Logo
Print this page

ԵՍ ԸՆՏ­ՐԵ­ԼՈՒ ԵՄ ԻՄ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻՆ... ԻՍԿ ԴՈՒ՞...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙ...Քա­ղա­քա­կան գոր­ծի­չը մտա­ծում է հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րի մա­սին։ Պե­տա­կան գոր­ծի­չը մտա­ծում է հա­ջորդ սե­րունդ­նե­րի մա­սին՚:

(Ուինս­թոն Չեր­չիլ)

2020թ. մարտ-ապ­րի­լին ես ընտ­րե­լու եմ իմ Նա­խա­գա­հին, նրան, ով Վա­չա­գան Բա­րե­պաշ­տի պես ոչ միայն Երկ­րի Տերն է լի­նե­լու, այլև՝ Ծա­ռան... Ընտ­րե­լու եմ նրան, ով քա­ջա­տե­ղյակ է, թե ինչ ծանր լուծ է քա­շում ար­ցախ­ցին Եր­կի­րը եր­կիր դարձ­նե­լու հա­մար, իսկ նրան շատ բան պետք չէ, մի փոքր թեթևաց­րեք նրա հոգ­սը, ու նա իր իշ­խա­նա­վո­րին էլ կպա­հի, իր Եր­կիրն էլ։ Ա­ռաջ­նոր­դեք այդ ժո­ղովր­դին և կհա­մոզ­վեք, թե նրա հետ ինչ­պի­սի՛ հա­ջո­ղու­թյուն­նե­րի կա­րե­լի է հաս­նել։ Վա­չա­գան թա­գա­վորն Ար­տա­շես 1-ին ար­քա­յի նման իր կա­ռուց­վե­լիք մայ­րա­քա­ղա­քի հա­մար քար է շա­լա­կում ի ցույց ժո­ղովր­դի, և հա­մոզ­ված է, որ ար­քա­յու­թյու­նը միայն հա­ճույք չէ, այլև՝ հոգս ու պար­տա­վոր­վա­ծու­թյուն...Իմ ընտ­րյալ Նա­խա­գա­հի մեջ տես­նել եմ ու­զում այդ եր­կու հզոր ար­քա­նե­րի ի­մաստ­նու­թյու­նը, նվիր­վա­ծու­թյու­նը, բա­րե­պաշ­տու­թյու­նը, կամքն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը։

Ան­սանք Մե­ծի տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ ա­ռա­ջի­նի ՙԻշ­խա­նու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կա­վոր են, պե­տու­թյու­նը հա­վեր­ժա­կան է՚ ի­մաս­տուն խոս­քե­րին ու թի­կունք կանգ­նենք մեր պե­տու­թյա­նը, կեր­տենք մեր պե­տա­կա­նու­թյու­նը` քայլ առ քայլ ի­րա­գոր­ծե­լով մեր պա­հան­ջա­տի­րու­թյու­նը։ Հայ­րե­նյաց շա­հի ջա­հա­կի­րը դառ­նանք ու միա­վոր­վենք այդ գա­ղա­փա­րի շուրջ ոչ թե հա­նուն մեր ամ­բի­ցիա­նե­րի, սևը` սպի­տակ տես­նե­լու մղ­ձա­վան­ջի: Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան ա­ռա­քյալ­ներ դառ­նանք, ոչ թե սեպ խրենք սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան միջև՝ մեր ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյամբ։
Ա­ռա­վել քան վս­տահ եմ. ար­ցախ­ցին ոչ միայն ի­մաս­տուն, այլև ող­ջա­խոհ է... Մեր շուրջ վեց հա­զար Սուրբ Նա­հա­տակ­նե­րը զր­կել են նրան սխալ­վե­լու մարդ­կա­յին տար­րա­կան թու­լու­թյու­նից, զի հենց նրանց ա­րյամբ է գծ­ված մեր ող­ջա­խո­հու­թյան սահ­մա­նը։ Այն­պես որ, մի պահ կանգ առ­նենք ո­րո­շում կա­յաց­նե­լուց ա­ռաջ։ Մեր ցան­կա­ցած փոքր սխալն ան­գամ կա­րող է ճա­կա­տագ­րա­կան լի­նել։ Ոչ թե դե­պի դուրս, այլ դե­պի ներս նա­յե­լու ժա­մա­նակն է։ Ժա­մա­նակն է ժո­ղո­վենք, ի մի բե­րենք մեր բո­լոր ղե­կա­վար­նե­րի ի­մաստ­նու­թյունն ու բա­րո­յա­կա­նու­թյու­նը։
Վերց­նենք յու­րա­քան­չյու­րի դրա­կան կող­մե­րը, մի պահ ժո­ղո­վենք հա­սա­րա­կու­թյան ծո­վա­ցած, մաք­րա­գործ­ված կար­ծի­քը...
Ձեզ­նից վա­նեք նրանց թե­րու­թյուն­ներն ու սխալ­նե­րը կրկ­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը և դար­ձեք խոր­հր­դա­նիշ պե­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան:
Վեր­ջա­պես` ես ընտ­րե­լու եմ այն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին, ով ապ­րում է շար­քա­յին զին­վո­րի խո­նար­հու­թյամբ, սա­կայն պող­պա­տից կարծր է նրա ո­գին: Ընտ­րե­լու եմ նրան, ով հա­ջորդ օ­րը հայ­տա­րա­րե­լու է, որ ին­քը նա­խա­գահն է 150 հա­զա­րի, ի­րեն ընտ­րո­ղի ու չընտ­րո­ղի, նախ` ի­րեն չընտ­րո­ղի, ա­պա` նոր սա­տա­րո­ղի։ Նրան, ով գնա­հա­տե­լու է լա­վա­գույն կադ­րե­րին և նրանց կա­րո­ղու­թյուն­ներն ի սպաս է դնե­լու Ար­ցա­խի կեն­սու­նա­կու­թյան նոր փու­լի կերտ­մա­նը, ա­ռա­վել ու­ժեղ, ա­ռա­վել պաշտ­պան­ված Ար­ցա­խի ըն­թաց­քին, եր­ջա­նիկ, ա­պա­հով ու ինք­նա­բավ Ար­ցա­խի վե­րած­նն­դին: Ով աշ­խար­հի հա­յու­թյան հա­մար դրո­շա­կա­կիր դար­ձած Ար­ցա­խը շա­րու­նա­կե­լու է դարձ­նել հա­յու­թյան ե­րա­զանք­նե­րի օր­րանն ու այն հար­թա­կը, որ­տե­ղից տե­սա­նե­լի են հա­յե­րիս ե­րա­զանք­նե­րի հան­գր­վան­նե­րը։
2020 թվա­կա­նի մար­տի 31-ին ես ընտ­րե­լու եմ խղ­ճի, ար­դա­րու­թյան, ու­ժի ու կամ­քի իշ­խա­նու­թյա­նը և ա­մեն օր ա­ղո­թե­լու եմ, որ իմ ընտ­րած նա­խա­գա­հը չձա­խո­ղի։ Զի նրա ձա­խո­ղու­մը ի՜մն է լի­նե­լու, ի՜մ զա­վակ­նե­րինն ու հո­գե­զա­վակ­նե­րինն է լի­նե­լու։ Եվ ոչ միայն ա­ղո­թե­լու, այլև պա­հան­ջե­լու եմ, որ իր տված մեկ խոս­տու­մը բազ­մա­պատ­կի տա­սով, որ իր գի­շեր­նե­րը ցե­րեկ դարձ­նի, իսկ կամ­քը՝ կան­թեղ` ար­դա­րու­թյան ճա­նա­պար­հին։ Ես այ­լընտ­րանք չու­նեմ. ես երդ­վել եմ իմ 6 հա­զար հո­գե­զա­վակ­նե­րի շի­րիմ­նե­րի առջև, խոս­տա­ցել եմ, որ ի­րենց զա­վակ­ներն ապ­րե­լու են հզոր Ար­ցա­խում... Ես նրա հետ խո­սե­լու եմ այն մա­հա­պարտ­նե­րի ա­նու­նից, ո­րոնց մար­տա­կան կեն­սա­գիրն ու սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի վա­վե­րա­գիրն եմ ե­ղել տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ։ Վս­տահ եմ, որ իմ նա­խա­գա­հը նա­յե­լու է ոչ միայն մեր փող­փո­ղա­ցող դրո­շի հպարտ ծփանք­նե­րին, այլև սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում հող ու քա­րի հետ կռիվ տվող, հո­ղին իր մար­գար­տա­շար քր­տին­քը շա­ղող գյու­ղա­ցուն ու նրա կոշ­տա­ցած ձեռ­քը սեղ­մե­լով` շա­րու­նա­կե­լու է տեր կանգ­նել նրա չար­չա­րանք­նե­րին, նրա մի կտոր հա­ցը (մի ճոթ հա­ցը` կա­սեր ղա­րա­բաղ­ցին) եր­կուսն է դարձ­նե­լու։ Հա, մո­ռա­ցա ա­սել, խնդ­րե­լու եմ նրան մեկ-մեկ էլ այ­ցե­լել հե­րոս­ներ ծնած որ­դե­կո­րույս մայ­րե­րին ու նրանց սև հան­դեր­ձի հետ դա­շինք կա­պած հարս­նե­րին, ո­րոնց սր­տին ար­ված գրա­ռում­նե­րից դեռևս ա­րյուն է կա­թում։ Ես ընտ­րե­լու եմ Քեզ` այդ ծանր բեռն ու­սե­լու հա­մար... իսկ դու պատ­րա՞ստ ես...
Խոս­տո­վա­նեմ, որ ինձ հա­մար դժ­վար է լի­նե­լու ընտ­րու­թյուն կա­տա­րել, ո­րով­հետև լավ եմ ճա­նա­չում բո­լոր թեկ­նա­ծու­նե­րի թե՜ դրա­կան, թե՜ բա­ցա­սա­կան կող­մե­րը, և միակ բա­նը, ո­րի վրա չեմ կաս­կա­ծում, նրանց հայ­րե­նա­սի­րու­թյունն է... Մի դեպք հի­շե­ցի հա­րյու­րա­վոր­նե­րից ու հի­շեց­նեմ. երբ ապ­րի­լի 1-ի լույս 2-ի գի­շե­րը Մար­տա­կեր­տը սկս­վեց հր­թի­ռա­կոծ­վել, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ՙՄար­տա­կան խաչ՚¬ի շքան­շա­նա­կիր, նվի­րյալ հրե­տա­նա­վոր Ա­րամ Ա­ռու­շա­նյա­նը կնո­ջը` Էլ­լա­դա­յին, ա­սաց. ՙԵ­րե­խա­նե­րին հագց­րու` ձեզ տա­նեմ նկուղ, ես պի­տի դիր­քեր գնամ՚։ Երբ կի­նը հարց­րեց, թե բա ե­րե­խա­նե­րի շո­րե­րը չվերց­նե՞մ, Ա­րա­մի պա­տաս­խա­նը կտ­րուկ էր` թուրքն ո՞վ է, որ շո­րե­րը վերց­նես ու փախ­չես նրա առջևից, է­սա գնում ենք, դաս կտանք ու ձե­նը կկտ­րի: Այդ­պես էլ ա­րե­ցին, բայց մա­յոր Ա­րամ Ա­ռու­շա­նյա­նը տուն չդար­ձավ։ Այ­սօր Էլ­լա­դան իր զույգ որ­դի­նե­րին ու զույգ աղ­ջիկ­նե­րին մե­ծաց­նում է Ստե­փա­նա­կեր­տում ու նրանց դաս­տիա­րա­կում է հոր ո­գով ու հա­վատ­քով և չի տրտն­ջում իր բախ­տից, իսկ նրա հա­մար Ա­րա­մը ողջ է բո­լոր ող­ջե­րից։
150 հա­զար բնա­կիչ ու­նենք ըն­դա­մե­նը, ով­քեր հա­յի ըմ­բոստ ե­րակն են փա­ռա­վո­րում ա­մեն Աստ­ծո օր և ո­րոնք ան­հա­տա­կան ու­շադ­րու­թյան ու հո­գա­ծու­թյան կա­րիք ու­նեն։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն իր ՙԲա­րի լույս՚¬ով ՙոչ՚ է ա­սում պա­տե­րազ­մին, ու որ­պես կեն­դա­նի վա­հան կանգ­նում Հա­յոց Արևե­լից կող­մանց սահ­մա­նում։ Նրան­ցից յու­րա­քան­չյուրն ու­զում է ապ­րել քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րից հե­ռու, ի­րա­վա­կան պե­տու­թյան մեջ, տն­տե­սա­պես հզոր երկ­րում, որ­տեղ սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը նվա­զա­գույ­նի են հասց­ված, և նա 2020 թվա­կա­նի գար­նանն ընտ­րե­լու է այն նա­խա­գա­հին, ում հա­մար պաշ­տո­նը սոսկ գոր­ծի­քա­կազմ է այդ ճա­նա­պար­հին: Ա­յո, մա­հու չափ ծանր է սե­փա­կան ա­րյան վրա սայ­թա­քե­լը, մենք հա­վի­տյանս հա­վի­տե­նից զրկ­ված ենք այդ հա­վա­նա­կա­նու­թյու­նից…
Ա­հա թե ին­չու ընտ­րու­թյուն կա­տա­րե­լիս ես սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նեմ։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.