[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀՆ, ԱՅՈ, ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Որ­քա՛ն ի­մաս­տուն էին մեր հոգևոր հայ­րե­րը, որ ի­րենց հե­ղի­նա­կած և այս է քա­նի դար մեզ ու­ղեկ­ցող ա­ղոթք­նե­րում միշտ հի­շա­տա­կել են նաև ա­ներևույթ թշ­նա­մի­նե­րի վտան­գա­վոր, կոր­ծա­նա­րար գո­յու­թյան մա­սին: Հա­ճախ, մոր­մոք­վե­լով ծո­վից զրկ­ված լի­նե­լու հա­մար, ինչ-որ տեղ նաև ու­րա­խա­նում ես դրա բե­րած ա­հեղ ցու­նա­մի­նե­րից խու­սա­փե­լու բա­րե­բախ­տու­թյան առ­թիվ: Եվ աշ­խար­հի հե­ռու մի ան­կյու­նում ապ­րե­լը ա­սես վա­հան է դառ­նում ոչ միայն ծո­վամր­րի­կից խու­սա­նա­վե­լու, այլ նաև հոգևոր այլ ար­ժեք­նե­րի պահ­պան­ման ա­ռու­մով:շ

Սա­կայն պարզ­վում է ա­ներևույ­թը ա­մե­նուր կրն­կա­կոխ հետևում է մեզ: Տա­րի­ներ ա­ռաջ Ար­ցա­խում ա­նի­րա­կան թվա­ցող ա­ղան­դա­վո­րա­կան խլր­տու­մը հետզ­հե­տե թափ է ա­ռել, դար­ձել՝ շար­ժում, նույ­նիսկ՝ պե­տա­կա­նո­րեն գրանց­ման ու ճա­նաչ­ման պա­հան­ջով: Եվ երբ հեր­թա­կան ան­գամ քո դռա­նը գա­ռան մոր­թով նրանք հայ­տն­վում են ու ինչ-որ բան են ու­զում բար­բա­ջել, վե­րա­նում է աշ­խար­հի մի հե­ռա­վոր ան­կյու­նում ապ­րո­ղի և դրա­նով իսկ՝ նման աղ­տե­ղու­թյուն­նե­րից պաշտ­պան­ված լի­նե­լու զգա­ցու­մը, տես­նում ես, որ դու ա­մենևին էլ տա­րան­ջատ­ված չես հա­մաշ­խար­հա­յին ախ­տե­րի բե­րած վտանգ­նե­րից: Իսկ աշ­խար­հը, մեկ ան­գամ չէ, որ ՙգլ­խի­վայր՚ երկ­րապ­տույտ ու­նի: Հա­վա­սա­րակշ­ռու­թյան գաղտ­նի­քը հա­զա­րա­մյակ­նե­րի հրով ու սրով ան­ցա­ծի զո­րու­թյամբ՝ այ­սօր էլ մեր մեջ է: Եվ ա­մեն ան­գամ աշ­խար­հի խե­լա­հեղ շուռ գա­լուն ի հան­դի­ման՝ մեր ու­ղե­ցույ­ցը ազ­գա­պահ­պան ո­րակ­ներն են, մեր ան­կորն­չե­լի կեն­սա­սի­րու­թյունն ու ա­զա­տա­տեն­չու­թյու­նը:
Մո­լո­րա­կի թեժ կե­տե­րից մե­կը լի­նելն ա­մենևին էլ չի պար­տադ­րում հրա­ժար­վել մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րից: Գլ­խա­պա­տառ դե­պի եվ­րո­պա­նե­րը վա­զե­լիս չպետք է մո­ռա­նալ, որ այն­տեղ այն­քան բան կա մեր քիմ­քին մեր­ժե­լի և օ­տար: Իսկ ու­րի­շից փո­խա­ռած լավ օ­րի­նա­կը, բնա­կա­նա­բար, հարկ է պա­հել ո­գե­ղեն, ապ­րեց­նող, մեզ աշ­խար­հի հնա­գույն ժո­ղո­վուրդ­նե­րի ու քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի շար­քում պա­հող ար­ժեք­նե­րի՝ սաս­տող հա­յաց­քի ներ­քո: Մի պահ վե­րա­դառ­նանք մե­րօ­րյա հար­սա­նիք­նե­րին, որ­տեղ հայ­կա­կա­նու­թյան հետ­քե­րը շատ դժ­վար են նշ­մար­վում, ամ­բողջ ա­րա­րո­ղա­կար­գը ծի­ծա­ղե­լի նմա­նա­կում է այ­լոց: Դա դեռ քիչ էր, նաև հայ­տն­վե­ցին կին թա­մա­դա­ներ, այ­սինքն` պա­պե­րից ե­կած ա­վան­դույթ­նե­րը հեր­թով հրա­ժեշտ են տա­լիս մեզ, իսկ և իսկ՝ ՙՆա­հան­ջը ա­ռանց եր­գի՚: Ցա­վոք, այս շար­քը եր­կար կա­րող ենք շա­րու­նա­կել մե­զա­նում ար­մա­տա­վոր­ված օ­տա­րա­ծին տա­րաբ­նույթ երևույթ­նե­րով: Այս­պես շա­րու­նա­կե­լով` ինք­ներս մեզ կզր­կենք մար­դա­վա­րի, ա­սել է թե՝ հա­յա­վա­րի ապ­րե­լուց: Կդառ­նանք հե­ռուս­տաե­թե­րը հե­ղե­ղած կի­նո­ֆիլ­մե­րի զոմ­բի­նե­րից, ո­րոնք և կան, և չկան...
Տար­բեր ա­ռիթ­նե­րով խո­սե­լով պա­տե­րազ­մա­կան Ստե­փա­նա­կեր­տի մա­սին, որ­պես ա­մե­նաան­մո­ռաց երևույթ նշել եմ մարդ­կանց բա­ցա­կա­յու­թյու­նը փո­ղոց­նե­րում: Ա­մեն օր գոր­ծի գնա­ցո­ղիս հա­մար դա ա­մե­նա­սար­սա­փե­լին էր, ա­մե­նավ­հա­տեց­նո­ղը՝ ցր­տի, քաղ­ցի, պա­տե­րազ­մի բե­րած այլ ա­ղետ­նե­րի կող­քին: Մինչև քա­ղա­քի ներքևի մա­սից ոտ­քով հաս­նում էի կենտ­րո­նում տե­ղա­կայ­ված հե­ռուս­տա­ռա­դիոըն­կե­րու­թյուն, ա­մա­յի փո­ղոց­նե­րում ե­թե մեկ-եր­կու մարդ էի տես­նում, ու­րա­խու­թյամբ կա­րո­ղա­նում էի վա­նել ար­ցունք­ներս: Գի­տեի, որ բնա­կիչ­նե­րը շեն­քե­րի ներք­նա­հար­կե­րում են, մո­տա­կա գյու­ղե­րում, բայց շուրջ­բո­լո­րը տի­րա­կան դար­ձած ա­մա­յու­թյու­նը կյան­քի լք­վա­ծու­թյամբ էր ներ­կա­յա­նում, ա­սես չար կա­խար­դի հրա­մա­նով այն քա­րա­ցել էր, և միայն հրաշ­քը կա­րող էր ա­վյուն, նոր շն­չա­ռու­թյուն տալ: Ե­րա­զում էի այն օ­րը, որ նո­րից փո­ղոց­նե­րը լի­նեն մար­դա­շատ, աղմ­կոտ, և հի­մա, երբ ինչ-որ հեր­թում կամ եր­թու­ղա­յի­նում հրմշ­տում են, միայն վեր­հու­շից է դժ­գո­հու­թյունս տե­ղի տա­լիս ...ախր, դու հենց դա էիր ու­զում...
Եվ, հի­մա, հա­մա­վա­րա­կի ստեղ­ծած այս տաղ­տու­կին, վս­տահ կա­րող ենք ա­սել, որ աշ­խարհն, ա­յո, հեր­թա­կան ան­գամ շուռ է ե­կել, և այն էլ՝ շատ վտան­գա­վոր ան­կյան ներ­քո: Իս­կա­պես ա­ներևույ­թի հեր­թա­կան չար կա­տակն է՝ մա­հա­ցու և ա­նո­ղոք նե­տե­րով: Երբ աշ­խար­հում այն սկ­սեց մո­լեգ­նել իր դի­վա­յին ու­ժով, ար­ցախ­ցի­ներս է­լի կար­ծում էինք, թե մո­լո­րա­կի հե­ռու մի ան­կյու­նում ենք, հա­մա­րյա թե՝ մո­ռաց­ված այդ աշ­խար­հից ու դրա­նով իսկ հնա­րա­վո­րինս հե­ռու վտանգ­նե­րից: Բայց ա­ներևույ­թի հա­մար սահ­ման­ներ չկան, հատ­կա­պես, երբ մար­դը վհատ­վում է, վա­խե­նում ան­հայ­տից ու հայ­տն­վում վիր­տուալ հար­թու­թյան մեջ, ուր ա­մեն ինչ իր ու­զա­ծով է, ուր ա­մեն պահ կա­րող է ա­մեն ինչ փոխ­վել:Դա էլ ի­րեն հետ է պա­հում ի­րա­կա­նու­թյու­նից, սթափ ու կշ­ռա­դատ­ված վար­վե­լա­կեր­պից:
Բայց, փառք Աստ­ծո, որ պայ­քա­րե­լու, մեզ պա­տու­հա­սած վտանգ­նե­րի դեմ կռիվ տա­լու հա­տի­կը դեռ կեն­սու­նակ է, ա­ներևույ­թի սար­սա­փից թեև սահ­մա­նա­փա­կում­ներ կան, բայցև չա­մա­յա­ցան փո­ղոց­նե­րը, չկրկն­վեց պա­տե­րազ­մա­կան երկ­րի մռայլ նկա­րա­գի­րը:
Ժա­մա­նակ ա­ռաջ երևա­նյան մա­մու­լից շատ հե­տաքր­քիր հո­գե­բա­նա­կան թես­թի մա­սին տե­ղե­կա­ցա: Խեղ­ված հո­գե­կա­նով մարդ­կանց օգ­նե­լու, նրանց բնա­կա­նոն կյանք վե­րա­դարձ­նե­լու ա­վան­դա­կան մե­թոդ­նե­րի շար­քում հայ­տն­վել է ան­սո­վոր մի հնարք. հի­վան­դի դի­մա­քան­դա­կի ծե­փում:
Ա­մեն սեան­սին քան­դա­կա­գոր­ծը հի­վան­դի ներ­կա­յու­թյամբ դեռևս անձև կա­վից ձևա­վո­րում է նրա դի­մա­քան­դա­կի մի մա­սը:
Եվ այդ­պես՝ ա­մեն օր՝ մի շտ­րիխ, իսկ օ­րե­ցօր փոխ­վող, ի­րա­կան պատ­կեր առ­նող ան­դեմ կա­վա­նյու­թը, ո­րը նույ­նա­նում է հի­վան­դի խառ­նաշ­փոթ հո­գե­վի­ճա­կի հետ, հետզ­հե­տե կա­նո­նա­վոր­վում է, ա­վե­լոր­դու­թյուն­նե­րից ա­զատ­վում: Գոր­ծըն­թա­ցի ա­վար­տից հե­տո հի­վանդն ի­րեն տես­նում է խա­ղաղ նե­րաշ­խար­հով մար­դու պատ­կե­րով, ինչն էլ օգ­նում է հաղ­թա­հա­րել հո­գե­խեղդ՝ նևրո­տիկ քաո­սը: Հա­մա­ձայն մաս­նա­գետ­նե­րի, այս մե­թո­դը մե­ծա­պես ար­դյու­նա­վետ է, և ես հի­մա մտո­վի քան­դա­կում եմ խեղ­ված, շուռ ե­կած աշ­խար­հի պատ­կե­րը՝ մեր հոգևոր հայ­րե­րի սր­բա­զան ու պահ­պա­նիչ ա­ղոթ­քով. Քրիս­տոս Աստ­ված մեր, պա­հիր և պահ­պա­նիր երևույթ և ա­ներևույթ թշ­նա­մի­նե­րից...