[ARM]     [RUS]     [ENG]

ԷՍ Ի՞ՆՉ ԲԱ­ՆԻ ԵՆՔ, ՏԻԿ­ՆԱՅՔ ԵՎ ՊԱ­ՐՈ­ՆԱՅՔ...

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Էն գլ­խից խոս­տո­վա­նեմ, որ ո­չինչ չեմ հաս­կա­նում, որ մո­լոր­վել եմ, որ չգի­տեմ ա­նե­լիքս… ու­զում եմ ա­սել՝ մեր ման­կու­թյան հե­քիաթ­նե­րի ե­րեք ճա­նա­պարհ­նե­րը դար­ձել են հին­գը, տա­սը, քսա­նը… Չէ, չփոր­ձեք ինձ հա­մո­զել, սա ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ բա­ցար­ձա­կա­պես ոչ մի կապ չու­նի: Ինչ­քան մտա­ծում եմ, հա­մե­մա­տում կար­դա­ցածս, ի­մա­ցածս ու տե­սածս, ա­վե­լի եմ հա­մոզ­վում, որ այս­պի­սի ժո­ղովր­դա­վա­րու­թյուն չի լի­նում։ Կա­րե­լի է ա­սել` սա ա­մեն ինչ է, բա­ցի ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից… Ա­մեն օր՝ մե­կը, ա­մեն օր՝ մե­կը, կար­ծես` ի հե­ճուկս, դիտ­մամբ, մի­տում­նա­վոր, հա­տուկ… Եվ դա հա­րյուր հա­զա­րից մի քիչ ա­վել ընտ­րող ու­նե­ցող երկ­րում։ Հե­տո՞, որ ի՞նչ…

Չեմ կար­ծում, որ ինչ-որ մե­կին զար­մաց­նե­լու բան ու­նենք։ Նաև, ա­վե­լորդ բան ա­սած չեմ լի­նի, ե­թե նշեմ, որ իմ երկ­րում եր­բեք ոչ մի կու­սակ­ցու­թյան ան­դամ չեմ ե­ղել, չեմ էլ պատ­րաստ­վում։ Եվ մարդ­կանց էլ ըն­դու­նում կամ հա­մակ­րում եմ` հաշ­վի չառ­նե­լով նրանց կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյու­նը։ Միշտ էլ հա­մոզ­ված եմ ե­ղել, որ մարդ ա­րա­րա­ծը, դառ­նա­լով ինչ-որ կու­սակ­ցու­թյան ան­դամ, գո­նե ժա­մա­նա­կա­վոր հրա­ժար­վում է իր զուտ անձ­նա­կան, միայն ի­րեն հա­տուկ սկզ­բունք­նե­րից ու մտա­ծո­ղու­թյու­նից։ Գա­ղա­փա­րը դառ­նում է նույ­նը հա­րյուր­նե­րի, հա­զար­նե­րի, հա­րյուր հա­զար­նե­րի հա­մար… Բան չու­նեմ ա­սե­լու, ե­րա­նի՛ նվի­րյալ­նե­րին, գա­ղա­փա­րա­կիր զին­վոր­նե­րին… Ե­թե հաղ­թում են՝ բո­լո­րը միա­սին են հաղ­թում, բո­լո­րը միա­սին էլ տա­նուլ են տա­լիս… միա­սին էլ՝ կորց­նում… Անձ­նա­կան հաղ­թա­նա­կը բա­ցառ­վում է, պար­տու­թյունն էլ… Մե­նակ ո­չինչ հնա­րա­վոր չէ, մե­նակ չի կա­րե­լի… Ցա­վոք, կու­սակ­ցու­թյու­նը հա­ճախ հրա­ժար­վում է իր միայ­նակ խի­զա­խող­նե­րից, մե­նակ ո­րո­շում կա­յաց­նող­նե­րից, մե­նակ հա­րյու­րի դեմ գնա­ցող­նե­րից… Իսկ երբ ան­հա­ջո­ղու­թյու­նը, կո­րուս­տը, ցա­վը, հա­լա­ծանքն ու հիաս­թա­փու­թյու­նը, խու­ճա­պը գա­լիս կանգ­նում են այդ, մի ժա­մա­նակ հզոր, կա­րե­լի է ա­սել՝ ա­մե­նա­կա­րող կու­սակ­ցու­թյան ա­ռաջ, եր­բեմ­նի փոր­ձա­ռու խա­ղա­ցող­նե­րը հա­մար­ձա­կո­րեն ել­նում են հա­րա­զատ կու­սակ­ցու­թյան դեմ, մե­ղադ­րում ա­ռաջ­նորդ­նե­րին, դա­տա­փե­տում կու­սա­կից եղ­բայր­նե­րին ու բա­րե­կամ­նե­րին, և հա­մա­րում զար­մա­նա­լի ու ան­հաս­կա­նա­լի պա­տա­հա­կա­նու­թյուն նրանց կող­քին գտն­վե­լը…
Է­լի ինձ ու­րիշ բան չփոր­ձեք հա­մո­զել։ Ա­մեն ինչ պարզ երևում է մեր այս մի բուռ երկ­րում և ա­վե­լորդ բա­ցատ­րու­թյուն­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ուղ­ղա­կի ծի­ծա­ղե­լի են, վի­րա­վո­րա­կան էլ։ Եր­բեմն այն տպա­վո­րու­թյունն է, որ ե­թե ես էլ փոր­ձեմ վա­ղը շատ ան­մեղ, շատ, ինչ­պես ա­սեմ, գե­ղե­ցիկ մի կու­սակ­ցու­թյուն ստեղ­ծել, ա­սենք՝ ան­կու­սակ­ցա­կան­նե­րի կու­սակ­ցու­թյուն, չեմ կա­րող։ Չէ, խն­դիրն այս­տեղ հե­ղի­նա­կու­թյան պա­կա­սը չէ, ոչ էլ ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը։ Ա­սեմ, չեք հա­վա­տա, պար­զա­պես ան­կու­սակ­ցա­կան մարդ չեմ կա­րող գտ­նել ո՜չ մայ­րա­քա­ղա­քում, ո՜չ շրջ­կենտ­րոն­նե­րում, ո՜չ էլ ա­մե­նա­հե­ռա­վոր, ծայ­րա­մա­սա­յին բնա­կա­վայ­րե­րում։ Բո­լորն ար­դեն զբաղ­ված են կու­սակ­ցա­կան շի­նա­րա­րու­թյամբ, և քիթ սր­բե­լու ժա­մա­նակ բա­ցար­ձա­կա­պես չու­նեն։ Այլ կերպ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, եր­կի­րը պա­հել, զո­րաց­նել, գե­ղեց­կաց­նել հնա­րա­վոր չէ, այլ կերպ, պարզ­վում է, չի լի­նում, չի ստաց­վում… Մնում է մի տար­բե­րակ, գու­ցե ա­մե­նա­ճիշ­տը, ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կիցն ու յու­րա­հա­տու­կը՝ ՄԱՐԴ կու­սակ­ցու­թյու­նը… Խի­զա­խիր, ինչ­քան ու­զում ես, կարևո­րը, երբ քո այդ կու­սակ­ցու­թյան դեմն առ­նի ե­ռագ­լուխ հրե­շը, ստիպ­ված չես լի­նե­լու լքել կու­սա­կից հա­րա­զատ­նե­րիդ և մղե­լու ես քո ե­զա­կի, քո պատ­մա­կան, քո օր­հա­սա­կան ճա­կա­տա­մար­տը… Ա­ռանց ու­րիշ­նե­րի օգ­նու­թյան, ա­ռանց խոր­հուրդ­նե­րի ու ծրագ­րե­րի, լրիվ մե­նակ…
Բայց կուս­շի­նա­րա­րու­թյու­նը մղ­վել է ա­ռա­ջին պլան, այն վեր է ա­մեն ին­չից ու բո­լո­րից։ Նո­րա­նոր մար­դիկ են հա­մալ­րում կու­սակ­ցու­թյուն­նե­րի շար­քե­րը։ Եվ, ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րից մեկն իր ա­ջակ­ցու­թյունն է հայտ­նում մի ու­րիշ կու­սակ­ցու­թյան, մի կու­սակ­ցու­թյու­նից մար­դիկ անց­նում են մեկ այլ կու­սակ­ցու­թյան շար­քե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րից մի քա­նի­սը նա­խա­գա­հի ի­րենց թեկ­նա­ծուն են հա­մա­րում մի ու­րիշ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րին… խա­ղի կա­նոն­ներն ա­նընդ­հատ փո­փո­խու­թյան են են­թարկ­վում, փոխ­վում են նաև խա­ղա­ցող­ներն ի­րենք։ Դրա հա­մար եմ ա­սում` մո­լոր­վել եմ, ո՜չ խա­ղից եմ բան հաս­կա­նում, ո՜չ խա­ղա­ցող­նե­րից։

Ո՞վ է շա­հե­լու։ Կորց­նո­ղին տես­նո՞ւմ եք։ Բայց ինձ ա­մե­նա­շա­տը մտա­հո­գում է ըն­դա­մե­նը փոք­րիկ մի հարց՝ ո՞վ է ի վի­ճա­կի միա­վո­րել բո­լո­րին, լի­նել բո­լո­րի ա­ռաջ­նոր­դը, ո՞վ է, որ չի ա­սե­լու նոր Ար­ցախ, ում հա­մար թանկ է մեր պայ­քա­րի, մեր ան­կա­խու­թյան, մեր ի­րա­վուն­քի յու­րա­քան­չյուր օրն ու տա­րին, կարևոր` ա­մեն քայ­լը, յու­րա­քան­չյու­րի կա­տա­րածն ու ստեղ­ծա­ծը, ով չի դառ­նա­լու թի­մա­կից­նե­րի պա­տան­դը, ով հաշ­վի է առ­նե­լու յու­րա­քան­չյու­րի կա­րո­ղու­թյունն ու ու­նա­կու­թյու­նը՝ ա­ռանց ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու նրա կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյու­նը։
Ու­զում եմ ա­սել` ստա­նա­լով ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան քվեն, կու­սակ­ցու­թյան ղե­կա­վարն ուղ­ղա­կի պար­տա­վոր է վեր կանգ­նել հա­րա­զատ կու­սակ­ցու­թյու­նից, հա­մոզ­ված, որ այլ կերպ հնա­րա­վոր չէ, որ այլ կերպ ա­նընդ­հատ սպառ­վե­լու են ու­ժե­րը, նոս­րա­նա­լու են հա­մա­կիր­նե­րի շար­քե­րը, և կր­կին ա­րա­գո­րեն հայ­տն­վե­լու են ժո­ղովր­դի ա­նու­նից խո­սող­նե­րը, ժո­ղովր­դի կար­ծի­քը բարձ­րա­ձայ­նող­նե­րը, ժո­ղովր­դի հա­մար, այս­պես ա­սած, տա­ռա­պող­նե­րը, օր ու գի­շեր, քնած, թե` ար­թմ­նի, այդ ժո­ղովր­դի մա­սին մտա­ծող­նե­րը։
Խոս­տո­վա­նենք, որ տխուր պատ­կեր է։ Ան­ցան­կա­լի։ Խան­գա­րող։ Շի­նա­ծը քան­դող ու ջլա­տող։
Ինձ մի հարց էլ է հե­տաք­րք­րում։ Ի՞նչ են ա­նե­լու ստեղծ­ված բո­լոր կու­սակ­ցու­թյուն­նե­րը ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո. խոս­քը, բնա­կա­նա­բար, նրանց մա­սին չէ, ում հա­ջող­վե­լու է մտ­նել Ազ­գա­յին ժո­ղով։ Խոսքն այն­տեղ չհա­սած­նե­րի մա­սին է։ Իս­կա­պես, ի՞նչ են ա­նե­լու մինչև հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րը։ Զբաղ­վե­լո՞ւ են, ար­դյոք, կու­սակ­ցա­կան շի­նա­րա­րու­թյամբ, օգ­նե­լու՞ են ըն­տր­ված­նե­րին, կա­րո­ղա­նա­լու՞ են դառ­նալ միա­վո­րող, երկ­րի ղե­կա­վա­րին օգ­նող ու ա­ջակ­ցող ընդ­դի­մու­թյուն, թե… Բո­լորն է­լի սկ­սե­լու են խո­սել ժո­ղովր­դի ա­նու­նից, ա­նո­րո­շու­թյու­նից ու ան­հա­վա­սա­րու­թյու­նից, մար­դու ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի պա­կա­սից, ժո­ղովր­դա­վա­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նից և այլն, և այլն, և այլն…
Չգի­տեմ։
Այս­պես որ մտա­ծում ես, նման դեպ­քե­րում պար­տու­թյունն էլ վատ չէ։ Ի՞նչ վատ է, երբ քո մա­սին խո­սում են, ա­նունդ մեկ-մեկ ինչ-որ տեղ հն­չում է… Եվ դու ինքդ քեզ կարևո­րում ես, գնա­հա­տում, ա­նընդ­հատ մղ­վում ա­ռաջ… կապ չու­նի մե­նակ, թե` ըն­դա­մե­նը մի քա­նի հո­գով…
Պա­տե­րազ­մը հա­մա­րյա ա­ռանց կու­սակ­ցու­թյան հաղ­թե­ցինք։ Պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո էլ էր այդ­պես։ Կու­սակ­ցու­թյուն­նե­րից խո­սեիր, մար­դիկ կծի­ծա­ղեին և լուրջ չէին ըն­դու­նի ա­սածդ։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, այն օ­րե­րին մե­կին ա­սեիր, որ մենք ա­պա­գա­յում ու­նե­նա­լու ենք քսա­նից ա­վել կու­սակ­ցու­թյուն, տաս­նյակ­նե­րով հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Ես, օ­րի­նակ, չեմ պատ­կե­րաց­նում։ Ո­րով­հետև ժո­ղովր­դա­վա­րու­թյուն աս­վա­ծը միայն կու­սակ­ցու­թյուն­նե­րով չէ, ընդ­հա­կա­ռա­կը, այդ քա­նա­կը մեզ կա­րող է հե­ռաց­նել այդ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից էլ, միաս­նու­թյու­նից էլ, ամ­բող­ջա­կա­նու­թյու­նից էլ։ Ինչ էլ ա­նես, ո­չինչ չի ստաց­վե­լու, մի քա­նի­սը մտ­նե­լու են Ազ­գա­յին ժո­ղով, մյուս­նե­րը մնա­լու են դր­սում…
Է­լի դր­սում մնա­ցած­նե­րը դառ­նա­լու են ժո­ղո­վուրդ, Ազ­գա­յին ժո­ղո­վում գտն­վող­նե­րը՝ ոչ, ի­հար­կե, այդ դր­սում գտն­վող­նե­րի կար­ծի­քով։ Մեկ է, ինչ ա­նում են, ան­հատ­ներն են ա­նում, ան­հատ­ներն են այդ կու­սակ­ցու­թյուն­նե­րը տա­նում ի­րենց ետևից և, վեր­ջին հաշ­վով, մար­դիկ ընտ­րում են ան­հատ­նե­րին։ Դա լավ է, թե վատ, այդ­պես է, ա­վե­լի ճիշտ՝ այդ­պես ե­ղել է, այդ­պես կա, այդ­պես էլ լի­նե­լու է… Չա­սե՞մ, ե­թե ան­հատն ու­ժեղ է, ու­ժեղ է նաև կու­սակ­ցու­թյու­նը, ու­զում եմ ա­սել՝ ու­ժեղ կու­սակ­ցու­թյու­նը չի ստեղ­ծում կամ չի ծնում ու­ժեղ ան­հատ, նման բան չի ե­ղել եր­բեք… և բո­լորն էլ դա գի­տեն… ու­րիշ բան հա­մո­զե­լը ուղ­ղա­կի միամ­տու­թյուն է, ինք­նա­խաբ­կանք, միա­միտ զբաղ­մունք… թան­կար­ժեք ժա­մա­նա­կի կո­րուստ…
Չէ, պա­րո­նայք, ես ա­մենևին էլ չեմ մե­ղադ­րում ձեզ և ի­րա­վունք էլ չու­նեմ, ես պար­զա­պես չեմ հաս­կա­նում և վաղն էլ չեմ հաս­կա­նա­լու։ Իսկ ի՞նչ է ա­նե­լու ընտ­րող քա­ղա­քա­ցի, պա­րոն Վար­դա­նը՝ անձ­նա­գի­րը ձեռ­քին հայ­տն­վե­լով ընտ­րա­տե­ղա­մա­սում։ Այ, դա ես գի­տեմ, կար­գին շփոթ­վե­լու է, խառ­նե­լու է ա­նուն­նե­րը, դժ­վա­րու­թյամբ է ո­րո­շում կա­յաց­նե­լու, ե­թե, ի­հար­կե, չս­խալ­վի, որն ա­մենևին էլ չի բա­ցառ­վում։ Հե­տո՞…
Մե­կը կար, գի­տե՞ք ինչ էր ա­սում, ա­սում էր՝ այ մարդ, մեր երկ­րում հա­զիվ մեկ-եր­կու կու­սակ­ցու­թյուն կա­րող է տե­ղա­վոր­վել, լավ՝ ե­րե­քը, շատ որ դեմ տանք, տա­փը տրա­քի՝ չոր­սը… մնա­ցա­ծը երկ­րին վնաս են… ու­ժեղ նեղ­վածք են ա­նում, խան­գա­րում են…
Մարդ է, կար­ծիք ու­նի, հայտ­նում է, ես էլ լսում եմ, դու էլ ա­սես, քեզ էլ եմ լսե­լու, մյու­սին էլ, բո­լո­րին… ո­րով­հետև գի­տեմ, որ լսե­լը կարևոր բան է, շատ կարևոր բան… Չնա­յած հա­մա­րյա հա­մոզ­ված եմ, որ ինձ լսող չկա, ո՜չ լսող, ո՜չ էլ՝ կող­քիս գո­նե մի քիչ կանգ­նող…
Եվ է­լի ոչ մե­կը մե­ղա­վոր չէ։ Ուղ­ղա­կի ես եմ մի քիչ ու­շա­ցել ու ժա­մա­նա­կին չեմ զբաղ­վել ա­վե­լի կարևոր, ու­զում եմ ա­սել՝ պատ­մա­կան ու հայ­րե­նան­պաստ գոր­ծե­րով, ա­սենք հենց կու­սակ­ցա­կան շի­նա­րա­րու­թյամբ, ինչ­պես հի­մա ըն­դուն­ված է… ա­սել…