comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Երկուշաբթի, 24 Հունիսի 2019 http://artsakhtert.com Sun, 25 Aug 2019 09:07:24 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26980-2019-06-25-17-14-01 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26980-2019-06-25-17-14-01 ՈՐՊԵՍ ՊԱՏԳԱՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գոհար Մարտիկյանի ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը

Հունիսի 25-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության պատվավոր անդամ Գոհար Մարտիկյանի ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորի արցախյան շնորհանդեսը: Այն նվիրված է 2016թ. Ապրիլյան պատերազմում նահատակված հերոս մարտիկներին:
Միջոցառումը, որին ներկա էին ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված քաջորդիների հարազատները, նախաձեռնել էր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը։
20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին է ձոնված պատմական, գեղարվեստական և վավերագրական բազմահատոր ՙԱպրելու բանաձև՚ մատենաշարի 11-րդ հատորը՝ որպես պատգամ սերունդներին։ Արցախյան ազատամարտի նվիրյալների ոգին էր կրողն ու զորացնողն այն սերնդին, որը 2016թ. ապրիլին ծառս եղավ թշնամու դեմ, բռնուցքվեց ու պահեց երկիրը։ 21-րդ դարի հայ հերոսների սխրանքը սույն հատորում ևս դարձավ արցախյան նորօրյա տարեգրության փայլուն էջերից մեկը։
Հեղինակի կատարած աշխատանքը բարձր գնահատեց ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը. միության նախագահ Հասմիկ Միքայելյանը Գոհար Մարտիկյանին ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալ հանձնեց։ Բարձր են գնահատել նաև ԱՀ պաշտպանության նախարարությունն ու Զոհված ազատամարտիկների հարազատների միությունը (ԶԱՀՄ). պաշտպանության նախարարի հրամանով Գ. Մարտիկյանը պարգևատրվեց պատվոգրով, իսկ ԶԱՀՄ-ի կողմից՝ շնորհակալագրով։
Հավելենք, որ ինչպես 11, այնպես էլ 12-րդ հատորները կյանքի են կոչվել ՀՀ Նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Միջոցառման մասին առավել հանգամանալից՝ թերթի առաջիկա համարներից մեկում։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Tue, 25 Jun 2019 17:12:06 +0000
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26978-2019-06-25-15-46-13 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26978-2019-06-25-15-46-13 ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Հունիսի 25-ին Արցախի…

 Նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:

«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

 

ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 25 Jun 2019 15:41:33 +0000
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26979-2019-06-25-16-04-51 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26979-2019-06-25-16-04-51 Հունիսի 25-ին տեղի…

 Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Արթուր Հարությունյանը, խոսելով պատգամավորների առաջարկների մասին, նշել է.

- հնարավոր չէ անձի կուտակային կենսաթոշակը, իր իսկ ցանկությամբ, սահմանել միաժամանակ երկու արժույթով,

- հնարավոր չէ կամավորության սկզբունքով միանալ համակարգին և մի քանի տարի հետո հրաժարվել դրանից, քանի որ համակարգին միանալու պահից այդ գումարներն հաշվարկվում և ներդրվում են կառավարիչ ընկերությունների կողմից:

- ճիշտ չէ օրինագիծը ևս մի քանի տարով հետաձգել, քանի որ այն միտված է կենսաթոշակային համակարգի բարելավմանն ու սոցիալական արդարության ապահովմանը:

Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:

Հանձնաժողովը 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելուն:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 
 
 
 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Tue, 25 Jun 2019 14:49:35 +0000