Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊՐԻԼԻ 4-13 ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԿՏՐՎԱԾՔՈՎ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 2169459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները։

Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222163,041 դրամ՝ 507 անձանց կողմից։ 

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը։ Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում։ 

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել։ Տերմինալի էջի հղումը՝ ստորև. 

http։//minfin-nkr.am/?section=payameria/index 

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝ 

Սպասարկող բանկ՝ ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ 

Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան 

SWIFT՝ ARTSAM22 

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն 

Հաշվի համարը՝ 22300612211100 (ՀՀ դրամ). 

Հաշվի համարը՝ 22300110153200 (ԱՄՆ դոլար). 

Հաշվի համարը՝ 22300200153300 (Եվրո). 

Հաշվի համարը՝ 22300400153100 (ՌԴ ռուբլի)։ 

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում. 

http։//minfin-nkr.am 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին