comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒ­ՇԻԻ ԱՆ­ՊԱՐ­ՏԵ­ԼԻ ԴՈՒՍՏ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒ­ՇԻԻ ԱՆ­ՊԱՐ­ՏԵ­ԼԻ ԴՈՒՍՏ­ՐԸ

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 

Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի կյան­քում մեր Շար­ժումն ու Ա­զա­տա­մար­տը բախ­տո­րոշ դեր խա­ղա­ցին` նո­րո­վի ի­մաս­տա­վո­րե­լով ապ­րած յու­րա­քան­չյուր օրն ու ժա­մը: Երբ ե­կավ վճ­ռա­կան պա­հը, աղ­ջի­կը զին­վո­րագր­վեց ա­ռանց վա­րա­նե­լու, իսկ մորն այս­պես հա­մո­զեց. ՙԱ­մեն տնից մե­կը պի­տի կռ­վի, մեր տնից էլ ես եմ լի­նե­լու՚: Նա կարճ ժա­մա­նա­կում տի­րա­պե­տեց ավ­տո­մա­տին, իսկ հարկ ե­ղած դեպ­քում ձեռքն էր առ­նում սա­նի­տա­րա­կան պա­յու­սա­կը, փո­խա­րի­նում բուժ­քույ­րե­րին:

Կա­րի­նեն ծն­վել ու հա­սակ է ա­ռել Շու­շիում, ա­վար­տել է քա­ղա­քի հ.2 ֆիզ­մաթ թե­քու­մով միջ­նա­կարգ դպ­րո­ցը: Նա ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րի ակ­տիվ մաս­նա­կիցն էր, հու­զում էր բո­լո­րին իր գե­ղե­ցիկ աս­մուն­քով, մաս­նակ­ցում սպոր­տա­յին մր­ցում­նե­րին, իսկ շախ­մա­տում միշտ ա­ռա­ջինն էր: Ըն­դուն­վեց հաշ­վա­պա­հա­կան դպ­րոց, որն ա­վար­տեց գե­րա­զանց գնա­հա­տա­կան­նե­րով: Աչ­քա­բաց աղ­ջիկ էր, ա­մեն գոր­ծի վս­տա­հու­թյամբ էր ձեռք զար­կում. հաշ­վա­պահ, թարգ­մա­նիչ, գոր­ծա­վար, գան­ձա­պահ…ոչ լրիվ ցանկն է Շու­շիում նրա կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի:
Ազ­գա­մի­ջյան բա­խում­նե­րը, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ոտ­նա­հա­րու­մը շու­շե­ցի հա­յե­րի հա­մար ի­րենց ծնն­դա­վայ­րը դարձ­նում էին ան­ձուկ ու ան­հե­ռան­կա­րա­յին: Կա­րի­նեն չդի­մա­ցավ և 1984թ. մեկ­նեց Պյա­տի­գորսկ, որ­տեղ մեկ ա­միս անց ար­դեն աշ­խա­տան­քի էր ան­ցել: 88-ին, երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, Մոսկ­վա­յից Կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյունն սկ­սեց ա­ղա­վաղ­ված ու ստա­պա­տիր իր հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րով մո­լո­րու­թյան մեջ գցել խոր­հր­դա­յին երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րին: Պյա­տի­գորս­կում Կա­րի­նեն աշ­խա­տում էր կա­րի ֆաբ­րի­կա­յում. 5-րդ ար­տադ­րա­մա­սի բրի­գա­դի վար­պետն էր և չէր կա­րո­ղա­նում ան­տար­բեր նա­յել օ­րա­վուր ա­ճող հա­կա­հայ­կա­կան հիս­տե­րիա­յին:
Եվ ա­հա մի ան­գամ, երբ Մոսկ­վան հեր­թա­կան ան­գամ ի­րա­կա­նու­թյու­նը գլ­խի­վայր շրջ­ված ներ­կա­յաց­նող մի ռե­պոր­տաժ էր ցու­ցադ­րում` իբր քա­րին­տակ­ցի­նե­րը վառ­վող ան­վա­դո­ղեր են գցել Շու­շիի վրա և մարդ­կա­յին ու նյու­թա­կան ծանր կո­րուստ­ներ պատ­ճա­ռել ադր­բե­ջան­ցի­նե­րին, կո­լեկ­տի­վը լար­վում է Կա­րի­նեի դեմ: Սկ­սում են մե­ղադ­րել հա­յե­րին ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան և սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար, ան­գամ պա­հան­ջում են աղջ­կան հե­ռաց­նել աշ­խա­տան­քից: Կա­րի­նեն ստիպ­ված է լի­նում փնտ­րել-գտ­նել Շու­շիի ա­ռող­ջա­րան­նե­րում նախ­կի­նում հան­գս­տի մեկ­նած մի քա­նի ռուս կա­նանց, ով­քեր հեր­քում են այդ ան­հե­թեթ հե­րյու­րան­քը` պար­զա­բա­նե­լով տե­ղան­քի հա­կադ­րու­թյու­նը` Շու­շիի բարձր դիր­քը Քա­րին­տա­կի հա­մե­մատ: Ֆաբ­րի­կա­յի տնօ­րե­նը ստիպ­ված է լի­նում նե­րո­ղու­թյուն խնդ­րել, բայց Կա­րի­նեն հա­մա­ռում է և պա­հան­ջում հա­վա­քել ողջ կո­լեկ­տի­վին ու ա­սել իս­կու­թյու­նը: Եվ ա­հա վեց­հա­զա­րա­նոց կո­լեկ­տի­վի առջև տնօ­րե­նը խոս­տո­վա­նում է, որ ի­րենք ա­նար­դար են վար­վել աղջ­կա հետ, ով հիմ­նա­վոր ա­պա­ցույց­նե­րով ժխ­տել է Կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյան ա­պա­տե­ղե­կատ­վու­թյու­նը:
Մի ան­գամ էլ հե­ռուս­տա­ցույ­ցով նող­կա­լի մի տե­սա­րա­նի ա­կա­նա­տես ե­ղավ. Շու­շիի հա­ցի գոր­ծա­րա­նի կուս­կո­մի քար­տու­ղար Աշ­խեն Գրի­գո­րյա­նը, ո­րի հետ ժա­մա­նա­կին ին­քը աշ­խա­տել է, և ո­րը թուր­քի հետ էր ա­մուս­նա­ցած, տե­սախ­ցի­կի առջև ավ­տո­կա­յա­նում կոն­ֆետ էր բա­ժա­նում իր եր­բեմ­նի աշ­խա­տա­կից­նե­րին` ա­սե­լով. ՙՄա­տաղ լի­նեմ Շու­շիի ժո­ղովր­դին, մենք Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նից բո­ղոք չու­նենք, Ստե­փա­նա­կեր­տը թող լռի՚: Մինչ այդ էլ Կա­րի­նեն չի սի­րել նրան` հա­մա­րե­լով դա­վա­ճան և, ընդ­հան­րա­պես, նա դեմ էր խառ­նա­մուս­նու­թյուն­նե­րին. ՙԱյն հա­յը, ով թուր­քի հետ է ա­մուս­նա­նում, զրկ­վում է իմ հար­գան­քից, ես նրան եր­բեք չեմ հրա­վի­րի մեր տուն կամ մի բա­ժակ թե­յի՚, - ան­կեղ­ծա­նում է Կա­րի­նեն: Ամ­բողջ գի­շեր աղ­ջի­կը չկա­րո­ղա­ցավ աչք փա­կել, ա­ռա­վո­տյան զան­գեց տուն, բայց, ինչ­պես միշտ, տնե­ցի­նե­րը խնա­յե­ցին նրան, ա­սե­լով, որ ա­մեն ինչ լավ է:
Հո­գե­կերտ­ված­քի ձևա­վոր­ման գոր­ծում ան­չափ մեծ էր հոր դե­րը: Հայր ու աղ­ջիկ դեռ այն տա­րի­նե­րին հս­տակ գի­տակ­ցում էին թուր­քի նպա­տա­կը, որն այն­քան դի­պուկ ձևա­կեր­պել էր Հ. Սա­հյա­նը. ՙԵ­թե մե­կը ան­ցյալդ է ու­զում գո­ղա­նալ և վե­րագ­րել ի­րեն, ինչ ա­սել կու­զի, պատ­րաստ­վում է զր­կել քեզ ա­պա­գա­յից՚: Հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյանն ու ազ­գա­յին գոր­ծիչ­նե­րին ծա­նոթ էր հոր պատ­մած­նե­րից, Զո­րա­վար Անդ­րա­նի­կի մա­սին էլ ա­ռա­ջին ան­գամ հո­րից էր լսել: Փոք­րա­մար­մին այդ մար­դու մեջ մեծ ո­գի էր ապ­րում: Քա­ղա­քի փոս­տա­տան հե­ռագ­րու­թյան բաժ­նի պետն էր և Բա­քու կամ Մոսկ­վա ու­ղարկ­վե­լիք հե­ռագ­րե­րը սո­վո­րա­բար ինքն էր ձևա­կեր­պում, վերջ­նա­կան տես­քի բե­րում: Եվ ա­հա 89-ին, երբ Ար­ցա­խյան շար­ժու­մը գնա­լով թափ էր առ­նում, Շու­շիի ղե­կա­վա­րու­թյու­նը Բաք­վից հրա­հանգ է ստա­նում հեր­թա­կան ստա­հոդ հե­ռա­գիրն ու­ղար­կել Մոսկ­վա, ո­րով Շու­շիի հա­յերն ի­րենց հա­մե­րաշ­խու­թյունն են հայտ­նում տե­ղի ադր­բե­ջան­ցի­նե­րին և հրա­ժար­վում ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րի պա­հան­ջից` Ար­ցա­խի` Մայր Հա­յաս­տա­նի հետ վե­րա­միա­վո­րու­մից: Հնա­րա­միտ հայրն այն­պես է փո­փո­խում տեքս­տը, որ բա­ռե­րը մնում են նույ­նը, բայց ի­մաստն ար­դեն` ճիշտ հա­կա­ռա­կը: Մոսկ­վա­յից լու­րը հաս­նում է Բա­քու, թե ինչ­պես թույլ տվիք, որ նման հե­ռա­գիր ու­ղարկ­վի, Բա­քուն էլ իր հեր­թին Շու­շիի ղե­կա­վա­րու­թյանն է սաս­տում, վեր­ջին­ներս գի­շեր­վա ժա­մը 3-ին գա­լիս, տնից հա­նում են Ա­շոտ Դա­նիե­լյա­նին և փոս­տա­տան նկու­ղում այն­քան են ծե­ծում, որ կու­րա­նում է: Հա­ջորդ օ­րը ծեծ­ված ու ջարդ­ված նրան բե­րե­ցին տուն: Կա­րի­նեն շատ ուշ ի­մա­ցավ հոր հետ կա­տար­վա­ծի մա­սին և Ռու­սաս­տա­նից շտա­պեց տուն: Վե­րա­դար­ձավ ոչ թե Շու­շի, այլ` Ստե­փա­նա­կերտ, ուր հա­րա­զատ­նե­րը ա­պաս­տա­նել էին հան­րա­կա­ցա­րա­նում: 1989-ի մա­յի­սի 26-ն էր, 5 օր անց հայ­րը մա­հա­ցավ` այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով տես­նել սի­րե­լի դս­տեր դեմ­քը: Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո Կա­րի­նեն մոր` տի­կին Ռի­մա­յի հետ տե­ղա­փոխ­վեց Շու­շի, սա­կայն նրանց տու­նը հիմ­նա­հա­տակ ա­վեր­վել էր…
Իսկ Շար­ժումն օ­րե­ցօր մեծ թափ էր հա­վա­քում, որն աս­տի­ճա­նա­բար վե­րած­վեց պա­տե­րազ­մի:
ՙ93-ի օ­գոս­տո­սի 17-ի մար­տե­րը Կու­բաթ­լուում ա­մե­նա­դա­ժանն էին, - վկա­յում է Կա­րի­նեն:- Նա­խօ­րյա­կի գի­շե­րը բար­ձուն­քը գրա­վե­լիս տղա­նե­րից ե­րե­քը վի­րա­վոր­վել էին: Աղ­ջիկ­նե­րը նրանց տե­ղա­փո­խել էին դաշ­տա­յին հոս­պի­տալ, բայց դե­ղո­րայ­քով լե­ցուն մի պա­յու­սակ էին թո­ղել` հան­կարծ պետք կգար: Այդ գի­շեր թշ­նա­մու ա­կա­նա­նե­տը չլ­ռեց: Մենք պատ­րաստ չէինք, չգի­տեինք` ինչ­քան ենք մնա­լու այդ­տեղ. ո՜չ խրա­մատ էինք փո­րել, ո՜չ պատս­պար­վե­լու տեղ կար: Կրա­կի հե­ղեղ էր տե­ղում մեզ վրա… Իմ տե­սած մար­տե­րից ա­մե­նաա­հա­վորն էր, չէի հասց­նում մե­կին վի­րա­կա­պել, մյուսն էր օգ­նու­թյան կան­չում, եր­կու րո­պեում` վեց վի­րա­վոր… Ցա­վոք, մե­րոն­ցից շա­տե­րին կորց­րինք…՚: Հենց այս­տեղ էլ, հեր­թա­կան վի­րա­վոր ըն­կե­րոջն ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյու­նը ցույց տա­լու պա­հին, կող­քին պայ­թած ար­կից վի­րա­վոր­վում է Կա­րի­նեն: Նրա վի­ճակն այն­քան ծանր էր, որ բժիշկ­նե­րը ոչ մի հույս չէին տա­լիս, շա­բաթ­ներ շա­րու­նակ նա պառ­կած էր ան­գի­տա­կից վի­ճա­կում, և միայն մայրն էր, որ հա­վա­տում էր հրաշ­քին…
Դս­տե­րը 7 վեր­քով, գրե­թե ան­կեն­դան, աղ­ջիկ­նե­րը` Թա­ռա­նյան Մար­գա­րիտն ու Թամ­րա­զյան Ա­նա­հի­տը, վի­րա­կա­պում, տե­ղա­փո­խում են հոս­պի­տալ: Չորս օր անզ­գա վի­ճա­կում մնա­լուց հե­տո տե­ղի բժիշկ­ներն ու­ղար­կում են Երևան: Ե­րեք ա­միս` օր ու գի­շեր մայ­րը խնա­մում էր Կա­րի­նեին:
Հրաշ­քով փրկ­ված Կա­րի­նեն կորց­րել է աշ­խա­տու­նա­կու­թյու­նը, ա­ռա­ջին կար­գի հաշ­ման­դամ է, բայց հեշ­տու­թյամբ հան­ձն­վող­նե­րից չէ. մո­րից սո­վո­րած ա­սեղ­նա­գոր­ծու­թյունն ու հե­լու­նա­գոր­ծու­թյու­նը լց­րին նրա կյան­քի պա­րա­պը: Նրա ձեռ­քերն այ­սօր իս­կա­կան ար­վես­տի գոր­ծեր են ա­րա­րում, ո­րոնք ի­րենց նուրբ բան­ված­քով ու բազ­մա­զա­նու­թյամբ վկա­յում են ստեղ­ծո­ղի հո­գու գե­ղեց­կու­թյան մա­սին:
Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի մար­տա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը բարձր են գնա­հատ­վել. պարգևատր­վել է ՙՄար­տա­կան ծա­ռա­յու­թյուն՚, ՙԱ­րիու­թյան հա­մար՚, ՙՄար­շալ Բաղ­րա­մյան՚, ՙՎազ­գեն Սարգ­սյան՚, ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ և ՀՀ երկ­րա­պահ­նե­րի միու­թյան հու­շա­մե­դալ­նե­րով:
Կա­րի­նեն այ­սօր ապ­րում է մոր հետ: Ա­ռանց նրա օգ­նու­թյան աղ­ջիկն ի վի­ճա­կի չէ հո­գա­լու ա­մե­նա­մանր կա­րիք­ներն ան­գամ: Թե­պետ ծանր է գի­տակ­ցել, որ յու­րա­քան­չյուր քայ­լի կամ գոր­ծո­ղու­թյան հա­մար կա­րոտ ես կողմ­նա­կի օգ­նու­թյան, այ­նուա­մե­նայ­նիվ, հե­ռու է նվն­վա­լուց, լա­վա­տե­սո­րեն է նա­յում վաղ­վան, քան­զի ա­մե­նա­մեծ ե­րա­զան­քը դեռ առջևում է` Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չու­մը աշ­խար­հի եր­կր­նե­րի ու պե­տու­թյուն­նե­րի կող­մից: Հպարտ է, որ ի­րեն բախտ է վի­ճակ­վել կռ­վե­լու և պայ­քա­րե­լու հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան հա­մար, իսկ ա­մե­նա­մեծ հպար­տու­թյու­նը փլա­տակ­նե­րից հառ­նող ու վա­ղե­մի մշա­կու­թա­յին կենտ­րո­նի փառ­քին ձգ­տող Շու­շին է` ե­րե­խա­նե­րի ու­րախ ճռ­վո­ղյու­նով ու շի­նա­րա­րա­կան ե­ռու­զե­ռով լե­ցուն ա­ռօ­րյա­յով: