[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԻ ՈՒ ՆՈ­ՐԻ Ա­ՌԵՂԾ­ՎԱ­ԾԸ կամ, ԵՐԲ ՀԻ­ՆԸ, ՊԱՐԶ­ՎՈՒՄ Է, ՆՈՐ Է, ԻՍԿ ՆՈ­ՐԸ՝ ԶԱՐ­ՄԱ­ՆԱ­ԼԻ ՀԻՆ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Մի ժա­մա­նակ մտա­ծում էի, որ կորց­րել եմ զար­մա­նա­լու կա­րո­ղու­թյունս և, ճիշտն ա­սած, բա­վա­կա­նին ծանր էի տա­նում այդ կո­րուս­տը։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ոչ մե­կը և ո­չինչ չի կա­րող ձեզ զար­մաց­նել։ Այ­սինքն՝ դուք ա­մեն ինչ գի­տեք, ա­մեն բան վա­ղուց բա­ցա­հայտ­ված է, աշ­խարհ կոչ­վածն էլ ուղ­ղա­կի սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու­նե­րով խիտ բնա­կեց­ված տա­րա­ծու­թյուն է։ Եվ միշտ մեկն այդ աշ­խար­հը քան­դում է, մեկ ու­րի­շը՝ իբր, շի­նում։ Մե­կը գի­շեր-ցե­րեկ մտա­ծում է այդ աշ­խար­հի մա­սին, մյու­սին ո­չինչ չի հե­տաք­րք­րում, մեկն, իբր, թքած ու­նի այն­տեղ ապ­րող­նե­րի չար­չա­րան­քի ու ցա­վի վրա, մյուսն էլ ա­նընդ­հատ փոր­ձում է թեթևաց­նել նրանց հոգ­սը, տա­նե­լի դարձ­նել տա­ռա­պանքն ու կո­րուս­տը, մեկն, իբր, ճշ­մա­րիտ բա­ներ է ա­սում վա­ղուց հա­վա­տը կորց­րած հա­սա­րա­կու­թյա­նը, մյու­սը շա­րու­նա­կում է խա­բել, խա­բել, խա­բե~լ… Եվ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ա­ռեղծ­վա­ծը. եր­բեք չեն ու­շա­նում նոր փր­կի­չը, նոր մար­գա­րեն, նոր ա­ռա­քյալ­նե­րը… Ուղ­ղա­կի զար­մա­նա­լին այն է, որ այդ նոր փր­կի­չը միշտ էլ ե­ղել է մեր կող­քին, իսկ մենք հա­մար­ձակ­վել ենք չտես­նել նրան, չն­կա­տել, հա­մար­ձակ­վել ենք չթա­գադ­րել…

Չհարց­նե՞մ որ­տե՛ղ է ա­վարտ­վում հե­քիա­թը, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել՝ ինչ­պե՛ս…
Այն տպա­վո­րու­թյունն է, որ բո­լո­րը միա­սին խո­սում են, բնա­կա­նա­բար, հա­ճախ՝ ա­նի­մաստ, ինք­նա­մո­ռաց, մեկ-մեկ լա­ցա­կու­մած, նաև՝ հայ­հո­յա­խառն, ի­րա­կա­նու­թյու­նից դուրս, սե­փա­կան ան­ձը հենց Տի­րոջ կող­քին տե­ղա­վո­րե­լով, մո­ռա­նա­լով, որ ի­րենց վա­ղուց ար­դեն լսել են։ Եվ հան­կարծ պարզ­վում է, որ շի­նա­կա­նը մե­նակ է մնա­ցել իր մի կտոր հո­ղակ­տո­րի, իր չար­չա­րան­քի ու աղ­քա­տու­թյան հետ, որ մտա­վո­րա­կա­նը ա­մենևին էլ մտա­վո­րա­կան չէ, որ գրողն ու նկա­րի­չը գնա­հատ­ված չեն, որ բան­վոր մար­դը հա­զիվ է ծե­րը ծե­րին հասց­նում, որ կր­թու­թյու­նը եր­կի­րը չի մղում ա­ռաջ, որ մայ­րա­քա­ղա­քի բարձ­րա­հար­կե­րի տա­նիք­նե­րը փոխ­ված չեն, որ հար­կա­վոր է վերջ տալ մե­նաշ­նոր­հին, բարձ­րաց­նել թո­շակ­ներն ու աշ­խա­տա­վար­ձե­րը, ձևա­վո­րել իս­կա­կան քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյուն, որ հա­սա­րակ մարդ­կանց լսող չկա, որ ո­չինչ չի կա­ռուց­վել, ո­չինչ չի ար­վել, որ մար­դիկ ստիպ­ված բռ­նում են օ­տա­րու­թյան ճա­նա­պար­հը… որ բո­լո­րը պետք է հա­վա­սար լի­նեն… Ա­ռաջ, օ­րի­նակ, ա­սենք մի 25-28 տա­րի ա­ռաջ, այդ­պես չէր, բո­լո­րը, իբր, միա­սին էին վա­յե­լում երկ­րի հարս­տու­թյունն ու գե­ղեց­կու­թյու­նը, ոչ մե­կը ոչ մե­կից չէր վա­խե­նում, և բո­լորն էլ հա­վա­սար էին օ­րեն­քի ա­ռաջ, գյու­ղա­ցին էլ ուղ­ղա­կի թա­գա­վոր էր քար ու քանդ կոլ­տն­տե­սու­թյան ա­վե­րակ­նե­րի վրա… Հի­շո՞ւմ եք փա­յա­տի­րա­կան տն­տե­սու­թյուն­նե­րը, մի քա­նի հո­գու կող­մից սե­փա­կա­նաշ­նորհ­ված բեր­րի հո­ղակ­տոր­նե­րը, շեն­քերն ու շի­նու­թյուն­նե­րը, վեր­ջա­պես՝ բա­ժան-բա­ժան ե­ղող մայ­րա­քա­ղա­քը…
Չէ, բան չու­նեմ ա­սե­լու, ա­վե­լի ճիշտ, հաշ­վեք ո­չինչ էլ չեմ ա­սել, ուղ­ղա­կի պա­տե­րազմ էր, և աշ­խար­հի բո­լոր պա­տե­րազմ­ներն էլ այդ­պես են ա­վարտ­վում։ Այն­պես որ, ինչ-որ մե­կին մե­ղադ­րե­լը, չեմ կար­ծում, որ ազ­նիվ կլի­ներ… վեր­ջին հաշ­վով, թա­գա­վո­րը թա­գա­վոր էր, ռա­մի­կը՝ ռա­միկ, խրա­մա­տում օր ու գի­շեր կանգ­նած զին­վորն էլ՝ խրա­մա­տում կանգ­նած զին­վոր։ Յու­րա­քան­չյու­րը, կա­րե­լի է ա­սել, իր գործն էր ա­նում… Եվ ա­մե­նաօ­րի­նա­կե­լին` այս­պես բո­լո­րը միա­սին խո­սե­լը բա­ցառ­վում էր։ Պապս ա­սում էր, ե­թե խո­սո­ղը մե­կը չե­ղավ, եր­կի­րը ոտ­նա­տակ կընկ­նի… Հա­ճախ խո­սելն էլ կարևոր չէր, ու­զում եմ ա­սել` այդ խո­սո­ղը կա­րող էր նույ­նիսկ օ­րե­րով, ա­միս­նե­րով չխո­սել, բայց լսե­լը պար­տա­դիր էր յու­րա­քան­չյու­րի հա­մար… Հրա­ման կա­տա­րե­լը՝ ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դիր…
Հի­մա էլ այս նո­րի ու հնի դի­մա­կա­յու­թյունն է։ Եվ այս­տեղ է, որ իս­կա­պես, զար­մա­նա­լի ի­րա­դար­ձու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում, մե­կը մե­կից` ան­բա­ցատ­րե­լի, մե­կը մե­կից` պատ­մա­կան, հա­ճախ սո­վո­րա­կան բա­նա­կա­նու­թյան տա­րածք­նե­րում չտե­ղա­վոր­վող, վեր­լու­ծու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րից բա­վա­կա­նին հե­ռու…

Իսկ ես, ինչ­քան մտա­ծում եմ, երկ­րին հին ու նոր չի լի­նում` ո՜չ երկ­րին, ո՜չ էլ՝ մար­դուն։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, նոր եր­կիր, հե­տո ա­վե­լի նոր եր­կիր, տա­րի­ներ անց՝ ա­վե­լի ու ա­վե­լի նոր եր­կիր։ Է­լի, ինչ­քան մտա­ծում եմ, բա­րե­փո­խում­նե­րը, հա­մա­կար­գա­յին նույ­նիսկ պար­տադր­ված փո­փո­խու­թյուն­նե­րը, իշ­խա­նա­կան տե­ղա­շար­ժե­րը չեն են­թադ­րում նման բան… Այդ­պի­սի շր­ջա­դարձ չի կա­րող լի­նել… Հատ­կա­պես, երբ բո­լորս էլ գա­լիս ենք ոչ հե­ռու ան­ցյա­լից՝ կրե­լով մի քա­նի հա­սա­րա­կար­գի բա­րե­րար ազ­դե­ցու­թյու­նը…
Է­լի գնամ, հաս­նեմ կո­մու­նիստ պա­պիս, ա­սում էր՝ մենք տա­նուլ տվե­ցինք, ո­րով­հետև ամ­բող­ջու­թյամբ ժխ­տե­ցինք ան­ցյա­լը, այն հա­սա­րա­կար­գը, որ­տեղ մենք ձևա­վոր­վել էինք, նաև՝ կա­յա­ցել։
Ա­սեք, որ ճիշտ բան չէր ա­սում մար­դը, չեք ա­սի, ո­րով­հետև, ե­թե ա­սա­ծը ճիշտ չլի­ներ, մինչև հի­մա կլի­ներ այդ սո­վե­տեր­կի­րը, մեծ, շա~տ մեծ Սո­վե­տա­կան Սո­ցիա­լիս­տա­կան Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի Միու­թյու­նը։ Կոր­ծան­վե՞ց, չէ՞, քան­դե­ցի՞ն, չէ՞ մի քա­նի տա­րում…
Հի­մա էլ սա է...
Հի­նը գնում, գա­լիս է նո­րը… փր­կի­չը… միա­կը, ե­զա­կին… Ա­սեմ, որ չեմ սի­րում, երբ ինձ խա­բում են, երբ փոր­ձում են ինձ մո­լո­րեց­նել, շե­ղել, ա­սել բա­ներ, որ լսել եմ հա­զար ան­գամ… սխալ­վե­լուց էլ եմ հոգ­նել, հա­վա­տա­լուց էլ, սու­տի սր­բե­րից ու նվի­րյալ­նե­րից։ Պարզ­վում է` մար­դիկ ապ­րել են մեր կող­քին, ա­մեն օր խի­զա­խել են, նա­յել են մահ­վան աչ­քե­րին, եր­կի­րը շա­լա­կած քայ­լել են, շա­լա­կած նս­տել, շա­լա­կած քնել, իսկ մենք չենք տե­սել նրանց, չենք ճա­նա­չել, չենք եր­կր­պա­գել, չենք վա­յե­լել նրանց բա­րու­թյու­նը, ժո­ղովր­դա­սի­րու­թյու­նը, ազն­վու­թյունն ու մե­նակ հա­զա­րի դեմ գնա­լու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը։
Ու­րեմն՝ ես եմ մե­ղա­վո­րը։ Գո­նե հի­մա կա­րո­ղա­նամ մինչև վերջ բա­ցել աչ­քերս, տես­նել այն ա­մե­նը, ին­չը չեմ ցան­կա­ցել տես­նել, ա­սել այն, ինչ չեմ կա­րո­ղա­ցել ա­սել։ Ի՛նչ հրա­շա­լի օ­րեր էին, ինչ­քա՛ն էինք սի­րում ի­րար, ինչ­պե՛ս էինք կա­րո­տում… ինչ­քա՛ն խա­ղաղ ու հան­գիստ էին մեր քա­ղա­քի փո­ղոց­նե­րը… ինչ­քա՛ն լավ էինք ապ­րում… չնա­յած սևն ու սպի­տա­կը մի քիչ շատ էր, մի քիչ տա­նե­լի, հա­մա­րյա՝ անն­կատ…
Այ­սօր, գի­տե՞ք, ինձ հա­մար որն է ա­մե­նա­գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը։ Ա­սեմ. հե­ռա­վոր գյու­ղի փո­շոտ փո­ղո­ցում, ծռ­ված տան պա­տի ստ­վե­րում զար­մա­ցած կանգ­նած, Ստե­փա­նա­կեր­տից ա­ռա­ջին ան­գամ ժա­մա­նած մտա­վո­րա­կա­նը՝ ան­տե­ղյակ, որ վի­ճակն այդ­քան ծանր է… ուղ­ղա­կի` ան­տա­նե­լի, ուղ­ղա­կի, ո՞նց ա­սեմ, ու­ղե­ղում չտե­ղա­վոր­վող…
Չէ, իս­կա­պես բան չու­նեմ ա­սե­լու, բայց մտա­վո­րա­կան, 50-60 տա­րե­կան մար­դը պար­տա­վոր է ի­մա­նալ, թե, ա­սենք, Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը որ գյու­ղում է ապ­րում և ինչ­պես է ապ­րում, թե քա­նի ե­րե­խա ու­նի այդ Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը և իր տունն էլ երբ է կա­ռու­ցել… Չի­մա­ցավ, հաշ­վիր ո­չինչ էլ չգի­տի և ժա­մա­նակ կոչ­վա­ծից էլ հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հետ է մնա­ցել, ու­զում եմ ա­սել, նոր երկ­րից խո­սե­լու ի­րա­վուն­քից էլ, բնա­կա­նա­բար, զուրկ է։ Ա­վե­լի ճիշտ ու ազ­նիվ բան ա­սեմ, ա­մեն մի պաշ­տո­նյա երկ­րիս ա­մեն մի գյու­ղում, չա­սեմ ա­մեն տան, գո­նե մի գի­շեր պի­տի քնած լի­նի, հնա­րա­վոր է նաև բաց եր­կն­քի տակ… Այդ­պես լի­ներ` չէր զար­մա­նա, որ տան պա­տը ծռ­ված է, որ շի­նա­կան մար­դու կյան­քը, իբր, կյանք չէ, որ գյուղ տա­նող ճա­նա­պար­հը հա­ճախ քա­րու­քանդ է, որ մո­լա­խո­տը այ­գու մի­ջով, դռ­նե­րի ա­րան­քով, աս­տի­ճան­ներն ի վեր բարձ­րա­նում, մտ­նում է տուն… Կհաս­կա­նար, որ հա­զար ու մի բան է փոխ­վել աշ­խար­հում, բայց գյու­ղա­ցին մնա­ցել է նույ­նը… որ այդ գյու­ղա­ցին, ա­մոթ էլ է ա­սե­լը, ա­ռանց օգ­նու­թյան չի ու­զում ապ­րել, ցան­կու­թյուն չու­նի… խոսքն, ի­հար­կե, բո­լո­րի մա­սին չէ։ Գյու­ղա­ցի մարդ կա վա­ղուց աշ­խար­հից ա­ռաջ է` իր երկ­հար­կա­նիով, իր այ­գի­նե­րով ու դաշ­տե­րով, իր նս­տել-վեր­կե­նա­լով, իր ավ­տո­մո­բիլ­նե­րով… իր լի­քը-լի­քը ամ­բար­նե­րով ու գի­նու հս­կա­յա­կան տա­կառ­նե­րով։
Այ դրա հա­մար եմ ա­սում, ե­թե մի գի­շեր… և՜ լավ քեֆ կա­ներ մարդ­կանց հետ, և՜ աշ­խար­հը կար­գին կճա­նա­չեր, և՜ հա­մե­մա­տե­լու, ի­րար կող­քի դնե­լու բան կու­նե­նար։ Եվ ա­մե­նա­կարևո­րը, այդ­պես, ե­րե­խա­յի նման զար­մա­ցած էլ չէր կանգ­նի գյու­ղա­մի­ջում…
Ինչ ա­սեմ, բան չմ­նաց, շու­տով ա­մեն ինչ էլ պարզ կլի­նի, կերևա, որ երկ­րին հին ու նոր չի լի­նում, կերևա ում են վս­տա­հում մար­դիկ, հենց ա­ռա­ջին հեր­թին` այդ Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը։ Ա­սում եմ` Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը, ո­րով­հետև նա սու­տի-մու­տի բա­նե­րի հա­վա­տա­ցո­ղը չէ, նա հո­ղի մար­դուն, գյուղ սի­րող մար­դուն սա­րի ետևում էլ է տես­նում, հին ու նորն էլ ի­րա­րից լավ էլ տար­բե­րում է, գի­տի` ով որ­տե­ղից է գա­լիս, ինչ­պես է գա­լիս և, ա­մե­նա­կարևո­րը, ին­չո՞ւ է գա­լիս… Միայն մի բան չի հաս­կա­նում կար­գին կյանք տե­սած այդ Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը` ին­չո՞ւ է այդ­քան մարդ այդ­պես տեն­չում դառ­նալ նա­խա­գահ ու պատ­գա­մա­վոր, ե­թե, իս­կա­պես, եր­կի­րը ղե­կա­վա­րե­լը այդ­քան բարդ բան է, այդ­քան ծանր ու ա­նանձ­նա­կան։
Հա, որ­պես ընտ­րող մի ա­ռա­վե­լու­թյուն էլ ու­նի Վար­դա­նյան Հա­րու­թյու­նը, կա­րո­ղա­նում է մեկ-մեկ ի­րար կող­քի դնել յու­րա­քան­չյու­րի ան­ցյալն ու ներ­կան, ա­րածն ու չա­րա­ծը, ապ­րածն ու չապ­րա­ծը, կա­րո­ղա­նում է տղա­մար­դա­վա­րի ըն­դու­նել թույլ տված սխալ­ներն ու խոս­տո­վա­նել, որ ու­ժեղ մար­դը եր­բեք չի խո­սում ժո­ղովր­դի ա­նու­նից…