն է­լի եր­կիրն է՝ իր չս­պիա­ցող վեր­քե­րով, իր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծով, իր՝ հա­ճախ օ­տա­րին ան­ծա­նոթ մտա­ծո­ղու­թյամբ ու պատ­կեր­նե­րով, ար­ժեք­նե­րի իր` պինդ ու չքանդ­վող հյուս­ված­քով, իր ըն­թաց­քով։
Ու­զում եմ ա­սել՝ ե­ղա­ծը մի բան չէ, ըն­դա­մե­նը մի քա­նի օր, մի քա­նի ան­գամ քնել-վեր­կե­նալ, ո՜չ տուն շի­նել կլի­նի, ո՜չ կար­գին գիրք գրել, ո՜չ էլ նույ­նիսկ մի քա­նի տա­րի ա­ռաջ տն­կած ծա­ռի պտու­ղը հա­վա­քել։
Դրա հա­մար եմ ա­սում` տա­րե­մու­տի այս ցն­ծու­թյու­նը, այս, երևի, ա­վե­լորդ հե­քիա­թի հո­րի­նու­մը, նմա­նակ բա­ռե­րի այս գեր­ծախսն ինձ զար­մաց­նում է։ Շնոր­հա­վոր, հա՛, շնոր­հա­վոր… օ­րը, չգի­տես քա­նի ան­գամ, մեծ ու փոքր, կին, թե տղա­մարդ… գի­շեր-ցե­րեկ… Մար­դիկ պա­շա­րել են խա­նութ­նե­րը, փո­ղոց­նե­րը, շու­կա­նե­րը… որ ի՞նչ…

Չէ, վատ չէ, որ բո­լորն ու­րա­խա­նում են, որ այդ օ­րը դռ­նե­րը չեն կողպ­վում, որ ա­ռատ են սե­ղան­նե­րը, որ մար­դիկ գո­նե մի քա­նի ժամ թանձր վա­րա­գույր­նե­րով ծած­կում են հոգ­սը, ցա­վը, չար­չա­րան­քը, ուղ­ղա­կի այդ ա­մե­նի մեջ վազ­քը շատ է, փայ­լը շատ է, ձևա­կա­նը՝ նկա­տե­լի ու խան­գա­րող, մաղ­թանք­նե­րը՝ պա­ռա­ված… Սուրբծննդյան խոր­հուր­դը՝ հե­ռո՛ւ-հե­ռու… բայց, ինչ էլ խո­սեմ, ինչ­քան էլ ինքս ինձ հետ կռիվս տամ ու պա­տե­րազ­մեմ, դրան դի­մա­վո­րե­լը ճիշտ է, նույ­նիսկ՝ պար­տա­դիր։ Հե­տո ինչ, որ անց­նող տար­վա կի­սա­տը մեզ ա­մենևին էլ հան­գիստ տա­լու մտադ­րու­թյուն չի ու­նե­նա­լու, որ այդ անց­նո­ղի հիաս­թա­փու­թյու­նը, ան­տար­բե­րու­թյու­նը, քծ­նանքն ու ար­հա­մար­հան­քը Նոր տա­րում մեր տա­նը կր­կին մեզ­նից ա­վե­լի ներ­կա են լի­նե­լու, որ մենք շա­րու­նակ մո­լոր­վե­լու ենք հնի ու նո­րի ան­տե­սա­նե­լի տա­րածք­նե­րում և մո­ռա­նա­լու ենք նույ­նիսկ նրանց, ով­քեր մի ժա­մա­նակ գոր­ծեր են ա­րել ան­հա­վա­տա­լի՝ եր­բեք չհ­րա­ժար­վե­լով ի­րենց բա­ժին ծան­րու­թյու­նից ու չար­չա­րան­քից։
Թե չէ ու­րիշ ա­ռեղծ­ված ու հե­քիաթ գո­յու­թյուն չու­նի։ Ա­մեն ինչ ա­վե­լի քան ի­րա­կան է, ինչ­պես մեկ տա­րի ա­ռաջ, ինչ­պես պա­պիս ժա­մա­նակ­նե­րում, ինչ­պես հե­տո…
…Օ­րը պրծ­նում է, ծն­վում է մեկ ու­րի­շը… մար­դը գնում է, գա­լիս է մյու­սը… մե­կը եր­կիր է ղե­կա­վա­րում, մյու­սը մշա­կում է իր դաշտն ու այ­գին, մեկ ու­րի­շը փառք է տա­լիս Տի­րո­ջը` պարգևած օր­վա ու մի կտոր հա­ցի հա­մար, մյուսն ա­նընդ­հատ պա­հան­ջում է, մեկն էլ ա­մե­նուր ո­րո­նում է կորց­րած ման­կու­թյու­նը՝ հա­մոզ­ված, որ եր­բեք չի գտ­նե­լու…
Զին­վո­րը՛։ Բո­լո­րից տար­բեր, ա­մեն ին­չից վեր։ Քա­ղա­քա­կան խաբ­կան­քից հե­ռու։ Թշ­նա­մու դեմ` մեն-մե­նակ, սուտ հաշ­տու­թյան, բա­րե­կա­մու­թյան վրա ծի­ծա­ղող, հո­րին­ված­քից դուրս… ինքն ի­րեն գնա­հա­տող, ինքն իր ար­ժեքն ի­մա­ցող… Աստ­ծուն էլ բաց դաշ­տում հան­դի­պած… Նա էլ է դի­մա­վո­րե­լու, հենց խրա­մա­տում էլ դի­մա­վո­րե­լու է, զեն­քը ձեռ­քին, հան­գիստ, ա­ռանց ա­նի­մաստ շտա­պո­ղա­կա­նու­թյան ու ակն­կա­լիք­նե­րի։ Մեկ է, ո՜չ պա­տե­րազմն է պրծ­նե­լու, ո՜չ էլ թշ­նա­մին է փոխ­վե­լու… վա­ղը, մյուս օ­րը… գոր­շի, խամ­րա­ծի, ոս­տայ­նի թա­գա­վո­րու­թյուն է… փայ­լը խան­գա­րում է, գույնն ան­թույ­լատ­րե­լի է…
Ըն­դա­մե­նը կարճ, փոք­րիկ, հի­շո­ղու­թյան մեջ պինդ տե­ղա­վոր­վող մեկ նա­խա­դա­սու­թյուն. Երկ­րի վրա ե­կո­ղին նե­րել չկա…
Եվ ո՜չ օ­րը կապ ու­նի դրա հետ, ո՜չ տա­րին, ո՜չ էլ նույ­նիսկ հզոր­նե­րի կար­ծի­քը…
Մի բան էլ։ Ա­սեմ, չծի­ծա­ղեք։ Վեր­ջա­պես հաս­կա­ցա, որ Ա­մա­նորն այն­քան էլ չեմ սի­րում։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև, ինչ­քան էլ փոր­ձում եմ պա­հել նրան, գայ­թակ­ղել փայ­լփ­լուն խա­ղա­լիք­նե­րով ու գույ­նզ­գույն լույ­սե­րով, եր­բեք չօգ­տա­գործ­ված բա­ռե­րով ու պար­տա­դիր մի նոր խոս­տո­վա­նու­թյամբ, չի մնում… Եվ մե­րը, պարզ­վում է, այդ մի քա­նի, հաշ­ված ժա­մե­րի մեջ բա­րուր­ված սուտն է, ան­հան­գիստ սպա­սու­մը, պար­զու­նակ հե­քիա­թը… ան­խու­սա­փե­լին՝ հիաս­թա­փու­թյու­նը… Եվ հար­ցը՝ հե­տո՞…
Ա­ռաջ, ի­հար­կե, նման բա­նե­րը չէի հաս­կա­նում, ա­ռաջ ո՜չ այդ ՙհե­տո՚-ն կար, ո՜չ այդ հիաս­թա­փու­թյու­նը, ո՜չ էլ, ոնց ա­սեմ՝ վաղ­վա մա­սին մտա­ծե­լը։ Ա­ռաջ կա­րո­ղա­նում էին ա­մե­նաչն­չին բա­նե­րից ու­րա­խա­նալ, և ա­մեն ինչ թվում էր հա­վերժ, ան­վեր­ջա­նա­լի, հաս­տատ։ Դրա հա­մար էլ այս­պես խառն­վել-մո­լոր­վել եմ ու չգի­տեմ… հի­մա հե­քիաթ­նե­րին հա­վա­տա՞լն է լավ, թե` չհա­վա­տո­ղը… չհա­վա­տա՞­լը, թե՝ հա­վա­տա­լը…
Վեր­ջա­բա­նի փո­խա­րեն, կամ մի քա­նի տող թոռ­նիկ­նե­րիս՝ 7-ա­մյա Ա­շո­տի և 6 տա­րե­կան Նո­րե­կի` Ձմեռ պա­պին գրած նա­մա­կից. ՙՍի­րե­լի Ձմեռ պապ, մենք ան­համ­բեր սպա­սում ենք քեզ։ Մենք գի­տենք, որ դու ե­րե­խա­նե­րին շատ ես սի­րում և միշտ էլ կա­տա­րում ես նրանց ցան­կու­թյու­նը։ Խնդ­րում ենք նոր տար­վա գի­շե­րը մեր տո­նա­ծա­ռի տակ դնես զին­վո­րի շո­րեր, զին­վո­րի կո­շիկ­ներ և ան­պայ­ման մեծ, շա՛տ մեծ, իս­կա­կան հրա­ցան…՚։