comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Ապրիլի 3-ին ՊԲ շտաբում տեղի ունեցավ Հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի 2019թ. անդրանիկ նիստը։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

Հանձնաժողովի նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման ու անցկացման վրա։ Մասնավորապես նշվեց, որ տոնակատարության շրջանակներում անհրաժեշտ է բարեկարգել զորամասերի հարակից տարածքները, Ստեփանակերտ քաղաքն ու շրջկենտրոնները նախապատրաստել տոնակատարություններին, հյուրերի ընդունելությանը, ՊԲ զինծառայողներին ներկայացնել ԱՀ պետական շքանշաններով ու մեդալներով պարգևատրման։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այցելություն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, կազմակերպել Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություն, ինչպես նաև հանդիպումներ զորամասերում, բարձրագույն և հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ Արիության դասեր՝ ՙՄեր հաղթանակների մայիսը՚ թեմայով, այցելություն Արցախյան ազատամարտի առաջին խմբի հաշմանդամների ընտանիքներ, ապրիլյան քառօրյայում զոհված մարտիկների գերեզմաններ, միանվագ օգնության ցուցաբերում, տոնական միջոցառումներ Ստեփանակերտի կրթական և մարզամշակութային հաստատություններում, հանդիպումներ Արցախյան ազատամարտի վետերանների հետ։ ԱՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, ՏԻՄ, ԱԱՄ վետերանների, ՀԿ անդամների այցելություն ՊԲ զորամասեր և առաջնագիծ, Եռատոնին նվիրված համերգային ծրագրերի կազմակերպում Ստեփանակերտի տարբեր թաղամասերում և ՊԲ զորամասերում։ Նախատեսվում է նաև պարգևատրման արարողություն ԱՀ Նախագահի նստավայրում, հանդիսավոր երեկո Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ Հանրապետության շրջկենտրոններում և համայնքներում նույնպես տեղի կունենան հանդիսավոր ժողովներ, հանրահավաքներ, տարաբնույթ տոնական միջոցառումներ։ Զինվորական շարասյուները քայլերգով կանցնեն Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով։ Իսկ մայիսի 9-ի առավոտյան նախատեսվում է քայլերթ ԱՀ Նախագահի նստավայրից դեպի Հուշահամալիր, ծաղկեպսակների տեղադրում ու ծաղիկների խոնարհում Ստեփանակերտի հուշահամալիրում, շրջկենտրոններում և բնակավայրերում։ Միջոցառման մասնակիցները կմեկնեն Շուշի` ծաղիկներ խոնարհելու Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանին, ապա կայցելեն ու ծաղկեպսակ կդնեն Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Եռատոնին նվիրված միջոցառումները կավարտվեն Վերածննդի հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ։ Մայիսի 10-ին Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցում կկատարվի Պաշտպանության բանակի օրհնության կարգ։
Անդրանիկ նիստում հանձնաժողովի առանձին անդամներ հանդես եկան առաջարկություններով։ Արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկաներին իրազեկեց, որ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու նաև արտերկրում, իսկ մի խումբ բլոգերներ ու լրագրողներ ցանկություն են հայտնել այցելել և լուսաբանել ոչ միայն տոնական, այլև մայիսի 14-ին լրանալիք զինադադարի 25-ամյակին նվիրված միջոցառումները։
Նիստում կարևորվեցին հանրապետության բնակչության լայն զանգվածների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը տոնական միջոցառումներին։

;

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 03 Ապրիլի 2019 18:13