comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Հադրութի զինվորական կոմիսարիատի բակում հավաքվել էին ծնողներ, հասարակության ներկայացուցիչներ՝ իրենց զավակներին ճանապարհելու Հայրենիքի պաշտպանության վեհ գործին։ Զորակոչի արարողությանը մասնակցում էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը, բարձրաստիճան սպաներ։

 Ողջունելով ներկաներին՝ Հադրութի զինկոմիսար Անդրեյ Ներսիսյանը նշեց, որ օրը խորհրդանշական է բոլորի համար, քանզի բանակը համալրվում է խելացի ու շրջահայաց նորակոչիկներով։ Նա համոզմունք հայտնեց, որ ծառայությունը մեր բանակում նրանց ավելի առնական և կամային կդարձնի, իսկ երկու տարի անց նրանք տուն կդառնան իսկական տղամարդ դարձած, առավել ինքնավստահ ու համարձակ։ 

Իրենց ելույթներում գնդապետ Մանուկ Բադալյանը, նորակոչիկի ծնող Վահան Բադասյանը, Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեցին նորակոչիկներին բանակ զորակոչվելու կապակցությամբ, ցանկացան բարի ծառայություն և բարի վերադարձ: Զինվորական նվագախմբի երաժշտության ներքո նորակոչիկները զինկոմիսարիատի բակից շարժվեցին դեպի Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ կատարվեց օրհնման արարողություն։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ

 

 

 

Last modified onՈւրբաթ, 11 Հունվարի 2019 16:42