comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Երկու պատերազմների թոհուբոհով անցած սերունդների ներկայացուցիչներին մեծարելու, նրանց հերոսական ավանդն արժևորելու նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տոնական ընդունելությունն արդեն ավանդույթի ուժ ունի: Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մի խումբ մասնակիցների հետ տոնական սեղանի շուրջ հանդիպմամբ ամեն տարի տրվում է Մայիսյան եռատոնի միջոցառումների մեկնարկը: 

Մայիսի 6-ին տեղի ունեցած հերթական յուրահատուկ միջոցառմանը հյուրերին ողջունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ մայիսի 9-ը հպարտության ու արժանապատվության զգացում է առաջացնում յուրաքանչյուրի հոգում: Ս. Գրիգորյանը բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհավորել է հյուրերին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 27-րդ տարեդարձերի կապակցությամբ: Նա նաև նշել է, որ Եռատոնը գեղեցիկ առիթ է` արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու սերը, ևս մեկ անգամ վերհիշելու և արժևորելու մեր պապերի ու նրանց օրինակով արցախյան պատերազմում հաղթանակ տարած սերնդի փառավոր մարտական ուղին և անկեղծորեն հիանալ նրանց անձնազոհությամբ ու սխրանքով, որը երբևէ չի կորցնելու իր այժմեականությունը: ՙԱյս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի համայն հայության համար, և մենք պարտավոր ենք հիշել բոլոր նրանց, ովքեր անցան գերմարդկային փորձությունների միջով` մեր երկրի համար ապահովելով խաղաղ աշխատանքի ու զարգացման հեռանկար: Մեծ հայրենականին մասնակցած մեր հայրերի մարտական կենսագրությունը միշտ էլ որպես ուղեցույց է ծառայել երիտասարդների համար: Արցախյան գոյամարտի տարիներին և Ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորները ձեր արժանի շարունակողները եղան: Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում` անավարտ թողնելով բազում իղձեր ու երազանքներ: Հպարտ ենք, որ դուք այսօր, որպես կենդանի լեգենդներ, կաք ու մեր կողքին եք, մեր շարքերում: Ձեր իմաստուն խորհրդի կարիքը մենք միշտ էլ զգում ենք՚,-ասել է քաղաքապետը:
Ցավոք, տարեցտարի նոսրանում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների շարքերը: Մեծ հայրենականում տարած պատմական հաղթանակի 74-րդ տարեդարձը մեր հանրապետությունում այս տարի կդիմավորի ընդամենը 30 վետերան, որոնցից 10-ն ապրում են մայրաքաղաքում: Սակայն նրանք չեն տրտնջում. հանդիպմանը ներկա ինը տասնամյակները բոլորած Վաղարշակ Գրիգորյանի խոսքով` վերջին տարիներին պետության ուշադրությունն ու հոգածությունը վետերանների նկատմամբ զգալիորեն մեծացել է: ԱՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը բոլոր վետերանների անունից շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին ջերմ ընդունելության և իրենց վաստակը բարձր գնահատելու համար: Արցախյան պատերազմի վետերանների միության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ Արցախյան հերոսամարտի մասնակիցներն իրենց հերոսական պայքարով ապացուցել են, որ հայ մարտիկը ոչ միայն կարող է պաշտպանողական մարտեր վարել, այլև իր պատմական տարածքներն ազատագրել, ապրել ու արարել այդ հողում: Արցախցին հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը:
Հանդիպման ավարտին հյուրերն արժանացան խորհրդանշական նվերների և լուսանկարվեցին քաղաքապետարանի ղեկավարության հետ:

На данном изображении может находиться: 2 человека, люди сидят, стол, еда и в помещении

На данном изображении может находиться: 13 человек, люди улыбаются, люди стоят, толпа и на улице

На данном изображении может находиться: 1 человек, цветок, ребенок и на улице

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, костюм и на улице

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 08 Մայիսի 2019 17:39