comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը կանցկացվի Արցախում՝ հուլիսի 13-ին
Logo
Print this page

«Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը կանցկացվի Արցախում՝ հուլիսի 13-ին

Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» ծնողի և մանկան կրթական փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։

 Բացման հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի կունենա 14։00-ին, «Լույսի մոլորակ»-ը երեխաների և ծնողների առջև կբացի իր դռները՝ ներկայացնելով ամենաբազմազան կրթական միջոցառումների շարք։ Մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմեն «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների և մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարևոր տեղեկատվություն և մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև կաջակցի հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:

Այսպիսով, մինչ երեխաները զբաղված կլինեն իրենց համար նախատեսված բաց դասերով, ծնողները կկարողանան ինտերակտիվ դասախոսությունների ընթացքում մասնագետների հետ անմիջական շփման շնորհիվ ստանալ իրենց հուզող ամենատարբեր հարցերի պատասխանները․

15:00-16:00 - Կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու հաճելի կողմերը - Նունե Մելքումյան, «Արևիկ» ԲՄ տեղամասային մանկաբույժ

16:00-17:00 - Երեխայի զարգացում և հատուկ կարիքների բացահայտում. աուտիզմը դասավճիռ չէ - Անահիտ Լալայան, «Արևիկ» ԲՄ հոգեբան-հոգեթերապևտ, ՌԲՏԱ  ակադեմիկոս

17:00-18:00 - Առողջ ընտանիքի գրավականը. հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան - Էդուարդ Ղահրամանյան, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»

18:00-19:00 - Նորածնային խնամք - Հովհաննես Ղազարյան, Սլավմեդ ԲԿ-ի նորածնային ծառայության ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ

19:00-20:00 - Ինտերնետ անվտանգություն    

Ակտիվ գոտի՝

  • Հեքիաթի անկյուն Զանգակ գրատան կողմից (գրքերի ընթերցում դերասանուհիներ Թամարա Պետրոսյանի, Լուիզա Ներսիսյանի և Արուս Տիգրանյանի հետ)
  • Տիեզերական ճանապարհորդություն Երկնակամար Պլանետարիումի հետ / շարժական պլանետարում
  • Արվեստի անկյուն Նարեկացի արվեստի միության հետ՝ կավագործություն, գորգագործություն
  • Զարմանահրաշ շրջակա աշխարհ Փոքրիկ Էյնշտեյնի հետ
  • Ֆիզիկա, մանրադիտակներով փորձեր և ավելին ԱՅԲ դպրոցի հետ
  • Ռոբոտաշինություն Mind Center-ի հետ
  • Մասնագիտությունների մանկական քաղաք CITYZEN-ից
  • Զվարճանքների անկյուն Մեգա Թոյսից
  • Ֆոտոանկյուն Տերյան մշակութային կենտրոնից՝ հայկական ավանդական տարազներով լուսանկարվելու անկյուն
  • Մենթալ թվաբանություն IQ Կենտրոնի հետ
  • Ազգագրական պարի բաց դաս Թամար Սարգսյանի մատուցմամբ (17:00-18:00)
  • Կարատեի բաց դաս Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցի ներկայացմամբ (18:00-19:00)
  • «Հենզելն ու Գրետելը» մանկական թատերական ներկայացում Երևանի խամաճիկների պետական թատրոնի կողմից (19:00-20:00)
  • Անահիտ հայկական անիմացիոն մուլտֆիլմի դիտում (20:00-21:00)
  • Ինչպես նաև ժապավենագործության (14:30-16:00), նկարչության (սկսած 14։00-ից), կոլաժի (16:00-18:00) բաց դասեր և շատ ավելին։

 

Միջոցառման հատուկ գործընկեր՝ Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ, հովանավորներ՝ Ֆլեշ ՍՊԸ, Տաշիր բարեգործական հիմնադրամ, Թուֆենկյան հիմնադրամ։

 

Սիրով հրավիրում ենք մասնակցելու, ինչպես նաև լուսաբանելու միջոցառման ընթացքը։ Մուտքն ազատ է, բոլոր դասընթացներն ու կրթական-ժամանցային ծրագրերը՝ անվճար։

Հավելյան տեղեկատվության համար՝ 094 37 07 78

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.