[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱ­ԳԱ... ՎԻ­ՐՈՒՍ...ՀԱ­ՎԱ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԻ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Բո­լո­րը մե­ղա­վոր են, բո­լո­րը՝ ար­դար։ Եվ բո­լոր գաղտ­նիք­նե­րը` բա­ցա­հայտ­ված։ Փակ տա­րածք չմ­նաց։ Ով ինչ է ա­րել, ում հետ է ա­րել, որ­տեղ է ա­րել և ին­չու է ա­րել։ Հա­զար տար­վա ըն­կեր­ներն ու մտե­րիմ­նե­րը հայ­տն­վել են տար­բեր ճամ­բար­նե­րում, ե­րե­սուն տար­վա աշ­խա­տան­քը, պարզ­վում է, ա­նի­մաստ է, 94-ից այս կողմ` դա­տար­կու­թյուն… Բո­լո­րը պա­տաս­խան են տա­լու, հե­ղա­փո­խու­թյու­նը ոչ մե­կին չի նե­րե­լու… և ա­մեն ինչ ժո­ղովր­դի ա­նու­նից, հա­նուն ժո­ղովր­դի… ժո­ղո­վուրդն այս­պես, ժո­ղո­վուրդն այն­պես… գի­շե­րը՝ ժո­ղո­վուրդ, ցե­րե­կը՝ ժո­ղո­վուրդ… և ա­մե­նաի­մաս­տու­նը՝ ժո­ղո­վուր­դը, եր­բեք չի սխալ­վում… իս­կա­պես, ար­դեն ոչ ծի­ծա­ղե­լու տրա­մադ­րու­թյուն կա, ոչ էլ՝ տխ­րե­լու… Մի ան­գամ էլ ա­սեմ` մե­կի կող­քին կանգ­նած հա­րյուր մար­դը ժո­ղո­վուրդ է, մյու­սին եր­կր­պա­գող հա­զա­րը՝ ոչ, կամ` հա­կա­ռա­կը։ Հե­տո այդ հա­զա­րը հա­րյու­րին է մե­ղադ­րում, հա­րյու­րը՝ հա­զա­րին, եր­կու հա­րյու­րը՝ հինգ հա­րյու­րին, հինգ հա­րյու­րը՝ վեց հա­րյու­րին… Եվ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ժո­ղո­վուր­դը ճիշտ է, միշտ ճիշտ է, ի­մաս­տուն էլ… Եր­բեք չեմ ա­սի` հա­մա­ձայն եմ, եր­բեք չեմ ա­սի, որ ինչ ա­նում է` այդ ժո­ղո­վուրդն է ա­նում, հի­շո՞ւմ եք կո­մու­նիստ­նե­րին՝ ժո­ղո­վուրդն է պատ­մու­թյան շար­ժիչ ու­ժը… Ով հա­մա­ձայն է, թող ձեռք բարձ­րաց­նի… Ա­սել ենք, ու ան­հա­տը քան­դել է եր­կի­րը, եղ­բո­րը հա­նել եղ­բոր դեմ, որ­դուն՝ հոր դեմ, հա­րյու­րը` հա­զա­րի դեմ, հա­զա­րը՝ մե­կի… Եր­կի­րը երկ­րի վրա է տա­րել ու նաև խա­չել է…

Մեզ­նից խո­սենք։ Բայց, ինչ­քան հնա­րա­վոր է, ան­կեղծ։ Եվ մեր ա­սածն էլ թող պար­տա­դիր մնա մեր մեջ։ Ա­սեմ, որ ինձ ա­մե­նա­շա­տը վա­խեց­նում է կու­սակ­ցու­թյու­նից կամ խմ­բա­վո­րու­մից, կամ կազ­մա­կեր­պու­թյու­նից ա­նընդ­հատ ար­տա­գաղ­թո­ղը։ Այդ նրանք են, որ փոր­ձում են տրա­մադ­րու­թյուն փո­խել՝ խո­սե­լով բա­րո­յա­կա­նու­թյու­նից, ար­ժե­հա­մա­կար­գից ու ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից։ Եվ ա­մե­նամ­տա­հո­գի­չը՝ այդ ար­տա­գաղ­թը դան­դա­ղե­լու մի­տում չու­նի։ Գաղ­թա­կան­նե­րի շար­ժը չի դա­դա­րում։ Չա­սեք` նրանք մեր մո­լո­րյալ զա­վակ­ներն են, ա­սեք էլ, չեմ հա­վա­տա։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև նրանք հա­մա­րյա բո­լոր ընտ­րու­թյուն­նե­րում էլ այդ­պես մո­լոր­վում են։ Եվ ա­մե­նա­տա­րօ­րի­նակն այն է, որ այդ մո­լո­րյալ­նե­րի կա­րի­քը բո­լորն էլ զգում են՝ ա­նա­սե­լի հա­ճույ­քով օգ­տա­գոր­ծե­լով նրանց կա­րո­ղու­թյուն­ներն ու ու­նա­կու­թյուն­նե­րը, բնա­կա­նա­բար, ի շահ ժո­ղովր­դի ու նոր հայ­րե­նի­քի… Միայն ե­զա­կի­ներն են հրա­ժար­վում նրանց օգ­տա­գոր­ծե­լուց… Եվ ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէ, որ այդ մո­լո­րյալ­նե­րը դառ­նում են ե­րես­փո­խան, իշ­խա­նա­վոր, ա­մե­նուր ժո­ղովր­դա­վա­րա­կան ու հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փար­ներ տա­րա­ծող ա­ռա­քյալ­ներ… Եվ խառն­վել են ընդ­դի­մա­դիրն ու իշ­խա­նա­վո­րը, ու­զում եմ ա­սել` նոր երկ­րի տես­լա­կա­նով տա­ռա­պող­նե­րից շա­տե­րը մի ժա­մա­նակ լավ էլ ձիա­վոր են ե­ղել, տե­ղը տե­ղին մե­ղադ­րել են բո­լոր այ­լա­խոհ­նե­րին, անմ­նա­ցորդ օգտ­վել, ի­րենց ձևա­կերպ­մամբ՝ պե­տու­թյան բա­րիք­նե­րից, հա­մոզ­ված, որ ի­րենց ի­մաստ­նու­թյու­նը միշտ էլ պա­հանջ­ված է լի­նե­լու, որ ա­ռանց ի­րենց եր­կի­րը դան­դա­ղեց­նե­լու է ըն­թաց­քը, որ ա­ռանց ի­րենց զին­վո­րը կորց­նե­լու է տե­սո­ղու­թյու­նը, և թշ­նա­մին ա­վե­րե­լու է մեր բնա­կա­վայ­րե­րը։
Այդ­պես էլ է լի­նում։ Իսկ ես միա­միտ-միա­միտ տա­րի­ներ շա­րու­նակ փնտ­րել եմ մա­քուր, դա­սա­կան չա­փա­նիշ­նե­րի մեջ տե­ղա­վոր­վող գո­նե մի ընդ­դի­մա­դիր` հե­տը մի քիչ զրու­ցե­լու հա­մար, ու չեմ գտել։ Եվ հաս­կա­ցել եմ, որ ընդ­դի­մա­դիր-այ­լա­խո­հի դե­րա­կա­տա­րից վտան­գա­վոր մե­կը չկա երկ­րիս ե­րե­սին… Որ ա­նի­մաստ է եր­բեք ընդ­դի­մա­դիր-այ­լա­խո­հի ե­րես չտե­սած տա­րածք­նե­րը նման ան­հատ­նե­րով վե­րաբ­նա­կեց­նե­լը։

Ե­րա­նի մե­կը կա­րո­ղա­նար ինձ հա­մո­զել, որ ես հե­ռա­ցել եմ ժա­մա­նա­կա­կից մտա­ծո­ղու­թյու­նից ու էլ ո­չինչ չեմ հաս­կա­նում, ուղ­ղա­կի չգի­տեմ ինչ է կա­տար­վում շուրջս, իմ քա­ղա­քում, հա­զար ան­գամ այ­ցե­լած իմ մեծ ու փոքր շե­նե­րում, նաև մարդ­կանց մեջ, ով­քեր ե­ղել են կող­քիս, ում հետ տա­ռա­պել ու տք­նել ենք, ով­քեր եր­բեք չեն տրտն­ջա­ցել…
Ես ինձ մի տե­սակ վի­րա­վոր­ված եմ զգում, չթաքց­նեմ` ա­մա­չում էլ եմ… Մտա­վո­րա­կան, ծանր ու ու­սա­նե­լի ճա­նա­պարհ ան­ցած մար­դը լուռ է, չի խո­սում ար­վես­տա­գե­տը, ոչ հե­ռու ան­ցյա­լի խոր­քե­րից ե­կա­ծը, դպ­րո­ցի ճա­նա­պար­հին ան­հա­շիվ կո­շիկ մա­շած ու­սու­ցի­չը… Եվ բա­նա­կա­նու­թյան տա­րածք­նե­րում ճն­շող, մա­շող, վա­խեց­նող լռու­թյուն է… Մնա­ցա­ծը՝ մեծ հաշ­վով, աղ­մուկ է, ա­ղա­ղակ, ոչ մի լեզ­վով չթարգ­ման­վող… Հա­ճախ այն տպա­վո­րու­թյունն է, որ յու­րա­քան­չյուրն ինքն ի­րեն պա­տե­րազմ է հայ­տա­րա­րել, որ ա­մեն մե­կը փոր­ձում է ժխ­տել ինքն ի­րեն, որ ա­մեն մեկն ինքն ի­րե­նից ա­րա­գո­րեն հե­ռա­նում է…
Է­լի մեր՝ ընտ­րող­նե­րիս վի­ճակն է ծանր, է­լի մենք ենք մեր թեկ­նա­ծուին աստ­վա­ծաց­նո­ղը, եր­կն­քում բնա­կեց­նո­ղը, ծա­փա­հա­րո­ղը, խո­նարհ­վողն ու հիաս­թափ­վո­ղը։ Է­լի մենք ենք մտա­ծում, որ մեր թեկ­նա­ծուն ա­մե­նա­կա­րող է, որ միայն մեր թեկ­նա­ծուն գի­տի ռա­միկ մար­դու տե­ղը, ար­վես­տա­գե­տի ու ու­սուց­չի տե­ղը, բա­րե­կե­ցու­թյան ու եր­ջան­կու­թյան տե­ղը։
Ես մի բան լավ գի­տեմ` սե­րը հրա­ժեշտ տվեց մեզ` տա­նուլ ենք տա­լու, կորց­նե­լու ենք գտա­ծը, մեզ տր­վա­ծը, դա­րե­րով կու­տա­կա­ծը։ Դառ­նա­լու ենք սո­վո­րա­կան, ան­հե­տաքր­քիր, ա­նուժ, ան­պաշտ­պան… Մենք մեզ չենք ճա­նա­չե­լու, մենք մեզ ար­հա­մար­հե­լու ենք…
Վատ չէ, որ դու ու­նես քո թեկ­նա­ծուն, որ դու հա­վա­տում ես քո ընտ­րյա­լին, ու­զում եմ ա­սել` ես հար­գում եմ քո ընտ­րու­թյու­նը, դա քո անձ­նա­կան, կա­րե­լի է ա­սել նաև՝ փակ տա­րածքն է։ Բայց խե­լոք մի բան ա­սեմ. մյուս­նե­րին մի մե­ղադ­րիր, մի վի­րա­վո­րիր, մի սադ­րիր։ Մենք դա­տա­պարտ­ված ենք կողք-կող­քի ապ­րե­լու, ի­րար օգ­նե­լու, ի­րար նե­րե­լու։ Կրկ­նում եմ, ու­րի­շի անձ­նա­կան տա­րած­քում մե­զա­նից ոչ մե­կը ա­նե­լիք չու­նի, չի թույ­լատր­վում, խս­տիվ ար­գել­վում է… Մատ թափ տա­լը ա­մենևին էլ տղա­մարդ­կա­յին չէ…
Մենք հե­տաքր­քիր մի բառ ու­նենք՝ ե­րախ­տա­մոռ, բա­զում հո­մա­նիշ­նե­րով, օ­րի­նակ` ա­պե­րախտ, անշ­նոր­հա­կալ, ա­նե­րախ­տիք, ա­նա­ղու­հաց, ա­ղու­հա­ցը գետ­նո­վը տվող, մե­կի դռանն ու­տող, մյու­սի դռա­նը հա­չող… Շատ քիչ է օգ­տա­գործ­վում, հազ­վա­դեպ, այն էլ՝ ցած­րա­ձայն։ Ես նաև այդ ու­տող-ու­րա­ցող մար­դուց եմ վա­խե­նում, այդ նրանք են, որ ոչ մե­կին չեն սի­րում, որ ա­մեն ինչ ժխ­տում են ու ա­նընդ­հատ պա­հան­ջում են՝ տուն, մե­քե­նա, գործ, փող, ու­շադ­րու­թյուն, հա­զար ու մի բան… Դրանք էլ են ար­տա­գաղ­թող և, ցա­վոք, հա­ճախ նրանք են ձիա­վո­րը… Բո­լո­րի մոտ, բո­լո­րի կող­քին, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում… Տե­րը հե­ռա­նում է, գտ­նում են ու­րի­շին, հե­տո գա­լիս է հա­ջոր­դը, հե­տո՝ նո­րից… Այս­տե­ղից` այն­տեղ, այն­տե­ղից՝ այս­տեղ, դա­դար գո­յու­թյուն չու­նի… Ես սո­վո­րել եմ նրանց տես­նել, սո­վո­րել եմ տես­նել ու չզար­մա­նալ։ Ուղ­ղա­կի ա­ռանց հա­պա­ղե­լու նշեմ, որ ա­մե­նա­շա­տը հենց նրանք են գո­վեր­գում նոր ե­կո­ղին, նոր իշ­խա­նա­վո­րին, նոր, ի­րենց հա­մար՝ թա­գա­վո­րին… Ո­րով­հետև միայն նրանք գի­տեն, թե ինչ է լի­նե­լու վա­ղը, մյուս օ­րը, հե­տո… Եվ, ա­մե­նա­կարևո­րը՝ եր­բեք չեն ու­շա­նում… Ես գո­նե նման մե­կին չեմ ճա­նա­չում…
Ի­րա­վունք ու­նե՞մ, չէ՞, հարց­նել՝ ի՞նչ ա­նենք, որ ճիշտ լի­նի, որ ե­թե հիաս­թափ­վենք էլ, ար­տա­գաղ­թե­լու տրա­մադ­րու­թյուն չու­նե­նանք… Հատ­կա­պես, որ հնե­րին փո­խա­րի­նում են նո­րե­րը, և ոչ մե­կի տե­ղը մինչև հի­մա դա­տարկ չի մնա­ցել, և չեմ էլ կար­ծում, որ մնա­լու է… Ե­թե լի­նի նման բան, ան­կաս­կած, կխախտ­վի օ­րե­րի ու ե­ղա­նակ­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, երևույթ­նե­րի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի դիա­լեկ­տի­կան…
Հա, մի բան էլ, է­լի երևի ինչ-որ ան­հաս­կա­նա­լի իզմ-ից։ Նկա­տե՞լ եք մեր խոր­հր­դա­տու­նե­րին։ Պարզ­վում է, մենք ուղ­ղա­կի չենք տի­րա­պե­տում ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կերպ­ման ոչ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ոչ էլ՝ պա­հանջ­նե­րին։ Եվ մինչև հի­մա ինչ ա­րել ենք, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, պարզ­վում է, որ այն­քան էլ ճիշտ չենք ա­րել, ու­զում եմ ա­սել՝ թա­փան­ցիկ չենք ե­ղել, ոչ էլ ար­դա­րու­թյունն է բա­վա­րա­րել…և ա­մենևին էլ կապ չու­նի մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի հիա­ցա­կան խոսքն ու մաս­նա­գի­տա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նը։
Այս­պես որ վերց­նում ես, բա­վա­կա­նին գու­նա­պա­կաս պատ­կեր է ստաց­վում, ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու պայ­ման­նե­րից զուրկ մի տա­րածք` մո­լոր­վե­լու ու գայ­թե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով։ Դրա հա­մար եմ ա­սում` մի պահ մո­ռա­ցեք ձեր թեկ­նա­ծու­նե­րին, ա­մեն ինչ ա­վե­րող այս հա­զա­րա­մյա թա­գա-վի­րու­սը, գո­վեր­գու­թյունն ու հիա­ցա­կան բա­ցա­կան­չու­թյուն­նե­րը, հեն­վեք ձեր բա­նա­կա­նու­թյանն ու տե­սո­ղու­թյա­նը և կա­տա­րեք ձեր ընտ­րու­թյու­նը, հան­գիստ, խա­ղաղ, ա­ռանց ու­րիշ­նե­րին վի­րա­վո­րե­լու ու մե­ղադ­րե­լու։ Իսկ ե­թե հան­կարծ պարզ­վի, որ ձեր թեկ­նա­ծուն կամ կու­սակ­ցու­թյու­նը չի ար­ժա­նա­ցել ընդ­հա­նու­րի հա­մակ­րան­քին, ա­մենևին էլ չմ­տա­հոգ­վեք, ո­րով­հետև թեկ­նա­ծու­նե­րից յու­րա­քան­չյու­րը խոս­տա­ցել է լի­նել բո­լո­րիս նա­խա­գա­հը։ Ինչ խոսք, երևի մի քիչ դժ­վար է դրան հա­վա­տա­լը, բայց ու­րիշ տար­բե­րակ էլ չու­նենք։
Ի՞նչ եմ ա­նե­լու ես։ Մար­տի 31-ին հագ­նե­լու եմ իմ ա­մե­նա­գե­ղե­ցիկ, ա­մե­նա­տո­նա­կան հան­դեր­ձը ու օգտ­վե­լու եմ ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու իմ ի­րա­վուն­քից և, հա­մոզ­ված եմ, կա­տա­րե­լու եմ ճիշտ ընտ­րու­թյուն, ընտ­րե­լու եմ նրան, ով մեկ ամս­վա քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում ա­մե­նա­քիչն է խո­սել ժո­ղովր­դի ա­նու­նից ու ոչ մի թեկ­նա­ծուի հաս­ցեին մե­ղադ­րա­կան չի հն­չեց­րել և, ա­մե­նա­կարևո­րը, իր պատ­վից ցածր է հա­մա­րել գո­նե մեկ-մեկ զբոս­նել ու­րի­շի անձ­նա­կան տա­րածք­նե­րում…