comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԱՈՒՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԳ ԽՄԲԱԳԻՐ- ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԱՈՒՐԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ

Ծնվել է 1955թ. փետրվարի 1-ին։

 Ավարտել է Ասկերանի շրջանի Նորագյուղի միջնակարգ դպրոցը։ 1973թ. ընդունվել և 1978-ին ավարտել է Բաքվի Վ.Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը։

1978-1988թթ. աշխատել է Մ.Գորկու անվան մարզային (ներկայում՝ Մ. Մաշտոցի անվան հանրապետական) գրադարանում։ 1988-1993թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում։ 1993-ից առ այսօր աշխատում է ՙԱզատ Արցախ՚ թերթի խմբագրությունում՝ սկզբում որպես թղթակից, մեկնաբան, իսկ 1998-ից մինչև 2019թ.հունվարի 1-ը՝ լրատվության բաժնի վարիչ։ 2019թ. հունվարից աշխատում է որպես ավագ խմբագիր։ 2002-2014թթ. համատեղության կարգով խմբագրել է ՙԱրցախի համալսարան՚ թերթը։ Հեղինակ է մեկ գրքի՝ ՙՍարդարաշեն. խոսում են անմահները՚։
2015թ. ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով։