comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Հունիսի 2019 http://artsakhtert.com Mon, 14 Oct 2019 04:40:14 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26840-conifa-2019-4 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26840-conifa-2019-4 CONIFA-2019 ԵՎ­ՐՈ­ՊԱ­ՅԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ
Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

  Գ. Կաս­պա­րո­վի փայ­լուն խա­ղի շնոր­հիվ Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կանն ան­ցավ եզ­րա­փա­կիչ

 Հու­նի­սի 6-ին Ար­ցա­խի 4 մար­զա­դաշ­տե­րում ար­ձա­նագր­վե­ցին դի­տար­ժան ֆուտ­բո­լա­յին խա­ղեր։ Այս ան­գամ կի­սաեզ­րա­փակ­չում պայ­քա­րե­ցին ա­ռաջ­նու­թյան գլ­խա­վոր ֆա­վո­րիտ­նե­րը։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­դաշ­տում կա­յա­ցած` Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա կի­սաեզ­րա­փա­կիչն ա­վարտ­վեց 4։1 հաշ­վով՝ հօ­գուտ Արևմտյան Հա­յաս­տա­նի, իսկ Աս­կե­րա­նում՝ Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խաղն ա­վարտ­վեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հաղ­թա­նա­կով՝ 6։5 հաշ­վով։ Կի­սաեզ­րա­փակ­չի և նույն օ­րը կա­յա­ցած մյուս խա­ղե­րի վե­րա­բե­րյալ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հան­դես ե­կան սպոր­տա­յին մեկ­նա­բան Ար­մեն Գա­րա­մյանն ու CONIFA-2019-ի PR և մար­քե­թին­գի ղե­կա­վար Հրա­չու­հի Բար­սե­ղյա­նը։

Լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ մեկ­նա­բա­նե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա-Չա­մե­րիա խա­ղը` Հ. Բար­սե­ղյա­նը պար­զա­բա­նեց, որ այս խա­ղի հիմ­նա­կան ժա­մա­նա­կաըն­թաց­քում գրանց­վեց 0։0 հա­շի­վը, սա­կայն 11-մետ­րա­նոց­նե­րի ար­դյուն­քում՝ 6։5 հաշ­վով Հա­րա­վա­յին Օ­սիան ու­ղե­գիր վաս­տա­կեց դե­պի եզ­րա­փա­կիչ։ Բա­վա­կա­նին լար­ված ու հե­տաքր­քիր էր Արևմտյան Հա­յաս­տան-Աբ­խա­զիա խա­ղը։ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած կի­սաեզ­րա­փակ­չի 1-ին խա­ղա­կեսն ա­վարտ­վեց 1։1 հաշ­վով, ին­չը պահ­պան­վեց նաև 2-րդ խա­ղա­կե­սում: Հայ ֆուտ­բո­լիստ­ներն ա­վե­լի դի­պուկ էին11-մետ­րա­նոց հար­ված­նե­րի ժա­մա­նակ։ Սա ան­չափ սպաս­ված հաղ­թա­նակ էր հա­յե­րիս հա­մար. ամ­բողջ մար­զա­դաշ­տը թն­դում էր ու­րա­խու­թյու­նից։ Օ­րը հաղ­թա­կան էր նաև Ար­ցա­խի հա­վա­քա­կա­նի հա­մար, ո­րը պայ­քա­րում էր Սե­կեյ Լանդ թի­մի հետ։ Մար­տու­նու մար­զա­դաշ­տում ըն­թա­ցած այս խա­ղի 74-րդ րո­պեին Ար­ցա­խի թի­մը 11-մետ­րա­նո­ցով կա­րո­ղա­նում է հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը, իսկ 93-րդ րո­պեին, մեկ գն­դակ ևս ու­ղար­կե­լով մր­ցակ­ցի դար­պա­սը, գրան­ցում է 2։1 հաշ­վով հաղ­թա­նակ։ Նույն օ­րը Մար­տա­կեր­տի խա­ղա­դաշ­տում կա­յա­ցած Պա­դա­նիա-Սապ­մի մր­ցա­պայ­քարն ա­վարտ­վեց 4։0 հաշ­վով՝ հօ­գուտ Պա­դա­նիա­յի։
Հու­նի­սի 8-ին 3-րդ տե­ղի հա­մար կմր­ցեն Աբ­խա­զիա­յի ու Չա­մե­րիա­յի հա­վա­քա­կան­նե­րը։ Նույն օ­րը 5-6-րդ տե­ղե­րի հա­մար կխա­ղան Ար­ցախ-Պա­դա­նիա, 7-8-րդ տե­ղե­րի՝ Սապ­մի-Սե­կեյ Լանդ հա­վա­քա­կան­նե­րը։ Հու­նի­սի 9-ին սպաս­վում է շատ հե­տաքր­քիր եզ­րա­փա­կիչ ՝ Արևմտյան Հա­յաս­տան-Հա­րա­վա­յին Օ­սիա թի­մե­րի միջև։
Ար­ցա­խում CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան խա­ղե­րի կազ­մա­կերպ­ման, նշա­նա­կու­թյան, թի­մե­րի մաս­նակ­ցու­թյան և ընդ­հա­նուր սպոր­տա­յին ու մշա­կու­թա­յին ծրագ­րե­րի վե­րա­բե­րյալ ի­րենց տպա­վո­րու­թյուն­նե­րով կիս­վե­ցին՝
Գևորգ Կաս­պա­րով, Արևմտյան Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի դար­պա­սա­պահ.-Ան­չափ տպա­վոր­ված եմ և ու­րախ։ Այս հաղ­թա­նա­կը մեր ամ­բողջ թի­մի և ֆան­տաս­տիկ եր­կր­պա­գու­նե­րի շնոր­հիվ էր։ Ա­ռա­ջի­կա եր­կու օ­րե­րի ըն­թաց­քում պատ­րաստ­վում ենք վե­րա­կանգ­նել մեր ու­ժե­րը, շատ լավ աշ­խա­տել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ մր­ցա­պայ­քա­րում ար­ձա­նագ­րել դրա­կան բարձր ար­դյունք­ներ՝ ար­դա­րաց­նե­լով մեր բո­լոր եր­կր­պա­գու­նե­րի հույ­սե­րը։ Նման խա­ղեր շատ ենք ու­նե­ցել, բայց մեզ հա­մար շատ կարևոր էր, որ Ար­ցա­խում կազ­մա­կերպ­վող CONIFA-ի ա­ռաջ­նու­թյու­նում հա­սանք եզ­րա­փա­կիչ։

Գառ­նիկ Սարգ­սյան, Արևմտյան Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ.- Վեր­ջին մի քա­նի օ­րե­րին ես հետևում էի եվ­րո­պա­կան մա­մու­լի է­ջե­րին, որ­տեղ կար­ծես ինչ-որ ու­ժե­րի ազ­դե­ցու­թյամբ բա­ցա­սա­կան շատ ար­ձա­գանք­ներ նշ­մար­վե­ցին։ Ցա­վում եմ, որ եվ­րո­պա­կան մա­մու­լում բա­ցա­սա­կան էին անդ­րա­դառ­նում Ար­ցա­խում կա­յա­ցած CONIFA-2019-ի այս ա­ռաջ­նու­թյա­նը։ Բա­ցի դրա­նից, նյու­թե­րում նշում էին 7 թի­մի մաս­նակ­ցու­թյան մա­սին և Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­նունն էլ ընդ­հան­րա­պես չկար։ Սա ար­դեն ա­նար­դա­րու­թյուն է, ՄԱԿ-ի մար­դու ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյան հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րի կոխ­կր­տում, ին­չը վա­յել չէ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին։ Ա­մեն դեպ­քում` մենք այ­սօր փաս­տե­ցինք, որ Արևմտյան Հա­յաս­տա­նը ոչ միայն թիմ է, այլև այդ տա­րած­քի հա­յե­րի միա­վո­րում, ո­րոնք ողջ են և միշտ պատ­րաստ պայ­քա­րե­լու այ­սօր ֆուտ­բո­լում, վա­ղը` քա­ղա­քա­կան դաշ­տում։ Ա­մե­նա­կարևո­րը, որ այս մի­ջո­ցա­ռու­մը կա­յա­նում է Ար­ցա­խում, հայ­կա­կան հո­ղի վրա։ Ափ­սո­սում ենք, որ Ար­ցա­խի թի­մը չկա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել մր­ցա­պայ­քա­րը, սա­կայն մեր այս հաղ­թա­նա­կը ողջ հա­յու­թյանն է։ Ինչ վե­րա­բե­րում է կազ­մա­կեր­պա­կան կող­մին, ա­պա հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում ԱՀ նա­խա­գա­հից մինչև ա­մե­նա­փոք­րիկ ար­ցախ­ցուն՝ ջերմ ըն­դու­նե­լու­թյան հա­մար։ Նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մո­տի­կից են ճա­նա­չում Ար­ցախն ու նրա ժո­ղովր­դին, հաս­կա­նում, որ տե­ղի ժո­ղո­վուրդն ապ­րում է իր նախ­նյաց հո­ղում և ու­նի լիի­րավ բո­լոր ի­րա­վունք­ներն աշ­խար­հում ճա­նա­չե­լի դառ­նա­լու հա­մար։ Մե­ծա­խո­սու­թյուն թող չհա­մար­վի, բայց մենք, Ար­ցախ այ­ցե­լե­լով, հենց սկզ­բից տրա­մադր­ված էինք մար­տա­կան, վճ­ռա­կան հաղ­թե­լու հա­մար։ Ի­հար­կե, չգի­տենք հու­նի­սի 9-ին ինչ կլի­նի, բայց կպատ­րաստ­վենք ա­մե­նայն լր­ջու­թյամբ ու ջա­նա­սի­րու­թյամբ։ Իսկ ֆուտ­բո­լա­յին խա­ղի կա­նոն­նե­րը շատ լավ օ­րի­նակ են, որ մեր ազ­գա­յին հար­ցերն էլ նմա­նա­պես հա­մախ­մբ­ված ա­ռաջ տա­նենք։ Ինչ­պես ֆուտ­բո­լում հաղ­թա­նա­կի հաս­նե­լու հա­մար պետք է գոր­ծադր­վեն ան­հա­տա­կան ձիր­քեր, կա­րո­ղու­թյուն­ներ՝ թի­մա­յին աշ­խա­տան­քի հետ մեկ­տեղ, նույնն էլ պետք է կի­րա­ռենք մեր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյան մեջ։ Եվ մենք հա­ջո­ղու­թյուն­ներ կար­ձա­նագ­րենք, ե­թե յու­րա­քան­չյուր հա­յի կա­րո­ղու­թյուն գոր­ծի դնենք ան­հա­տա­կան, և թի­մա­յին աշ­խա­տանք­նե­րում։ Ու ես կա­սեի, որ սա է նաև այս մի­ջո­ցառ­ման խոր­հուր­դը մեզ՝ հա­յե­րիս հա­մար։ Մար­զա­դաշ­տե­րում և ա­մե­նուր մենք զգա­ցինք ինչ­պես մեր տա­նը, ին­չի հա­մար հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն և խո­նար­հում Ար­ցա­խի ժո­ղովր­դին։
Գաբ­րիել Ա­դա­մյան, ար­ցախ­ցի կա­մա­վոր.-CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նից ստա­ցած տպա­վո­րու­թյուն­ներս հիա­նա­լի են, մաս­նա­վո­րա­պես` աշ­խա­տե­լով և ա­ջակ­ցե­լով մաս­նա­կից թի­մե­րի մար­զիկ­նե­րի հետ, ապ­րել եմ կյան­քիս ա­մե­նա­լավ պա­հե­րը։ Քա­նի որ ես սի­րում եմ շփ­վե­լը, ըն­կե­րա­նա­լը, նոր կա­պեր ձևա­վո­րե­լը, ու­րիշ­նե­րին օգ­նե­լը, դժ­վար չէր ընդգրկվել կազ­մա­կեր­պա­կան այս աշ­խա­տանք­նե­րին։ Մի­ջո­ցա­ռում­նե­րի ըն­թաց­քում ձեռք եմ բե­րել բազ­մա­թիվ ըն­կեր­ներ, ծա­նո­թա­ցել տար­բեր եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, մար­զիկ­նե­րի հետ և այս ա­մե­նի շր­ջա­նակ­նե­րում կր­կին հպարտ եմ զգա­ցել, որ հայ եմ և կա­րող եմ ա­ջակ­ցել իմ հայ­րե­նա­կից­նե­րին։

Օ­լաֆ Ջե­նի­սոն, CONIFA-ի Մե­դիա թի­մի աշ­խա­տող (Անգ­լիա).- Ար­ցա­խը հրա­շա­լի եր­կիր է, մար­դիկ` շատ հյու­րա­սեր ու գե­ղե­ցիկ։ Մինչ այս­տեղ գալն Անգ­լիա­յում մենք լրիվ ու­րիշ կար­ծիք ու­նեինք Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ։ Մտա­ծում էինք, որ այս­տեղ պա­տե­րազմ է, սա­կայն ա­կա­նա­տես ե­ղանք այլ ի­րա­կա­նու­թյան։ Մենք պար­զա­պես ապ­շած ենք ջերմ ըն­դու­նե­լու­թյու­նից, ծրագ­րի կազ­մա­կերպ­ման ձևա­չա­փե­րից, ա­ռաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բաց­ման շքեղ ա­րա­րո­ղու­թյու­նից ու Ար­ցա­խի տե­սար­ժան վայ­րե­րից։ Ես կար­ծում եմ, որ ֆուտ­բո­լը քա­ղա­քա­կա­նու­թյան հետ կապ չու­նի և Ադր­բե­ջանն այդ ա­ռու­մով չի կա­րող խո­չըն­դո­տել այս և նման ա­ռաջ­նու­թյուն­նե­րի կա­յաց­մա­նը։ Ֆուտ­բո­լի մի­ջո­ցով միա­վոր­վում են բո­լոր ազ­գու­թյուն­նե­րը, և նման մի­ջո­ցա­ռում­նե­րի շնոր­հիվ հնար­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում չճա­նաչ­ված եր­կր­նե­րի մար­զիկ­նե­րին ևս մր­ցա­պայ­քա­րի մղ­վել ու կա­յա­նալ սպոր­տում։ Տպա­վոր­ված եմ Ար­ցա­խի մար­զա­դաշ­տե­րով, բնու­թյան հիաս­քանչ տե­սա­րան­նե­րով և հատ­կա­պես շնոր­հա­կալ եմ կա­մա­վոր­նե­րին` նվի­րյալ աշ­խա­տան­քի հա­մար։ Նրանք շատ պատ­րաս­տա­կամ են, հյու­րըն­կալ և ջանք ու ե­ռանդ չեն խնա­յում ծա­գած հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար։
Քրիս Դի­լի (Անգ­լիա), գրող-լրագ­րող.- Որ­պես լոն­դոն­ցի կա­րող եմ փաս­տել, որ ար­ցախ­ցի­նե­րը շատ հյու­րա­սեր են, ժպ­տա­դեմ, ա­ռա­տա­ձեռն, իսկ եր­կիրն ու քա­ղաք­նե­րը` շատ մա­քուր։ Ու ե­թե հա­մե­մա­տենք Եվ­րո­պա­յի այս ա­ռաջ­նու­թյու­նը Լոն­դո­նում կա­յա­ցած նման մր­ցա­շա­րե­րի հետ, կա­րող եմ հա­վաս­տել, որ Ար­ցա­խում այս մի­ջո­ցա­ռում­ներն ա­վե­լի կազ­մա­կերպ­ված են։ Կա­մա­վոր­ներն ու ֆուտ­բո­լի եր­կր­պա­գու­նե­րը շատ ջերմ էին վե­րա­բեր­վում, մեզ հա­մար նա­խա­տե­սել էին հար­մա­րա­վետ ավ­տո­բուս­ներ և այլ անհ­րա­ժեշտ պայ­ման­ներ լիար­ժեք աշ­խա­տե­լու, ֆուտ­բո­լա­յին խա­ղեր դի­տե­լու և մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին մաս­նակ­ցե­լու ա­ռու­մով։ Վեր­ջերս ես հրա­պա­րա­կել եմ ՙՄո­ռաց­ված ազ­գու­թյուն­ներ՚ գիր­քը, որ­տեղ ներ­կա­յաց­րել եմ ան­հա­վա­նա­կան պատ­մու­թյուն­ներ CONIFA-ի մր­ցա­շա­րե­րին ընդգրկված հա­վա­քա­կան­նե­րի, ֆուտ­բո­լիստ­նե­րի մա­սին։ Մի­ջազ­գա­յին խա­ղե­րից դուրս մնա­ցած ֆուտ­բո­լիստ­նե­րի կյան­քի պատ­մու­թյուն­նե­րի և նրանց մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ես փաս­տե­ցի, որ CONIFA-ն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս նման մար­զիկ­նե­րին ևս հան­դես գալ Եվ­րո­պա­յի և աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում՝ ար­ձա­նագ­րե­լով գե­ղե­ցիկ ու տպա­վո­րիչ խա­ղեր։ Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խում կազ­մա­կերպ­ված այս ա­ռաջ­նու­թյա­նը, ա­պա կա­րող եմ վկա­յել, որ ա­մեն ինչ պար­զա­պես հո­յա­կապ է կազ­մա­կերպ­ված։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Thu, 06 Jun 2019 22:19:43 +0000
Արևմտյան Հայաստան-Աբխազիա կիսաեզրափակիչն ավարտվեց 4-1՝ հօգուտ Արևմտյան Հայաստանի http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26839-3-0 http://artsakhtert.com/arm/index.php/sport/item/26839-3-0 Արևմտյան Հայաստան-Աբխազիա կիսաեզրափակիչն ավարտվեց 4-1՝ հօգուտ  Արևմտյան Հայաստանի
]]>
arturcom1@gmail.com (Super User) Սպորտ Thu, 06 Jun 2019 20:55:38 +0000
Բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ խմբակցություններում http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26838-2019-06-06-20-47-36 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26838-2019-06-06-20-47-36 Բյուջեի կատարողականը քննարկվել է ԱԺ խմբակցություններում
Հունիսի 3-6-ը ԱՀ…

 Բյուջեի կատարողականի նախնական քննարկումները, ըստ ժամանակացույցի, նախատեսվում է եզրափակել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  հունիսի 7-ի նիստում:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 06 Jun 2019 20:38:46 +0000
ԱԺ նախագահն ընդունել է պրոֆեսոր Մայքլ Գլենոնին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26837-2019-06-06-20-37-06 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26837-2019-06-06-20-37-06 ԱԺ նախագահն ընդունել է պրոֆեսոր Մայքլ Գլենոնին
Արցախի Հանրապետության Ազգային…

 Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրադրության, Արցախի միջազգային հեղինակության բարձրացման թեմաների շուրջ:

Մայքլ Գլենոնը սահմանադրական և միջազգային իրավունքի վերաբերյալ բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է:  

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Thu, 06 Jun 2019 20:34:14 +0000
ԱԶ­ԳԱ­ՅԻՆ-ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԽՈ­ՍԱ­ԿԱՆ ՀՍ­ՏԱԿ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ ՊԵՏՔ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26836-2019-06-06-16-23-22 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26836-2019-06-06-16-23-22 ԱԶ­ԳԱ­ՅԻՆ-ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԽՈ­ՍԱ­ԿԱՆ ՀՍ­ՏԱԿ ԾՐԱԳ­ՐԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ար­մի­նե Ան­տո­նյա­նը հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ե­րեք տա­րի ա­ռաջ է հաս­տատ­վել Մոսկ­վա­յում: Դա­սա­խո­սում է Ռու­սաս­տա­նի պե­տա­կան հու­մա­նի­տար հա­մալ­սա­րա­նում, փոր­ձում օգ­տա­կար լի­նել իր երկ­րին ու ժո­ղովր­դին, իսկ թե ինչ­պես է դա նրան հա­ջող­վում, պար­զենք միա­սին...Նախ ո­րո­շեց տե­ղի ար­խիվ­նե­րում ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ կա­տա­րել։ Դի­մեց արտ­գործ­նա­խա­րա­րու­թյուն, խնդ­րան­քը դար­ձավ խնդ­րա­հա­րույց: Որ­պես թե­մա էր ընտ­րել ՙԱդր­բե­ջա­նա­կան վտա­րան­դիու­թյու­նը 1920-ա­կան թվա­կան­նե­րից մինչև 1970-ա­կան­նե­րը՚, ո­րի վե­րա­բե­րյալ գրա­կա­նու­թյուն գրե­թե չկար։ Ու­սում­նա­սի­րու­թյուն պի­տի կա­տա­րեր բա­ցա­ռա­պես ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի հի­ման վրա։

Ընդ­հան­րա­պես, գե­րա­տես­չա­կան ար­խիվ­ներ ընկ­նե­լը դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ է կապ­ված։ Ար­մի­նեն գտավ ել­քը և դի­մեց Ռու­սաս­տա­նի պե­տա­կան հու­մա­նի­տար հա­մալ­սա­րան, որ­տեղ կա ցե­ղաս­պա­նա­գի­տա­կան կենտ­րոն (ի դեպ, այն հրեա­կան է) և ո­րը կազ­մա­կեր­պում էր վե­րա­պատ­րաստ­ման կուրս՝ ՙՑե­ղաս­պա­նա­գի­տու­թյուն և ար­խի­վա­գի­տու­թյուն՚ թե­մա­յով։ Այն բաղ­կա­ցած է եր­կու մա­սից. մի շր­ջան՝ դա­սա­խո­սու­թյուն­ներ և մի շր­ջան էլ` աշ­խա­տանք ար­խիվ­նե­րում, իսկ Ար­մի­նեին անհ­րա­ժեշտ էր ե­րաշ­խա­վո­րա­գիր ստա­նալ՝ հե­տա­գա նպա­տակ­նե­րի ի­րա­գործ­ման հա­մար։ Եվ ար­դեն եր­կու տա­րի է` Ար­մի­նե Ան­տո­նյա­նը Ռու­սաս­տա­նի պե­տա­կան հու­մա­նի­տար հա­մալ­սա­րա­նում մա­գիստ­րոս-մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րին դա­սա­խո­սում է հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան պատ­մու­թյուն։ Նա ա­ռա­ջարկ ստա­ցավ մնալ և աշ­խա­տել հա­մալ­սա­րա­նում, պարզ­վեց` նրանք Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մաս­նա­գետ էին փնտ­րում։
Ա. Ան­տո­նյա­նը կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում ու­սում­նա­սի­րեց հայտ­նի ՙՓե­րին­չենքն ընդ­դեմ Շվեյ­ցա­րիա­յի՚ գոր­ծը: Վեր­ջի­նիս որ­դին, Մոսկ­վա­յի պետ­հա­մալ­սա­րա­նի աս­պի­րանտ լի­նե­լով, եր­կար տա­րի­ներ ար­խիվ­նե­րում աշ­խա­տել և ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հի­ման վրա հրա­տա­րա­կել է ՙՀայ­կա­կան հար­ցը ռու­սա­կան ար­խիվ­նե­րի 120 փաս­տաթղ­թե­րում՚ գիր­քը։ Զրու­ցա­կիցս ըն­թեր­ցե­լով պար­զեց, որ ողջ գիր­քը կեղ­ծա­րա­րու­թյուն է, ո­րո­շեց ու­սում­նա­սի­րել, պատ­վի­րեց նույն փաս­տաթղ­թե­րը և հա­մե­մա­տե­լով` ա­կա­նա­տես ե­ղավ, մեղմ ա­սած, խայ­տա­ռա­կու­թյան։ Հե­ղի­նակ կոչ­վա­ծը նույ­նիսկ կեղ­ծել էր ամ­սաթ­վեր, բո­վան­դա­կա­յին շատ կարևոր մա­սեր ուղ­ղա­կի ջն­ջել: Ար­մի­նեն հա­մալ­սա­րա­նում թե­մա­յի պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ ներ­կա­յաց­րեց փաս­տաթղ­թե­րի օ­րի­գի­նալ­նե­րը և թուրք պատ­մա­բա­նի ՙու­սում­նա­սի­րու­թյու­նը՚: Իմ հար­ցին` թե հնա­րա­վոր չէ՞ հայ­կա­կան աղ­բյուր­նե­րի հա­մադր­մամբ ցույց տալ կեղ­ծի­քը, Ար­մի­նեն ա­սաց հետևյա­լը. ՙՆա ներ­կա­յաց­րել էր փաս­տաթղ­թե­րը և վեր­ծան­ված տեքս­տը, հենց նրա հա­մե­մա­տու­թյան մեջ էլ երևում էր կեղ­ծա­րա­րու­թյու­նը։ Մի փաս­տա­թուղթ կար 1920թ. հայ-թուր­քա­կան պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ, որ մինչև հի­մա խնդ­րա­հա­րույց է. հա­յե՞րն են նա­խա­հար­ձակ ե­ղել, թե՞ թուր­քե­րը։ Նա տե­ղադ­րել էր մի փաս­տա­թուղթ, որ­տեղ աս­վում է, որ թուր­քե­րը դի­մել են խոր­հր­դա­յին կող­մին` խնդ­րե­լով օգ­նու­թյուն տրա­մադ­րել։ Այդ փաս­տաթղ­թում ին­քը կեղ­ծել էր ամ­սա­թի­վը, ո­րով­հետև նախ­կին թի­վը ցույց էր տա­լիս, որ ի­րենք վա­ղուց են պատ­րաստ­վել այդ պա­տե­րազ­մին։ Իսկ ռուս-թուր­քա­կան հա­կա­մար­տու­թյունն այդ ֆո­նին տե­սա­նե­լի չէր, տե­սա­նե­լի չէ, թե ի­րա­կա­նում ինչ է տե­ղի ու­նե­ցել՚։
Ա. Ան­տո­նյա­նը գնաց նույն ար­խի­վը և աշ­խա­տող­նե­րից մե­կի հետ էր զրու­ցում, վեր­ջինս ա­սաց. ՙՈմն Փե­րին­չե­քի դուք ճա­նա­չո՞ւմ եք՚, և տե­ղե­կա­նա­լով, որ Ար­մի­նեն նրա գործն է ու­սում­նա­սի­րում, ար­խի­վի աշ­խա­տո­ղը ա­սաց, մենք այդ­պես էլ նրան աշ­խա­տաոճ չկա­րո­ղա­ցանք սո­վո­րեց­նել։ Ար­խի­վի աշ­խա­տող­ներն էլ էին նկա­տել, որ նա ինք­նան­պա­տակ կեղ­ծա­րա­րու­թյուն պի­տի ներ­կա­յաց­ներ, դա էր նրա նպա­տա­կը։ Հաս­կա­նա­լի է, որ նա պե­տա­կան հանձ­նա­րա­րու­թյուն է կա­տա­րել։ Դեռ ա­վե­լին` Ար­մի­նեի պնդ­մամբ նրանց նման­նե­րը ար­խիվ­նե­րից վերց­նում ու ոչն­չաց­նում են Ղա­րա­բա­ղին վե­րա­բե­րող փաս­տաթղ­թե­րը։ Եվ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի դես­պա­նու­թյուն­նե­րը շատ ակ­տիվ աշ­խա­տանք են տա­նում ար­խիվ­նե­րում։
Զրու­ցակ­ցիս հա­վաստ­մամբ` ռու­սա­կան ար­խիվ­ներն այն­քան չու­սում­նա­սիր­ված են, ու նա ա­մեն օր զար­մա­նում է այդ վե­րա­բեր­մուն­քի վրա, չու­սում­նա­սիր­ված ահ­ռե­լի փաս­տաթղ­թեր կան։ Նա նաև նկա­տել է, որ ադր­բե­ջան­ցի­ներն ու թուր­քե­րը ոչ միայն հե­տաքր­քր­ված են, այլև աշ­խա­տում են կոնկ­րետ նպա­տա­կադր­վա­ծու­թյամբ։ Նաև ար­խի­վի աշ­խա­տող­նե­րից մե­կը խոս­տո­վա­նեց (խնդ­րե­լով իր ա­նու­նը չտալ), որ կան գոր­ծեր, ո­րոնք հա­յե­րին ընդ­հան­րա­պես չեն տրա­մադ­րում։
Իմ այն հար­ցին, թե կա՞ն ցե­ղաս­պա­նու­թյու­նը ո­րա­կող չա­փո­րո­շիչ­ներ, Ար­մի­նե Ան­տո­նյանն ա­սաց հետևյա­լը. ՙՀա­մե­նայն դեպս, մեր Ցե­ղաս­պա­նա­գի­տու­թյան կենտ­րո­նում հրեա­ներն ըն­դու­նում են այն և ձգ­տում ինչ­քան հնա­րա­վոր է ա­կա­դե­միա­կան հար­թակ­նե­րում բարձ­րաց­նել հար­ցը և այն­քան ա­սել, որ կոն­պե­սաց­վի քա­ղա­քա­կան չճա­նա­չու­մը, որ­պես­զի չկաս­կա­ծենք, որ որևէ մե­կը դա հեր­քում է։ Ի­րենք են նույ­նիսկ մե­րոնց ա­ռա­ջար­կում և փոր­ձում ա­սել` ուղ­ղա­կի հաս­կա­ցեք, որ քա­ղա­քա­կան խն­դիր է, դրա հա­մար էլ չենք ճա­նա­չում։ Խո­ջա­լուի հետ կապ­ված էլ ա­զե­րի­ներն են փոր­ձեր ա­նում մտ­նել մեր Կենտ­րոն։

 

Շատ քա­ղա­քա­կան խն­դիր­ներ կան` բա­ցի հս­տակ գի­տա­կան չա­փո­րո­շիչ­նե­րից, Ռու­սաս­տանն էլ է ճա­նա­չել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, Դու­ման ըն­դու­նել է այդ օ­րեն­քը: Շատ եր­կր­նե­րի նա­խա­գահ­ներ ա­ռայ­սօր օգ­տա­գոր­ծում են ՙկո­տո­րած­ներ՚ եզ­րույ­թը, իսկ մենք չենք կա­րո­ղա­նում նրանց հա­կադ­րել, որ կո­տո­րա­ծի և ցե­ղաս­պա­նու­թյան բնույթ­նե­րը տար­բեր են։ Մեր դեպ­քում խնդ­րա­հա­րույցն այդ փաս­տաթղ­թե­րի ոչ բա­վա­րար լի­նելն է. օս­մա­նյան ար­խիվ­նե­րը վա­ղուց ոչն­չաց­ված են։ Հրեա­նե­րը Նյուրն­բեր­գի պրո­ցե­սով կա­րո­ղա­ցան փաս­տաթղ­թա­վո­րել այդ ամ­բողջ հան­ցա­գոր­ծու­թյու­նը։ Մեր դեպ­քում իթ­թի­հա­տա­կան­նե­րի ար­խի­վը շտապ ոչն­չաց­վեց, ու մենք գո­նե այդ հրա­ման­նե­րը, ո­րոնք ե­ղել են և ոչն­չաց­վել, փաս­տա­ցի ձեռ­քի տակ չու­նենք։ Դրա­նով բո­լո­րո­վին չեմ նսե­մաց­նում ե­ղած փաս­տաթղ­թա­բա­նու­թյու­նը, բայց ուղ­ղա­կի փոքր-ինչ դժ­վար է գործն ա­ռաջ գնում։ Շատ պե­տու­թյուն­ներ ճա­նա­չել են ցե­ղաս­պա­նու­թյու­նը, բայց, քա­ղա­քա­կան մի շարք գոր­ծոն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` վերջ­նա­կան ճա­նա­չումն ու Թուր­քիա­յի ա­ռե­րե­սու­մը սե­փա­կան պատ­մու­թյան մութ է­ջե­րին ու­շա­նում է։ Իսկ խոր­հր­դա­րան­նե­րի ըն­դու­նու­մը դեռևս բա­վա­րար չէ ճա­նաչ­ման հա­մար։ Նույն ին­քը Ռու­սաս­տա­նը ճա­նա­չել է, բայց Ռու­սաս­տա­նում էլ տա­բու կա։
Ար­մի­նեն ու իր ըն­կեր­նե­րը շատ են հե­տաքր­քր­ված Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րով։ Նա մտա­դիր է սե­մի­նար­ներ նա­խա­ձեռ­նել ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ, որ ի­րա­վա­սու մար­դիկ գան, նս­տեն, խո­սեն և, ի վեր­ջո, հաս­կա­նան, թե ինչ ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներ ու­նեն։ Նա ցա­վում է, որ շա­տե­րը զբաղ­ված են կեն­ցա­ղա­յին մանր¬մունր խն­դիր­նե­րով, իսկ հա­յա­գի­տու­թյա­նը սպառ­նում է հա­յատ­գի­տու­թյու­նը, ինչն ան­թույ­լատ­րե­լի է, ե­թե չա­սենք` վտան­գա­վոր։ Ազ­գա­յին¬գա­ղա­փա­րա­խո­սա­կան հս­տակ ծրագ­րեր են անհ­րա­ժեշտ։ Մոսկ­վա­յում նրանք կա­րիք ու­նեն լսե­լու Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից ե­կած մաս­նա­գետ­նե­րի ու փոր­ձա­գետ­նե­րի եզ­րա­հան­գում­նե­րը, տե­ղյակ լի­նե­լու նրանց դիր­քո­րո­շում­նե­րին, ո­րոն­ցից էլ պի­տի ա­ծանց­վի տե­ղի հայ մաս­նա­գետ­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը՝ ի շահ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի։ Ադր­բե­ջա­նը մի­լիոն­ներ է ծախ­սում իր սու­տը աշ­խար­հին հասց­նե­լու, իսկ մենք լռում ենք ու զլա­նում ա­ղա­ղա­կող ճշ­մար­տու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նել, մեր փո­խա­րեն ու­րիշ ոչ մե­կը դռ­ներ չի ծե­ծե­լու, մեր հար­ցը մեր ձեռ­քով պի­տի լուծ­վի։ Ա. Ան­տո­նյա­նը պլա­նա­վո­րում է Ար­ցախ այ­ցե­լել հու­նիս ամ­սին, ե­թե հա­ջող­վի, նաև դա­սա­խո­սու­թյուն­նե­րով հան­դես գալ ու­սա­նո­ղու­թյան առջև։ Զրու­ցակ­ցիս կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է ա­նընդ­հատ քա­րո­զել և հա­կա­ռա­կոր­դի մեծ գու­մար­նե­րով քա­րոզ­չու­թյա­նը հա­կա­դար­ձել ՙու­ղե­ղով՚ ու հա­կա­քա­րոզ­չու­թյամբ։ Նրանք նաև պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րով են քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նում, իսկ մենք՝ հա­յերս, դա ա­նում ենք ան­հատ­նե­րով և խիստ տե­ղա­յին։ Նա ար­դեն եր­կար ժա­մա­նակ է փոր­ձում է գի­տա­կան ըն­կե­րու­թյուն հիմ­նադ­րել, ո­րը պի­տի զբաղ­վի հա­յա­գի­տու­թյան քա­րո­զով: Նա վեր­ջերս տե­ղե­կա­ցավ, որ Մոսկ­վա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում Իս­րա­յե­լի դես­պա­նու­թյու­նը զբաղ­վում է Իս­րա­յե­լի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­կա­յու­թյուն­նե­րով և Իս­րա­յե­լից հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րը մարդ­կանց գլու­խը լց­նում են ի­րենց տե­սա­կետ­նե­րով։
Ար­ցա­խյան պատ­վի­րա­կու­թյան հետ նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վեց հն­չած մտա­հո­գու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ կազ­մա­կեր­պել սե­մի­նար­ներ, ՙԿլոր սե­ղան­ներ՚ տար­բեր մա­կար­դա­կով հան­դի­պում­ներ, հա­մախ­մբ­վել հա­յու­թյա­նը հու­զող բո­լոր փոք­րու­մեծ խն­դիր­նե­րի շուրջ։ Իսկ թե որ­քա­նով է Ռու­սաս­տա­նը շա­հագր­գիռ Ար­ցա­խի հար­ցում, Ար­մի­նեն ցա­վով մատ­նան­շեց վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած մի դեպք… Ծնն­դով գյում­րե­ցի ու­սա­նող ըն­կեր­նե­րից մե­կը դի­մում գրեց` խնդ­րե­լով ի­րեն հե­ռաց­նել հա­մալ­սա­րա­նից և հար­գել իր ցան­կու­թյու­նը ծա­ռա­յել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բա­նա­կում...Մի քա­նի օ­րից ստաց­վեց բու­հի պա­տաս­խա­նը` չենք ըն­դու­նում ձեր դի­մու­մը կաս­կա­ծե­լի ձևա­կերպ­ման պատ­ճա­ռով։ Իսկ կաս­կա­ծե­լի ձևա­կեր­պու­մը, պարզ է, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն է։ Ու­սա­նողն իր ցան­կու­թյունն է ձևա­կեր­պել և ստա­ցել է քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան։
Ա. Ան­տո­նյա­նը հա­մոզ­ված է, որ ինս­տի­տու­ցիո­նալ գոր­ծո­նը` պե­տա­կան ինս­տի­տու­տը պի­տի աշ­խա­տի։ Հրեա­կան հա­մայն­քը բո­լո­րո­վին չէր կա­յա­նա ա­ռանց Իս­րա­յե­լից ե­կող ազ­դակ­նե­րի։ Նրա հա­մար միան­շա­նակ է, որ մինչև Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից չգան ազ­դակ­նե­րը, գոր­ծըն­թա­ցը ցան­կա­լի ար­դյունք չի տա­լու:

Ստեփանակերտ-Մոսկվա-Ստեփանակերտ

 

 

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Thu, 06 Jun 2019 16:21:03 +0000
ԾՆՆ­ԴՈՎ ՇՈՒ­ՇԵ­ՑԻ ԺԱՄ­ՀԱ­ՐՅԱՆ ԵՂ­ԲԱՅՐ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26835-2019-06-06-16-19-44 http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26835-2019-06-06-16-19-44 Հռիփ­սի­մե ԳԱԼՍ­ՏՅԱՆ

 Ժամ­հա­րյան հինգ եղ­բայր­նե­րը Ղա­րա­բա­ղից էին` Շու­շի քա­ղա­քից: Նրանք ֆի­նա­սա­կան ո­լոր­տում ազ­դե­ցիկ ան­հատ­ներ էին, ով­քեր կա­ռա­վա­րում էին ռու­սա­կան ար­ժեթղ­թե­րի զգա­լի մա­սը: Ի­սա­հակ Ժամ­հա­րո­վը Մոսկ­վա­յի պատ­վա­վոր քա­ղա­քա­ցի էր` Ռու­սա­կան կայս­րու­թյան խո­շո­րա­գույն բան­կա­յին տնե­րից մե­կի հիմ­նա­դի­րը: Նրա ըն­կե­րու­թյունն զբաղ­վում էր նաև ոս­կու ար­դյու­նա­հան­մամբ, ար­ժեթղ­թե­րի ա­ռու­վա­ճառ­քով, վար­կե­րի տրա­մադր­մամբ: Ա­վե­լի ուշ Ժամ­հա­րյանն­նե­րի բան­կա­յին տան ծա­ռա­յու­թյուն­նե­րից սկ­սե­ցին օգտ­վել ար­տերկ­րի ըն­կե­րու­թյուն­նե­րը: Բան­կը մաս­նա­ճյու­ղեր ու­ներ Մոսկ­վա­յում և Սանկտ Պե­տեր­բուր­գում` Նևսկու պո­ղո­տա­յի վրա: 

Բան­կի գլ­խա­մա­սա­յին գրա­սե­նյա­կը գտն­վում էր Մոսկ­վա­յում` ՙշքե­ղու­թյան ու նո­րաձևու­թյան սր­բա­րան՚ հան­դի­սա­ցող Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա: Ի­լին­կա փո­ղո­ցում Մոս­կո­վյան բոր­սա­յի մոտ ևս գոր­ծում էր բան­կի բա­ժան­մունք:
1899թ. Ժամ­հա­րյան եղ­բայր­նե­րի բան­կը գնում է Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա գտն­վող առևտրի տու­նը, ո­րը պատ­կա­նում էր թե­յա­վա­ճառ Կ.Ս. Պո­պո­վին և այն դարձ­նում բան­կի կենտ­րո­նա­կան գրա­սե­նյա­կը: Այս նպա­տա­կով Պո­պո­վի առևտրաս­րա­հը են­թարկ­վում է ձևա­փո­խու­թյուն­նե­րի, ճա­կա­տա­յին մա­սը հար­մա­րեց­վում է դրա­մարկ­ղա­յին սպա­սարկ­ման հա­մար և այլն: Բան­կից բա­ցի պա­սա­ժում` ար­դեն Ժամ­հա­րյան­նե­րի, գոր­ծում էր հրու­շա­կե­ղե­նի ար­տադ­րա­մաս ու ՙՍիու և Կո՚ ըն­կե­րակ­ցու­թյա­նը պատ­կա­նող սր­ճա­րան, ո­րը Ռու­սաս­տա­նում ա­ռա­ջի­նը յու­րաց­րեց շո­կո­լա­դի ար­տադ­րու­թյու­նը:
Ժամ­հա­րյան­նե­րը սե­փա­կա­նու­թյուն ու­նեին նաև Ռոժ­դեստ­վենս­կի ծա­ռու­ղում: Նրանց քա­ղա­քա­յին ա­ռանձ­նա­տանն անց էին կաց­վում բա­րե­գոր­ծա­կան ճաշ­կե­րույթ­ներ, ո­րոնց ժա­մա­նակ կազ­մա­կերպ­վում էին դրա­մա­հա­վաք­ներ կա­րի­քա­վոր­նե­րի հա­մար: Եղ­բայր­նե­րը հայտ­նի էին ի­րենց բա­րե­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյամբ: Նրանք հո­վա­նա­վոր­չու­թյուն էին ա­նում աղ­քատ ըն­տա­նիք­նե­րի, ման­կատ­նե­րի ե­րե­խա­նե­րին: Ժամ­հա­րյան­նե­րի ըն­տա­նի­քը կազ­մա­կեր­պում էր որ­բա­նոց­նե­րի սա­նե­րի ա­մա­ռա­յին հան­գիս­տը: Հատ­կա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էին թո­քախ­տով հի­վանդ ե­րե­խա­նե­րը: Ա­մեն ա­մառ նրանց տե­ղա­փո­խում էին Լո­սի­նոօստ­րովս­կո­յում գտն­վող Ժամ­հա­րյան­նե­րի ա­մա­ռա­նոց­նե­րը:
Այդ տա­րած­քում` Իչ­կա գե­տի ա­փին, եր­կա­թու­ղուց ոչ հե­ռու XIX դա­րի վեր­ջին մեծ թա­փով շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են սկ­սում` հատ­կաց­վում են ա­մա­ռա­նո­ցա­յին հո­ղա­մա­սեր, ձևա­վոր­վում է նոր բնա­կա­վայր: Ժամ­հա­րյան եղ­բայ­նե­րը հո­ղա­մաս են գնում և դառ­նում ա­ռա­ջին բնա­կիչ­նե­րը: Հենց նրանց ա­նու­նով էլ այդ վա­րը կոչ­վեց Ջամ­գա­րով­կա: Այդ ան­վա­նու­մը պահ­պան­վել է և այ­սօր` Ջամ­գա­րովս­կի զբո­սայ­գի, Ջամ­գա­րովս­կի լճակ:
Ժամ­հա­րյան­նե­րը զգա­լի մի­ջոց­ներ են ներդ­րել տե­ղան­քը բա­րե­կար­գե­լու հա­մար` այս­տեղ ի հայտ է գա­լիս հե­ռա­խո­սա­գիծ, բաց­վում են դպ­րոց­ներ, հի­վան­դա­նոց­ներ և այլն:
1917թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին` Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյու­նից 25 օր ա­ռաջ, զգա­լով մո­տա­լուտ փո­փո­խու­թյուն­նե­րի վտան­գը, Ժամ­հա­րյան­ներն ի­րենց բան­կը, Կուզ­նեց­կի կա­մուր­ջի վրա և Ռոժ­դեստ­վենս­կի ծա­ռու­ղում գտն­վող ողջ սե­փա­կա­նու­թյու­նը շտապ վա­ճա­ռե­ցին Պետ­րոգ­րա­դի հաշ­վա­ռիչ և վար­կա­յին բան­կին և ողջ գու­մա­րը տե­ղա­փո­խե­ցին Եվ­րո­պա: Այդ­պի­սով Ժամ­հա­րյան­նե­րի հետ­քը կոր­չում է բոլշևի­կյան Ռու­սաս­տա­նում: Թե ինչ­պես դա­սա­վոր­վեց նրանց կյան­քը Եվ­րո­պա ներ­գաղ­թե­լուց հե­տո, այլ պատ­մու­թյուն է:
armmuseum.ru

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Thu, 06 Jun 2019 16:18:54 +0000
ԼՈՒՅՍ Է ՏԵ­ՍԵԼ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ ՙՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ԲԱ­ՔՈՒ՚ ԲԱ­ՑԱ­ՌԻԿ ԳԻՐ­ՔԸ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26841-2019-06-07-11-55-50 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26841-2019-06-07-11-55-50 Վլա­դի­միր ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ

 ՙՍփյուռք՚ (Նյու Յորք-Սանկտ Պե­տեր­բուրգ) հրա­տա­րակ­չա­կան տա­նը լույս է տե­սել Ա­լեք­սանդր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԻ ՙՀայ­կա­կան Բա­քու: Քա­ղա­քի հա­մա­ռոտ ուր­վագ­ծե­րը 1917թվա­կա­նից ա­ռաջ և հե­տո՚ եր­կար սպաս­ված գիր­քը, ո­րը նա նվի­րել է ՙբնիկ բաք­վե­ցի­նե­րին. մորս՝ Նել­լի Ստե­փա­նով­նա Խա­զի­զո­վա­յի, Դո­լու­խա­նով­նե­րի ըն­տա­նի­քի գլ­խա­վո­րի՝ Ի­վան Մի­խայ­լո­վի­չի, նրա տիկ­նոջ` Նել­լի Ա­լեք­սանդ­րով­նա­յի, նրանց որ­դի Սեր­գեյ Ի­վա­նո­վի­չի լու­սա­վոր հի­շա­տա­կին՚։ 

Գիր­քը հրա­տա­րա­կե­լու հա­մար մի­ջոց­ներ է տրա­մադ­րել ՙՌու­սա­կան գիրք՚ կր­թա­կան նա­խագ­ծի, ՙՀայ­կա­կան աշ­խարհ՚ հրա­տա­րակ­չա­կան շար­քի ՙՀայ­կա­կան հա­մաշ­խար­հա­յին գրա­դա­րան՚ հրա­տա­րակ­չա­կան նա­խագ­ծի հիմ­նա­դիր ու ղե­կա­վար, բաք­վե­ցի Ալ. Բոր­դո­վը։
Ներ­կա հրա­տա­րա­կու­թյունն ի­րոք որ բա­ցա­ռիկ է: Գիր­քը ոչ միայն հայ­կա­կան Բաք­վի պատ­մու­թյան ման­րակր­կիտ գի­տա­հան­րա­մատ­չե­լի ու­սում­նա­սի­րու­թյունն է` մինչև 1990թ. հուն­վա­րին նրա վերջ­նա­կան ան­կու­մը, այլև ա­մե­նա­վառ դեմ­քե­րի` բաք­վե­ցի հա­յե­րի, յու­րօ­րի­նակ տե­ղե­կա­գիրք, ո­րոնց ա­նուն­ներն ու ազ­գա­նուն­ներն ա­ռա­ջին ան­գամ ամ­փոփ­ված են մեկ հրա­տա­րա­կու­թյան մեջ։ Եվ քիչ չեն այդ ա­նուն­նե­րը. շուրջ չորս հա­զար։ Նրանք քա­ղա­քա­կան և պե­տա­կան գոր­ծիչ­ներ, խո­շոր ձեռ­նար­կա­տե­րեր և հե­ղա­փո­խա­կան­ներ, զո­րա­պե­տեր և գի­տա­կան աշ­խա­տող­ներ, եր­գա­հան­ներ և ջազ­մեն­ներ, բա­նաս­տեղծ­ներ և գրող­ներ, ճար­տա­րա­պետ­ներ և շի­նա­րար­ներ, ար­վես­տա­գետ­ներ և ման­կա­վարժ­ներ, բժիշկ­ներ և մար­զիկ­ներ են։
Գիրքն ա­ռա­տո­րեն պատ­կե­րա­զարդ­ված է` պա­րու­նա­կում է ա­վե­լի քան 350 լու­սան­կար, այդ թվում նաև հազ­վա­դեպ հան­դիպ­վող։
Հրա­տա­րա­կու­թյու­նը նա­խա­տես­ված է ոչ միայն պատ­մա­բան­նե­րի և հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի, այլ նաև ըն­թեր­ցող­նե­րի լայն շր­ջա­նա­կի հա­մար, ո­րոնք հե­տաքր­քր­վում են ա­ռա­վե­լա­պես ռու­սա­կան և հայ­կա­կան ազ­գաբ­նակ­չու­թյուն ու­նե­ցած եր­բեմ­նի ին­տեր­նա­ցիո­նալ քա­ղա­քի տա­րեգ­րու­թյամբ:
Գր­քի նա­խա­բա­նում նրա գլ­խա­վոր խմ­բա­գիր, ՙԴե ֆակ­տո՚ տե­ղե­կատ­վա­վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Կա­րեն Զա­խա­րյա­նը գրում է. ՙԱ­լեք­սանդր Գրի­գո­րյա­նին, ում հայ­կա­կան լրատ­վա­կան հա­սա­րա­կայ­նու­թյու­նը գի­տի որ­պես աչ­քի ընկ­նող հրա­պա­րա­կա­խո­սի ու լրագ­րո­ղի, գիրք է գրել՝ ան­վա­նե­լով այն ՙՀայ­կա­կան Բա­քու՚։ Սա հայ լրագ­րո­ղի ա­ռա­ջին գիր­քը չէ, նա Հա­յաս­տա­նի սպոր­տա­յին կյան­քի մա­սին մեծ թվով լուրջ, հիմ­նա­վո­րա­պես մշակ­ված ակ­նարկ­նե­րի հե­ղի­նակ է, ո­րոնք լույս են տե­սել ա­ռան­ձին հրա­տա­րա­կու­թյուն­նե­րով։ Մաս­նա­վո­րա­պես, քաջ հայտ­նի են նրա գր­քե­րը, ո­րոնք նվիր­ված են հայ­կա­կան ֆուտ­բո­լին, ՙԱ­րա­րա­տին՚՝ իր չեմ­պիո­նա­կան փառ­քի բար­ձուն­քին գտն­վե­լու տա­րի­նե­րին և այդ ֆուտ­բո­լի ա­կում­բի հայտ­նի ֆուտ­բո­լիստ­նե­րին։ Ա­ռան­ձին հրա­տա­րա­կու­թյուն­նե­րով լույս են տե­սել Մար­կա­րով­նե­րի և Անդ­րեա­սյան­նե­րի ֆուտ­բո­լա­յին հռ­չա­կա­վոր գեր­դաս­տան­նե­րի մա­սին նրա գր­քե­րը։

Ու հի­մա էլ նոր գիրք է լույս տե­սել։ Այն, սա­կայն, ֆուտ­բո­լա­յին թե­մա­տի­կա­յին չես դա­սի՝ չնա­յած այն բա­նին, որ նրա­նում սպոր­տին և մար­զա­կան կյան­քին նվիր­ված ոչ քիչ է­ջեր կան։ Իսկ բանն այն է, որ այդ գիր­քը Բաք­վի մա­սին է, ին­չի մա­սին, ըստ էու­թյան, վկա­յում է նրա ան­վա­նու­մը։ Ա­յո, հենց այն նույն Բա­քու քա­ղա­քի մա­սին, ո­րը Եր­կիր մո­լո­րա­կի աշ­խար­հատն­տե­սա­կան քար­տե­զի վրա հայտ­նի է որ­պես Ադր­բե­ջա­նի նավ­թա­բեր քա­ղաք, իսկ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նի վրա՝ որ­պես հա­մաշ­խար­հա­յին մասշ­տաբ­ներ ստա­նա­լու ռիս­կեր պա­րու­նա­կող տա­րա­ծաշր­ջա­նա­յին ազ­գա­մի­ջյան հա­կա­մար­տու­թյան պո­տեն­ցիալ օ­ջախ։ Սո­ցիա­լա­կան ա­ռու­մով էլ Բա­քուն հայտ­նի է որ­պես մի քա­ղաք, ո­րից 1990թ. հուն­վա­րին, որ­պես 1988թ. ՙսում­գա­յի­թի՚ կրկ­նու­թյուն, վտար­վել է հայ ազ­գաբ­նակ­չու­թյու­նը, որն ա­վե­լի վաղ այլ ազ­գու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի` ռուս­նե­րի, հրեա­նե­րի, թա­թե­րի, թա­լիշ­նե­րի և այ­լոց հետ միա­սին քա­ղա­քի տե­ղաբ­նիկ­նե­րի` բաք­վե­ցի­նե­րի մի պատ­կա­ռե­լի մասն էր կազ­մում, բաք­վե­ցի­ներ` ինչ­պես ի­րենք ի­րենց էին կո­չում` ի­րենց սո­ցիա­լա­կան կար­գա­վի­ճա­կը զու­գոր­դե­լով հայ­րե­նի քա­ղա­քի, այլ ոչ թե ազ­գու­թյան հետ:
Հա­րա­զատ քա­ղա­քի կո­րուս­տը ճա­կա­տագ­րի ծանր փոր­ձու­թյուն է: Բայց այն ա­վե­լի ծանր կդառ­նա, ե­թե հի­շո­ղու­թյուն­ներն էլ կորս­վեն: Չկա ա­վե­լի վատ բան, քան հի­շո­ղու­թյուն­նե­րի կո­րուս­տը: Ա­լեք­սանդր Գրի­գո­րյա­նի գիրքն, ըստ երևույ­թին, մեզ նման բան թույլ չի տա՚:
ՙԻն­չու՞ եմ ես հի­մա վեր­հի­շում այդ ա­մե­նը` հայտ­նի ի­մաս­տով, զուտ անձ­նա­կա­նը՚,- իր գր­քի նա­խա­բա­նում նման հար­ցադ­րում է ա­նում Ա­լեք­սանդր Գրի­գո­րյանն ու իս­կույն էլ պա­տաս­խա­նում.ՙՀենց այն պատ­ճա­ռով, որ Ադր­բե­ջա­նը, զավ­թո­ղա­կան պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լով խա­ղա­ղա­սեր Ար­ցա­խի նկատ­մամբ ու նրա­նում ջախ­ջա­խիչ պար­տու­թյուն կրե­լով, մար­տի դաշ­տը տե­ղա­փո­խել է տե­ղե­կատ­վա­կան ճա­կատ: Սու­տը և սադ­րիչ հրա­պա­րա­կում­նե­րը հե­ղե­ղել են ադր­բե­ջա­նա­կան ԶԼՄ-նե­րը: Դեռևս Հեյ­դար Ա­լիևն էր ուղ­ղա­կիո­րեն գր­չակ­նե­րին կոչ ա­նում այն­պի­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ գրել, ո­րոնք մշ­տա­պես ու հետևո­ղա­կա­նո­րեն կա­պա­ցու­ցեին, որ Ադր­բե­ջա­նին են պատ­կա­նում այն հո­ղե­րը, որ­տեղ ներ­կա­յումս Հա­յաս­տանն է գտն­վում: Քաջ հայտ­նի է նրա կար­գա­խո­սը` ՙՄենք պետք է ա­նենք դա, մենք պետք է ու­ղի հար­թենք ա­պա­գա սե­րունդ­նե­րի հա­մար՚:
Կեղ­ծի­քի էս­տա­ֆե­տը հո­րից վերց­րել է նրա գա­հա­ժա­ռանգ Իլ­համ Ա­լիևը` հայ­տա­րա­րե­լով, որ Երևանն ադր­բե­ջա­նա­կան տա­րած­քում է գտն­վում: Բաք­վում ՙԻրևա­նյան խա­նու­թյուն՚ ան­վա­նու­մով մի ա­պաշ­նորհ գիրք մո­գո­նե­ցին, ո­րում ՙա­պա­ցուց­վում է՚ ներ­կա­յիս հայ­կա­կան մայ­րա­քա­ղա­քի հան­դեպ ներ­կա­յաց­վող հա­վակ­նու­թյուն­նե­րի օ­րի­նա­չափ լի­նե­լը:
Նման սադ­րանք­նե­րին չար­ձա­գանք­նելն ար­դեն անհ­նար էր: Հա­սա­րա­կայ­նու­թյու­նը հա­մար­ժեք պա­տաս­խան էր պա­հան­ջում, ո­րը ոչ միայն կմեր­կաց­ներ այդ զեղ­ծա­րա­րու­թյու­նը, այլ նաև կներ­կա­յաց­ներ Բաք­վի կա­յաց­ման ի­րա­կան պատ­մու­թյու­նը:
ՙԻմ աշ­խա­տան­քը հայ­կա­կան Բաք­վի հիմ­նա­րար պատ­մու­թյու­նը չէ, այլ ըն­դա­մե­նը Բա­քուն, իմ հա­րա­զատ քա­ղա­քը հու­շա­պա­տում­նե­րով ներ­կա­յաց­նե­լու փորձ, ու այն­տեղ ոչ միայն իմ սե­փա­կան հի­շո­ղու­թյուն­ներն են, ո­րոնք բե­կոր առ բե­կոր հա­վա­քել եմ մի քա­նի տա­րի շա­րու­նակ, այլ նաև ու­րիշ­նե­րի` Բաք­վում տար­բեր ժա­մա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցած բազ­մա­թիվ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես­նե­րի: Նշեմ, որ ստիպ­ված էի ար­խի­վա­յին նյու­թե­րի քրո­նիկ ան­բա­վա­րա­րու­թյան պայ­ման­նե­րում աշ­խա­տել, ո­րոնք այ­սօր, ա­վա՛ղ, ար­դեն հա­սա­նե­լի չեն մեզ:
…Այ­սօր ռուս-հայ­կա­կան Մոն­տի­նյան գե­րեզ­մա­նա­տա­նը հանգ­չող իմ պա­պե­րի ու տա­տե­րի շի­րիմ­նե­րը Բաք­վի նոր տե­րե­րը քա­րու­քանդ են ա­րել, նրանց ոս­կոր­նե­րի վրա ՙնոր ադր­բե­ջան­ցի­նե­րը՚ բազ­մա­հարկ շեն­քեր են կա­ռու­ցել: Ստե­փան պա­պից քա­ղա­քում միայն սպի­տակ ա­կա­ցիա­յի ու վայ­րի եղրևա­նու մեկ-եր­կու ծառ է մնա­ցել, ո­րոնք նա տն­կել էր դեռևս ան­ցյալ դա­րի 20-ա­կան թվա­կան­նե­րի սկզ­բին Բոն­դար­նա­յա փո­ղո­ցում գտն­վող մեր տան եր­կայն­քով:
Այ­սօր մեր ու ձեր Բա­քուն միայն երևա­կա­յա­կան է: Նա ապ­րում է հու­շե­րում, ա­սո­ցիա­ցիա­նե­րում, կեր­պար­նե­րում… Իսկ ի­րա­կա­նում այն վա­ղուց ար­դեն գո­յու­թյուն չու­նի. մար­դիկ այն լքել են, Բաք­վում տնե­րից շա­տե­րը, ո­րոն­ցում նրանք ապ­րել են կամ նրանք, ո­րոնք քա­ղաքն են զար­դա­րել, ջնջ­վել են հո­ղի ե­րե­սից՚,- գր­քի իր նա­խա­բա­նի վեր­ջում նշում է Ա­լեք­սանդր Գրի­գո­րյա­նը:
www.golosarmenii.am

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Thu, 06 Jun 2019 11:53:20 +0000