comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐ­ՏՆ­ՉՈՂ ՏՂԱ­ՆԵ­ՐԻ ԿՈՂ­ՔԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐ­ՏՆ­ՉՈՂ ՏՂԱ­ՆԵ­ՐԻ ԿՈՂ­ՔԻՆ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ար­ցա­խյան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել են նաև հայ կա­նայք։ Ո­մանք զոհ­վել են մար­տի դաշ­տում, ո­մանք վե­րա­դար­ձել ու ապ­րում են մեր կող­քին։ Նրանց կռի­վը, պատ­մու­թյուն­ներն ու ա­նուն­նե­րը շա­տե­րին է հայտ­նի։

Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան ան­դամ Մա­նու­շակ Սարգ­սյան. նուրբ էու­թյանն հա­մա­հունչ ա­նուն-ազ­գա­նու­նով կին, ով ան­մի­ջա­կան մաս­նա­կիցն էր Շու­շիի ա­զա­տագր­մա­նը։ Ծն­վել է 1964 թվա­կա­նին Շու­շի քա­ղա­քում։ Ա­վար­տել է Շու­շիի Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան թիվ 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցը, ա­պա` Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նը։ Լե­նի­նյան թո­շա­կա­ռու էր, գե­րա­զանց դիպ­լո­մով։ 1984 թվա­կա­նին ըն­դուն­վել է Երևա­նի բժշ­կա­կան ինս­տի­տու­տը։ Երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, ու­սա­նո­ղու­հի էր։ Ըն­տա­նի­քը Շու­շիից տե­ղա­փոխ­վեց Ստե­փա­նա­կերտ։ 1990 թվա­կա­նին` ա­վար­տե­լով ինս­տի­տու­տը, վե­րա­դառ­նում է Ստե­փա­նա­կերտ և աշ­խա­տան­քա­յին կեն­սագ­րու­թյունն սկ­սում տե­ղի ծնն­դատ­նից` որ­պես ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ, զու­գա­հեռ ման­կա­բար­ձու­թյուն և գի­նե­կո­լո­գիա էր դա­սա­վան­դում Ստե­փա­նա­կեր­տի բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նում։
Շար­ժու­մը գնա­լով հա­սու­նա­նում էր։ Շու­տով բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նի ու­սա­նո­ղա­դա­սա­խո­սա­կան կազ­մով ստեղծ­վեց խումբ, ո­րի նպա­տա­կը ֆի­դա­յի­նե­րին բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րելն էր, ռազ­մի դաշ­տում նրանց կող­քին գտն­վե­լը։ Այդ ժա­մա­նակ ռմ­բա­կոծ­վում էին թե՜ Ստե­փա­նա­կեր­տը, թե՜ շր­ջա­կա գյու­ղե­րը։ Եվ քա­նի որ թի­րա­խում Կար­միր շու­կա­յի, Սա­րու­շե­նի ուղ­ղու­թյուն­ներն էին, և ծնն­դա­բե­րե­լու կամ այլ բու­ժօգ­նու­թյուն ստա­նա­լու հա­մար մայ­րա­քա­ղաք հաս­նել հնա­րա­վոր չէր, կա­մա­վոր մեկ­նեց Կար­միր շու­կա և սկ­սեց աշ­խա­տել տե­ղի հի­վան­դա­նո­ցում՝ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լով հղի­նե­րին, վի­րա­վոր­նե­րին, շր­ջա­կա գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին։
ՙ1992 թվա­կանն էր, Շու­շիի ա­զա­տագր­ման պլանն էր մշակ­վում։ Բնա­կա­նա­բար, կա­մա­վո­րագր­վե­ցի: Իսկ պա­տե­րազ­մի էինք գնում հաղ­թե­լու, հե­տո էլ՝ հաղ­թա­նա­կած խա­ղա­ղու­թյուն ու­նե­նա­լու հա­մար։ Վս­տահ էինք, որ միայն ու միայն հաղ­թա­նակ պի­տի ու­նե­նանք, երկ­րորդ տար­բե­րակ չկար։ Թվում էր` Շու­շիի ա­զա­տագր­մամբ կա­վարտ­վի պա­տե­րազ­մը, բայց, ա­վա՛ղ... Շու­շին ար­դեն մերն էր։ Զգա­ցո­ղու­թյուն­ներս յու­րա­հա­տուկ էին. ինձ հա­մար հա­րա­զատ մի վայր, ուր միա­խառն­վել էին իմ ան­ցյալն ու ներ­կան։ Ցավ էի ապ­րում, ու­րա­խու­թյուն, խոր կս­կիծ։
Պա­տե­րազ­մից խամ­րած հի­շո­ղու­թյուն­ներ չու­նեմ. և՜ լա­վը, և՜ վա­տը մնում են։ Դա մի վեհ զգա­ցո­ղու­թյուն է, որ ոչ ոք չի կա­րող վերց­նել ին­ձա­նից։ Պա­տե­րազ­մը խլեց ա­ռող­ջու­թյունս, բայց տվեց հպար­տու­թյուն, լավ ըն­կեր­ներ, վեհ ար­ժեք­ներ, ո­րոնք ո՜չ կա­րող ես գնել, ո՜չ` վա­ճա­ռել։ Պա­տե­րազ­մը խլեց իմ լավ ըն­կեր­նե­րին։ Նրանք այ­սօր ֆի­զի­կա­պես մեզ հետ չեն, բայց կա­պը նրանց ըն­տա­նիք­նե­րի հետ շա­րու­նակ­վում է։ Եվ ե­թե նո­րից ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­յի, կապ­րեի այն­պես, ինչ­պես ապ­րել եմ, ես ոչն­չի հա­մար չեմ ափ­սո­սում, միշտ ա­րել եմ այն, ինչ պետք է ա­նեի։ Հե­րոս չեմ, սո­վո­րա­կան հա­յու­հի եմ, ով շարժ­վել է ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նով, ով իր պարտքն է կա­տա­րել հայ­րե­նի­քի հան­դեպ։ Պա­տե­րազ­մում, առ­հա­սա­րակ, կնոջ ներ­կա­յու­թյու­նը կարևոր է։ Այն ոգևո­րում, ո­գեշն­չում է մար­տիկ­նե­րին։ Կնոջ ու­շադ­րու­թյու­նը, հո­գա­տա­րու­թյու­նը շատ բան են փո­խում մար­տն­չող տղա­նե­րի մեջ՚։
Մեր հե­րո­սու­հին հայ­րե­նի­քի հան­դեպ ու­նե­ցած անմ­նա­ցորդ նվիր­վա­ծու­թյու­նը ցու­ցա­բե­րել է նաև Մար­տու­նիում, Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղում։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ` նրա շնոր­հիվ մեր հայ­րե­նի­քում ծն­վել են և ա­ռայ­սօր էլ շա­րու­նա­կում են լույս աշ­խարհ գալ բա­զում փոք­րիկ­ներ։ Պատ­մա­կան Շու­շին բար­գա­վա­ճում է այ­սօր, շե­նա­նում։ Ու­րիշ էլ ի՞նչ զգա­ցում­նե­րով կա­րող ես հա­մակ­վել, ե­թե ոչ հիաց­մուն­քով ու հպար­տու­թյամբ։
Շնոր­հա­վոր Ե­ռա­տոն։

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 09 Մայիսի 2019 18:23