comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱԿԱՀՄ-ՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱԿԱՀՄ-ՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Այսօր կանանց միջազգային տոնի կապակցությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության անդամ կանանց շնորհավորելու էին եկել ՀՀ ՊՆ ՙՖիդայիների միություն՚ հասարակական կազմակերպության և ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության Արցախի կառույցի ներկայացուցիչները՝ նախագահ Ռոման Բալայանի գլխավորությամբ։ 

Երախտագիտության իր խոսքում ԱԿԱՀՄ հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանը ևս մեկ անգամ նշեց, որ միջոցառման նախաձեռնողները բազմիցս հանդես են եկել նմանատիպ նախաձեռնություններով ու միշտ սատարել են անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
ՀՀ ՊՆ ՙՖիդայիների միություն՚ ՀԿ և ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության նախագահ Ռ. Բալայանը հրապարակեց ՀՀ ՊՆ առընթեր ՙՖիդայիների միության՚ նախագահ Սեյրան Չիլինգարյանի և ՀՀ ՙՀայոց Արծիվներ՚ կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի շնորհավորական ուղերձները` ուղղված որդեկորույս մայրերին։ Խոնարհվելով հայոց մայրերի առջև Ռ. Բալայանը ԱԿԱՀՄ նախագահ Վ. Գրիգորյանին և 4 անհայտ կորած ազատամարտիկների մայրերի` հայապահպանության գործին նվիրվածության համար, պարգևատրեց ՀՀ ֆիդայիների ոսկեզօծ հուշամեդալով։ Հայրենասիրական բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՙՏիգրան Մեծ՚ մեդալով պարգևատրվեց երիտասարդ երգչուհի Լուսինե Մարտիրոսյանը։ Միջոցառման կազմակերպիչներն ուրախ էին փաստելու, որ կրկին առիթ ունեն մեծարելու մեր՝ անկախության գինն իրենց մաշկի վրա զգացած մայրերին։ Ռ. Բալայանը նվերներ ու ծաղիկներ հանձնեց նրանց՝ հորդորելով լինել միշտ ամուր ու անկոտրում։
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ երիտասարդ գրող, ՙՍեր և պատերազմ՚ գրքի հեղինակ Նանար Պողոսյանը։ Անհայտ կորած ազատամարտիկների ծնողները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին` հաճելի անակնկալի և իրենց մշտապես ուշադրության արժանացնելու համար։
Հուզմունքն ու ուրախությունը միախառնվել էին իրար և համակել բոլորին։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 08 Մարտի 2019 14:43