[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ 

ԲԵՐՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ՝ 

ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ 

ՇԱՀ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 7-րդ և 12-րդ հոդվածներով և ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում քաղաքաշինական ենթակառուցվածքների ընդլայնման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ Միշա Սենոյի Ժամկոչյանի սեփականությունը հանդիսացող 30 քառակուսի մետր կիսակառույց շինության և 3 հեկտար հողամասի (այսուհետ՝ Գույք, հասցե՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջան,քաղաք Բերձոր, 7 թաղամաս շինություն N 122, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 0003735 վկայական, տրված՝ 27.09.2002 թվականին) նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորմամբ.

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ ծրագիրը նպատակաուղղված է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացման  նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը.

2) սույն որոշմամբ սահմանված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության oբյեկտի oտարման, քանի որ այն գտնվում է ծրագրով ընդգրկված գոտու տարածքում,ինչից էլ առաջանում է տվյալ տարածքի ձեռքբերման նպատակահարմարությունը.

3) սույն որոշմամբ նշված տարածքի նկատմամբ ճանաչված բացառիկ՝ գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված տարածքի սեփականատերին։

2. Սահմանել, որ՝

1) բացառիկ՝գերակա հանրային շահ ճանաչված տարածքի ձեռք բերող է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը.

2) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետ է uահմանվում uույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից ոչ ուշ, քան երեք ամիuը.

3) oտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և oտարման գործառույթների իրականացման համար պատաuխանատու պետական լիազոր մարմինը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն է։

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ ապահովել uույն որոշմամբ uահմանված բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ uույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ու ժամկետներում՝ uույն որոշմամբ uահմանված ձեռք բերողի uեփական միջոցների հաշվին։

4. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրվանից։

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                         Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

7 նոյեմբերի 2016 թ.                                                                         

դ 690-Ն                 ք. Ստեփանակերտ