comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Logo
Print this page

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիրելի հայրենակիցներ Հոկտեմբերի 11-ին հանրապետությունում մեծ շուքով նշվելու է գյուղատնտեսության աշխատողի օրը:

Հանրապետության Վերածննդի հրապարակում առավոտյան ժամը 9-ից կանցկացվեն մի շարք մշակութային և տոնական միջոցառումներ: Նշված միջոցառումներին համաժողովրդական բնույթ տալու նպատակով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը կկազմակերպի նաև գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ, ինչի շնորհիվ դուք կարող եք ոչ միայն ծանոթանալ ու համտեսել Արցախի բերքն ու բարիքը, այլ նաև գնել այն շուկայականից ցածր գներով: Հանրապետության բոլոր տնտեսվարող սուբյեկտներին և անհատներին հնարավորություն է ընձեռվում իրենց մթերքն ու արտադրանքը ցուցադրելու և վաճառելու: Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ը ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համապատասխան շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժին կամ դիմել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (047) 94-49-45 հեռախոսահամարով:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.