comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ՈՐ ԴԱ­ՐԵ­ՐՈՒՄ Ա­ԶԱՏ ԽՇ­ՇԱ ՆԱԻ­ՐՅԱՆ ԴԱ­ԼԱՐ ԲԱՐ­ԴԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

...ՈՐ ԴԱ­ՐԵ­ՐՈՒՄ Ա­ԶԱՏ ԽՇ­ՇԱ ՆԱԻ­ՐՅԱՆ ԴԱ­ԼԱՐ ԲԱՐ­ԴԻՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

(Դի­ման­կա­րի էս­քիզ` ար­խի­վա­յին փաս­տե­րի հի­ման վրա)
Ժա­մա­նա­կը որ­քան մեզ հե­ռաց­նում է Մեծ Հայ­րե­նա­կա­նից, այն­քան ա­վե­լի ենք կառ­չում այն ապ­րած մարդ­կանց հու­շե­րից: Նրանց շար­քե­րը գնա­լով նոս­րա­նում են, նրանք հե­ռա­նում են, ա­յո, բայց ոչ` հի­շո­ղու­թյու­նից: Երբ մար­դը լքում է այս աշ­խար­հը, ա­սում ենք` գնաց մեկ այլ աշ­խարհ: Իսկ այդ աշ­խար­հը հենց մարդ­կանց հի­շո­ղու­թյունն է: Ու ե­թե մար­դը մնում է ապ­րող­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ, նշա­նա­կում է` նա ողջ է:

…1942 թվա­կանն էր: Գեր­մա­նա­ցի­նե­րը հա­սել էին Հյու­սի­սա­յին Կով­կաս: Ար­միկ Ա­րա­մյանն այդ օ­րե­րին աշ­խա­տում էր ԼՂԻՄ մարզ­ժողկ­րթ­բաժ­նում` որ­պես մե­թո­դիստ: Նա ա­ռա­ջին­նե­րից մեկն է կա­մա­վո­րագր­վում ու մեկ­նում ռազ­մա­ճա­կատ: Նրան հետևում են շատ աղ­ջիկ­ներ: Սո­վո­րում է ավ­տո­վա­րորդ­նե­րի դա­սըն­թաց­նե­րում` դառ­նա­լով ռազ­մա­կան ճա­նա­պար­հա­յին տե­սուչ: Պա­տե­րազ­մի զար­կե­րակ­նե­րը ճա­նա­պարհ­ներն էին, ո­րոնց ան­խա­փան աշ­խա­տան­քի ա­պա­հո­վու­մը հանձ­նա­րար­ված էր նաև Ար­մի­կին:
Նրա ար­խի­վում մենք գտանք մի փաս­տա­թուղթ` 1944թ. օ­գոս­տո­սի 30-ի թվագ­րու­թյամբ, ո­րում ԽՍՀՄ Գե­րա­գույն Խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան հրա­մանն էր Ուկ­րաի­նա­կան 1-ին ռազ­մա­ճա­կա­տի զոր­քե­րին` գեր­մա­նա­կան զավ­թիչ­նե­րի դեմ մղ­ված պայ­քա­րում ցու­ցա­բե­րած ա­րիու­թյան հա­մար պարգևատր­ման մա­սին: Այդ ցու­ցա­կում Ար­միկ Ա­րա­մյա­նի ա­նունն էլ կար, իսկ պարգևատր­ման թեր­թի­կում հա­մա­ռոտ նկա­րագր­ված էր այն սխ­րա­գոր­ծու­թյու­նը, ին­չի հա­մար նա ստա­ցել էր կա­ռա­վա­րա­կան բարձր պարգևը: Այն­տեղ գր­ված էր. ՙՍեր­ժանտ Ար­միկ Ա­րա­մյա­նը կար­միր բա­նա­կում ծա­ռա­յում է 1942 թվա­կա­նից, ճա­նա­պար­հա­յին կար­գա­վոր­ման դիր­քի պետն է: Նրա ղե­կա­վա­րած դիր­քը լա­վա­գույնն է: Նա ի­րեն դրսևո­րել է որ­պես գե­րա­զանց կազ­մա­կեր­պիչ` ա­պա­հո­վե­լով ի­րեն հատ­կաց­ված եր­թու­ղա­յին հատ­ված­նե­րում ռազ­մա­կան տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի ան­խա­փան երթևե­կու­թյու­նը: Գար­նա­նա­յին ձյու­նա­հոս­քե­րից ճամ­փա­խա­փանք­նե­րի ըն­թաց­քում Ա. Ա­րա­մյա­նը կա­րո­ղա­ցել է տե­ղի բնակ­չու­թյու­նից 150-200 քա­ղա­քա­ցի մո­բի­լի­զաց­նել ճա­նա­պար­հա­յին աշ­խա­տանք­նե­րում ու հմ­տո­րեն կազ­մա­կեր­պել ռազ­մա­կան փո­խադ­րա­մի­ջոց­նե­րի ան­խա­փան տե­ղա­շար­ժերն անհ­րա­ժեշտ ուղ­ղու­թյուն­նե­րով: Միայն օ­գոս­տո­սի 11-20-ը տվյալ տե­ղա­մա­սում նա ա­պա­հո­վել է 210 հա­զար մար­տա­կան և տրանս­պոր­տա­յին մե­քե­նա­նե­րի երթևե­կու­թյու­նը` բա­ցա­ռե­լով որևէ խցա­նում կամ վթար: Ար­միկ Ա­րա­մյա­նը մար­տա­կան և քա­ղա­քա­կան պատ­րաս­տու­թյան գե­րա­զան­ցիկ է: Նա միան­գա­մայն ար­ժա­նի է կա­ռա­վա­րա­կան բարձր պարգևի`ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար՚ մե­դա­լի: 30 օ­գոս­տո­սի, 1944թ.՚:
Սա գոր­ծող բա­նա­կում 1942-1945թթ. Ար­միկ Ա­րա­մյա­նի եր­կար ու ձիգ օ­րե­րից դր­վագ է ըն­դա­մենն ին­նօ­րյա ծա­ռա­յու­թյու­նից: Այդ­պես նա Հյու­սի­սա­յին Կով­կա­սից մար­տե­րով հա­սել է Բեռ­լին: Եվ դա էքս­կուր­սիա չէր, սար­սա­փե­լի պա­տե­րազմ էր: Զօր ու գի­շեր ռմ­բա­կոծ­վում, գն­դա­կոծ­վում էին հան­գու­ցա­յին կե­տե­րը, ձմ­ռան սառ­նա­մա­նի­քին սառ­ցե լու­լա­նե­րը կախ­վում էին օ­ձի­քից, գի­շեր­նե­րը պա­հա­կա­կե­տում կանգ­նած, սա­պոգ­նե­րը սառ­չում, կպ­չում էին գետ­նին, իսկ նա դիր­քում կանգ­նած` ճա­նա­պարհ էր բա­ցում զոր­քի հա­մար: Չենք խո­րա­նում այս ման­րա­մաս­նու­թյուն­նե­րի, նրա վի­րա­վոր­վե­լու, տր­ված ար­ձա­կուր­դը մինչև Ստե­փա­նա­կերտ հաս­նե­լը ճա­նա­պարհ­նե­րին ծախ­սե­լու վրա: Դա գե­ղար­վես­տա­կան ֆիլմ է հի­շեց­նում: Միայն ա­սենք, որ այն եր­ջա­նիկ­նե­րից է, ո­րը Ռայ­խս­տա­գի վրա գրել է` ՙՍտե­փա­նա­կերտ-Բեռ­լին, Ար­միկ Ա­րա­մյան՚:
Նրա դուստր` ԱՀ վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ Նաի­րա Թամ­րա­զյա­նի հետ միա­սին վեր­հի­շե­լով քա­ջա­կո­րով ու ազն­վա­զարմ (Սար­դա­րա­պա­տի հե­րոս­ներ Փի­րու­մյան­նե­րի և ազ­գի նվի­րյալ զա­վակ, մեծ բա­րե­րար Մի­քա­յել Ա­րա­մյան­ցի շա­ռա­վիղն է), հայ­րե­նա­սեր ար­ցա­խու­հու կյան­քի դր­վագ­նե­րը, հիա­նում ես, որ մինչև իր կյան­քի վեր­ջը, մինչև ապ­րած 92 տա­րի­նե­րը նա մնաց զին­վոր: Տես­նե­լով, որ Խնձ­րիս­տան գյու­ղի դպ­րո­ցը փակ­վե­լու վրա է, քա­նի որ չկա­յին հա­յոց լեզ­վի և մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ­ներ, ա­մուս­նու` մար­զում ճա­նաչ­ված մա­թե­մա­տի­կոս Սու­րեն Թամ­րա­զյա­նի հետ ո­րո­շում է գնալ ի­րենց հա­մար ան­ծա­նոթ այդ գյու­ղը և շուրջ 20 տա­րի դա­սա­վան­դել այն­տեղ: Իսկ թո­շա­կի անց­նե­լուց հե­տո էլ շա­րու­նա­կում է ե­րի­տա­սարդ սերն­դին վա­րա­կել հայ­րե­նա­սի­րա­կան զգա­ցում­նե­րով` տար­բեր ա­ռիթ­նե­րով նրանց հետ հան­դի­պում­նե­րի ներ­կա­յա­նա­լով: Ե­ղել է պահ, երբ ծայ­րա­հե­ղա­կան մո­տե­ցում են ցու­ցա­բե­րել Մեծ Հայ­րե­նա­կա­նի մաս­նա­կից­նե­րի հան­դեպ, իբր նրանք ի­զուր են կռ­վել խոր­հր­դա­յին երկ­րի հա­մար: Նման դեպ­քե­րում նա ա­սել է. ՙԿռ­վել ենք, որ դա­րե­րում ա­զատ խշ­շա Նաի­րյան դա­լար բար­դին՚:Մար­տա­կան դա­ժան տա­րի­նե­րի մա­սին Ար­միկ Ա­րա­մյա­նը պատ­մել է որ­դի­նե­րին ու թոռ­նե­րին, նրանց ու իր հա­րյու­րա­վոր սա­նե­րին կր­թել ու դաս­տիա­րա­կել է բարձր հայ­րե­նա­սի­րու­թյան ո­գով. սա­ներ, որ հե­տա­գա­յում բռ­նե­ցին նույն քն­նու­թյու­նը` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում փր­կել հող հայ­րե­նին: 
1992թ. ՙԱր­ցախ՚ հան­րա­պե­տա­կան թեր­թի դեկ­տեմ­բե­րի 1-ի հա­մա­րում նրա ստո­րագ­րու­թյամբ թղ­թակ­ցու­թյուն կա` ՙԱղ­ջիկ­ներն էլ կա­րող են կռ­վել՚, ո­րում նա կոչ է ա­նում կա­նանց զին­վո­րագր­վել հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան պայ­քա­րին` բե­րե­լով իր և իր սերն­դի աղ­ջիկ­նե­րի օ­րի­նա­կը: ՙԱր­ցա­խի աղ­ջիկ­ներն այն ժա­մա­նակ զին­վո­րագր­վե­ցին և մար­տն­չե­ցին Ռու­սաս­տա­նի, Ուկ­րաի­նա­յի, Բե­լո­ռու­սիա­յի, Լե­հաս­տա­նի ա­զա­տագր­ման հա­մար: Իսկ այժմ իս­կա­կան հայ­րե­նա­կան պա­տե­րազմ է ամ­բողջ հա­յու­թյան հա­մար: Այս պա­տե­րազ­մը պետք է ո­րո­շի Ար­ցա­խի ա­պա­գան: Այդ պատ­ճա­ռով պետք է զին­վո­րագր­վեն բո­լո­րը` ան­կախ սե­ռից: Ար­ցա­խի աղ­ջիկ­նե­րը կա­րող են կա­տա­րել նույ­նիսկ ա­վե­լին, քան կա­տա­րել ենք մենք` ա­վագ սերն­դի աղ­ջիկ­ներս: Չէ՞ որ պա­տե­րազմն այժմ մեր սե­փա­կան հո­ղում է: Ա­մեն ոք պետք է իր ար­ժա­նի ա­վան­դը ներդ­նի հաղ­թա­նա­կի գոր­ծում, որ­պես­զի միշտ ա­զատ մնա մեր հի­նա­վուրց Ար­ցա­խը՚: Իսկ թղ­թակ­ցու­թյան վեր­ջում գրել էր. ՙԽնդ­րում եմ հո­նո­րա­րը փո­խան­ցել Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան ֆոն­դին՚: 
Եվս մի ու­շագ­րավ երկ­տող գտանք վե­տե­րա­նի ար­խի­վում, ո­րը նա հաս­ցեագ­րել էր ա­վագ ծո­ռա­նը` Մա­րիա­մին: Դա սոսկ սի­րող նա­խա­տա­տի մաղ­թանք չէր.
ՙՄա­րիամ, նոր կյանք ես մտ­նում, թող ճա­նա­պարհդ միշտ կա­նաչ լի­նի: Միշտ կսի­րես ու կհար­գես ծնող­նե­րիդ, տա­տիկ­նե­րիդ, պա­պիկ­նե­րիդ, միշտ պարտ­քի զգա­ցում կու­նե­նաս նրանց հան­դեպ: 
Սի­րիր ու հար­գիր ու­սու­ցիչ­նե­րիդ: Կյան­քում այն­պես կապ­րես, որ նրանք հիաց­մուն­քով խո­սեն քո մա­սին, յու­րա­քան­չյու­րը հպար­տա­նա, որ դու նրա ա­շա­կեր­տու­հին ես ե­ղել: 
Ոչ մի ան­գամ չգո­ռո­զա­նաս, ոչ ո­քից քեզ վեր չդա­սես, ժո­ղովր­դա­կան ա­ռածն ա­սում է` ծա­ռը որ­քան շատ պտուղ է տա­լիս, ճյու­ղերն այն­քան ցածր է պա­հում: 
Սի­րիր ըն­կեր­նե­րիդ, ծու­ռու­մուռ գնա­ցո­ղին չըն­կե­րակ­ցես: Նաև հի­շիր, բա­ցար­ձակ վատ մարդ չի լի­նում, բո­լո­րի մեջ կա մի դրա­կան հա­տիկ, ո­րի վրա պետք է հեն­վես և զար­գաց­նես: Կյան­քում միշտ լի­նես իս­կա­կան մարդ:
Սի­րիր քո նո­րաս­տեղծ ա­զատ, ան­կախ Ար­ցա­խը և միշտ կաշ­խա­տես քո ներդ­րումն ու­նե­նալ նրա խա­ղա­ղու­թյան, բար­գա­վաճ­ման գոր­ծում, որ­պես­զի ու­նե­նանք հզոր հայ­րե­նիք` Հա­յաս­տան: Քեզ բա­րի երթ: 
Ա­մուր գր­կում ու համ­բու­րում եմ`
Քո Մեծ տա­տիկ` Ար­միկ՚: 
Այս տո­ղե­րի մեջ ի­րա­վամբ խտաց­ված է պա­տե­րազ­մի ծանր փոր­ձու­թյուն­նե­րով ան­ցած կնոջ կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը: 

Դա ա­վագ սերն­դի հա­վա­քա­կան պատ­գամն է նոր սերն­դին, որ եր­բեք և ոչ մի պա­րա­գա­յում իր ի­մաստն ու նշա­նա­կու­թյու­նը չի կորց­նի:

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 09 Մայիսի 2019 18:17