[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐՄ­ՐԱ-ՆԱՐՆ­ՋԱ-ԿԱՊ­ՏԱ­ԳՈՒՅՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԻ ԵՐ­ԿԻ­ՐԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Փետր­վա­րը ցուրտ ա­միս է, շա՛տ ցուրտ ա­միս…1988-ի փետր­վարն էլ էր ցուրտ, սա­ռած, ձյունն էլ` ա­ռատ… բայց մր­սել չկար, մր­սե­լը խո­խա­յու­թյուն էր։ Ու­զում եմ ա­սել՝ այդ­քան, այ­սինքն` մի քսան-ե­րե­սուն մար­դու մեջ ու­զես էլ, չես կա­րող մր­սել։ Զար­մա­նա­լի բան եմ ա­սում, բայց տաք էր հատ­կա­պես գի­շե­րը։ Ես մեր մայ­րա­քա­ղա­քի հրա­պա­րա­կը եր­բեք այդ­քան գու­նա­վոր չեմ տե­սել` ո՜չ մինչև այդ 88-ի փետր­վա­րը, ո՜չ էլ դրա­նից հե­տո: Ա­մեն ինչ մի տե­սակ կարմ­րա­նարն­ջա­կապ­տա­գույն էր, փա­փուկ ե­րանգ­նե­րով, ծխի թա­փան­ցիկ քո­ղի տակ… Եվ մերն էր ժա­մա­նա­կը, տա­րա­ծու­թյու­նը, ա­ռեղծ­վածն ու ան­հայ­տու­թյու­նը։ Օ­տար, ան­հա­րա­զատ, պա­տա­հա­կան մարդ չկար…Ամ­բող­ջը սե՛ր էր… ՄԵՆՔ, իս­կա­պես, շա՛տ լավն էինք, անն­կա­րագ­րե­լի լա­վը, չտեսն­ված…ՄԵՆՔ ոնց որ ՄԵՆՔ չլի­նեինք… Չէ, մինչև 88-ի ՄԵՆՔ-ի և 88-ի ՄԵՆՔ-ի միջև ո­րո­շա­կի նմա­նու­թյուն­ներ, բնա­կա­նա­բար, կար, բայց էդ 88-ի ՄԵՆՔ-ը ու­րիշ ՄԵՆՔ էր, մեզ­նից էլ վեր` ո՜չ մի շղ­թա, ո՜չ մի կա­ղա­պար, ո՜չ մի ձև…

Մեծ ու փոքր, կին, թե տղա­մարդ…բո­լո­րը ՄԵՆՔ էինք, ՄԵՆՔ-ի տա­րածք­նե­րից դուրս ա­մա­յու­թյուն էր, և ցուր­տը հե­ռա­ցել, բնա­կու­թյուն էր հաս­տա­տել հենց այն­տեղ։ Եվ յու­րա­քան­չյուրն էլ հա­մոզ­ված էր, որ ա­ռանց ի­րեն ո­չինչ չի ստաց­վե­լու, և ե­թե ին­քը հան­կարծ թող­նի այդ կարմ­րա­նարն­ջա­կապ­տա­գույն հրա­պա­րա­կը, հա­կա­ռա­կոր­դը, ա­ռանց ժա­մա­նակ կորց­նե­լու, զավ­թե­լու է այն։ Եվ, ա­մե­նա­հե­տաքր­քիրն ու այ­սօր շա­տե­րի հա­մար` տա­րօ­րի­նա­կը, ոչ մե­կը այդ 20-30 հա­զա­րից հայ­րե­նա­սի­րու­թյու­նից չէր խո­սում, ընդ­հան­րա­պես, չկար մե­կը, ով փոր­ձեր մեկ­նել այդ ՙհայ­րե­նա­սի­րու­թյուն՚ կոչ­վող ա­ռեղծ­վա­ծը։ Դրա հա­մար ժա­մա­նակ չկար։ Դա, ե­թե կու­զեք, ա­նի­մաստ էլ էր, ան­կապ, խան­գա­րող։ Այդ հե­տո սկ­սե­ցինք խո­սել հայ­րե­նա­սի­րու­թյու­նից, մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նել, ա­նընդ­հատ փի­լի­սո­փա­յել, ա­ռանձ­նաց­նել, այն­քան, որ այդ ՙհայ­րե­նա­սի­րու­թյուն՚-ը դար­ձավ ուղ­ղա­կի վե­րա­ցա­կան երևույթ, ան­շո­շա­փե­լի, մեկ-մեկ՝ վե­րամ­բարձ, հա­ճախ՝ մեր տրա­մա­բա­նու­թյան մեջ չտե­ղա­վոր­վող…
Ա­սեմ` չզար­մա­նաք, ես, օ­րի­նակ, չգի­տեմ ինչ է հայ­րե­նա­սի­րու­թյու­նը, լուրջ բան եմ ա­սում, չեմ հաս­կա­նում, պատ­կե­րա­ցում չու­նեմ։ Բայց, ինչ­քան գի­տեմ, դրա շատն ու քի­չը չի լի­նում, ով էլ փոր­ձի ինձ հա­մո­զել, որ ին­քը գի­տի, թե ինչ բան է այդ ՙհայ­րե­նա­սի­րու­թյուն՚-ը, ես ա­վե­լի ու ա­վե­լի կհե­ռա­նամ դրա­նից։ Երբևէ պատ­կե­րաց­րե՞լ եք, թե տար­բեր դա­րաշր­ջան­նե­րում քա­նի հայ­րե­նա­սեր է գն­դա­կա­հար­վել տա­րի­ներ հե­տո նոր ժա­մա­նակ­նե­րի հայ­րե­նա­սեր­նե­րի կող­մից, և դեռ ինչ­քան են գն­դա­կա­հար­վե­լու… Ինչ¬որ բան հաս­կա­նո՞ւմ եք ՙհայ­րե­նա­սեր­նե­րի՚ դա­ժան մե­նա­մար­տե­րից… և ա­մեն ինչ՝ հա­նուն հայ­րե­նի­քի, հա­նուն ժո­ղովր­դի… նույն այդ ժո­ղովր­դի ձեռ­քով ու, իբր, նաև ցան­կու­թյամբ… Թվում է, ան­հաս­կա­նա­լի ո­չինչ։ Ի՞նչ է ե­ղել։ Պա­տե­րազ­մից հա­զար ու մի վեր­քով վե­րա­դար­ձած մար­դը, պարզ­վում է, դեմ է գնա­ցել կո­մու­նիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը, այ­սինքն՝ ու­նե­ցած միակ կո­վը չի հանձ­նել կոլ­խո­զին, հե­տո էլ բա­ցա­հայ­տել են, որ նաև անգ­լիա­կան շպիոն է, բռ­նել, ըն­տա­նյոք հան­դերձ, տե­ղը տե­ղին, գե­ղե­ցիկ կեր­պով տա­րել են Սի­բիր… Մե­կին էլ տե­ղում` չար­քաշ, հայ­րե­նա­սեր ժո­ղովր­դի ա­ռաջ գն­դա­կա­հա­րել են, գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև այդ մե­կը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գե­րի է ըն­կել ու երբ վե­րա­դար­ձել է գյուղ, հա­մար­ձակ­վել է մի քա­նի չար­քաշ, սո­վե­տա­կան գյու­ղա­ցու ներ­կա­յու­թյամբ ա­սել, որ էն շան տղա նե­մե­ցը շա՛տ ու­ժեղ է ե­ղել… Ստաց­վում է` մար­դը մի ժա­մա­նակ կա­րող է հայ­րե­նա­սեր լի­նել, մի քա­նի տա­րի հե­տո՝ ոչ հայ­րե­նա­սեր։

Ցա­րա­կան բա­նա­կի օ­ֆի­ցեր Ավ­շար Ավ­շա­րյա­նին վերց­նենք… ցա­րա­կան խա­չը կրծ­քին, մի քա­նի սպի էլ մարմ­նին հպարտ¬հպարտ շա­րած, ե­կավ հայ­րե­նի գյուղ, կազ­մա­կեր­պեց գյու­ղի պաշտ­պա­նու­թյու­նը, իր վրա ե­կող Մե­շա­դիի գլուխն էլ տղա­մար­դա­վա­րի, թրի մի հար­վա­ծով թռց­րեց, գցեց շնե­րի ա­ռա­ջը, ա­սա­ցին` Ավ­շարն էդ բա­նը չպի­տի ա­ներ, ա­սա­ցին` Ավ­շա­րը մար­դաս­պան է, սո­վե­տա­կան երկ­րի ո­խե­րիմ թշ­նա­մի, ու է­լի ըն­տա­նյոք հան­դերձ` ու­ղիղ Սի­բիր… Ավ­շա­րը որ­տե՛ղ, այ մարդ, հայ­րե­նա­սի­րու­թյու­նը որ­տե՛ղ… եր­կի­րը հայ­րե­նա­սեր­նե­րի հա­մար է, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան ու եղ­բայ­րու­թյան հա­մար, ցա­րա­կան բա­նա­կի օ­ֆի­ցե­րից ի՛նչ բա­րե­կամ, ծի­ծա­ղե­լի էլ է…
Մի հարց էլ. 1967-ին հոկ­տեմ­բե­րյան մեծ հե­ղա­փո­խու­թյան 50-ա­մյա­կի նա­խօ­րյա­կին, 8-ա­մյա ե­րե­խա­յին հո­շո­տած Ար­շա­դին, Ա­լամ­շա­դին և Զոհ­րա­պին, Ստե­փա­նա­կեր­տում, հենց դա­տա­րա­նի դահ­լի­ճում
էն աշ­խարհն ու­ղար­կած­նե­րը հայ­րե­նա­սե՞ր էին, թե՞… Ա­վե­լի լավ է ես ո­չինչ չա­սեմ։ Մտա­ծեք` ինչ ու­զում եք… բայց մար­դիկ բան­տե­րը նետ­վե­ցին, մի մա­սը չվե­րա­դար­ձավ, մի մասն էլ դար­ձավ հա­լա­ծա­կան… Է­լի հա­նուն սո­վե­տա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի ան­քակ­տե­լի, հա­մա­րյա հա­վեր­ժա­կան բա­րե­կա­մու­թյան…
Հայ­րե­նա­սի­րու­թյու՛ն, չէ մի՛…
Այս­պես, որ լուրջ, խո­րը մտա­ծում եմ` ո՜չ 25 տա­րի կոլ­խոզ կա­ռու­ցած իմ Ա­շոտ պապն էր հայ­րե­նա­սեր, ո՜չ ֆրոն­տում մնա­ցած իմ Ռու­բեն պա­պը, ո՜չ հա­րյու­րա­վոր թթե­նի­ներ տն­կած հորս պապ Գաս­պա­րյան Մար­տի­րո­սը, ո՜չ նրա հայր Ա­ռա­քե­լը… բնա­կա­նա­բար, ոչ էլ ես… Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կո­չու­մի, մե­դա­լի նման բան է, ա­նընդ­հատ տա­լիս, հետ են վերց­նում, տա­լիս, հետ են վերց­նում…
Է­լի կեց­ցե՛ 88-ը։ Ե­թե մեկն ի­րեն հայ­րե­նա­սեր հա­մա­րեր, տա­նուլ կտա­յինք, կկորց­նեինք մեր ե­զա­կի տե­սա­կը, չէինք տես­նի մեր առջև մեկն­ված ճա­նա­պար­հը… և մեր գա­ղա­փարն էլ ու­րի­շի, օ­տա­րի գա­ղա­փար չէր, ոչ էլ մտա­ծածն էր ու­րի­շի­նը։ Դա և՜ իմն էր, և՜ 20-30 հա­զա­րից յու­րա­քան­չյու­րի­նը, ու­զում եմ ա­սել` ես ա­ռան­ձին իմ գա­ղա­փա­րի, իմ տես­լա­կա­նի հետ էի դուրս ե­կել պայ­քա­րի և զգում էի յու­րա­քան­չյու­րի շուն­չը, յու­րա­քան­չյու­րի ուժն ու ջեր­մու­թյու­նը։ Դա մե­նա­կի և ՄԵՆՔ-ի ամ­բող­ջա­կան խի­զա­խու­մի ժա­մա­նակն էր։ Կուռքն էլ, ա­ռաջ­նորդն էլ, հրա­մա­յողն էլ գա­ղա­փարն էր, ա­պա­գա­յի տես­լա­կա­նը, հեռ­վում շող­շո­ղա­ցող, բա­վա­կա­նին պարզ, հս­տակ երևա­ցող ԵՐ­ԿԻ­ՐԸ…
Մի խոս­տո­վա­նու­թյուն էլ ա­նեմ, չծի­ծա­ղեք. ես սկ­սել եմ վա­խե­նալ ՙհայ­րե­նա­սեր՚¬նե­րից։ Լուրջ բան եմ ա­սում, իս­կա­պես, սկ­սել եմ վա­խե­նալ, ինձ հե­ռու պա­հել նրան­ցից, չընկ­նել հայ­րե­նա­սի­րա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի տակ, խու­սա­փել նրանց հետ հան­դի­պում­նե­րից։ Պարզ­վում է` իմ հայ­րե­նիքն ու­րիշ է, ռա­մի­կի հայ­րե­նի­քը՝ ու­րիշ, զին­վո­րա­կա­նի­նը` ու­րիշ, այդ­պես հայ­րե­նա­սի­րու­թյու­նից խո­սո­ղի­նը՝ լրիվ ու­րիշ… Ան­հա­վա­տա­լի՞ է… չեմ կար­ծում…
Բայց 88-ին Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նում մար­տի­րոս­ված քան­դա­կա­գործ Ար­մեն Հա­կո­բյա­նի հայ­րե­նիքն էլ, ղե­կա­վար Հեն­րիխ Պո­ղո­սյա­նի հայ­րե­նիքն էլ, Բեյ­րու­թում ապ­րող Զա­քար Քե­շի­շյա­նի հայ­րե­նիքն էլ, բա­նաս­տեղծ Հրա­չյա Բեգ­լա­րյա­նինն էլ, Թա­լիշ գյու­ղից Ստե­փա­նա­կերտ հա­սած և մեր ցույ­ցե­րին մաս­նակ­ցող գյու­ղա­ցունն էլ, իմն էլ` նույնն էր, ոչ մի տար­բե­րու­թյուն։ Նույնն էր ձևը, գույ­նը, բույ­րը… ու­ժը… մե­ծու­թյո՛ւ­նը… կարմ­րա­նարն­ջա­կապ­տա­գույ­նը…Եվ ե­թե մե­զա­նից մե­կը կորց­ներ իր բա­ժի­նը, կկորց­նեին բո­լո­րը… Եվ դա գի­տեր նույ­նիսկ խոր­հր­դա­յին մեծ երկ­րի ա­մե­նա­մեծ ղե­կա­վա­րը…

Այդ հի­մա է, որ չեմ կա­րո­ղա­նում իմ ու­նե­ցա­ծը տա­նել, դնել, ա­սենք, հե­ռու­նե­րում ապ­րող, բայց ամ­բողջ օ­րը այդ հե­ռու­նե­րից հայ­րե­նի­քը սի­րող մե­կի ու­նե­ցա­ծի կող­քին ու հա­մե­մա­տել… Վա­խե­նում եմ չգտ­նել ոչ մի նման գիծ, ոչ մի նման պատ­կեր, ոչ մի խոր­հուրդ…
Նույնն էլ` ժո­ղո­վուր­դը… 88-ին և հի­մա։ Տե­սեք` նրան քա­նի մա­սի է բա­ժա­նել ժո­ղովր­դա­վա­րու­թյուն կոչ­վա­ծը։ Քա­նի կու­սակ­ցու­թյուն է մտել խա­ղա­դաշտ՝ ա­ռանց տի­րա­պե­տե­լու խա­ղի տար­րա­կան կա­նոն­նե­րին, ա­ռանց հա­տուկ պատ­րաս­տու­թյան ու գա­ղա­փա­րի… Եվ յու­րա­քան­չյուրն էլ՝ հա­նուն ժո­ղովր­դի։ Ո՞նց չա­սես՝ չեմ հա­վա­տում։ Չա­սե՞մ, որ ես այդ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից էլ եմ սկ­սել վա­խե­նալ, այդ բա­ժան¬բա­ժան մա­սե­րից էլ… Ա­մեն տեղ մուտք գոր­ծող սու­տի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, եր­դում­նե­րից, ա­վե­լորդ հե­րո­սա­ցու­մից ու ժո­ղովր­դա­սի­րու­թյու­նից…
88-ին տա­նուլ տվողն էլ էր նույ­նը, հաղ­թողն էլ։ Բո­լո­րը միա­սին կա՜մ նվա­ճում էին, կա՜մ՝ կորց­նում։ Է­լի հի­մա է, որ նվա­ճո­ղը մեկն է, ԻՆ­ՔԸ, ա­յո, ա­յո, հենց ԻՆ­ՔԸ… Իսկ պարտ­վո­ղը` միշտ էլ ժո­ղո­վուր­դը։ Եվ այդ մենք ենք այդ եր­կու­սին ի­րա­րից բա­ժա­նել, ա­ռանձ­նաց­րել, հա­նել ի­րար դեմ, ՄԵՆՔ, ու­րիշ ոչ մե­կը… Ու­զում եմ ա­սել` թշ­նա­մու վրա գնա­ցողն էլ է մե­կը, ծառ տն­կողն էլ, բա­նակ շի­նողն էլ, եր­կիր զո­րաց­նողն էլ… Միայն նա, ու­րիշ ոչ մե­կը… Չա­սե՞մ, որ նման բան չի լի­նում, որ դա սուտ է, որ դա սե­փա­կան ու­ժե­րից ու կա­րո­ղու­թյուն­նե­րից հրա­ժար­վել է նշա­նա­կում… ինք­նաժխ­տում… չա­սեմ՝ ինք­նաս­պա­նու­թյուն, որ կոշտ չհն­չի…
Չէ, եղ­բայր, ինչ­քան մտա­ծում եմ, հի­շո­ղու­թյու­նից լավ ու ազ­նիվ բան չկա աշ­խար­հի ե­րե­սին։ Ճիշտ է, մեկ¬մեկ խան­գա­րում է, չի թող­նում մար­դա­վա­րի ապ­րել, բայց նաև խո­տոր­վե­լուց է փր­կում, ստի ու կեղ­ծի­քի ճա­նա­պարհն է փա­կում, մո­լոր­վե­լիս էլ պար­տա­դիր վե­րա­դարձ­նում է։ Եվ ՄԵՆՔ՝ բո­լորս, մեծ ու փոքր, մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծով, մեր լավ ու վա­տով, մեր ճիշտ ու սխա­լով այն­տեղ ենք։ Ում ա­սես, օր­վա որ ժա­մին ցան­կա­նաս, ա­ռանց հա­տուկ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, այն­տեղ կա­րող ես հան­դի­պել։
Թաքց­նե­լու բան չկա, ես նման հան­դի­պում­նե­րից հա­ճախ խու­սա­փում եմ, բայց մեկ¬մեկ ստիպ­ված եմ լի­նում չհ­րա­ժար­վել, ո­րով­հետև, է­լի թաքց­նե­լու բան չկա, ա­ռանց նման կեն­ցա­ղի հնա­րա­վոր չէ ապ­րել, ու­զում եմ ա­սել` հնա­րա­վոր չէ տես­նել չերևա­ցո­ղը, թաքց­րա­ծը, դի­մա­կա­վոր­վա­ծը… Նույ­նիսկ` երկ­րին մո­տե­ցող ցուր­տը…
Չգի­տեմ, ինչ¬որ կարևոր բան կորց­րա­ծի զգա­ցո­ղու­թյուն ու­նեմ։ Ե­թե չեմ էլ կորց­րել, թվում է, կորց­նե­լու եմ։ Չա­մա­չեի, կա­սեի՝ տու­նը գող է մտել։ Ճիշտ է, հե­տը ո­չինչ էլ չի հասց­րել տա­նել, բայց ինչ¬բան պա­կա­սել է…