comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Items filtered by date: Հինգշաբթի, 04 Ապրիլի 2019 http://artsakhtert.com Thu, 18 Jul 2019 15:41:07 +0000 Joomla! - Open Source Content Management hy-am Հանդիպում Երեւանի պետական համալսարանի պատվիրակության հետ http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26406-2019-04-05-20-46-02 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26406-2019-04-05-20-46-02 Հանդիպում Երեւանի պետական համալսարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ…

Քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձիք:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Apr 2019 20:45:04 +0000
ՈՒՐԱԽԱՑԻ՜Ր, Ո՜Վ ՇՆՈՐՀԸՆԿԱԼ, ՏԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ Է http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26405-uraxacir-tery-qez-het-e http://artsakhtert.com/arm/index.php/carriage/item/26405-uraxacir-tery-qez-het-e ՈՒՐԱԽԱՑԻ՜Ր, Ո՜Վ ՇՆՈՐՀԸՆԿԱԼ, ՏԵՐԸ ՔԵԶ ՀԵՏ Է
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 Եվ երբ սատանան, օձի կերպարանքով, խաբեց Եվային, դրդելով նրան և Ադամին ճաշակել արգելված պտուղը, մեղքն ու անեծքը մտավ աշխարհ. ՙՏէր Աստուած ասաց օձին. Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը՚: /Ծննդոց 3:14-15/

Անեծքի հետ միասին, Աստծուց խոստում տրվեց մարդկությանը, որ կնոջ միջոցով աշխարհ կուղարկվի Փրկիչը: Այդ խոստումն ու սատանայի գլուխը ջախջախելու կնոջ առաքելությունն ի կատար ածվեց արարչագործությունից չորս հազարամյակ հետո, գալիլիացի մի խոնարհ կույսի միջոցով. ՙՎեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր՚ (Ղուկ. Ա 26-27): ՙԵվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է՚: ՙԵվ ահա՜ դու կհղանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես՚: (Ղուկ. Ա 28-31):
Հավատքով և խոնարհությամբ ընդունելով հրեշտակից ուղարկված պատգամը, Տիրուհին՝ Մարիամը իր որովայնի պտղով ջախջախեց օձի` սատանայի գլուխը: Մարիամն առավել գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով վեր է ամենքից և ամեն ինչից, նրանից ծնվեց: Ամենաօրհնյալ սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը՝ վերցվեց բոցեղեն սուրը և հաստատվեց Մկրտության ավազանը: Նա եղավ Ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրն առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը՝ դեպի երկնային Երուսաղեմ:
Ապրիլյոթյան տոնի այս սրբազան խորհուրդը պետք է հավատքով և երկյուղածությամբ կյանքի կոչվի բոլորիս մեջ: Մարիամ Աստվածածինը` որպես կատարյալ կին, հոգու և մարմնի գեղեցկության տիպար և որպես Աստվածորդու մայր, այն իդեալն է, որին պետք է ձգտել ցանկացած քրիստոնյա կին ու աղջիկ: Մարիամի հեզությունն ու խոնարհությունն անգամ Հայր Աստծո հայացքը խոնարհեց, նրան` կույսին, արժանացնելով իր Որդու մայրը կոչվելու:
Բայց այսօր մի մեծ հարց է ծառացել. Աստվածածինը մնո՞ւմ է արդյոք որպես իդեալական արխետիպ ժամանակակից կնոջ համար: Ցավոք, արդի կյանքի փառասիրությունն ու նորաձևության սին պատրանքները ՙսղոցում՚ են դեռատի աղջիկների միտքը` խաթարելով ի սկզբանե կնոջը տրված առաքինությունները պահելու պահանջմունքն ու հակումը: Համատարած կախվածությունները նորաձևության թելադրանքներից, պլաստիկ վիրահատություններից, բրենդային հագուկապից, սոցիալական ցանցերում ռեկորդային թվով լայքեր հավաքելու նպատակով արված սելֆիներից և այլ անցողիկ երևույթներից մեծ թափ են ստանում վերը նշվածին հակառակ արժեհամակարգեր: Խոնարհությանն ու հեզությանը գալիս են փոխարինելու ինքնահավանությունը, արծաթսիրությունը, փառամոլությունը, հանուն ժամանակավոր հաճույքների` սրբություններն անարգելու սովորությունը, մարդկանց ըստ հարստության դասակարգելը, կյանքի ընկերոջ ընտրությանն էլ ինչքի պրիզմայով նայելը… Image result for глупые но красивйеԱյս ամենից դառնացած, ուզում ես հարցնել. աղջիկ, ո՞ւր ես գնում, ինչի՞ վրա ես ծախսում երիտասարդ տարիքդ ու անվերջանալի պահանջներիդ պատճառով խեղճացած ծնողներիդ ռեսուրսները: Այն, որ շատ ունեցվածքի տիրանալու հակումով ես քեզ համար ամուսին փնտրում, գոնե գիտե՞ս, որ միայն հիմար երիտասարդը քեզ կընտրի որպես կին: Եթե անգամ ընտրեց, հետո այդ հիմարը, ա՛խր, կխելոքանա, գուցե ինքնադաստիարակվի, կրթվի, հասնի մեծ բարձունքների, քանի որ սովորաբար տղամարդկանց բնությունը զարգանալ ու աճել է ակնկալում, այդ դեպքում որտե՞ղ ես մնալու դու: Մի՞թե նա կցանկանա ապրել տգետ, գիր ու գրականությունից հեռու, բայց ՙնախկին՚ բրենդային գեղեցկուհու հետ: Ի՞նչ ես հավաքում հոգուդ համար, ինչի՞ մասին ես խոսելու ընտրյալիդ ու զավակներիդ հետ, գիտե՞ս, արդյոք, այլ թեմաներ քննարկել սերիալներից, ֆեյսբուքյան աղմկահարույց հղումներից բացի: Ախր ոչ մեկը չի ցանկանա երկար ժամանակով շփվել քեզ նմանի հետ, դու ինքդ քեզնից կձանձրանաս ու, ամենայն հավանականությամբ, կընկնես ընկճախտի մեջ…Քանի դեռ ժամանակ կա, մեզ սթափվել է պետք դառը իրականության հոսքի զոհը չդառնալու համար: Պետք է մի ներքին հայացք նետել այն վեհ ու հզոր կանանց, որոնց միջոցով բարի գործեր են կատարվել: Նայենք այն հայ կնոջը, ով կրթել ու դաստիարակել է հայրենասեր հերոսներ, որոնք էլ դարձել են Քրիստոսանման` իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերելով հայրենիքի ու մերձավորի համար: Ահա այսպիսի կինն է իր կերպարով մոտենում Աստվածամորը:
Ապրիլյոթյան խորհուրդը չի փառավորում ու չի բարձրացնում պրիմիտիվ ու սիրողական մակարդակի արտաքին շինծու գեղեցկությունը: Սա այն կնոջ տոնն է, ով իր տան հենասյունն է, ամրությունը, ամուսնու պատիվը: Ինչպես ասում է առակաց գիրքը. ՙԱռաքինի կինը թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տալիս: Նման կինը ամուսնու օգնականն է բարի գործերի մեջ՚…
ՙԱրդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի՚: (Առակաց 31: 10-31)

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Խճանկար Fri, 05 Apr 2019 15:33:55 +0000
ԱՐՑԱԽԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26401-2019-04-05-15-27-35 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26401-2019-04-05-15-27-35 ԱՐՑԱԽԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

 

Մերձավոր Արևելքում Իրանի՝ որպես տարածաշրջանային դերակատարի, գործողությունների գլխավոր հակազդողներն էին Թուրքիան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։ Ներկայում, երբ Սպիտակ տունը վարում է Թուրքիային մարգինալացնելու քաղաքականություն, Իրանի դիրքերը թուլացնելու գործընթացում ինքնաբերաբար բարձրացվում է մյուս երկուսի նշանակությունը։ Իսկ Հարավային Կովկասում այդ երկու երկրների դաշնակիցն Ադրբեջանն է, հետևապես, վերջինս կարելի է օգտագործել որպես հարթակ Իրանի դեմ հրահրվող ռազմական սադրանքների ժամանակ։ Այս խնդիրը, բնականաբար, չենք կարող անտեսել, քանի որ Արցախի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի ընդհանուր սահման։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Իրան կատարած այցից հետո, մարտի 10-ին և 12-ին Իրան-Ադրբեջան սահմանային հատվածում տեղի ունեցան զինված ընդհարումներ։ Առաջինը՝ Իրանի հետ Արցախի սահմանի մերձակայքում՝ ՙՀորադիզ՚ սահմանապահ ջոկատի կողմից վերահսկվող տարածքին կից, երկրորդը՝ Թալիշստանում։ Առաջին ընդհարումն ուղեկցվել է փոխհրաձգությամբ, որի արդյունքում վիրավորվել են ադրբեջանցի երկու սահմանապահներ։ Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Չնայած որոշ փորձագետներ կատարվածի մեջ բացառել են քաղաքական ենթատեքստը` այն հիմքով, որ միջադեպը թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի հետ էր կապված, այդուհանդերձ, չեն ժխտել նաև Իրան-Ադրբեջան սահմանին առկա խնդիրը։
Մեզ համար մտահոգիչն այն է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախին շատ մոտ։ Սրանից կարելի է պարզ հետևություն անել՝ ինչ-ինչ նպատակներով սադրանքներ են կազմակերպվում Արցախ-Իրան սահմանի հարևանությամբ, կամ էլ՝ Արցախի տարածքը ներառվում է նման գործողություններում։ Իրանագետները վկայակոչում են այն փաստը, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում սահմանային նման միջադեպեր արձանագրվում են այն ժամանակ, երբ Ադրբեջանի և Իրանի միջև անվստահության մթնոլորտ է առաջանում։
Միացյալ Նահանգների կողմից տարվող հակաիրանական քաղաքականության, ինչպես նաև Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական ինտենսիվ փոխհամագործակցության պայմաններում իրանական սահմանապահ ծառայությունները ցուցաբերում են զգոնության բարձր մակարդակ։ Կա նաև թմրամիջոցների տեղափոխման հետ կապված հարց. դրանք Աֆղանստանից բերվում են Իրան, այդտեղից էլ փորձում են արտահանել տարբեր երկրներ։ Մեզ հայտնի են հայկական կողմից թմրամիջոցների տեղափոխումը կանխարգելելու փաստեր։
Հայկական երկու պետությունները մշտապես կարևորել են Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանական այցի նախապատրաստման շրջանակներում ԻԻՀ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց էր տվել ՙMehr՚ լրատվական գործակալությանը և ընդգծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանման մեջ Իրանի շահագրգռվածությունը։ Թումանյանի շեշտադրումներից մեկն էլ վերաբերում էր հայկական և իրանական լրատվամիջոցների միջև փոխհամագործակցության ընդլայնմանը։
Իրանի նման հավասարակշռված քաղաքականությունը պայմանավորված է, նախևառաջ, Արցախի Հանրապետության հետ ունեցած սահմանով, որը ձգվում է մինչև 138 կմ։ Այն պարագայում, երբ Իրան-Ադրբեջան հակասությունների առանցքում մշտապես դիտարկվում է Իրանական Ադրբեջանի (պատմական Իրանի հյուսիսային մասն է, որը դարձել է ՙհարավային Ադրբեջան՚՝ այդ երկրի ի հայտ գալու պահից) խնդիրը, Իրանի ղեկավարությունը, պարզ է, երբեք չի ցանկանա հայկական կողմի հետ ներկայում ունեցած սահմանագծի որևէ փոփոխություն։ Դա ուղղակիորեն կհակասի նրա շահերին։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր էլ երկրի հարավում շարունակում է ուժեղացնել հակաիրանական գաղափարախոսությունը, որը ոչ այլ ինչ է, քան պանթուրքիզմի քարոզչություն։
Արցախ-Իրան հարաբերությունների զարգացումը պաշտոնական Ստեփանակերտը դիտարկում է գլխավորապես տարածաշրջանում խաղաղության պահպանման տեսանկյունից։ Վկայակոչենք 2017-ի դեկտեմբերին ԱՀ արտգործնախարար Մ. Մայիլյանի հարցազրույցն իրանական ՙՇարղ՚ օրաթերթին: Արտգործնախարարն ասել էր, որ ԱՀ-ն գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես այն, որ 1992թ. առաջին կեսին հակամարտության կարգավորման գործընթացում Իրանը հանդես է եկել որպես միջնորդ, ինչը վկայում է տարածաշրջանի խաղաղության ապահովման գործում այդ երկրի շահագրգռվածությունը։ Այսօր էլ պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել այդ գործընթացում։ Մայիլյանը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն խնդրին, որ Արցախի և Իրանի միջև սահմանն առայսօր մնում է փակ, չնայած երկու ժողովուրդների միջև առկա բարիդրացիական հարաբերություններին։
Փակ սահմանի խնդիրը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ Արցախի հարևանությամբ իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զինված բախումներն ու տարաբնույթ ռազմական սադրանքներն ուշադրություն են պահանջում երկու կողմից։ Այս համատեքստում, կարծում ենք, հետաքրքրություն է ներկայացնում ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցում ՀՀ վարչապետի իրանական այցի մեկնաբանությունը։ Պաշտոնական Բաքվին ակնհայտորեն չի բավարարում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը, որովհետև այն չի համադրվում ստատուս-քվոն փոխելու Ադրբեջանի ձգտումներին։ Ալիևյան կլանին սպասարկող լրատվամիջոցը, ընդհանրացնելով վարչապետի այցի արդյունքները, հետևություն էր արել, որ Բաքուն պետք է հակաիրանական անվտանգային համակարգի ստեղծման ուղղությամբ քայլեր ձեռնարկի։
Մեր պարագայում, երբ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական սադրանքները տեղի են ունենում Արցախ-Իրան սահմանի հարևանությամբ, հրատապ է դառնում այդ սահմանի անվտանգության ուժեղացումը, որը բխում է երկու կողմերի շահերից։

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 05 Apr 2019 15:26:20 +0000
ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 http://artsakhtert.com/arm/index.php/2019-02-09-10-18-06/item/26400-2019-04-05-15-23-45 ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Շնորհավորական խոսքի փորձ

Խոստովանեմ, միշտ էլ դժվարությամբ եմ գրել կանանց մասին, մի տեսակ անհամարձակ, երկյուղելով։ Ինչ-որ բան կարծես խանգարել է ամբողջանալ, անվնաս, ողջ ու առողջ տեղ հասցնել ասելիքս։ Հաճախ անկեղծության պակասն է խանգարել, մեկ-մեկ էլ՝ ավելցուկը։ Պատահել է` դիմել եմ փախուստի, թաքնվել եմ, տարիներով չեմ երևացել։ Թվում է` տարիները կարգին գործ են արել ինձ հետ, բայց ամեն ինչ մնացել է նույնը։ Ուզում եմ ասել` էլի համարձակությունս չի բավարարում, էլի էն հին շիլաշփոթն է, նույն, կարելի է ասել, անորոշությունը։ Բայց դե, թաքցնելու բան չկա, չգրել էլ չի լինում։ Իսկ չարտահայտվելը և՜ ինձ համար է վիրավորական, և՜, կարծում եմ, կանանց համար։ Գարունն էլ մի կողմից է տակնուվրա անում, բեկանում վաղուց կայացրած որոշումները, համարյա ձեռ առնում ու ծիծաղում...
Լավ չէ, ամենևին էլ լավ չէ։ Հիշում եմ` պատանեկության տարիներին իմ ՙպոետ՚ ընկերները համարյա ամեն օր (իմ խորին համոզմամբ` բավականին թույլ ու անիմաստ) ոտանավորներ էին նվիրում աղջիկներին՝ դառնալով նրանց աչքի լույսը, իսկ ես գրում էի սարերի, ձորերի, չարչարանքի ու կորուստների մասին, հետո էլ զարմանում, որ ինձ սիրող չկար, որ ինձ հետ բոլորն էլ ձանձրանում էին։
Ի՞նչ ասեմ, հիմա էլ է այդպես։ Ճիշտ է, մեկ-մեկ համարձակությունս բռնում է, և մի քանի տող իրար ետևից շարում եմ, անգամ փառաբանում կին արարածին, մեծարում տեղը տեղին, բայց հետո էլ ինքս ինձ խոստովանում եմ, որ ինչ-որ բան կիսատ է, խախուտ, անհամարձակ... պատկերացնո՞ւմ եք, տխուր էլ։
Հետաքրքիրն այն է, որ մինչև հիմա չգիտենք` ով է ում առաջնորդում, ով է կայացնում վճռական որոշումը, ում է պատկանում իրական իշխանությունը... Ավելի ազնիվ կլիներ ասել՝ գիտենք, բայց դժվար է խոստովանելը, տղամարդկային արժանապատվությունից դուրս, անհարմար, անհարիր մեր տեսակին... Հետո էլ բերել խառնել ենք ուժեղ սեռ, թույլ սեռ հասկացություններն ու ավելի շփոթվել ու շվարել։ Չնայած, երբ էլի մի քիչ լուրջ մտածում ես, ոչ մի անպատասխան հարց էլ չկա, ամեն ինչ ավելի քան պարզ է ու տեսանելի։ Կարելի է նաև ենթադրել, որ մենք (խոսքը, բնականաբար, տղամարդկանց մասին է) այնքան էլ վատ չենք կատարում մեզ վստահված գործը, կարելի է նաև ասել՝ պարտականությունները։ Այդպես չլիներ, մեզ չէին հանդուրժի, մեր հանդեպ այսքան ներողամիտ չէին լինի, մեզ ուղղակի կզրկեին օր ու գիշեր բանելու, որսի ետևից վազելու, մեզ թագավոր երևակայելու հաճույքից ու երանությունից...
Չգիտեմ` սա լավ է, թե՝ վատ, բայց միշտ էլ այդպես է եղել, եթե կուզեք՝ աշխարհաստեղծման օրվանից, երբ միակ տղամարդու կողոսկրից արարված կնոջ ոտքը կպավ հողին։ Այդ օրվանից Ադամը ինքնուրույն, լավ, ավելի մեղմ բան ասեմ, մենակ ո՜չ որոշում է կայացնում, ո՜չ էլ գործ է անում... Կայացնի էլ, հաստատ, սխալ է դուրս գալու, տապալելու է, նորից է փորձելու... Եթե դուք, (խոսքս, բնականաբար, էլի միայն տղամարդկանց է վերաբերում), ուրիշ բան ունեք ասելու, ասեք, համոզեք, փոխեք վերաբերմունքս, մեղադրեք դավաճանության մեջ... Չեմ կարծում, թե ինչ-որ բան կստացվի... Այսպես եմ խոսում, որովհետև ես նման փորձեր արել եմ, այն էլ մի քանի անգամ, համոզված, որ հաջողելու եմ, որ ամենուր տարածելու եմ տեսակիս կարևորությունը... Հետո՞... ոչինչ... ընդամենը ծիծաղելի, միամիտ, խեղճ ու կրակ վիճակ...
Երևի լա՛վ եք հիշում, ինչպիսի՛ արհամարհանքով էինք խոսում մայրիշխանության ժամանակների մասին... Կյանքից ու արարչագործությունից ինչ-որ բան հասկանայինք, ընդհանրապես ձեն ու ծպտուն չէինք հանի։ Բայց չէ, պարտադիր պիտի ընդգծեինք, որ պատմության գիրկն են անցել մեր կենսագրության (խոսքը կրկին ու կրկին ցեղակիցներիս մասին է) այդ ամոթալի, այդ անընդունելի, այդ անհասկանալի էջերը... մեկը լիներ, կողքից ասեր՝ չէ՛ մի...
Կեցցե՛ արդարությունը...
Չէ, հազար անգամ՝ չէ։ Այդ ես եմ դարեր շարունակ, հենց ինքս ինձ մխիթարելու համար, հորինել Երկիր մոլորակի ամենամեծ սուտը։ Եվ հիմա ինքս ինձ իրավունք եմ վերապահում ասել, եթե, իհարկե, ընդունում եք, որ չի եղել նման բան ու երբեք չի լինելու, և ես պետք է պայքարեմ իմ ամենասովորական իրավունքների ու ազատության համար, ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար Տիրոջ օգնությամբ հաջողվեց վերացնել անարդարությունը և , վերջապես, հաստատել լիակատար հավասարություն...
Բայց այսպես էլ վատ չէ, օրինակի համար, ինձ հաճելի է իմ կարգավիճակը։ Արժե հանուն ժպտերես, քնքուշ, խոհեմ, մշտահաս, երբեք չուշացող կողակցի զոհաբերվել, անիմաստ չքննարկել, չդժգոհել ու չընդվզել։ Մեկ է, ոչինչ չի փոխվելու, նոր դերաբախշում չի լինելու, վարագույրներն էլ մեկը միշտ իջեցնելու է, մյուսն էլ երբեք չի մոռանալու բարձրացնել... Եվ ամենա, ամենա... էականն ու վճռորոշը... մեզանից այդ ո՞վ է, որ կարող է մենակ ելնել հոգսի, չարչարանքի, ցավի ու խավարի դեմ, որ ի վիճակի է տուն շինել ու ջերմացնել այդ տունը, որ ունակ է երկիր պահել ու շենացնել այդ երկիրը, ծառ տնկել ու հալածել թշնամիներին... Խոստովանենք, միայն նրանց հետ է, որ առատ բերքն ամբարելը խաղ ու պար է, սարը բարձրանալն էլ, ապաշխարելն էլ հետը...
Պապս քսանհինգ տարի համայնական տնտեսություն էր ղեկավարում, դրսերում էր էլի ապրում, ո՜չ քնել կար, ո՜չ էլ, բնականաբար, արթնանալու հաճույք։ Ձյան ու արևի մեջ էր, անընդհատ՝ բեռան տակ, նստելը մեղք էր։ Տանը տատս էր՝ երեխաների հետ։ Ամբողջ օրը՝ ոտքի վրա։ Նստելը մեղք էր։ Եվ պապս, երբ արդեն ծեր էր, տատս էլ չկար, մտմտաց.
-Եթե Անահիտը (Անահիտը տատս էր) տնից մի քանի ժամով դուրս գար, տունը փուլ կգար...
Ինչ խոսք, ծմակից շալակած փայտ բերելը տնից դուրս գալ չէր նշանակում, համայնական դաշտերում արևի տակ խանձվելը, հացը տուն հասցնելը... դրանք տան գործեր էին, տունը ոտքի վրա պահող պարտադիր, կարելի է ասել` արարողակարգային մոտեցումներ։ Ինչքան գիտեմ, Անահիտ տատս կոլխոզի նախագահ պապիս երբեք չասաց, որ փայտի պակաս ունեն, որ ամբարի հատակը երևում է, որ երեխաների կոշիկը ծակ է, տանիքը անձրևներին չի դիմանում, դարպասը ծռվել, հենվել է պատին։ Տատս խոսք չէր խոսում, պապս էլ չէր նկատում... Չէր էլ կարող նկատել, որովհետև տուն եկած ժամանակ վառարանին միշտ եփվող ճաշ կար, սեղանին տաքացրած հաց ու այծի թարմ պանիր, երեխաներն էլ հանգիստ քնած էին...
-Եթե Անահիտը ոտքը տնից հաներ, տունը փուլ կգար...
Սա գուցե ուշացած խոստովանություն էր, ավելի ճիշտ՝ շա՛տ ուշացած ու երևի նույնիսկ անիմաստ... Ախր պապս մի ուրիշ տեսակ կոմունիստ էր, մի ուրիշ տեսակ նախագահ... Պատկերացնո՞ւմ եք, այդ բանը ջահել տարիներին ասեր, այն էլ ոչ թե մեզ, այլ հենց Անահիտին, նայեր աչքերին ու հատ-հատ, բառերն առանձին-առանձին մշակելով, ձևավորելով ասեր.
...Տունը փուլ կգա...
Չէր ասի, ուժը չէր պատի... կարծես կհեղինակազրկվեր... Դա նույնիսկ Անահիտը չէր ընդունի, լսածին չէր հավատա, թաքուն, ինքն իրեն կասեր. նախագահի խելքը պակասել է...
Երանի՛ Աշոտ պապիս։
Եվ հազար երանի Անահիտ տատիս...
Մի բանում էլ էր համոզված տատս, եթե հանկարծ տունը փուլ գար, կկործանվեր դրսերում տքնող ղեկավար մարդը... և նրա հետ հաշվի չէին նստի, նրան չէին ընդունի, նրա ետևից գնացող չէր լինի... Այսքանից հետո ասում ենք իրական իշխանություն... հետո էլ՝ դե ֆակտո, չէ, դե յուրե...
Մի գրամ անգամ չեմ կասկածում, էդ դե յուրեն էլ, դե ֆակտոն էլ Անահիտ տատիս ձեռքին էր։ Դրսերում դրանք ի չիք են դառնում, արժեզրկվում, կորցնում իմաստը...
Դե յուրե, չէ՛ մի... խոնարհում...
Եթե ուզում եք իմանալ, մեր բոլոր փառավոր պատերազմները մեր կանայք են հաղթել, կանայք են մեր բոլոր արարումների հեղինակը, նրանք են արթուն պահում մեր միտքը, երկրի սահմանների անառիկությունն էլ է նրանցից, զինվորի սուր աչքն էլ..., թշնամու վախն էլ...
Ադամը չգիտեր և չէր էլ կարող իմանալ նման հասարակ բանը և... չէր կարող տանուլ չտալ... Իսկ մենք ասում ենք հավասարություն... Ծիծաղելի էլ է նման պարզունակ բանից խոսելը։ Բարեկամներիցս մեկը ասում է՝ կոր-ծա-նա-րար... Տղամարդը համարձակվեց հավասարվել կնոջը, հաշվիր կայացրել է իր մահվան դատավճիռը, հաշվիր էլ գոյություն չունի...
Շնորհավորում եմ... թող հենց միամիտ Ադամի անունից, իմաստուն պապիս անունից էլ և...չէ, ավելի լավ է... դրա համար եմ ասում դժվարությամբ եմ գրում կանանց մասին, միշտ ինչ-որ բան խանգարում է։ Այս անգամ էլ կարծես ոչինչ չստացվեց, էլի կիսատ-պռատությունը մնաց...
Ի՞նչ եք մտածում, գուցե մեկ անգա՞մ էլ փորձեմ... Մեկ էլ տեսար ստացվեց...

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Fri, 05 Apr 2019 15:22:46 +0000
ՀԱՅ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26399-2019-04-05-15-20-04 http://artsakhtert.com/arm/index.php/social/item/26399-2019-04-05-15-20-04 ՀԱՅ ՄՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոգեբան, ԱրՊՀ պրոֆեսոր

Երեսուն տարի առաջ փորձություն ապրող, դժվարին կացության մեջ գտնվող մեր երկրում ձևավորվեց ՙՄայրություն՚ հիմնադրամը, որի շուրջ համախմբվեցին մեր երկրի մտավորական, հայրենասեր կանայք` նպատակ դնելով լուրջ առաքելության։ Իսկ այդ առաքելության անցաթուղթը հենց իր անվան մեջ է։ Պետության կայացման, պետականաշինության գործում մեծ դերակատարություն են ունեցել հայոց ընտանիքները։ Խրիմյան Հայրիկը ժամանակին մի այսպիսի հանճարեղ միտք է ասել. ՙԱսում են` տղամարդը տուն է կառուցում, իսկ կինը՝ ընտանիք՚։ Իրոք, մայրերի դերակատարությունը ընտանիքների ամրության գործում նշանակալից է։ Սակայն նույնքան մեծ եղավ նաև մայրերի դերակատարությունը Արցախյան շարժման, գոյամարտի և այսօրվա մեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ։ Գաղտնիք չէ, որ հայ մայրերի առաքելությունն ունեցել է երեք ուղղություն. պահպանել լեզուն, նախնիների հավատը և հայրենասիրությունը։ Հիշենք` Դեր-Զորի անապատում շիկացած ավազի վրա մայրը երեխային գրել էր սովորեցնում, այն դեպքում, երբ գաղթի ճանապարհին ահավոր իրավիճակ էր, և արյունարբու Թալեաթի զինվորները չէին խնայում մեծին ու փոքրին։ Այդպիսի հանգամանքներում մայրը մտածում էր պահպանել լեզուն... և պահպանեցինք ու դարերի խորքից եկող մեր ասքը հասցնում ենք ապագային։ Մենք պահպանեցինք նաև մեր հավատը... Մեր եկեղեցին մեծ դեր է կատարել, որին նպաստեցին նաև մայրերը։ Հայկական կերպարվեստում կա մի շատ հետաքրքիր գեղանկար՝ Հակոբ Կոջոյանի վրձնած ՙԳաղթ՚-ը։ Դեռատի կինը կանգնած է Խաչքարի առջև և աղոթում է, նա գրկել է երեխաներից մեկին, շալակն է առել երկրորդ երեխային, իսկ փեշից բռնել է երրորդը։ Իսկ նա աղոթում էր, թիկունքին էլ վառվող գյուղն էր։ Նրա ձեռքին` շորի մեջ փաթաթած, մի փոքրիկ կապոց կա, թվում է, թե պետք է մտածես, որ նա վերցրել է կարևոր մի իր, երևում է, որ մի հին փոքրիկ գիրք է՝ Աստվածաշունչը։ Նա իր տնից տանում է ամենաթանկը` իր երեխաներին և իր հավատքի նշխարհը՝ Աստվածաշունչը։ Ահա այսպես մենք պահպանեցինք մեր ազգը, մեր լեզուն, մեր հավատը։ Եվ, վերջապես, շատ կարևորում եմ այն ոգին, որ մեր մայրերը ներշնչել են իրենց զավակներին և հայրենասիրության դասեր տվել նրանց։ Աշխարհում չկա մի ազգ, մի մայր, ով իր երեխային քնեցնելիս արթնության կանչի. ՙԶարթնի՜ր լաո, Սուլթան կուզե ջնջել մըզի...՚: Մայրը սառնասրտորեն արթնության է կանչում զավակին, դա է հայ մոր կեցվածքը, պահվածքը, հայրենասիրություն ներշնչելու պատրաստակամությունը։ Հայոց բանահյուսության մեջ կա մի քառատող, որը ցնցում է ցանկացած մոր, ցանկացած տղամարդու, զինվորի։ Բոլորիս հայտնի է, որ մեր ժողովրդի համար շատ կարևոր էր ֆիդայական, հայդուկային շարժումը, և այն ընտանիքը, որի զավակին ֆիդայի չեն ընդունել, բոլորի կողմից անտեսվել է։ Եվ ահա մայրը դիմում է ֆիդայիներին. ՙԷ՛յ ֆիդայի, ձեզի մատաղ, ձեզ հետ տարեք իմ տղուն, ձեզ հետ կռվի, ձեզ հետ մեռնի, ազգիս մատաղ իմ տղան՚։ Ահա այս է հայ մայրը։ Հայ մայրը ոչինչ չի խնայում իր երկրի համար, իր հայրենիքի համար։ Եվ այսօր մեր մայրերը ևս շարունակում են այս առաքելությունը։ Վերջերս մի ցնցող հոդված կարդացի։ Արցախյան քառօրյա պատերազմում զոհվածի մայրը դիմում է զինկոմիսարիատ խնդրանքով. ՙԶոհվել է ավագ որդիս, երկրորդ որդիս գնում է բանակ, խնդրում եմ տարեք նրան այն զորամասը, որտեղ որդիս է զոհվել, և թող քնի այն մահճակալին, որտեղ քնել է իր եղբայրը՚։ Սա հերոսություն է, սա մոր կոչման բարձրակետն է։ Մեր բոլոր մայրերն արժանապատիվ մարդիկ են, արժանապատիվ արցախցիներ։ Որպես արցախամայր` կցանկանայի ասել. թող մարի աչքիս լույսն անգամ, միայն թե հառնի Արցախ-Հայաստանը... Արցախը՝ անունս, Հայաստանը՝ ազգանունս։

Պատրաստեց Ս. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

]]>
arturcom1@gmail.com (Super User) Սոցիալական Fri, 05 Apr 2019 15:19:14 +0000
ՙԵՍ ԿՌՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԿՐԱԿՈՒՄ ԵՄ ՉԱՓԱԾՈ...՚ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26397-2019-04-05-15-13-35 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26397-2019-04-05-15-13-35 ՙԵՍ ԿՌՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԿՐԱԿՈՒՄ ԵՄ ՉԱՓԱԾՈ...՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Կոմիտաս Հակոբյան։ Ազատամարտիկ-բանաստեղծ, ով ասպարեզ մտավ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին, կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, մասնակցեց մարտական գործողություններին` դրսևորելով անկոտրում ոգի, հասուն կամք։ Ստեղծագործեց ընդամենը 2-3 տարի։ Զգացվում էր օժտվածությունը, ինքնատիպ ձեռագիրը։ 1993-ին, երբ որոտում էին հրանոթները, լույս տեսավ առաջին գիրքը` ՙԳոյության պատրանք՚ խորագրով, որն արժանացավ արվեստագետների ուշադրությանը։ Սերո Խանզադյանը գրեց. ՙԾավալով սրտի պես փոքր, բայց սրտի պես կյանք ու ոգի կենդանի պահող բանաստեղծական այդ պատառիկները համազգային արժեքներ են։ Հասուն ոգի, արթուն միտք, մարտական կամք, հաղթանակի հավատ, նաև` ջահել սրտի սեր։ Սեր խրամատում, մահվան երկյուղը վանող աստվածային սեր՚։

1997-ին հետմահու լույս տեսավ Կոմիտաս Հակոբյանի երգերի գիրքը՝ ՙՆվիրում՚ խորագրով, 2017-ին՝ առաջին գրքի խորագիրը կրող ՙԳոյության պատրանք՚ ժողովածուն, որտեղ տեղ են գտել բանաստեղծություններ, մարտական գրառումներ, նաև անտիպ բանաստեղծությունները, հարազատների, մարտական ընկերների, ժամանակակիցների հուշերը։
Կ. Հակոբյանի և՜ ստեղծագործությունները, և՜ ապրած կյանքը խորհրդանիշ են անձնազոհության, նվիրումի, հայրենիքի, օջախի, ծննդավայրի, սիրած աղջկա հանդեպ։
Ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Քերթ գյուղում, մտավորականի ընտանիքում։ Հայրը հետաքրքիր, բարի ու ազնիվ մարդ էր, եղել է գյուղի կոլտնտեսության նախագահը։ Մայրն իսկական հայ կնոջ կերպար էր` գեղեցիկ, բարի, ազնիվ, եղել է գյուղի գրադարանավարուհին։ Ընտանիքում, որտեղ մեծանում էին 7 երեխաներ, հարգի էր գիրն ու գրականությունը։ Կոմիտասն ավարտել է տեղի միջնակարգը, նույն թվականին ընդունվել է Սեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը։ Բանաստեղծական շարքերով հանդես է եկել ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթում, ՙԱրցախ՚ ամսագրում։
ԼՂՀ գրողների միության անդամ է 1994-ից (հետմահու)։ 2004-ից Կոմիտաս Հակոբյանի անունով է կոչվում հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով։ Զոհվել է 1994-ի մայիսի 5-ին, երբ ինստիտուտում նախապետական քննություններն էին ընթանում։ Դասախոսները նշանակել են ՙգերազանց՚, դիպլոմը հանձնել ծնողներին։ Ժամեր էին մնում տուն վերադառնալուն, հաղթանակի բերկրանքը վայելելուն։ 22 տարեկանում ընդհատվում է մարտիկ-բանաստեղծի կյանքը Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի պաշտպանական թեժ կռիվների ժամանակ։
Ներկայացնենք անցած մարտական ճանապարհը։ Մինչև կանոնավոր բանակի ստեղծումը մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք գործողությունների, որտեղ ձեռք է բերել բավարար պատրաստականություն։ Երբ ձևավորվեց Մաճկալաշենի գումարտակը, Կոմիտասն անդամագրվեց նորաստեղծ այս ստորաբաժանմանը։ Նրան վստահում էին և՜ հրամանատարությունը, և՜ ընկերները։ Մասնակցել է Ամարասի պաշտպանական մարտերին, Դիվանլար և Ղաջար գյուղերի ազատագրման գործողություններին, Մարզիլուի, Ամիրանլարի, Գևորգավանի թշնամական հենակետերի վերացմանը, Ֆիզուլու, Աղդամի շրջանների ազատագրությանը։ 1993 թվականին Կոմիտասն իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլու բարձունքներից մեկը։ Մաճկալաշենի գումարտակի հրամանատարությունը նրան նշանակում է վաշտի հրամանատարի տեղակալ, նա ստանում է սպայական կոչում։
22-ամյա Կոմիտասի քաջությունն ու անձնազոհությունն առանձնապես ցայտուն բացահայտվում է 1993թ.-ի դեկտեմբերից սկսած։
Ավագ սերնդի գործն ու սխրանքը շարունակեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները։
Ժամանակակիցները Կոմիտասի մասին։
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ.-Ես ինչ կարող եմ գրել քո մասին, Կոմիտաս։ Դժվարանում եմ ինքս ինձ խոստովանել, որ դու զոհվել ես։ Երբ Ստեփանակերտի փողոցներում հանդիպում էինք, դու քաշվելով մոտենում էիր, քո բանաստեղծության չբացված երակների ոսկին էիր պարզում, ու Արցախին այնպես էիր սազում քո զինվորականացված բանաստեղծությամբ, քո գրած ու չգրած սիրերգերով։ Մենք սպասում էինք քո նոր գրքին, որովհետև քեզ նման տաղանդներ հաճախ չէ, որ ծնվում են։ Եվ մեր մխիթարությունը քո հերոսության մեջ մշտապես ապրող Արցախն է ու Արցախի սրտում քո անունը՝ բանաստեղծության խորհրդով։ Դու քո երգով ու սխրանքով ցույց տվեցիր, թե ինչպես է լինում, որ վերջից գալիս ու դառնում են առաջինը։
Մետաքսե.- Աշխարհի գոյակցության այս անթափանց թոհուբոհի մեջ Կոմիտասը թափանցող ոգի էր, որից ճառագում էին հույս ու ազնվություն, դառնում օրհներգ ու պատրանք, հոգևոր սպեղանի, որով խրամատների մեջ ամոքվում էին հավատավոր ու սիրահար սրտերը։ Նրա տողերը թևավորում էին մարտական ընկերներին։ Բանաստեղծ-զինվորի ստեղծագործական աշխարհն իր խարույկն ունի, որ հրավառել է սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք, մեկիկ-մեկիկ բոցավառվելով, պիտի լուսավորեն աստղերի միջով ձգվող նրա հավիտենական ճանապարհը։
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ.- Կոմիտաս Հակոբյանի կյանքի ճանապարհը պատգամ է, սերունդներին հղված խոստովանություն։ Նա իր կարճ, բայց իմաստավոր կյանքով գրեց մի ստեղծագործություն, որ կոչվում է... անմահություն։ Նրա բանաստեղծությունները, որ հոգու թրթիռներ են, արտացոլում են մաքառման ոգու փիլիսոփայությունը։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ.- Նրա հորինվածքի մեջ աստվածային բան կա։ Ավելի շատ անակնկալի բերող։ Թեև բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն անվանել է ՙԳոյության պատրանք՚, բայց նրա գոյությունը պատրանք չէ։ Նա շոշափելի իրականություն է՝ բանաստեղծական իր բնույթով հանդերձ։ Կ. Հակոբյանի ֆիզիկական չգոյությունը պայմանական է։ Նա հավերժ ներկաների մասնիկն է արդեն, բացարձակ ներկան։
Ներկայացնում ենք Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծություններից։

 

...Հույսի ճիչը պիտի խլացնի հավերժ
Խուլ ոռնոցները յաթաղաններ ծնող,,,


Կոմիտաս ՀԱԿՈԲՅԱՆ


ԱԶԱՏԱՄԱՐՏ
Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցությունների
Մեղքերը քավելու համար։
Հայ կարոտ ձեռքը
Կիսալուսնաձև կեռերն է ջնջում
Հայոց-հայատառ-հայ խաչքարերից։

Աչքերիս մեջ՝ անձրև։
Արև՝ իմ աչքերում։
Շփոթվել է ժամանակը։
Շփոթվել է այնպես, ինչպես
Եղանակը իմ աչքերում։
...Ես կռվում եմ
Ու կը-րա-կում եմ չափածո,
Տեղը պահում հանգն ու վանկը։
Տեր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են
Իմ գրիչն ու ավտոմատը։
ՔԵԶ
Այս գիշեր դարձիր անքնությունս,
Մի բան կպատմեմ
Խրամատային իմ առօրյայից։
Արի մեկտեղվենք
Ու կռվենք մեկտեղ,
Դու ես զինվորիս
Կիսողը ցավի։
ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ԱՐՑԱԽ
Քո երկնքում ամեն օր
հույսի աստղեր են ծնվում,
որոնց արձագանքն այստեղ...
օրորոցներ են։
Դու՝ լեռնացող երազ,
կորստյան մոխիրներից
կարկառված քարերդ
վիմագիր կոչեր են,
որ ոգեշնչում են կյանքդ...
Մենք կանգուն ենք անգամ
տագնապոտ օրերի
երախի մեջ,
քանի դեռ
մեր երակներում
հորդում է մեր նախնիների
գոյատենչ արյունը։
ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Ծառերի վրա
լույսն է ուշաթափվել։
Քամին բերում է
Գիշերահավի ձայնը։
Կտուրների վրա
Հավաքված մարդիկ
ասում-խոսում են.
-Բարեբախտաբար այսօր
կրակոցներ չեղան,-
քնում են։
Գյուղը հառաչում է երազի մեջ
-Օրեր են, կանցնեն...
Արևածագին զարթնում են բոլորը,
իսկ տղերքը
սարից դառնում են տուն։

1988
Մղձավանջային քնից մահաբեր
Կարկառվեց նորից ցոլքը երազի,
Որ ընծայել են մեր նախնիները
Մեզ դեռ առաջուց։

Ու լեռնաշխարհիս կապարե կուրծքը
Միջնադարի պաղ շղթան թոթափել
Եվ աստվածաշունչ կանչով ազգատենչ
Ծանուցագիր է հղել զարթոնքի։
Եվ հույսը ընդդեմ կացին ու սրի,
Արյան հետքերը լիզելով դարձյալ,
Բոլորանվեր տենչերը ուսած
Իր հոգու երգն է հյուսել վերստին։

...Հույսի ճիչը պիտի խլացնի հավերժ
Խուլ ոռնոցները յաթաղաններ ծնող,
Վայրահաչոցը պիտ գահավիժի
անդունդներն անտակ,
Ու գալիքաեռ երազով օծուն
Հողի հայացքը հաղթության շիթեր
պիտի ներշնչի։

* * *
...Սև անգղերը շանթահարում են
քո կապույտ լռությունը,
դարավերջի արկ ու հրթիռները
քրքրում են քեզ.
Բայց, երկիր իմ,
խրամատում համառ է զինվորդ։

* * *
Նորից մի հիշողություն՝
Անցած սիրո պես հարազատ,
Նորից կարոտ, կարոտ փխրուն,
Անդրադարձի հայելիներ երազահան։
Հետո կրկին՝ հուշեր, հուշեր...
Որ երազող հայացքի պես կղզիացած,
Ետ են տանում ժամանակի սլաքները
Ու սուզվում են անցյալի մեջ
ոստայնացած։
Եվ վայրկյաններ վերապրումի,
Վաղնջական հույզեր ճերմակ։
Հետո կրկին՝ սերե՛ր, սերե՛ր,
Եվ աչքերիս դեմ կարկառված
Առարկաներ պաշտամունքի՝
Դեմքե՛ր, դեմքե՛ր...
Նորից մի հին հիշողություն,
Նորից կարոտ, կարոտ փխրուն։

***
Թարմություն է ներշնչում
հողի հայացքը նորից,
Ու կանաչը վերստին
վեհապետն է բնության,
Իսկ աչքերս պատկերդ
քանդակում են օդի մեջ,
Ու կիսվում եմ ես նորից
լռության հետ անթերի։

Ետ եմ տանում հուշերիս կծիկը
դեռ մխացող,
Անակնկալ հայտնվում
առանցքներում հանդիպման,
Ու մղումով մի ներքին
մերձենում եմ կոպերիդ,
Եվ շուրթերս աննահանջ
հայցվորներ են համբույրի։

Բայց տենչերիս ճեղքերից
պատրանքներ են ծորում ցած,
Ու սսկվում եմ ես նորից
դառնության մեջ խորշելի,
Ու էությամբ փարվում եմ
մոռացումի անցքերին,
Որ հավերժի գրկի մեջ
ապաստանի մեր սերը։

Ու կիսվում եմ ես նորից
լռության հետ անթերի,
Իսկ աչքերս պատկերդ
քանդակում են օդի մեջ,
Ու կանաչը վերստին
վեհապետն է բնության,
Թարմություն է ներշնչում
հողի հայացքը նորից։

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 05 Apr 2019 15:11:00 +0000
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26396-2019-04-05-15-07-56 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26396-2019-04-05-15-07-56 ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Արցախի պետական կամերայինը 15 տարեկան է
Ապրիլի 1-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում հանդես եկավ Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ: Այս տարվա առաջին համերգը նվագախումբը նվիրեց իր հիմնադրման 15-ամյակին: Տոնական համերգն իրենց ներկայությամբ պատվել էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախարարներ, պատգամավորներ, պետական այլ պաշտոնյաներ, երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Համերգային ծրագիրը նվագախումբն սկսեց Սիմոն Սարգսյանի ՙՀավերժ հիշատակ՚ ստեղծագործությամբ, որ գրվել է հեղինակի կողմից` ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Արցախցի երիտասարդ ջութակահարներ Դավիթ Հակոբյանի և Դիանա Մեսրոպյանի գեղեցիկ և հուզումնալից կատարմամբ հնչեց Բախի հռչակավոր Կոնցերտը երկու ջութակների և նվագախմբի համար: Ելույթ ունեցավ նաև պատանի ջութակահարների համույթը` նվագախմբի հետ մեկտեղ կատարելով Թաթուլ Ալթունյանի ՙՔոչարի՚ պարի մշակումը: Դահլիճը մեծ ջերմությամբ ունկնդրեց Տիգրան Մանսուրյանի` ֆիլմերի համար գրված երաժշտության համադրումը: Հնչեցին նաև Կոմիտասի ՙՎաղարշապատի պար՚-ը, Առնո Բաբաջանյանի ՙՖանտազիա՚-ն, Արամ Խաչատրյանի ՙՈւզունդարա՚-ն` ՙԳայանե՚ բալետից, հանրահայտ Վալսը` Լերմոնտովի ՙՄասկարադ՚ դրամայից, ՙԱդաջիո՚-ն` ՙՍպարտակ՚ բալետից: Եվ յուրաքանչյուր կատարում արժանանում էր հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել: Արցախի պետական կամերային նվագախումբը ստեղծված օրվանից միանգամից մտավ մայրաքաղաքի մշակութային կյանք` այն էականորեն փոխելով, հարստացնելով հաճախ տրվող կենդանի համերգներով: Հիշենք այն օրը. 2004 թիվ, հոկտեմբեր ամիս, մի ամիս դեռ չանցած` առաջին համերգ, իսկ հետագայում` բազմաթիվ համերգներ: Ամենաուշագրավն էլ այն էր, որ յուրաքանչյուր համերգի նվագախումբը ներկայացնում էր նոր ծրագիր, հրավիրում ճանաչված երաժիշտների, երգիչների` դրանով իսկ մշակութային կյանքը բարձրացնելով նոր մակարդակի: Նվիրված ու մանրակրկիտ աշխատանքով մաեստրո Մուրադյանը նվաճեց ստեփանակերտցիների սրտերը: Բարձրաճաշակ կենդանի համերգներով, դասական երաժշտության գոհարների գեղեցիկ կատարումներով նվագախումբը պարգևում էր անմոռանալի պահեր:
Արցախի Հանրապետության իշխանությունները` բարձր գնահատելով Գևորգ Մուրադյանի արդյունավետ գործունեությունը, 2009-ին նրան շնորհեցին ԱՀ վաստակավոր արտիստի, իսկ 2017-ին` ժողովրդական արտիստի կոչումներ: Իսկ իր ամենամեծ նվաճումը, գտնում է մաեստրո Մուրադյանը, նվագախմբում ընդգրկված արցախցի ջութակահարներն են: Նվագախմբի հիմնադրման հենց առաջին օրվանից, անթաքույց հպարտությամբ բեմից ընդգծում է խմբի անփոփոխ ղեկավարը, նա ընդգրկեց նաև արցախցի ջութակահարների, իսկ Երևանից եկած արհեստավարժ երաժիշտների օգնությամբ դաստիարակեց տեղացի ջութակահարների նոր սերունդ: Այս սերնդի երաժիշտներն ուսումը շարունակեցին Երևանի պետկոնսերվատորիայում, վերադարձան և իրենց ուրույն տեղը գրավեցին նվագախմբում` առաջին և երկրորդ ջութակների կազմում: Իսկ այդ օրվա համերգին մասնակցած լարային համույթի պատանի ջութակահարներին մաեստրո Մուրադյանը համարում է նվագախմբի հուսալի ապագան: Արցախի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն այսպիսի երաժիշտներ պատրաստելու առաքելությունն է համարում իր ամենակարևոր գործն Արցախում:
Համերգին ներկա ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր շնորհավորական խոսքում բարձր գնահատեց նվագախմբի 15-ամյա գործունեությունը: ՙԱրցախի պետական կամերային նվագախումբը, նախ նոր նրբերանգ, ապա` նոր որակ հաղորդեց արցախյան, մասնավորապես` մայրաքաղաքային մշակութային կյանքին,- ընդգծեց նախարարը:-Անցնելով կայացման բավականին բարդ ուղի` այն այսօր հանդես է գալիս հրաշալի երաժիշտների կազմով, որի հիմնական մասն արդեն արցախցի երիտասարդ երաժիշտներ են: Կամերային նվագախումբը տարիների ընթացքում կրթել է իր հանդիսատեսին և այսօր` 15 տարի անց, վայելում է նրա սերը: Նվագախմբի յուրաքանչյուր համերգ սպասված տոն է արցախցիների համար ու մշակութային կրթության ուղենիշ: Նվագախմբի կայացման գործում անգնահատելի է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի դերը, ով ժամանակին մեծ խանդավառությամբ ընդունեց Արցախ գալու առաջարկն ու նույն խանդավառությամբ աշխատում է մինչ օրս՚:
Լ. Հովհաննիսյանը շնորհավորեց Արցախի պետական կամերային նվագախմբին` 15-ամյա գործունեության առթիվ և մաղթեց ձեռքբերումներ նաև համաշխարհային բեմերում:
Նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին նվագախմբի մի շարք երաժիշտներ:

;

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 05 Apr 2019 15:07:24 +0000
ԳԻՏԵԼԻՔԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26395-2019-04-05-15-05-10 http://artsakhtert.com/arm/index.php/culture-and-education/item/26395-2019-04-05-15-05-10 ԳԻՏԵԼԻՔԸ ՀԶՈՐ ԶԵՆՔ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հասմիկ Գրիգորի Գալստյանն Արցախի պետական համալսարանի կենսաբանության ամբիոնի դոցենտ է, կենսաբանական գիտությունների դոկտոր: Առաջին կին դոկտորն Արցախում: Նորանկախ մեր հանրապետությունում գիտության զարգացման հեռանկարների, հիմնախնդիրների և հարակից հարցերի շուրջ էլ զրուցեցինք երիտասարդ գիտնականի հետ:

-Տիկին Գալստյան, Դուք ընտրել եք գիտության ճանապարհը և երիտասարդ տարիքում հասել
գիտական բարձր աստիճանի: Ի՞նչն է ՁԵզ մղել ընտրելու այդ ճանապարհը. գիտության ՙկարծր գրանիտը կրծելու՚ ցանկությո՞ւնը, փայլուն կարիերա ունենալու հեռանկա՞րը, թե՞…
-Անկեղծ ասած, ի սկզբանե ես նպատակ ունեի ընդունվել բժշկական համալսարան և դառնալ բժիշկ-նեոնատոլոգ, բայց որոշ հանգամանքների թելադրանքով ընկա կենսաբանության բաժին: Առաջին տարում դժվար էի հարմարվում, բայց հետագա տարիներին սկսեցի կենսաբանությունն ավելի սիրել և արդեն ավարտական կուրսերում այն ինձ այնքան հետաքրքրեց, որ նույնիսկ մտածեցի, որ իմ` կենսաբանության բաժին ընդունվելը պատահական չէր:
-Կարծում եմ` կենսաբանությունն այնքան էլ հեռու չէ բժշկական մասնագիտությունից:
-Այո, մասնավորապես իմ ընտրած բնագավառը` մարդու ֆիզիոլոգիան, որը բժշկության, հոգեբանության և մանկավարժության հիմքն է: Այդ նախասիրությամբ, բուհն ավարտելուց անմիջապես հետո, ընդունվեցի ԱրՊՀ ասպիրանտուրան ու երեք տարի անց ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն` ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնպես ստացվեց, որ հետագա տարիներին իմ հետազոտական աշխատանքները շարունակություն ունեցան, և հասունացավ դոկտորական ատենախոսության թեմայի ձևակերպման անհրաժեշտությունը: Արդյունքում 2016թ. դեկտեմբերին նույն ինստիտուտում պաշտպանեցի ՙԼեռնային Ղարաբաղի դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի և այն ձևավորող գործոնների պոպուլյացիոն մոնիտորինգի ֆիզիոլոգիական ասպեկտները՚ խորագրով գիտական աշխատանքը, ստացա կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
-Հետաքրքիր թեմա է, երևի առիթ կունենանք առանձին զրույց ունենալ դրա շուրջ: Հավանաբար Ձեր մեջ խոսում է անվերջ պրպտող, հետազոտող գիտնականի ջիղը:
- Այո, տարիքային ֆիզիոլոգիային առնչվող թեմաները շատ հետաքրքիր են: Ընդանրապես, ես սիրում եմ ամեն ինչ վերլուծել և գտնել խնդրի լուծման ուղիները: Կարևորում եմ նաև արցախյան գործոնը. Արցախում գիտություն զարգացնելը հանրօգուտ և հայրենանվեր գործ է: Եթե իմ նպատակը լիներ պարզապես աշխատանքի բերումով գիտական աստիճան ունենալը, երևի կսահմանափակվեի թեկնածուականով, մանավանդ որ գիտությամբ զբաղվելու համար շահագրգռող շատ հանգամանքներ էլ դեռ չկան: Բայց ուրիշ բան է, երբ լրջորեն խորանում ես հետազոտական աշխատանքի մեջ, տեսնում հիմնախնդիրը և դրա լուծման ազգանպաստ նշանակությունը, հասկանում, որ ինքդ խթան պետք է հանդիսանաս տվյալ ոլորտի զարգացման գործում: Ավելի պատասխանատու ես զգում այն գիտակցումից, որ քեզանից ևս ինչ-որ բան է կախված հօգուտ քո երկրի:
- Տեղյակ ենք, որ վերջերս Ձեր ամբիոնի լաբորատորիան հագեցել է արդիական սարքավորումներով:
-Անցած տարի ներկայացրել էինք մի ծրագիր` ՙԿենսաբանության արդիականցումն Արցախում՚, որը հավանության է արժանացել և հաստատվել: Ծրագրի արդիականությունը հիմնավորվել է նրանով, որ լաբորատոր նյութատեխնիկական բազայի բացակայությունը ԱրՊՀ-ի կենսաբանության բաժնում շատ բացասաբար է անդրադառնում ինչպես դիմորդների քանակի, այնպես էլ շրջանավարտների մասնագիտական որակավորման վրա, ներկայացնելով հրատապ սարքավորումների ցանկը: Այսօր արդեն սկսվել է լաբորատորիայի շահագործումը: Սարքավորումների համառոտ թվարկումն իսկ արդեն պատկերացում կկազմի, թե լաբորատորիան այսօր ինչ ՙզինվածություն՚ ունի. դյուրատար սրտագրիչ, բիոսկոպ, թվային մանրադիտակ, ավտոկլավ, քարշիչ պահարան, ջրի թորիչ սարք, ռեցերկուլյատոր և այլն: Մինչ այդ անցյալ տարի Միխայիլ Տամարկինը Մոսկվայից, շվեյցարացի գործընկերների հետ միասին, մեզ է տրամադրել ցենտրիֆուգ, թերմոստատ և մինի շեյկերներ: Բացի դրանից, լաբորատորիան համալրվել է ժամանակակից էկրանով և երկու համակարգիչներով:
Լաբորատորիան ունի մեծ ուսումնագիտական նշանակություն, մենք կարողանում ենք ժամանակակից ձևով անցկացնել մեր դասախոսությունները, շուտով նաև լաբորատոր պատապմունքները, հնարավորություն է ընձեռվել տեսական գիտելիքները համադրել գործնականի հետ: Բացի դրանից, մենք միշտ խնդիրներ ենք ունեցել ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի համար նյութի հայթայթման հետ կապված: Հիմա մեր ուսանողները տեղում կարող են փորձեր կատարել, արդյունքներ ստանալ, դրանց հիման վրա հետագայում գուցե նաև կլինեն հետաքրքիր առաջարկներ: Քանի որ մեր ուսանողների մի ազդեցիկ մասը բժշկական ոլորտի պոտենցիալ աշխատողներ են, ուստի շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ ուսանողները մեզ մոտ հնարավորություն կունենան ծանոթանալ ունեցած սարքավորումների հետ աշխատելու սկզբունքներին:
-Դուք` որպես դասախոս, երիտասարդների մոտ նկատո՞ւմ եք գիտությամբ զբաղվելու ցանկություն, գիտությունը հրապուրո՞ւմ է նրանց:
- Ճիշտ չի լինի ասել, թե մեր երիտասարդներն անտարբեր են գիտության նկատմամբ, փառք Աստծո, գիտությունը կարծես թե դրված է արցախցու գեներում: Ուզում եմ նաև նշել, որ մեր երիտասարդները շատ պրպտուն են, հետաքրքրասեր, սակայն գիտության ուղին ընտրելու ժամանակ ինչ-որ պասիվություն է նկատվում, ինչը երևի թե կապված է սոցիալական գործոնի հետ: Տարբեր տեսակի խրախուսումները երիտասարդներին դեպի գիտությունը բերող խթան են և միջոցներից մեկը: Եթե Արցախում էլ ավելի բարելավվեն պայմանները տեղում գիտական միտքը զարգացնելու համար, կարծում եմ` եղած պոտենցիալն ավելին կներգրավվի գիտության մեջ և կմնա Արցախում:
- Կանանց միամսյակի կապակցությամբ մեզ թույլ տանք մի քիչ էլ շեղումներ. Դուք համակրելի եք, գեղեցիկ ընտանիք ունեք, սիրված կին եք և երեք դուստրերի մայր, ու դրա հետ մեկտեղ` խոստումնալից գիտնական: Մի՞թե Ձեր անձնական օրինակը դեր չի խաղում ուսանողներին` հետևելու Ձեզ:
-Իհարկե, հայ կնոջ համար ամենակարևորը ընտանիքն է և այնտեղ սիրո և բարության մթնոլորտի ստեղծումը: Սակայն կնոջ առաքելությունը դրանով չի սահմանափակվում: Կոնկրետ ես շատ եմ սիրում իմ գործն ու հաճույքով եմ այն կատարում: Միաժամանակ, մենք, նաև մեր սեփական օրինակով, դաստիարակչական աշխատանք եմ տանում ուսանողության շրջանում: Միշտ աշխատում եմ նայել ուսանողներին բարյացակամ աչքով, անհրաժեշտության դեպքում կիսվել մասնագիտական փորձից ստացած կարևոր խորհուրդներով: Մղում եմ երիտասարդներին, ըստ իս, ամենակարևորին` լինել երկրին և ընտանիքին պիտանի լավ մարդ և գրագետ մասնագետ: Ձգտում եմ հմտացնել նրանց վերլուծական մտածողությունը և հետազոտական ջիղը: Բացի դրանից, միշտ բերում եմ ռուս նեյրոֆիզիոլոգ Բեխտերյովայի օրինակը` ակտիվ ուղեղը նման է մեգապոլիսի, որտեղ անընդհատ նոր կապեր են ստեղծում բազմաթիվ բջիջների միջև, ուստի լսեք, սովորեք, վերարտադրեք, աշխատեցրեք ձեր ուղեղը, իհարկե, չգերծանրաբեռնելով այն: Դա օգտակար է բոլոր տեսանկյուններից, առաջին հերթին` ձեր օրգանիզմի կենսագործունեության համար:
Սովորողների գիտակցությանը պետք է անընդհատ հասցնենք, որ գիտելիքը հզոր զենք է, մեր սահմանները պահելու ևս մի միջոց: Չէ՞ որ նյութական արժեք ստեղծելը դեռ կյանքի գերնպատակ չէ: Իսկ գիտությունն ամեն ինչի հիմքն է, մանավանդ այնպիսի պետության համար, որպիսին Արցախի Հանրապետությունն է:

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Մշակույթ և կրթություն Fri, 05 Apr 2019 14:52:37 +0000
ՙՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՄԵՆԱԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿՆ Է՚ http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26394-2019-04-05-14-37-36 http://artsakhtert.com/arm/index.php/politics/item/26394-2019-04-05-14-37-36 ՙՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՄԵՆԱԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻՑ ՄԵԿՆ Է՚
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Հարցազրույց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ

-Պարոն Մայիլյան, Ադրբեջանը փախստականների հարցը միշտ օգտագործել է որպես քաղաքական ճնշման գործիք։ Բաքուն շարունակում է համառորեն շրջանառության մեջ դնել հայերի կողմից ՙօկուպացված՚ տարածքների և ՙմիլիոնավոր՚ փախստականների թեման։ Տարիներ շարունակ Իմիշլիում, Բարդայում վրանային ճամբարներ են գոյություն ունեցել։ Ի՞նչ միջոցներ են Արցախի իշխանությունները ձեռնարկում հայ փախստականների խնդրի լուծման համար։
-Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ամենաառանցքային հարցերից մեկն է։ Ընդ որում պետք է նշել, որ տվյալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացման ուժային ճնշմանը միտված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է։ Սա շատ կարևոր է ինչպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցի, այնպես էլ` փախստականների և տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության տեսանկյունից։ Ակնհայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտության սկզբնապատճառը, իսկ այնուհետև անցնել նրա հետևանքների վերացմանը։
Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակառակ մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ։ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ շահաբաժիններ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես հումանիտար խնդիր և հակամարտության ողջ ընթացքում փորձել են փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը թեթևացնել։ Ի տարբերություն նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել։ Արցախցիները հակամարտության զոհերի այդ կատեգորիային տանիքի տակ կյանքի համար նվազագույն պայմաններ են ապահովել։ Մինչ օրս մեր պետությունը, առանց միջազգային աջակցության, շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպես նաև ներքին տեղահանվածների համար, ովքեր վերադարձել են օկուպացումից ազատագրված բնակության նախկին վայրեր: Մասնավորապես` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի գերակա կետերից մեկն Արցախում ապաստան գտած՝ Ադրբեջանից հայ փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցն է։
Ադրբեջանից հայ փախստականների հարցը մշտապես Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Դեռ ավելին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն արձանագրված է հանրապետության կառավարության ամենամյա ծրագրերում՝ որպես մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։
-Դուք ճիշտ նկատեցիք՝ առանց միջազգային աջակցության: Ադրբեջանից հայ փախստականները չունեն միջազգային կարգավիճակ, նրանք չեն օգտվում որևէ միջազգային ծրագրից՝ ի տարբերություն ադրբեջանական փախստականների։ Ադրբեջանից հայ փախստականների իրավունքները լիովին անտեսվում են միջազգային ատյանների կողմից։ Նրանք դա բացատրում են Արցախի Հանրապետության չճանաչված լինելու հանգամանքով։ Բայց ի՞նչ տարբերություն՝ փախստականներն ապրում են ճանաչված կամ չճանաչված երկրում։ Փաստ է, որ նրանք կան, և փաստ է այն, որ նրանց իրավունքները խիստ սահմանափակված են եղել Ադրբեջանի կողմից. նրանք հալածանքների են ենթարկել ազգային և կրոնական հատկանիշով, նրանց կյանքին վտանգ էր սպառնում…
-Անշուշտ, իրավիճակը, որում Արցախում ապրող փախստականները և ներքին տեղահանված անձինք լիովին մոռացված են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից, խիստ անբնական ու աղաղակող է։ Մենք համարում ենք, որ այդ մարդկանց միջազգային պաշտպանությունից և աջակցությունից զրկելը նրանց հիմնարար իրավունքների խախտում է։ Այդ դիրքորոշման մասին մենք բազմիցս իրազեկել ենք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ վերջերս ունեցած հանդիպմանը ես նշել եմ, որ Արցախի պարագայում ԵԱՀԿ-ն չպետք է սահմանափակվի բացառապես կարգավորման գործընթացով և առանց պատշաճ ուշադրության թողնի մարդկային հարթությունը։ Մասնավորապես, հանդիպմանն ընդգծվեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տևում է արդեն 27 տարուց ավելի, և այդ փաստը որոշակի պարտավորություններ է դնում ԵԱՀԿ-ի վրա, որպեսզի հակամարտության չկարգավորվածության և Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերով պայմանավորված՝ հանրապետությունում ապրող մարդիկ, այդ թվում փախստականները և ներքին տեղահանվածները, սահմանափակված չլինեն իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։
-Վերջին շրջանում որոշ տեղաշարժեր են զգացվում Արցախում ապրող փախստականների հարցում։ Օրինակ, վերջերս Երևանում Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարը հնարավորություն ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացնել տվյալ կատեգորիայի անձանց խնդիրները։ Գիտեմ, որ Ձեր նախաձեռնությունն է։ Հակիրճ պատմեք հանդիպման բնույթի մասին։
-Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին պատմել է Արցախում ապրող հայ փախստականների հետ կապված իրավիճակի մասին։ Նա նշել է, որ Արցախի Հանրապետությունում շուրջ 30 հազար հայ փախստական է ապրում, ովքեր զրկված են միջազգային աջակցությունից և օգնությունից, այդ թվում՝ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք խոչընդոտում են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների կողմից Արցախ այցելելուն։ Սարասար Սարյանը ԵԱՀԿ գործող նախագահին հրավիրել է այցելել Արցախ և տեղում ծանոթանալ Արցախում ապրող հայ փախստականների կացությանը։

-Ի՞նչ եք կարծում, կփոխվե՞ն, արդյոք, Արցախում ապրող՝ Ադրբեջանից հայ փախստականների հարցի հանդեպ միջազգային կառույցների ունեցած մոտեցումները։ Կարելի՞ է, արդյոք, հույսեր կապել այն բանի հետ, որ մեր փախստականները միջազգային կարգավիճակ կստանան, կկարողանան օգտվել միջազգային հումանիտար ինչ-որ ծրագրերից, և` այդպես շարունակ։
-Չեմ մտածում, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս, բայց, համենայն դեպս, մեր գերատեսչությունն ամեն բան անում է դրա համար, և դրա վառ ապացույցը ԵԱՀԿ գործող նախագահի հետ Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ղեկավարի մեր նախաձեռնած հանդիպումն էր։ Ես հուսով եմ, որ Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների ձայնը լսելի եղավ։ Դրանից բացի, մենք շփումներ ենք հաստատել Հայաստանի համանման կազմակերպությունների հետ։
-Անդրադառնանք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացին։ Գիտենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, ինչին Ադրբեջանի նախագահը կտրականապես չի համաձայնում կամ պայմաններ է առաջ քաշում, որ այդ պարագայում պետք է ներկա լինի նաև Լեռնային Ղարաբաղի՝ այսպես կոչված, ադրբեջանական համայնքը։
-Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման վերաբերյալ հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պաշտոնական Բաքվի պատրաստակամության աստիճանի առավել հստակ ցուցիչն է։ Այս համոզմունքը հիմնվում է այն անվիճելի փաստի վրա, որ բանակցությունների եռակողմ ձևաչափն ամենաարդյունավետն էր։ Հետևապես, բանակցությունների ամենաարդյունավետ ձևաչափին հակազդելը, մեր կարծիքով, հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը։
Տպավորություն է առաջանում, որ պաշտոնական Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ այն հույսով, որ դա կօգնի երկարաձգել միջազգային հանրակցության կողմից Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետության, անխուսափելի ճանաչումը։ Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ խեղաթյուրել հակամարտության էությունը՝ ներկայացնելով այն որպես տարածքային կամ միջհամայնքային հակամարտություն։ Փաստացի Արցախից ադրբեջանական փախստականները դարձել են Ադրբեջանի կողմից իր արտաքինքաղաքական խնդիրները լուծելու գործիք։
-2005թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտումների զոհերի համար իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման հիմնական սկզբունքները և ուղենիշները։
-Փախստականների և ներքին տեղահանվածների հարցը հստակ բովանդակություն չի ունենա, մինչև որ չտրվի գլխավոր հարցի պատասխանը` հարց, որը վերաբերում է նրանց առջև կողմերի ունեցած պատասխանատվությանը, ովքեր հակամարտության արդյունքում զրկվել են իրենց հայրենի հողում ազատ ապրելու և զարգանալու իրենց իրավունքից։
Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ որպես իր հայազգի քաղաքացիների զանգվածային բռնի հեռացումը նախաձեռնած հանրապետություն, ամենայն ակնհայտությամբ ցուցադրել է տվյալ կատեգորիայի անձանց հանդեպ իր ունեցած դիրքորոշումը։ Ոչ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն, ոչ առավել ևս ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը քայլեր չեն կատարել իրենց նախկին քաղաքացիների առջև իրենց ունեցած քաղաքական-իրավական պարտավորությունների ճանաչման ուղղությամբ և չեն ստանձնել ո՜չ բարոյական, ո՜չ էլ նյութական պատասխանատվություն գործած արարքների համար։ Ադրբեջանից ավելի քան 400 հազար հայ փախստականներից ոչ մեկը, լքելով այդ երկիրն իր կյանքին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում, փոխհատուցում չի ստացել՝ դրանից բխող բոլոր նյութական-գույքային և բարոյական կորուստներով։
Մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումների ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտումների զոհերի համար իրավական պաշտպանության և վնասի փոխհատուցման հիմնական սկզբունքների և ուղենիշների համաձայն` նման խախտումների զոհերին պետք է վնասի լիակատար և արդյունավետ փոխհատուցում տրվի, որն իր մեջ ներառում է ռեստիտուցիա, փոխհատուցում, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա և տեղի ունեցածը կրկնվել թույլ չտալու երաշխիքներ։ Փոխհատուցում պետք է տրամադրվի տնտեսական գնահատման ենթակա յուրաքանչյուր վնասի դիմաց՝ հաստատված կարգով և խախտման բարդությանը համաչափ։

 

 

 

 

 

 

 

]]>
arturcom1@gmail.com (Super User) Քաղաքական Fri, 05 Apr 2019 14:34:37 +0000
Ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակի հոգեհանգստյան պաշտոն http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26393-2019-04-05-14-24-56 http://artsakhtert.com/arm/index.php/official/item/26393-2019-04-05-14-24-56 Նախագահ Բակո Սահակյանն…]]> arturcom1@gmail.com (Super User) Պաշտոնական Fri, 05 Apr 2019 14:24:26 +0000