comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Կիրակի, 14 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Thu, 24 Oct 2019 05:35:28 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26470-2019-04-15-17-20-11 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26470-2019-04-15-17-20-11 ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԵՐՆ ԷԻՆ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք.…

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (ԳԳԱՀ) տնօրեն Տիգրան Ծատրյանի ուղեկցությամբ այցելեց Քաշաթաղի շրջանի հարավային թև։ Իշխանաձորում կառավարության անդամներին դիմավորեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ Շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ Իշխանաձորում տեղի ունեցավ խարհրդակցություն։
Գ. Մարտիրոսյանն ուրախությամբ նշեց, որ հանրապետությունում, այդ թվում նաև Քաշաթաղի շրջանում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը ողջունելի է։ Նա կարևորեց համայնքների ղեկավարների դերը, ում ջանքերով գյուղոլորտին վերաբերող տարբեր ծրագրերը հասու են դառնում ազգաբնակչությանը։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկություններ տվեց անցած տարվա աշնանը և այս տարվա գարնանը կատարված գյուղատնտեսական աշխատանքների մասին։ Անցած աշնանը կատարվել էր 16266հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6395հա, մնացածը՝ գարի։ Նա կարևորեց պայքարը մկնանման կրծողների դեմ։ Ներկա դրությամբ գարնանացանի համար հերկված է 2700հա վարելահող, կատարվել է 2013հա ցանքս։ Գարնանացանի համար շրջանից մոտ 10 տեսակ մշակաբույսերի համար հայտ է ներկայացվել։ Սերմացուն բնակչությանը հատկացվում է անհատույց։ Սիմոնյանը նաև տեղեկացրեց. նռան այգիներ հիմնելու նպատակով կառավարությունն անհատույց տնկիներ է տրամադրում՝ 1հա-ի համար 625 հատ։ Շրջանում այս ծրագրով նախատեսված է հիմնել 289հա այգի, հայտերը ներկայացվել են ԱՀ գյուղնախարարություն։ Ներկա դրությամբ հիմնվել է 68հա այգի։ Անդրադառնալով բանջարաբոստանային մշակաբույսերի խնդրին՝ Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսված է կատարել մոտ 700հա բանջարաբոստանային և բոստանապարենային մշակաբույսերի ցանքս։
Շրջանում կա 60-ից ավելի ջերմատուն։ Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը ներկայացրեց գյուղի առաջընթացը։ Վերջին տարիներին գյուղում կառուցվել է 152 առանձնատուն, նախկին 400-ի փոխարեն այժմ Իշխանաձորում կա 630 բնակիչ, դպրոց է հաճախում 157 աշակերտ, որից 23-ը՝ առաջին դասարան: Եկող ուստարում ևս 20 երեխա կհամալրի դպրոցականների թիվը։ Հիմնվել է 50հա նռան այգի, որով զբաղվում է 35 ընտանիք; ՙԳրանտ Տոբակո՚ ընկերությունը գյուղում սկսել է ծխախոտագործության գործընթացը։ Պարզագույն ջերմոցներում արտադրվելու է սածիլ, որը կօգտագործվի մոտ 20հա տարածքի համար։ Այս տարի նախատեսած է մոտ 40հա ծխախոտ մշակել. մնացած սածիլները կբերվեն ՀՀ-ից։ Սկսվել է նաև չորանոցների կառուցումը, որում կընդգրկվի մոտ 100 աշխատող։ Շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանը, անդրադառնալով ծխախոտի արտադրությանը, տեղեկացրեց, որ նախատեսված է մոտակա տարիներին մշակել մինչև 130 և ավելի հա տարածք, որը մեծ քանակությամբ աշխատատեղ է ապահովելու։ Յուրաքանչյուր հեկտար մշակելու համար անհրաժեշտ է 7 աշխատող:
Լսելով տեղեկությունները՝ պետնախարարը նշեց. ՙՇուտով շրջանի հարավային թևում նոր ընտանիքների բնակեցումը կդառնա անհրաժեշտություն՚։ Գարնանացանին անհրաժեշտ սերմացուների, պարարտանյութերի հատկացման վերաբերյալ պարզաբանում տվեցին ԱՀ գյուղնախարարը, ԳԳԱՀ տնօրենն ու նույն հիմնադրամի Քաշաթաղի պատասխանատու Մհեր Եսայանը։ Անդրադարձ եղավ անցած տարիներին վերցված վարկերի մարմանը։ Գյուղնախարարը հորդորեց չօգտագործել անհայտ ծագմամբ պարարտանյութեր և թունաքիմիկատներ. մեր ժողովրդի սննդի անվտանգության հարցն ավելի կարևոր է, քան բերքատվությունը։ Այնուհետև խորհրդակցությունն ընթացավ հարցերի ու պատասխանների, պարզաբանումների, առաջարկների ձևաչափով: Իրենց համայնքների խնդիրներին անդրադարձան Կովսականի, Որոտանի, Միջնավանի քաղաքային, Ձորափի, Տիգրանավանի, Գետափի, Ծաղկաբերդի և այլ գյուղական համայնքների ղեկավարներ։ Առաջնահերթը ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի կարգավորման խնդիրն է։ Որոշներում կարևորվեց բնակարանների, մանկապարտեզի կապի բարելավման և այլ հարցեր։ Խորհրդակցությունից հետո ԱՀ պետնախարար Գ. Մարտիրոսյանն այցելեց ծխախոտի արտադրության համար հատկացված տարածք, ծանոթացավ պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ։ Կատարվածի վերաբերյալ տեղեկություններ տվեց ՙՄասիս Տոբակո՚ ընկերության տեխնոլոգ Հայրապետ Պետրոսյանը: Հաջորդ կանգառը նռան այգիների տարածքն էր։ Այստեղ 20հա-ից ավելի տարածք է մացառներից ու եղեգնից մաքրվել։ Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 1հա։ Այցի պահին Իշխանաձորի բնակիչները նռան տնկիներն էին տնկում արդեն պատրաստ ակոսներում։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 15 Apr 2019 17:19:00 +0000
ՆԱՏՕ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԻՐԱԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ Է http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26467-2019-04-15-16-40-08 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26467-2019-04-15-16-40-08 ՆԱՏՕ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԻՐԱԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱ՞Ծ Է
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Երբ անցած ամիս Ադրբեջանը երեք շտաբային սպայի եւ մեկ զինվորական բժշկի ձեւաչափով մասնակցեց ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանում անցկացվող զորավարժություններին, Բաքվի մամուլում տեղ գտան մի շարք թունավոր հրապարակումներ, որոնցում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես ոչ ինքնիշխան պետություն, որն, իբր, Ռուսաստանին չնյարդայնացնելու համար ձեռնպահ է մնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության անգամ ամենաչնչին դրսևորումներից։ Ադրբեջանցի քաղաքագետներն իրավիճակը մատուցում էին այն կտրվածքով, որ ռազմական սերտ հարաբերություններ զարգացնելով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, Բաքուն անվտանգության սեփական հարցերը լուծում է ինքնիշխան քաղաքական որոշումներով՝ բանակի կազմակերպման եւ ուսուցման հարցերում ուղենշային ընդունելով ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ 

Այս իմաստով հատկապես կարեւորվում էր, որ Ադրբեջանը ոչ միայն խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում, ինչը հատկապես գնահատվում է Միացյալ Նահանգների կողմից, այլեւ սեփական ենթակառուցվածքները եւ լոգիստիկ հնարավորություններն է ի սպաս դնում ՆԱՏՕ-ին։ Այս համատեքստում էլ ադրբեջանցի փորձագետները դիտարկում էին Լեռնային Ղարաբաղի հարցում Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշումը։ Մանավանդ այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների հեղինակավոր ամբիոնից Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն ԼՂ խնդիրը սպառնալիք հայտարարեց ՆԱՏՕ-ի համար։ Ընդհանուր տպավորություն էր, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել աշխարհաքաղաքական կոնյունկտուրան, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կարելի է ասել, փաթեթավորել տարածաշրջանի նկատմամբ արեւմտյան ալյանսի հետաքրքրություններով։
Անցյալ շաբաթ, սակայն, տեղի ունեցավ անսպասելին. Բրյուսելով Եվրամիության պատասխանատուների հետ բանակցություններից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը մեկնեց Մոսկվա, որտեղ փակ քննարկումներ ունեցավ ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ։ Այդ քննարկումներից հետո նա հայտարարեց, որ ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն։ Այդ բանակցություններին միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Մոտակա օրերին սպասվում է Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո, ամենայն հավանականությամբ, Երեւանը եւ Բաքուն կհրապարակայնացնեն ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորված ժամկետները։
Այս համապատկերին չափազանց ընդգծվում է տեղեկատվությունն այն մասին, որ մարտ ամսվա վերջերին Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար փակել է իր օդային տարածքը։ Արգելքը հատկապես ծանր կացություն է ստեղծել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող գերմանական զորախմբի համար։ Ավելի վաղ, ինչպես գերմանական աղբյուրներն են փոխանցում, այդ զորախմբի կարիքները հոգալու համար Գերմանիայից դեպի Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաք իրականացվում էր շաբաթական երկու թռիչք՝ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործմամբ։ Արգելքից հետո գերմանական կողմին օգնություն է ցուցաբերում ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդուժը, որը, սակայն, օգտագործում է բոլորովին այլ երթուղի՝ շրջանցելով Ադրբեջանի օդային տարածքը։ Ադրբեջանի որոշման դրդապատճառների մասին ոչինչ չի ասվում։ Կարելի է միայն ենթադրություն անել։
Ըստ երեւույթին, Ադրբեջանի այդ քայլը բոլորովին էլ ինքնիշխան քաղաքականության արդյունք չէ, այլ պայմանավորված է ՆԱՏՕ-ում տարաձայնություններով, որոնք կապված են Թուրքիայի դերի եւ նշանակության վերաիմաստավորման հետ։ Հայտնի է, մանավանդ, որ սուր տարաձայնություններ ունեն Թուրքիան եւ Գերմանիան։ Այսպիսով, տրամաբանական է թվում, որ Ադրբեջանն իր օդային տարածքը Գերմանիայի առջեւ փակել է Թուրքիայի դրդմամբ։ Մեծ է հավանականությունը, որ այդ քայլով Թուրքիան փորձում է ավելի կարեւորել Ադրբեջանի տարածաշրջանային նշանակությունը՝ Հյուսիս-ատլանտյան դաշինքին մղելով Բաքվի հետ փակ քննարկումների՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ առհասարակ Հարավային Կովկասում անվտանգության ընդհանուր համակարգի պատկերացումների հետ։ Հնարավոր է, միաժամանակ, որ Ադրբեջանի այդ քայլն ուղղված է Ռուսաստանին՝ որպես հավատարմության նշան։ Չէ՞ որ Մոսկվայում են սպասվում ԼՂ խնդրով նոր բանակցություններ։ Փորձագիտական շրջանակները համարդրում են Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումներից հետո կողմերի շփումները ՌԴ նախագահ Պուտինի հետ եւ դրան հաջորդած՝ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման հավանականությունը եւ զգուշորեն կանխատեսում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 15 Apr 2019 16:39:16 +0000
ԹՈՒՐՔ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26466-2019-04-15-16-36-52 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26466-2019-04-15-16-36-52 ԹՈՒՐՔ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՆՁԵՐԸ
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚
թերթի հրատարակիչ և խմբագիր

Վերջերս ՙՀաբեր թուրք՚ (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը։
Բավական չէ, որ 1,5 միլիոն հայեր սպանվեցին և զրկվեցին իրենց ունեցվածքից ու հայրենիքից, հիմա էլ որոշ թուրքեր ՙհպարտությամբ՚ թանկարժեք մետաղներ են փնտրում՝ պղծելով հայկական գերեզմանոցները և այլ հնագույն հայկական վայրեր, ինչպիսիք են եկեղեցիներն ու առանձնատները։
Ահա ՙՀաբեր թուրք՚-ի հարցազրույցի տեքստը.
ՙԻնչպե՞ս կարելի է գողանալ հայկական ոսկին՚։
Հաղորդավար՝ Օյլում Թալու
Հյուր՝ Ուգուր Կուլաչ
Հյուր.-Անհավատը թուրքին ցույց չի տալիս գանձի տեղը, քանի որ մենք փորձում ենք գտնել նրանց փողերը։ Մենք փնտրում ենք հայերի և հույների փողերը։
Հաղորդավար.-Այսպիսով, Դուք պրոֆեսիոնալ գանձ որոնո՞ղ եք։
-Այո։
-Դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք։ Նախ, Ձեր գրքերը զարմանալի են։ Ես ուզում եմ այդ գրքերը նվիրել մարդկանց։
-Շնորհակալություն։
-Քարտեզները, քարտեզների բացատրությունը։ Դա շատ զարմանալի գիրք է։ Ի՞նչ է գանձ որոնողը։
-Գանձ որոնողը ոսկեխույզ է։ Միակ բանը, որի մասին մտածում է գանձ որոնողը՝ ոսկին է, ուրիշ ոչինչ։ Իհարկե, նրանք ավերում են այն վայրերը, որտեղ անփութորեն փորում են։ Գանձ որոնողները շատ գաղտնի վայրեր գիտեն, որոնց մասին նույնիսկ հնագետները չգիտեն։ Դա է ոսկի գտնողը։
-Օ՛հ, հրաշալի է... Ոսկի գտնող... Քանի՞ գանձ որոնող կա Թուրքիայում։
-Ավելի քան 500 հազար գանձ որոնողներ, որոնք գրանցված են իմ ընկերությունում։
- 500 հազար գանձ որոնո՞ղ։ Մոտ 18 տարի ես այս ոլորտում եմ։ Ես արտադրում եմ այդ սարքերը և դրանք վաճառում։ Այս պահին 25 հազար մարդու վաճառել եմ դրանցից։ Հիմա մենք 130 ընկերություն ենք Թուրքիայում։ Մենք այս ոլորտում ծառայում ենք ժողովրդին։ Օրինակ, եթե պետությունը գանձեր որոնողներին խնդրի բերել բոլոր պատմական իրերը, ապա դրանք ավելի շատ կլինեն, քան թանգարաններում պահվող նյութերը։ Այս աշխատանքը մոտ 100 տարվա պատմություն ունի։ Տեղահանության պահին որոշ փոքրամասնություններ երկրից արտաքսվել են։ Նրանք չեն կարողացել իրենց ունեցվածքը տանել իրենց հետ, դրանք թաղել են տարբեր տեղերում, մտածելով, որ կվերադառնան։ Սակայն նրանց մեծ մասը ոչ մի կերպ չի կարողացել վերադառնալ։ Բայց նրանց երեխաները, տարվա որոշակի ժամանակահատվածում, գալիս են Թուրքիա, որտեղ ապրել են նրանց նախնիները։ Իսկ հետո նրանք փորում են հողը և այնտեղից հանում իրենց նախնիների թաղած փողը: Նրանք քարտեզներ ունեն։ Նրանք հյուրընկալում են իրենց նախնիների հարևանների տանը։ Երբ տանտերը քնում է, նրանք դուրս են գալիս, փորում են հողը, վերցնում փողը և հեռանում։ Գանձերի որոնումը բաժանվում է երկու խմբի։ Առաջին խումբը զբաղված է մոտ անցյալի փոքրամասնությունների ունեցվածքի որոնմամբ։ Երկրորդ խումբը բաղկացած է հին քաղաքակրթությունների գանձեր որոնողներից։ [Այնուհետև հյուրը ցույց է տալիս, թե ինչպես է որոնում իր որոնողական սարքի միջոցով, որը, ցավոք, չի աշխատում...]։ Եթե պետությունը քեզ բռնում է առաջին անգամ, ապա տուգանք չկա... Իզմիթի շրջանը Հռոմեական կայսրության մայրաքաղաքն էր և այնտեղ շատ գեղեցիկ թաղված գանձեր կան... Իհարկե, կան փոքր թաղված գանձեր, որոնք պատկանում են մոտ անցյալի փոքրամասնություններին։ Մենք փնտրում ենք ոսկե դրամներ։ Ոսկին շատ կարևոր է գանձ որոնողների համար։ Օրինակ, ոսկուց կամ այլ բաներից պատրաստված արձանները կամ ոսկե դրամները։ Դրանք շատ արժեքավոր են։ Դրանք կարելի վաճառել ամենուրեք։ Նրանք հալեցնում են դրանք կամ ուղղակիորեն վաճառում են մաքսանենգներին կամ կարող են վաճառել պետությանը։ Թող նրանք ինձ թույլտվություն տան, ես կգտնեմ այնքան գումար, որով կվճարեմ Թուրքիայի կառավարության պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին։
- Իսկ ինչո՞ւ այդ ոսկին դուրս չի բերվում։
-Որովհետև այդ երկրները չեն ցանկանում, որ այս ոսկին դուրս բերվի Թուրքիայից... Գանձ որոնողները հետաքրքրված չեն հնագույն քաղաքներով կամ տարածքներով։ Նրանց միակ հետաքրքրությունն է՝ գտնել գերեզմանը, փորել այն և վերցնել արժեքավոր իրերն ու հեռանալ։ Իմ հաճախորդների թվում կան խորհրդարանականներ, բժիշկներ, գործարարներ, պրոֆեսորներ։ Հիմա գարուն է գալիս, գանձ որոնողները աշխուժացել են։ Նրանք ամիսներ շարունակ համբերատար սպասել են։ Նրանք հիմա կհարձակվեն։ Ամեն տարի այսպես է լինում։ Այս տարի փորվածքներում հայտնաբերված իրերը նորից կվաճառվեն արտասահմանում։ Մենք նյութապաշտ չենք։ Մենք հավատում ենք նաև հոգևորին։ Մահմեդականները պետք է հարուստ և հզոր լինեն։ Ինչո՞ւ մենք պետք է աղքատ լինենք։ Մենք հատուկ երկիր ենք՝ ստեղծված Ալլահի կողմից...
-Շատ շնորհակալ եմ։
Այս գողերը թալանում են ոչ միայն հայերին և մյուս փոքրամասնություններին պատկանող գանձերը, այլև խախտում են թուրքական օրենքները։ Անհավատալի է, որ այդ գողերը հայտնվում են թուրքական հեռուստատեսությունում և նման լկտի մեծամտությամբ պատմում իրենց քրեական գործերի մասին… Թուրքիայում խիստ օրենքներ են գործում գանձ որոնողների համար, որոնց թույլտվությունները սահամանափակվում են 30-օրյա ժամկետով և 100 քառ. մ տարածքի համար: Կա ՙմշակութային տարածքների՚ երկար ցուցակ, ինչպիսիք են կրոնական վայրերն ու գերեզմանոցները, որտեղ նույնիսկ լիցենզավորված գանձ որոնողներին թույլ չի տրվում փորել:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Mon, 15 Apr 2019 16:35:51 +0000
ՙՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ՚. ընկերության տնօրեն Կարեկին Օդաբաշյանի մեկնաբանությունները մեր հարցազրույցում http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26465-2019-04-15-16-33-33 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26465-2019-04-15-16-33-33 ՙՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ՚. ընկերության տնօրեն Կարեկին Օդաբաշյանի մեկնաբանությունները մեր հարցազրույցում
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 -Պարոն Օդաբաշյան, անցյալ տարի ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի դեմ հասարակության շրջանում բողոքի ակցիաներ եղան, ինչի արդյունքում առաջին անգամ ընկերության ղեկավարությունը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ խոստանալով վերանայել սակագնային քաղաքականությունը և առավել հաճախակի հանդես գալ տեղեկատվությամբ։ Խոստումները կարողացե՞լ եք պահել:

-Այո, կարծում եմ, կարողացանք, չնայած որ շատ անելիքներ դեռ ունենք: Ընկերությունն իջեցրել է գործող սակագները ավելի քան 20%-ով միայն 2018 թվականին. առաջին անգամ հուլիսի 1-ից` 5%-ով, իսկ երկրորդ անգամ սեպտեմբերի 1-ից` 20%-ով: Բացի այդ, մենք իջեցրել ենք հետվճարային բաժանորդների ամսավճարը 50%-ով, իսկ 15,5%-ով նվազեցվել է Վիվասել-ՄՏՍ-ի ցանցում ռոումինգի սակագինը` 45 դրամ/րոպեից հասցվելով 38 դրամ/րոպե:
Ինչ վերաբերում է ավելի թափանցիկ աշխատելու և բոլոր բաժանորդների հետ ավելի սերտ կապ ունենալու պայմանին, ապա տեղեկացնում ենք, որ պարբերաբար հանդես ենք գալիս հարցազրույցներով, թողարկում ենք տեսահոլովակներ, որոնք տեղադրվում են են մեր պաշտոնական կայքում` www.kt.am:
Վերջերս ստեղծել ենք նաև մեր ֆեյսբուքյան էջը, որտեղ տեղեկացնում ենք մեր ակցիաների, զեղջերի մասին, հետևում ենք բաժանորդների մեկնաբանություններին, տեսանյութերին: Այնպես որ, ինչպես խոստացել ենք, աշխատում ենք բաց ու թափանցիկ: Այդ էջում կարելի է գտնել նաև մեր կողմից իրականացվող և իրականացվելիք տարբեր ծրագրերի մասին կրթության, առողջապահության, սպորտի, արվեստի ոլորտներում: Մենք ունենք նաև սոցիալական աջակցության ծրագրեր կարիքավոր ընտանիքների համար:
- Այո, այն, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ հիմա ավելի թափանցիկ է աշխատում, քան նախկինում և առավել հաճախ է տեղեկատվությամբ հանդես գալիս, անվիճելի փաստ է։ Որոշակի բարեփոխումներ բաժանորդները զգում են նաև սակագների առումով։ Ուրիշ ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել այդ ընթացքում։
-2018 թվականին կատարված որոշ փոփոխությունների մասին տեղեկացրեցի: Բացի դրանից, ամբողջ տարվա ընթացքում մենք ընդլայնել ենք բջջային և ֆիքսված հեռախոսակապերը, արդյունքում ծածկույթ ապահովեցինք հանրապետության բնակչության 97%-ի համար: Արդարացի կլիներ նշել, որ բաժանորդների քանակը և մեր կողմից մատուցվող ծառայությունների սպասումները, հատկապես ֆիքսված և բջջային համացանցը, ավելին էին, քան մենք ակնկալում էինք: Այդ իսկ պատճառով դեռ լրացուցիչ ուսումնասիրությունների ու անելիքների կարիք ունենք` համոզվելու համար, որ, ինչպես բջջային, այնպես էլ համացանցի ոլորտում, մեր ծածկույթը համապատասխանում և գերազանցում է հաճախորդների պահանջները:
Ինչպես քիչ առաջ նշեցի, բաժանորդների քանակը և ակնկալիքներն աճել են հսկայական տեմպերով:
Օրինակ, 2012թ. փետրվարին մեր համացանցի հզորությունը Հայաստանի հետ կազմում էր 350Մբ/Վ, որից միայն 250Մբ/Վ -ն էր օգտագործվում մեր բաժանորդների կողմից: Դրանից յոթ տարի անց, 2019թ. փետրվարին մեր հզորությունն արդեն 5,500Մբ/Վ է, իսկ օգտագործումը երբեմն նույնիսկ գերազանցում է այդ ծավալը: 15 անգամից ավել հզորություն, 22 անգամ ավելացված օգտագործման ծավալ. այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ վերջին 7 տարիների ընթացքում ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ը մեծ ներդրումներ է կատարել համացանցի հզորությունը յուրաքանչյուր տարի 2 կամ 3 անգամ բարձրացնելու համար:
-Կապի որակի բարելավման առումով, ցավոք, լուծումները դեռևս տեսանելի չեն, բաժանորդները շարունակում են դժգոհ մնալ հատկապես ինտերնետ-կապի որակից։ Ինչո՞ւ է այդպես:
-Իհարկե, տեղյակ եմ ինտերնետ ծառայությանը վերաբերող բաժանորդների բոլոր դժգոհություններին: Մեր կողմից մշակվել է մանրամասն դիտարկում իրականացնող մի ծրագիր, որի տվյալները պարբերաբար տրամադրում ենք Արտադրական ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությանը և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին: Յուրաքանչյուր բողոք, որը ստանում է մեր Զանգի կենտրոնը, ձայնագրվում է, իսկ հարցի լուծումը կատարվում է կա՜մ անմիջապես տեղում` մեր խորհրդատուների կողմից, կա՜մ էլ, եթե հարցը տեխնիկական բնույթի է, փոխանցվում է մեր տեխնիկական թիմին` ապագա ընթացքի և լուծման համար:
Անձամբ ես օրական 20-25 ձայնագրում եմ լսում: Հետևաբար, լիովին տեղյակ եմ մեր բաժանորդների կողմից հնչեցված բողոքների բնույթին: Թույլ տվեք Ձեզ տալ այդ բողոքների որոշ վիճակագրություն: Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում մեր Զանգի կենտրոնը ստացել է 19 362 նման զանգ: Այդ բողոքներից 9889-ը բաժանորդների մեղքով էր. սխալ օգտատեր/գաղտնաբառ, էլեկտրականության տատանումներ, որոնք առաջացնում են հաճախորդի Wi-Fi սարքի աշխատանքի խափանում, բաժանորդի կողմից մալուխների սխալ միացումներ և այլն: 8 374 բողոքները վերաբերում էին էլեկտրական տատանումների հետ կապված օպտիկամանրաթելային կապի և ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի Հասանելիության կետերի և Սվիչների բնականոն աշխատանքի խափանմանը: Վերջին 1099 զանգը պայմանավորված էր ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի հեռախոսակապի որակով. պատճառը հին և մաշված` ֆիքսված ցանցի մալուխներն ու այլ տեխնիկական խնդիրներն էին: Հետևաբար, 2019 թվականի առաջին եռամսյակում արձանագրված արդյունքները ցույց են տալիս, որ բողոքների միայն 5,7% են վերաբերում ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի ցանցի որակին: Աշխարհում չկա ինտերնետ մատուցող որևէ ընկերություն, որի ծառայության որակն անթերի է: Այնուամենայնիվ, 5,7% մեղքի չափը, կարծում եմ, բավականին ընդունելի է:
2012թ. Արցախում միջին ընտանիքն ուներ ինտերնետ հասանելիության մեկ սարք: Այսօր ընտանիքի անդամների մեծամասնությունն ունի 3 կամ 4 սարք, որով մտնում են համացանցի ծանր կայքեր` Youtube, Odnoklassniki, Facebook, և այլն, առցանց նայում են HD ֆիլմեր: Նման ծառայությունները պահանջում են համացանցի ավելի մեծ արագություն, հատկապես եթե ցանկացած պահի մեկից ավելի մարդ է օգտագործում ցանցը: Այս, ինչպես նաև վերը նշված մյուս հանգամանքները, պատճառ են հանդիսանում, որ համացանցի ցածր արագություն կիրառող բաժանորդները դժվարանում են բացել տարբեր կայքեր: Հասկանալի է` դա անհագստացնող և զայրացնող է: Սակայն, հավաստիացնում եմ, դա ոչ մի կապ չունի ինտերնետ ծառայության որակի հետ: ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ը պարտավորված է յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել այն արագությունը, որը նշված է իր պայմանագրի մեջ: 95% դեպքերում մենք կարողանում ենք դա իրականացնել: Իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ եթե ընտանիքում 2, 3 կամ 4 ինտերնետ-օգտագործող կա, ապա տվյալ ընտանիքի համացանցի պահանջներն ապահովելու համար անհրաժեշտ է 2Մբ/Վ - 4Մբ/Վ ինտերնետ արագություն:
-Խոստացել էիք 3G ծառայության ներդրում և ինտերնետ-կապի որակի բարձրացում շուրջ 10 անգամ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ ոչ։
-Այո, տարվում են: Թույլ տվեք ավելի մանրամասն բացատրել: Քիչ առաջ խոսում էի ֆիքսված համացանցի մասին, որը մենք տրամադրում ենք սովորական հեռախոսակապի մալուխով, օպտիկամանրաթելային մալուխով և անլար` Wi-Fi տեխնոլոգիայով մատուցվող ծառայություն: 3G-ի դեպքում խոսում ենք բջջային ինտերնետի մասին, որը մարդիկ օգտագործում են սմարթֆոններով կամ այլ շարժական սարքերի, օրինակ, պլանշետների միջոցով: 2018թ. հոկետեմբեր ամսին սկսված 15 միլիոն դոլարի ներդրումները կշարունակվեն մինչև 2019թ. ավարտը: Արդեն ստացել ենք նոր սարքավորումների որոշ մասը, մյուսները կհասնեն շուտով: Մենք արդեն բարելավել ենք մեր բաժանորդների կանխավճարային համակարգի հարթակը: Այնուամենայնիվ, բաժանորդներն անմիջապես բարելավում չեն տեսնի արդիականացման ընթացքի ամեն քայլում: Անհրաժեշտ է հասկանալ, որ արդիականացման ամբողջ ընթացքն ավարտելուց և մեկ միասնական համակարգ լինելուց հետո դրա ամբողջական արդյունքը տեսանելի կլինի: Ուստի մեր բջջային համացանցում էական բարելավումը կնկատվի 2019թ. չորրորդ եռամսյակի ընթացքում: Գործող 50Մբ/Վ հզորությունը կաճի մինչև 500Մբ/Վ` արդիականացման լիարժեք ավարտին զուգահեռ:
-Ձեր կողմից ներկայացված խնդիրների մեջ նախորդ հարցազրույցներում բարձրացրել էիք բնակչության ոչ պատշաճ իրազեկվածության և Ձեր կողմից առաջարկվող փաթեթներից օգտվելու ցածր մասնակցության մասին։ Ունե՞ք վերլուծություն, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։
-Շնորհակալ եմ այս հարցը բարձրացնելու համար, այն ինձ շատ է անհանգստացնում: Ինչպես Ձեր ընթերցողներից որոշները կարող են իմանալ, վերջերս մենք թողարկեցինք մի շատ էժան փաթեթ: Մեր բաժանորդները կարող են Արցախում ամենուրեք 2,8 դրամ/րոպե զանգել մեկ ֆիքսված հեռախոսահամարից ցանկացած ֆիքսված հեռախոսահամարի` մինչև 1000 րոպե: Ավելին, նույն բաժանորդը կարող է զանգեր կատարել ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի ցանկացած բջջային հեռախոսահամարին` մինչև 50 րոպե: Դրա հետ մեկտեղ, նույն բաժանորդը կարող է զանգել Հայաստանի ցանկացած օպերատորի ֆիքսված հեռախոսահամարին` մինչև 50 րոպե: Մենք այս փաթեթը համարում ենք գերազանց, որը թույլ կտա բաժանորդներին խնայել ծախսերի 53-83%-ը: Այնուամենայնիվ, ես ափսոսանքով եմ ասում, որ մեր բաժանորդների արձագանքն անտարբեր է եղել: Թվում է` մարդկանց մեծամասնությունն իրականում հետաքրքրված չէ հեռահաղորդակցության ծախսերից գումար խնայելու հարցով, չնայած մեր` շարունակական բնույթ կրող հաղորդագրություններին և ԶԼՄՆ-երի միջոցով հայտարարություններին: Մենք թողարկեցինք բազմաթիվ այլ հատուկ փաթեթներ` 26%, 47%, 80% զեղչերով: Ցավոք, պարզվում է, մարդիկ այնքան էլ շահագրգռված չեն իրենց գումարների խնայողության հարցում:

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Apr 2019 16:28:35 +0000
ՊԵԼԸ ՀԸՄԱՆՉՈՒՄ ՉԻ, ՊԵԼԵՆ ՏԱՐՆԱ ՀԸՄԱՆՉՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26463-2019-04-15-16-23-13 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26463-2019-04-15-16-23-13 ՊԵԼԸ ՀԸՄԱՆՉՈՒՄ ՉԻ, ՊԵԼԵՆ ՏԱՐՆԱ ՀԸՄԱՆՉՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Արցախի հուշարձանների շարքում յուրօրինակ պատմություն ունի 1967թ. ստեղծված ՙՄենք ենք, մեր լեռները՚ հուշակոթողը, որը դարձել է Արցախի խորհրդանիշը։ Այն Ստեփանակերտի մուտքի մոտակա բլրի գագաթին կարմիր տուֆից քանդակել է վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանը։

Հուշարձանը խորհրդանշում է է արցախյան հողի և ժողովրդի միջև ամուր կապը, արցախցու երկարակեցությունը, հաստատուն ու անսասան մնալու վեհ գաղափարը։ Բնականաբար, նման հուշարձան ունենալու գաղափարին, շինարարությանը և տեղադրմանը ժամանակին ընդդիմացել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը։ Ի հեճուկս բարձրացված բողոքների` հուշակոթողի կառուցումը նախաձեռնողներն այդ ժամանակաշրջանում կարողացան հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները։ Ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս ուսի, հաստատուն ու սևեռուն, խրոխտ հայացքով ՙՏատիկ-պապիկ՚ քանդակի ճարտարապետը Յուրի Հակոբյանն էր (1929-1981թթ. Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետն էր)։ 2013թ. հուշակոթողի տարածքը բարկարգվել է ծննդով ստեփանակերտցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Ավագիմյանի միջոցներով։


Արդեն 52 տարի է հուշակոթողը ոչ միայն արցախահայության խորհրդանիշն է, այլև ամենաայցելվող զբոսաշրջավայրը։ Սակայն ի դեմս հուշարձանն ըստ արժանվույն պահելու բոլոր ջանքերի, ժամանակ առ ժամանակ այն կեղտոտվում է որոշ անձանց կողմից։ Խնդրի առնչությամբ օրերս ահազանգեց Արցախի նկարիչների ՙԳԱՄարտ՚ միջազգային միության նախագահ Ռոբերտ Ասկարյանը։ Հերթական անգամ նա ձեռնամուխ եղավ հուշարձանը մաքրելու, վերականգնելու և նախնական տեսքին վերադարձնելու գործին։ Մինչ աշխատանքներին անցնելը նա դիմեց ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը, պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, ոստիկանությանը, Ստեփանակերտի քաղաքապետարանին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ առկա խնդիրը համատեղ և ընդմիշտ վերացնելու համար։ Շուրջ 7 տարի առաջ Ռ. Ասկարյանը 3 ամսվա ընթացքում հուշակոթողը վերականգնել և մաքրել էր անկիրթ քաղաքացիների կողմից փորագրված ավելի քան 300 տարաբնույթ գրություններից։ Սակայն պատմությունը կրկնվեց, և հուշակոթողի մինչև 1մ 20սմ բարձրությամբ հատվածի երկայնքով քաղաքացիների կողմից վերստին փորագրվեցին բազմապիսի անիմաստ ու անհեթեթ գրություններ, որոնք իսկ փաստում են, որ նման ՙհիշատակումներ՚ թողողները դպրոցականներ են, մասնավորապես` ավարտական դասարանների, ինչպես նաև սիրահարներ՝ հասկանալի ու անհասկանալի անվանատառերով խոստովանություններով, այլանդակ գրություններով։ Իհարկե, դրանք վկայում են հեղինակների մակարդակի մասին: Խնդիրն այն է, որ այսօր, փաստորեն, մեր հասարակության առանձին շրջանակներում բացակայում է հուշարձանների պահպանության հոգատար վերաբերմունքի պատասխանատվությունը։ Հուշակոթողի տարածքում Ստեփանակերտի Թախտաջյանի անվան բուսաբանական այգու աշխատողներն օրվա մինչև 16.00 ժամանակահատվածը հնարավորինս վերահսկում են տարածքը և չեն թույլատրում հուշակոթողը գրություններով այլանդակել, իսկ ավելի ուշ ժամերի դա դառնում է անվերահսկելի։ Նրանց պատմելով՝ աշակերտները հիմնականում ուսուցիչների հետ են այցելում հուշակոթող, և առանձին դեպքերում ականատես են եղել ուսուցչի ներկայությամբ գրություններ թողնող աշակերտների։ Աշխատողների հանդիմանությանն ի պատասխան` ուսուցիչը ոչ միայն չի սաստել, այլև հորդորել է չխանգարել երեխաներին։ Ցավալի է, որ ներկայիս մատաղ սերունդը քաջատեղյակ չէ մեր հուշարձանների ստեղծման, կառուցման պատմություններին, նրանց պահպանման և խնամքի կարևորության մասին, ինչը չափազանց կարևոր է առողջ, հայրենասեր ու կիրթ սերունդ դաստիարակելու գործում։ Իհարկե, ոչ միայն երեխաներն են գրություններ թողել, այլև երիտասարդներ, մեծահասակներ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ ազգային արժեքների, պատմամշակութային հուշարձանների, կոթողների պահպանության հարցում պետք է պարբերաբար իրականացնել համալիր միջոցառումների ծրագիր՝ ընդգրկելով շահագրգիռ բոլոր կառույցներին։ Բարձրացված ահազանգին արձագանքել է Ստեփանակերտի քաղաքապետարանը և իր աջակցությունը հայտնել Ռ. Ասկարյանին։ ՙԱյսօր ամեն մի սուպերմարկետի մոտակայքում շուրջ 5 տեսախցիկ են տեղադրում, բայց մի՞թե Արցախի խորհրդանիշը հանդիսացող հուշարձանն արժանի չէ հարգալից վերաբերմունքի։ Նման խայտառակություն երևի թե թույլ չեն տա ոչ մի քաղաքակիրթ երկրում։ Հերթական անգամ նախաձեռնում ենք հուշակոթողի անհեթեթ ու անպարկեշտ, անվայել գրությունների մաքրումը և հորդորում մեր քաղաքացիներին ուշադիր լինել ոչ միայն այս հուշակոթողի, այլև մյուս պատմամշակութային արժեք հանդիսացող հուշարձանների հանդեպ, իսկ ԱՀ ոստիկանությանը` ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` տուգանքի կամ պատժի այլ ձևերով՚,-նշեց նկարիչ-քանդակագործը։ Արդեն մի քանի օր է` նա իր աշխատանքային խմբով, հատուկ գործիքներով տաշելով ու փորելով մաքրում է հուշակոթողը դժվարանցանելի նիտրոներկերով գրություններից։ Իր հերթին քանդակագործը կրկին առաջարկում է տարածքում տեղադրել մի քանի տեսախցիկներ, ու ԱՀ ոստիկանությանն էլ` աչալուրջ հետևել, որպեսզի նման խայտառակությունը մեկընդմիշտ բացառվի։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին էլ հորդորում է պատրաստել տեղեկատվական տեսահոլովակ հուշակոթողի մասին և պարբերաբար այն ցուցադրել ազգաբնակչությանը: Իրազեկման նմանատիպ աշխատանքներ պետք է իրականացվեն նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում, մանավանդ ՙՎերջին զանգ՚-ի օրը, երբ դասարան առ դասարան այցելում են ՙՏատիկ-պապիկ՚-ի մոտ: Հաճախ ենք խոսում բարձր ու վեհ գաղափարներից, քաղաքակիրթ աշխարհին ներկայանալու պահանջներից, բայց այդ նույն աշխարհին երբեմն հրամցնում ենք արտառոց վերաբերմունք մեր իսկ հոգևոր և նյութական արժեքների նկատմամբ։ Ռ. Ասկարյանի հետ ունեցած զրույցի ընթացքում մեզ մոտեցան պարսիկ զբոսաշրջիկներ և հետաքրքրվեցին քանդակի պատմությամբ։ Զրուցակիցս պատմեց հուշարձանի մտահղացման պատմության, Արցախի համար դրա նշանակության մասին և փորձեց հյուրերին հնարավորինս շեղել ու ցույց չտալ հուշարձանի գրություններով հետևի հատվածը. ինչպես ղարաբաղցին է ասում` ''Պելը հըմանչում չի, պելեն տարնա հըմանչում'': Համարյա ամեն օր տարբեր երկրներից զբոսաշրջիկներ են այցելում հուշակոթողի տարածք, և մեզ վայել չէ մեր խորհրդանիշը ներկայացնել նման խայտառակ, ամոթալի վիճակում։ Ռ. Ասկարյանը հիշեց, որ քանդակագործ Ս. Բաղդասարյանի հետ ծանոթացել էր դեռևւս 1992թ. իր արվեստանոցում, այնուհետև 1997թ. Ստեփանակերտում կազմակերպված մի սիմպոզիումի ժամանակ հայտնի քանդակագործն իր որդու հետ դիմում է նկարչին՝ հանրահայտ հուշարձանը վերականգնելու համար։

Այդ օրվանից հուշակոթողի պահպանման հարցերով յուրատեսակ պատասխանատվությամբ է զբաղվում Ռ. Ասկարյանը։ Սակայն, Արցախի խորհրդանիշը հանդիսացող հուշակոթողի լիարժեք պահպանությունն ու խնամքը և՜ շահագրգիռ կառույցների, և՜ մեր` քաղաքացիներիս սուրբ պարտականությունն է։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Apr 2019 16:22:33 +0000
ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26462-2019-04-15-16-21-32 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26462-2019-04-15-16-21-32 ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ ք.…

 Մարտունի քաղաքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների, այդ թվում` Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 2 մանկապարտեզի, ֆուտբոլի մարզադաշտի հիմնանորոգման և մարզասրահ-ֆիթնեսի կառուցապատման աշխատանքները:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՙՎարանդաշին՚ ՓԲԸ տնօրեն Արթուր Մուսայելյանը, նախատեսված է մանկապարտեզի աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա հունիս ամիսը: Արդյունքում կունենանք տիպային, տասներկու խմբերի համար նախատեսված, ամբողջությամբ նոր կահույքով կահավորված, ընդարձակ այգով ու խաղահրապարակով, ասֆալտապատված բակով մանկապարտեզ: Նշվեց, որ հանրապետությունում նման մեծ չափերի հասնող միայն երկու մանկապարտեզ կա: Աշխատանքների մեծ մասը (տանիքը, ջեռուցման համակարգը` լրիվությամբ) արդեն ավարտված է, ներկայում երկրորդ մասնաշենքի ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում:
Մանկապարտեզի շենքի բակի ասֆալտապատումը, կաթսայատան և ջերմուղու կառուցումը, նոր կահույքով ապահովումը և որոշ այլ աշխատանքներ կատարվում են կառավարության և Մարտունու շրջվարչակազմի միջոցներով, իսկ շենքի երկու մասնաշենքերի վերանորոգման, արտաքին և ներքին հարդարման, այգու բարեկարգման ողջ գործընթացը կատարվում է ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի կողմից` ի դեմս Վոլոդյա Ավագյանի:
Ինչպես գիտենք, ConiFA ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունն կանցկացվի Արցախում` 2019 թվականի հունիս ամսին: Մարտունու ֆուտբոլի մարզադաշտն ընդգրկված է ընդունող մարզադաշտերի շարքում:
Համաձայն ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանի տեղեկատվության` հունիսի 1-ի դրությամբ մարտունեցիները կունենան ամբողջովին հիմնանորոգված, 1.080 հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտ, որի վերակառուցումն ընթանում է նախապես որոշված, լրջորեն փոփոխված նախագծով, ինչը ենթադրում է ինչպես մարզադաշտի ընդհանուր, ավելի շքեղ և հանդիսավոր տեսք, այնպես էլ ամենաժամանակակից խոտածածկի տեղադրում:
Մարզադաշտի տրիբունայի և հանդերձարանի կառուցումը, դաշտի հողային աշխատանքները, դրենաժային համակարգի կառուցումը կատարվում են կառավարության միջոցներով, իսկ դրենաժային համակարգի համար նախատեսված խողովակների ձեռքբերումը և գերժամանակակից ու թանկարժեք խոտածածկի տեղադրումն ամբողջությամբ կկատարվի ՙՀայկական գյուղերի զարգացման՚ հիմնադրամի կողմից:
Նշենք, որ մարզադաշտի կապալառուն ՙՀայր և որդի Մուսայելյաններ՚ ՍՊԸ-ն է:
Ավարտական փուլում է Մարտունու Ն. Ստեփանյանի անվան հ.1 միջնակարգ հոսքային դպրոցում նոր մարզասրահի կառուցումը:
Ամբողջությամբ նոր ու ժամանակակից մարզագույքի վրա իրենց պարապմունքները կվերսկսեն ըմբշամարտի խմբակները, Մարտունի քաղաքում առաջին անգամ կգործեն բռնցքամարտի խմբակներ: Մարզասրահում տեղակայված կլինի ֆիթնես-կենտրոն` ժամանակակից մարզասարքերով (տրենաժորներով)` նախատեսված բոլոր տարիքի տղաների և աղջիկների համար: Մարզասրահը կապահովվի հանդերձարաններով, բաղնիքներով և սանհանգույցներով:
Ֆիթնես-կենտրոնը վերակառուցվում է շրջվարչակազմի միջոցներով՝ ՙՎարանդաշին՚ ՓԲԸ-ի կողմից, իսկ ողջ մարզագույքը և մարզասարքերի ամբողջական համալիրը տրամադրվում են ռուսաստանաբնակ բարերար Վոլոդյա Ավագյանի հիմնադրած ՙՀայկական գյուղերի զարգացման հիմնադրամ՚-ի կողմից:
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Apr 2019 16:19:34 +0000
ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26461-2019-04-15-16-18-16 http://artsakhtert.com/arm/index.php/economy/item/26461-2019-04-15-16-18-16 ԳԻՆԻՆԵՐԻ ՀԱՄՏԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 Ապրիլի 7-ին Ստեփանակերտում, ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի հարմարավետ դահլիճում հետաքրքիր միջոցառում նախաձեռնվեց. Արցախի ՙԽաղողագործների ու գինեգործների միավորումը՚ կազմակերպեց հայկական գինիների համտես, որն անցավ հաճելի մթնոլորտում։

Միջոցառմանը մասնակցած շուրջ երկու տասնյակ գինեգործներ հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց արտադրանքը գինու սիրահարներին, ծանոթանալ այլ արտադրողների կողմից ներկայացված տեսականուն, լսել անկողմնակալ գնահատականներ ներկայացված գինիների որակի վերաբերյալ, գնահատել սեփական արտադրանքի դրական ու բացասական կողմերը։
Նախաձեռնությունը Միավորման կողմից գործունեության ակտիվացման քայլ կարելի է որակել գինեգործությունը տարածաշրջանում զարգացնելու, նոր այգիների հիմնման ուղղությամբ։ Մասնագետների խոսքով` խաղողի դեռևս անհայտ էնդեմիկ տեսակների նկատմամբ հանրային հետաքրքրության աճով պայմանավորված, Արցախի Հանրապետությունը համաշխարհային խաղողագործության մշակույթի ասպարեզում իր ամուր դիրքը զբաղեցնելու մեծ հեռանկար ունի։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՙԽաղողագործների և գինեգործների միավորում՚ ՀԿ նախագահ Գրիգորի Ավետիսյանը, ով կարևորել է նման միջոցառումները՝ նշելով, որ սա տեղական արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու լավ հնարավորություն է։
Միավորում մարքեթինգի գծով պատասխանատու Աննա Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ միավորումը գործունեությունն սկսել է 2015 թվականից, բայց վերջին շրջանում նկատելի ակտիվացրել են այն` նպատակ ունենալով ճանաչելի դարձնել արցախյան գինիները։ Միավորումը շուտով հետաքրքիր այլ նախաձեռնություններով ևս հանդես կգա։ Ծրագրերից մեկը կկոչվի ՙԱրցախյան գինու ճանապարհը՚, որը կիրականցվի ընթացիկ տարում։ Կկազմակերպվեն դասընթացներ գինեգործների համար, կձգտեն տեղական գինիները դուրս բերել միջազգային շուկա՝ դրանով իսկ աջակցելով մասնակցությանը միջազգային մրցույթներին և փառատոներին։ Գինիների համտեսն առաջիկայում կկազմակերպվի ամենամյա պարբերականությամբ։
Ա. Զաքարյանը նշել է, որ օտարազգիների հետաքրքրությունը մեծ է արցախյան գինիների նկատմամբ, դրանք լիովին մրցունակ են ու սիրված նույնքան, որքան, ասենք, իտալական ու ֆրանսիական հանրահայտ գինիները։ Նա նաև շեշտել է, որ արցախյան բոլոր գինիները յուրատիպ են, ունեն համային առանձնահատկություն։ Գաղտնիքն Արցախում աճեցված խաղողի տեսակներն են, որոնց մի մասն այլ երկրներում չի աճում։
ՙWine Works՚ ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանի դիտարկմամբ` վերջին տասնամյակում Արցախում գինեգործությունն էլ ավելի է զարգացել։ Բարձրացել է գինիների որակը, ընդլայնվել տեսականին, ոլորտում կատարվում են որոշակի ներդրումներ։
Միջոցառման նախօրեին մի շարք գինեգործների միջև կազմակերպել է ՙԳինիների կույր համտես՚ մրցույթը, որտեղ ներկայացված է եղել ավելի քան 15 նմուշ, որոնցից ընտրվել են 5 լավագույն գինիները։ Մրցույթի արդյունքներով գինեգործներն ընտրել են լավագույնները։ Առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է ՙՏակռի՚ գինու տեսակը, 2-րդը՝ ՙՎանքասար՚-ը, 3-րդ՝ ՙԱրեվիս՚-ը, 4-րդը՝ ՙՆվարդ Ազնունի՚-ն և 5-րդը՝ ՙԱմեն՚-ը։ Հայտարարվել է, որ մրցույթին մասնակցության չի դրվել ՙԿատարո՚ գինին։
Միջոցառմանը հրավիրված` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր սոմելյե, ՙՌուսական գինիներ՚ և ՙՀայկական գինիներ՚ ամենամյա գինու հանրագիտարանի հեղինակ Արթուր Սարգսյանը, ով արցախյան գինիների կույր համտեսի գլխավոր փորձագետն էր, դրանց մասնագիտական բարձր գնահատական է տվել։ Փորձագետի խոսքով` բոլոր գինիներն էլ բարձր որակ ունեին, եզակի իրենց տեսակի մեջ։ Մրցույթի կազմակերպումը ևս աննախադեպ համարեց, քանի որ այնտեղ գինեգործների, գինու սիրահարների ու գինին գնահատողների կողմից գնահատական է տրվել ոչ թե պիտակին, այլ գինու որակին։
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, այլք։
;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Տնտեսական Mon, 15 Apr 2019 16:17:47 +0000
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ԻՆՉՊԵ՞Ս http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26468-2019-04-15-17-14-22 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26468-2019-04-15-17-14-22 ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՊՐԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ԻՆՉՊԵ՞Ս
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ուսանողական տարիները երիտասարդության ամենաքաղցր հուշերով հագեցած ու լավագույն ժամանակահատվածն են։ Կարելի է ասել՝ այդ շրջանում են մարդիկ հասունանում, կյանքին սկսում այլ աչքերով նայել և հասկանալ, թե ինչպիսին են ուզում լինել և ինչպես են պատկերացնում իրենց ապագան: Սակայն ուսանողներին, մանավանդ՝ շրջաններից եկածներին, անհրաժեշտ է նաև բնակարան՝ թե՜ ուսումը լիարժեք ստանալու, թե՜ կրթօջախին մոտ լինելու համար։

Ստեփանակերտում ներկայում կա ուսանողական հանրակացարան, որտեղ ապրում են շրջաններից և գյուղերից բուհեր ընդունվածները։ Սակայն ոչ բոլորն են օգտվում իրենց համար նախատեսված բնակարաններից։ Իսկ թե ինչու են նրանք խուսափում հանրակացարանից, մի քանի տասնամյակ առաջ ինչպես է եղել ուսանողական կյանքն այնտեղ ու ինչպիսին է հիմա, պատմում են դասախոսներն ու ուսանողները։
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոս, բ. գ. թ. դոցենտ Սիլվա Խաչատրյանն իր ուսանողական տարիներին բնակվում էր ուսանողական հանրակացարանում։ Նա ասում է, որ այն ժամանակ ուսանողներից բացի հանրակացարանում շատերն էին բնակվում ՝ դասախոսներ, փախստականներ։ Սական վստահեցնում է, որ, չնայած այդ ամենին, բավարարվում էին նրանով, ինչ ունեին։
ՙՄոտ 35 տարի առաջ էր, որ ուսանող էի և ասեմ, որ համեմատելի չէ այն ժամանակվա և ներկայիս ուսանողական հանրակացարանները։ Այն ժամանակ մենք ապրում էինք թատրոնով, կինոյով, գրքերով, գրողներով, չէինք էլ զգում, որ մեր սենյակի հատակը ներկված չէ։ Եղել են դեպքեր, որ դասից սոված գալիս էինք, մեր կաթսան դնում գազօջախին և երբ աչքներս թեքում էինք, ուրիշներն էին մեր կերակուրն ուտում, մենք էլ, չնայած սոված էինք մնում, երջանիկ էինք: Այդ ամենը հիմա միայն քաղցր հուշ է։ Իսկ այսօրվա սերունդն ավելի ուրախ պետք է լինի, որովհետև այնտեղ գրեթե ամեն հարմարություն ստեղծված է։ Հիմա այն բավականին բարեփոխվել է, նաև առանձին ուսանողական բաժանմունք կա՚,-պատմում է Ս. Խաչատրյանը և նշում, որ, երբ սենյակում առնվազն 4 ուսանող պետք է տեղավորվեր, շատ ժամանակ երեք ուսանող վճարում էին չորրորդի փոխարեն, որպեսզի սենյակը փոքր-ինչ ընդարձակ լինի։
Սիրանուշ Ադամյանը բնակվում է ուսանողական հանրակացարանում, որտեղ, իր կարծիքով, պայմանները բավարար են, կա գրեթե այն ամենը, ինչ պետք է ուսանողին։ Կա ընդհանուր խոհանոց, որ 12 հոգու համար է և բաղնիք՝ 5-6 հոգու համար։ Նա փաստում է, որ, եթե հարևանությամբ ապրող աղջիկները, այսպես ասած, ՙլավն՚ են լինում, ապա ընդհանրությունը խնդիրներ չի առաջացնում։ Իսկ հանրակացարանում ապրելու պատճառը հետաքրքրությունն է, թե ինչպես է անցնում ուսանողական կյանքը հենց այնտեղ։ Խոսելով առկա անհարմարություններից՝ իմ զրուցակիցը նշեց, որ սկզբնական շրջանում մեկ ամիս համացանցից օգտվելու հնարավորություն չուներ, որը յուրաքանչյուր ուսանողի, մանավանդ լրագրության բաժնում սովորողի համար, անհրաժեշտ է։
ՙԸնդհանուր առմամբ՝ կան որոշակի թերություններ, օրինակ՝ շաբաթ և կիրակի օրերին ջեռուցում չի լինում։ Բացի այդ, այստեղ լյումինեսցենտային լամպերն են թույլատրված, ինչը, կարծում եմ, սխալ է։ Բայց այդ ամենին զուգահեռ՝ ամենամեծ առավելությունն այն ընկերական միջավայրն է, որ ստեղծվում է հանրակացարանում. կարելի է ասել՝ այստեղ երբեք քեզ մենակ չես զգում, ցանկացած պահի կարող ես դիմել ընկերներին ինչ-որ օգնության համար՚,-ասում է Սիրանուշը և ավելացնում, որ ինքը ընդհանրություն չի սիրում, բայց ժամանակի ընթացքում հարմարվել է։
Հասմիկ Խաչատրյանը ևս որոշ ժամանակ բնակվում էր ուսանողական հանրակացարանում։ Ինչպես ինքն է պատմում՝ որոշել էր այնտեղ ժամանակավոր բնակվել, մինչև ավելի հարմար բնակարան գտներ: Հանրակացարանում մնացել է ընդամենը մեկ շաբաթ, այնուհետև տեղափոխվել է վարձով տրվող բնակարան։
ՙՈւսանողական հանրակացարանից տեղափոխվելու հատուկ պատճառ չկար, ուղղակի չէի կարողանում հարմարվել, միջավայրը իմը չէր: Եթե համեմատելու լինեմ, միանշանակ կընտրեմ այն բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, քանի որ այն և՜ շատ հարմար է, և՜ հնարավորություններն ավելի մեծ են: Նախընտրում եմ մեկ կամ երկու ընկերուհու հետ մնալ, որովհետև սիրում եմ հանգիստ միջավայրը, ու դա նաև չի խանգարում իմ ուսմանը՚,-ասում է Հասմիկը։
Էլլա Խաչիյանը երբեք էլ չի մտածել ուսանողական հանրակացարանում բնակվելու մասին։ Երրորդ կուրսի ուսանող է և այդ տարիներին վարձով է բնակվել մի քանի ընկերուհիների հետ, իսկ ներկայիս բնակարանն էլ, քանի որ շատ է փոքր, չի կարծում, որ հանրակացարանի համեմատ առավելություններ շատ ունի։
ՙՈւսանողական հանրակացարանում բնակվելու մասին երբևէ չեմ մտածել և հարմարություններին էլ ծանոթ չեմ, բայց ինձ թվում է, թե կլինեն նպաստավոր պայմաններ։ Իսկ այս բնակարանում ապրելն այնքանով է հարմար, որ սենյակս շատ տաք է, որն ամենակարևոր պայմաններից մեկն է՚,-մանրամասնում է Էլլան։
Աննա Ահարոնյանն Ստեփանակերտցի է: Այն փաստը, որ բնակվում է իրենց տանը, ունի և՜ առավելություն, և՜ թերություն։ Նրա հավաստմամբ՝ ամենամեծ առավելությունն, իհարկե, այն է, որ որևէ մեկին գումար չի վճարում։
ՙՏանն ամեն ինչ իմ ցանկությամբ է՝ իրերի դասավորություն, գույների համադրություն, ինչպես ասում են՝ ես եմ իմ գլխի տերը։ Իսկ թերություններ, բնականաբար, կան։ Նախ՝ համալսարանից շատ է հեռու, որն ամենաբացասական կողմն է, նաև, քանի որ սիրում եմ նոր ծանոթություններ ստեղծել, շատ ընկերներ, նոր շրջապատ ունենալ, այդ առումով սեփական մեր բնակարանում ապրելը ՙխանգարում՚ է։ Միշտ բարի նախանձով եմ վերաբերում այն ուսանողներին, ովքեր հանրակացարանում են ապրում կամ թեկուզ վարձով տրվող ուրիշի բնակարանում, որովհետև նրանք դասերից դուրս հնարավորություն են ունենում շփվել, ծանոթանալ, իսկ մեր տանը դա այդքան էլ հարմար չէ՚,-ասում է Աննան, նշելով, որ անկախ ամեն ինչից, ուսանողական իր օրերը հետաքրքիր ու հագեցած են անցնում, բայց մեծ ցանկություն ունի գոնե մի քանի օրով ապրել հանրակացարանում, ապրել այն աշխուժությունը, որ, իր կարծիքով, միայն այնտեղի ուսանողներին է հատուկ։
Ուսանողներից ոմանք դժգոհ չեն հանրակացարանից, սակայն շատերն էլ չեն նախընտրում այնտեղ բնակվել ոչ միայն այն պատճառով, որ տեղերը սահմանափակ են, այլև շատ ավելի հարմար է մի քանի ուսանողներով ապրել ավելի հարմարավետ վարձու բնակարանում, նաև՝ հեռու հանրակացարանային կյանքից։ Իսկ ոմանց երազանքն է՝ ապրել այնտեղ ու զգալ հանրակացարանային կյանքի ողջ քաղցրությունը։ Գնահատենք այն, ինչ ունենք, որովհետև տարիներ առաջ ուսանողները թշնամու ռմբակոծության ժամանակ անգամ չեն դժգոհել եղածից. իսկ սովորելուն ոչինչ էլ չի կարող խանգարել, եթե լինեն իրական նպատակներ…

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Mon, 15 Apr 2019 16:06:19 +0000
ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱրՊՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26460-2019-04-15-16-03-42 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26460-2019-04-15-16-03-42 ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԱրՊՀ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ

 Ապրիլի 14-ին Կոպենհագենի (Դանիա) համալսարանի մի խումբ ուսանողներ այցելել են Արցախի պետական համալսարան։

Այցը կազմակերպվել է ՙInternational Debate՚ (միջազգային բանավեճ) կազմակերպության կողմից՝ ապրիլի 12-ից 22-ը նախատեսվող Հայաստան, Արցախ և Վրաստան ուսանողական այցելության շրջանակներում՝ ծանոթանալու տարածաշրջանի երկրների ներքին և արտաքին քաղաքական իրավիճակներին, մշակույթին և պատմությանը։
ՙInternational Debate՚-ը Կոպենհագենի համալսարանի քաղաքական գիտությունների բաժնին կից գործող ուսանողական կազմակերպություն է , որի կողմից յուրաքանչյուր տարի կազմակերպվում են միջազգային հարաբերություններին առնչվող 10-15 բանավեճեր և սեմինարներ, ինչպես նաև ուսանողական ուղևորություններ։
Կոպենհագենի համալսարանի 25 հոգուց բաղկացած ուսանողական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱրՊՀ ուսանողների հետ, կազմակերպվել են քննարկումներ։ Հանդիպման ընթացքում երկու բուհերի ուսանողներն անդրադարձել են ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքին, ղարաբաղյան հիմնախնդրին, Արցախի երիտասարդության ներգրավվածությանը քաղաքական գործընթացներին, էթնիկ պատկանելությանն առնչվող և մի շարք այլ հարցերի։
Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանող Սիլ Ի’ հոլմը նշել է, որ առաջին անգամ է Արցախում, մինչև Արցախ գալը շատ քիչ տեղեկություններ ուներ նորանկախ այս հանրապետության մասին։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում նա կհարստացնի իր գիտելիքները ղարաբաղյան հակամարտության մասին: ՙՄեր այցի նպատակն Արցախ այն է, որպեսզի ավելի խորը հասկանանք ղարաբաղյան հակամարտությունը։ Այստեղ ինձ շատ դուր է գալիս։ Հուսով եմ, որ կկարողանանք ավելի խորությամբ ուսումնասիրել և հասկանալ ղարաբաղյան հակամարտության ակունքները՚,-նշել է Սիլ Ի’հոլմը:
ՙՄեր այցի նպատակը նոր գիտելիքներ ստանալն է տարբեր մշակույթների մասին։ Երբ վերադառնանք Դանիա, իհարկե, այստեղ ստացած գիտելիքներն ավելի կխորացնենք։ Հույս ունենք, որ այստեղ առերեսվելու ենք այնպիսի շքեղ տեսարանների հետ, որոնք մինչ հիմա չենք տեսել՚,-ասել է Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտություն բաժնի ուսանող Ֆրեդերիկ Ուինդֆիլդը։
Այցի ընթացքում երկու համալսարանների ուսանողների միջև ձեռք է բերվել նոր համագործակցության պայմանավորվածություն։

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Mon, 15 Apr 2019 15:55:24 +0000
Խորհրդակցություն նվիրված զբոսաշրջության ոլորտին http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26459-2019-04-15-14-49-45 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26459-2019-04-15-14-49-45 Խորհրդակցություն նվիրված զբոսաշրջության ոլորտին
Արցախի Հանրապետության Նախագահ…

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: 
Նախագահը կարեւորել է զբոսաշրջության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ: 
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Mon, 15 Apr 2019 14:47:51 +0000