[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱ­ՐԻ ԼՈՒՅՍ, ՀԱ­ՐԱ­ԶԱՏՍ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

 Հե­տաքր­քիր բան է. մար­դիկ ա­մեն օր պար­տա­դիր ինչ-որ մե­կին նա­խա­րար են նշա­նա­կում, մյու­սին՝ ծա­ռա­յու­թյան պետ, մեկ ու­րի­շին՝ հս­կա­յա­կան վար­չու­թյան պետ և սկ­սում բուռն ու աղմ­կա­հա­րույց քն­նար­կում­նե­րը։ Մի մա­սը գտ­նում է, որ մարդն, իս­կա­պես, ար­ժա­նի է, մյու­սը տե­սա­նե­լի ու ցցուն փաս­տե­րով հա­ջո­ղու­թյամբ ժխ­տում է նո­րան­շա­նակ­նե­րի բո­լոր ար­ժա­նիք­նե­րը, բոր­բոք­ված բա­ցատ­րում, որ կեն­սագ­րու­թյու­նը աղ­քա­տիկ է և, ա­մե­նա­կարևո­րը, ըն­դուն­ված չեն ժո­ղովր­դի կող­մից, որ ինքն ուղ­ղա­կի հու­սա­խաբ­ված է ու հիաս­թափ­ված։ Հե­տո էլ այդ նույն պաշ­տոն­նե­րին, այդ նույն մար­դիկ հա­ջո­ղու­թյամբ նշա­նա­կում են ու­րիշ­նե­րի, և մեկն է­լի դա հա­մա­րում է ե­զա­կի ու ի­մաս­տուն ո­րո­շում, մյու­սը, ով ող­ջու­նում էր մի քա­նի օր ա­ռաջ նշա­նակ­ված­նե­րին, ո­րո­շում է դուրս գալ փո­ղոց և իր բո­ղո­քի ձայ­նը բարձ­րաց­նել հա­նուն ար­դա­րու­թյան, ա­զա­տու­թյան ու երկ­րի զո­րաց­ման...

Իսկ երբ ա­մե­նա­վեր­ջում պաշ­տո­նա­պես նշա­նակ­վում է ոչ այն ա­ռա­ջի­նը, ոչ՝ երկ­րոր­դը, ոչ էլ, նույ­նիսկ, եր­րոր­դը, թե­պետ քն­նար­կում­նե­րը տե­ղա­փոխ­վում են բա­նա­վե­ճե­րի ու կար­ծիք­նե­րի բա­խու­մի մի ու­րիշ հար­թու­թյուն, մեկն է­լի ամ­բողջ հո­գով ու սր­տով ող­ջու­նում է այդ նոր նշա­նա­կու­մը՝ չեր­կմ­տե­լով ան­գամ այն հա­մա­րել ի­մաս­տուն ու մինչև վեր­ջին բա­ցատ­րու­թյու­նը տրա­մա­բան­ված, իսկ մյու­սը շա­րու­նա­կում է դժ­գո­հել, խո­սել մար­դու ի­րա­վունք­նե­րի ոտ­նա­հա­րու­մից ու երկ­րի հիմ­քե­րի թու­լա­ցու­մից։ Եվ ա­մե­նա­հե­տաքր­քիրն էլ այն է, որ եր­կու կողմն էլ խո­սում է ժո­ղովր­դի ա­նու­նից, այ­սինքն՝ մի դեպ­քում ժո­ղո­վուրդն ըն­դու­նում է, մյուս դեպ­քում այդ նույն ժո­ղո­վուր­դը չի ըն­դու­նում։
Բայց, չեմ կար­ծում, որ զար­մա­նա­լու բան կա։ Միշտ էլ այդ­պես է ե­ղել, ու­զում եմ ա­սել՝ դա ա­մենևին էլ նոր մտա­ծո­ղու­թյան ար­տա­հայ­տու­թյուն չէ, ոչ էլ ժո­ղովր­դա­վա­րու­թյան խոր­հր­դա­նիշ։ Պար­զա­պես մենք սի­րում ենք ընդ­դի­մա­նալ, չըն­դու­նել, մտա­ծել, որ ճիշ­տը մենք ենք, որ մե­զա­նից լավ մեր շր­ջա­պա­տը ճա­նա­չող չկա, որ ա­ռանց մեզ հետ խոր­հր­դակ­ցե­լու ո­րո­շում կա­յաց­նելն ուղ­ղա­կի ան­թույ­լատ­րե­լի է, ան­գամ՝ կոր­ծա­նա­րար...
Հե­տո էլ գա­լիս, դրան գու­մար­վում է հնի ու նո­րի հա­մե­մա­տու­թյու­նը, ա­վե­լի ճիշտ` այս­պես ա­սած, հնի ամ­բող­ջա­կան ժխ­տու­մը և, այս­պես ա­սած, նո­րի ամ­բող­ջա­կան գո­վեր­գու­թյունն ու մե­ծա­րու­մը... Այս դեպ­քում ար­դեն ա­ռանց վեր­լու­ծու­թյան, ա­ռանց բա­ցատ­րու­թյան, ա­ռանց գնա­հա­տա­կա­նի։ Բնա­կա­նա­բար, է­լի ժո­ղովր­դի ա­նու­նից, ժո­ղովր­դի ցան­կու­թյամբ, ժո­ղովր­դի պա­հան­ջով, և՝ բա­ցատ­րու­թյու­նը ժո­ղո­վուր­դը եր­բեք չի սխալ­վում...
Սա լա՞վ է, թե՞ վատ։ Ես, ի­հար­կե գի­տեմ հար­ցի պա­տաս­խա­նը, բայց չեմ մտա­ծում, որ դա հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լը տրա­մա­բա­նա­կան է։ Ի­չու՞։ Ո­րով­հետև մեկն է­լի ըն­դու­նե­լու է ա­սածս, մյու­սը հա­մոզ­ված պն­դե­լու է, որ ես այդ­պես էլ չկա­րա­ղա­ցա հաս­կա­նալ խեղճ ու կրակ ժո­ղովր­դին։
Բայց ու­րիշ բան ա­սեմ։ Չէ, մի բան հարց­նեմ՝ նոր։ Ի՞նչ ա­նենք, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ ի՞նչ ա­նի երկ­րի ղե­կա­վա­րը։ Մե­նա՞կ դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րի, մե­նա՞կ մեզ վրա ե­կո­ղի ա­ռաջն առ­նի, թե՞ մե­նակ մեղ­մի մե­զա­նից ան­պա­կաս ցա­վը։ Չի ստաց­վի։ Մեր գոր­ծը մե­նա­կի գործ չէ, մեր ճա­նա­պար­հը մե­նա­կի անց­նե­լիք ճա­նա­պարհ չէ։ Մար­դու կող­քին զո­րա­վար էլ պի­տի լի­նի, գրող մարդ էլ, ու­սուց­չա­պետ էլ, ռա­միկ էլ, խա­չա­կիր-ա­ղո­թող էլ, կրա­կե­լու պատ­րաստ զեն­քը ձեռ­քին զին­վոր էլ, բո­լորն էլ՝ անձ­նա­կան տա­րած­քից դուրս, բո­լորն էլ՝ տեր, բո­լորն էլ՝ ծա­ռա... Այդ­պես չե­ղավ, է­լի տա­նուլ կտանք, է­լի կկորց­նենք, է­լի կհայ­տն­վենք ու­նե­ցա­ծից դուրս։ Չա­սեք, որ խոսքս ի­րա­կա­նու­թյան հետ բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի, որ նոր ժա­մա­նակ­նե­րը նման մտա­ծո­ղու­թյու­նը չեն ըն­դու­նում, որ աշ­խար­հը վա­ղուց փոխ­վել է, ես՝ ան­տե­ղյակ։ Ինչ ու­զում եք՝ ա­սեք, եր­կիր պա­հո­ղը միշտ էլ հա­վա­քա­կան ուժն է, ի­րար կող­քի կանգ­նե­լու, ի­րար հետ քայ­լե­լու ամ­բող­ջա­կան մտա­ծու­մը, միա­սին զո­րա­նա­լու կա­րո­ղու­թյուն-ցան­կու­թյու­նը։ Թույ­լե­րի հա­մար էլ է այդ­պես, հզոր­նե­րի հա­մար էլ։ Ան­միա­բա­նու­թյու­նը մտավ եր­կիր՝ կքանդ­վի ա­մեն ինչ, գա­ղա­փա­րը կդառ­նա ան­կա­ռա­վա­րե­լի, մարդն էլ։ Ես այս­պես եմ մտա­ծում։
Մենք զո­րեղ թա­գա­վոր էլ ենք ու­նե­ցել, սուր­միտք զո­րա­վար էլ, իշ­խա­նա­կան ա­մուր տներ, զորք ա­ռաջ­նոր­դող ե­կե­ղե­ցա­կան էլ... բայց՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին, մե­նակ, և պարտ­վել ենք բո­լորս միա­սին... Եր­բեք ոչ մե­կը, ոչ մի ժա­մա­նա­կաշր­ջա­նում չի կա­րո­ղա­ցել մե­նակ պա­հել Երկ­րի իր բա­ժի­նը... Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև բա­ժին-բա­ժին Եր­կիր չի լի­նում, բա­ժին-բա­ժին Եր­կիրն ու­րի­շինն է...
Չէ, չկա բո­լո­րի կող­մից սիր­ված մե­կը և չի էլ լի­նե­լու, նույ­նիսկ՝ կուռ­քը... Ա­մե­նաազ­նիվ մեկ­նա­բա­նու­թյան հե­ղի­նա­կը միայն ու միայն ժա­մա­նակն է։ Բայց ոչ մե­կը չպի­տի մտա­ծի, որ ինքն ա­վե­լի հայ­րե­նա­սեր է, քան կող­քին լուռ ու մունջ ապ­րո­ղը, քան եր­բեք հայ­րե­նա­սի­րու­թյու­նից չխո­սո­ղը, քան նա, ով ա­ռանց նվն­վա­լու, ցա­վի հետ կռիվ տա­լով, պա­հում է իր տու­նը՝ ա­մեն վայր­կյան պատ­րաստ իր վրա ե­կո­ղի հերն ա­նի­ծե­լու...
Սա է ի­րա­կա­նու­թյու­նը, այս­պի­սինն ենք մենք։ Մե­կը մի քիչ խենթ, մե­կը՝ մի քիչ լուրջ, մյու­սը՝ ամ­բողջ օ­րը աշ­խար­հի գոր­ծը քն­նող, մեկ ու­րի­շը՝ հա­մա­րյա ի­մաս­տուն։ Ինչ­քան ի­րար նման, այն­քան էլ՝ տար­բեր։ Լա­վը։ Եր­կիր պա­հող։ Հաս­տատ, ար­ժան սի­րո ու պատ­կա­ռան­քի։
Ու­րեմն՝ բա­րի լույս, հա­րա­զատս...