comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՓՅՈՒՌ­ՔԱ­ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՄՈ­ՌԱՑ Ա­ՎԱՆ­ԴԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌ­ՔԱ­ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ԱՆ­ՄՈ­ՌԱՑ Ա­ՎԱՆ­ԴԸ

Մառ­լեն ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆ

Մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

Ա­մեն ան­գամ հաղ­թա­նա­կի տո­նի նա­խօ­րյա­կին մտո­րում­նե­րի մեջ եմ ընկ­նում: Հի­շում եմ հաղ­թա­նա­կի ա­ռա­ջին օ­րը, երբ օր­վա հա­ցի կա­րոտ, 7-րդ դա­սա­րանն ա­վար­տած, աշ­խա­տում էի կոլ­տն­տե­սու­թյան դաշ­տե­րում: Թե ինչ­պի­սի ու­րա­խու­թյամբ եմ ըն­դու­նել այդ լու­րը` բա­ռե­րով անհ­նար է ար­տա­հայ­տել։ Հաղ­թա­նա­կի ա­ռա­ջին զո­րա­հան­դե­սի մա­սին, ո­րը տե­ղի է ու­նե­ցել Կար­միր հրա­պա­րա­կում 1945թ. հու­նի­սի 24-ին, տե­ղե­կա­ցել ենք գյու­ղում միակ ռա­դիոըն­դու­նի­չի մի­ջո­ցով, ո­րի տե­րը մի խե­լոք մարդ էր, բայց, չգի­տեմ ին­չու, գիժ Մես­րոպ էին ա­սում։

Ար­ցա­խյան շար­ժու­մը, բա­ցի իր բուն նպա­տա­կից, սկիզբ դրեց նաև պատ­մու­թյան ՙսպի­տակ է­ջե­րի՚ բաց­մա­նը։ Ար­մա­տա­պես փոխ­վեց պատ­մու­թյան ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման ձևա­չա­փը։ 1991թ. սե­պեմ­բե­րի 2-ին, ԼՂՀ-ի հռ­չա­կու­մից հե­տո, գրե­թե 10 տա­րի, 9-10-րդ դա­սա­րան­նե­րի հա­մար պատ­մու­թյան դա­սագր­քեր չհ­րա­պա­րակ­վե­ցին, ծրագ­րեր կա­յին, իսկ դա­սագր­քեր՝ ոչ։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջանն ինձ հի­շեց­րեց Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը: Դա­սագր­քե­րին փո­խա­րի­նել էին մա­մու­լը, տար­բեր հրա­պա­րա­կում­ներ, ո­րոն­ցից հա­մա­պա­տաս­խան նյու­թեր էինք ժո­ղո­վում և մեր ա­շա­կերտ­նե­րի պրպ­տուն հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը բա­վա­րա­րում։
Վեր­ջա­պես, 10 տար­վա եր­կուն­քից հե­տո, մեր գիտ­նա­կան-պատ­մա­բան­նե­րը ՙծնունդ՚ տվե­ցին Պատ­մու­թյան դա­սագր­քին 9-10-րդ դա­սա­րան­նե­րի հա­մար, ո­րով դա­սա­ցու­ցակ­նե­րից դուրս մղ­վեց Հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կան։ Հե­ղի­նակ­նե­րը 12, թե 13 գիտ­նա­կան­ներ էին, նույ­նիսկ, ա­կա­դե­մի­կոս­ներ, բայց, չգի­տես ին­չու, նրան­ցից ոչ մեկն այդ­պես էլ չհաս­կա­ցավ, որ այդ դա­սագր­քում խեղ­վում է, շն­չաս­պառ է լի­նում հա­յոց պատ­մու­թյու­նը։ Այս դա­սա­գիր­քը 10 տար­վա կյանք է ու­նե­ցել, և ափ­սո­սում եմ, որ մեր 2001-2011թթ. շր­ջա­նա­վարտ­նե­րը կյանք են մտել հա­յոց պատ­մու­թյու­նից չա­փա­զանց աղ­քա­տիկ գի­տե­լիք­նե­րով։ Միայն մի փաստ` պա­տե­րազ­մի մաս­նա­կից հայ մար­տիկ­նե­րի և հրա­մա­նա­տար­նե­րի ընդ­հա­նուր թի­վը հաս­նում էր 440 հա­զա­րի: Ա­վե­լի քան 100 հա­յեր ար­ժա­նա­ցան Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րո­սի կոչ­ման... Մի քա­նի տաս­նյակ հա­զար հա­յեր դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի զոր­քե­րի կազ­մում ի­րենց ա­վանդն են ներդ­րել հաղ­թա­նա­կի ընդ­հա­նուր գոր­ծին (Պատ­մու­թյուն 10 դ. 2001թ., էջ 240)։ Իսկ ես, որ­պես պատ­մու­թյան ու­սու­ցիչ, 1995թ. սկ­սած ստույգ թվեր եմ ներ­կա­յաց­րել ա­շա­կերտ­նե­րիս, հա­սա­րա­կու­թյանն ու մա­մու­լին: Պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած հա­յե­րի թի­վը 671 հա­զար է, ոչ թե՝ 440, 250, 300, 500 կամ 600 հա­զար, իսկ զոհ­ված հա­յե­րի թի­վը` 367 հա­զար, կամ 200 հա­զար, ինչն այ­սօր գր­ված է Հա­յոց պատ­մու­թյան դա­սագր­քի էջ11-17-ում։ Կր­կին հի­շեց­նում եմ. ՙՊետք է գրել պատ­կա­ռան­քով, ստույգ չա­վե­լաց­նել և չպա­կա­սեց­նել ե­ղած­նե­րը՚ (Ղա­զար Փար­պե­ցի)։
Չէի հաշտ­վում նաև այն մտ­քին, որ ՙՍփյուռ­քա­հա­յու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը երկ­րորդ աշ­խա­հա­մար­տին՚ մի խղ­ճուկ պար­բե­րու­թյուն էր. ՙԱՄՆ զին­ված ու­ժե­րում շուրջ 18,5 հա­զար և Մեծ Բրի­տա­նիա­յի ու Ֆրան­սիա­յի շուրջ 10 հա­զար հա­յազ­գի ե­րի­տա­սարդ­ներ կռ­վե­ցին ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի ու նրա դաշ­նա­կից­նե­րի դեմ։ Իսկ վեր­ջին­նե­րիս կող­մից գրավ­ված Ֆրան­սիա­յում, Հու­նաս­տա­նում, Բուլ­ղա­րիա­յում և այլ եր­կր­նե­րում տե­ղի հա­յու­թյու­նը մաս­նակ­ցել է նաև դի­մադ­րա­կան զին­ված պայ­քա­րին։ 1944թ. նա­ցիստ­նե­րի կող­մից գն­դա­կա­հար­ված Մի­սաք Մա­նու­շյա­նը պա­տե­րազ­մից հե­տո հռ­չակ­վեց Ֆրան­սիա­յի ազ­գա­յին հե­րոս։ Այդ տա­րի­նե­րին սփյուռ­քա­հա­յու­թյու­նը կազ­մա­կեր­պեց հա­տուկ հան­գա­նա­կու­թյուն­ներ՝ հօ­գուտ Խոր­հր­դա­յին Միու­թյան ժո­ղովր­դի և բա­նա­կի, ո­րոնց կարևոր ար­դյունք­նե­րից է ՙՍա­սուն­ցի Դա­վիթ՚ տան­կա­յին շա­րա­սյան ստեղ­ծու­մը։ Ես այդ­քա­նով չէի բա­վա­րար­վում, նշում էի, որ երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի սկզ­բին ար­տա­սահ­մա­նյան եր­կր­նե­րում բնակ­վող հա­յե­րի թի­վը 1,5 մի­լիոն էր։ Սփյուռ­քա­հա­յու­թյան ա­ռա­ջա­դի­մա­կան ու­ժերն ու աշ­խա­տա­վո­րա­կան զանգ­ված­նե­րը Մեծ Հայ­րե­նա­կա­նի սկս­վե­լուն պես զենք վերց­րին՝ զո­րա­վիգ լի­նե­լու Խոր­հր­դա­յին Միու­թյա­նը, Մայր Հա­յաս­տա­նին։ Շուրջ 100 հա­զար հայ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցեց ԽՍՀՄ դաշ­նա­կից եր­կր­նե­րի բա­նակ­նե­րի և ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիա­յի կող­մից զավթ­ված եր­կր­նե­րի դի­մադ­րա­կան և պար­տի­զա­նա­կան շարժ­ման շար­քե­րում։ ԱՄՆ-ից 2-րդ աշ­խար­հա­մար­տին մաս­նակ­ցել է 21 հա­զար հայ, ո­րից 12 հա­զա­րից ա­վե­լին ա­մե­րի­կյան զին­վոր­նե­րի հետ ուս-ու­սի մար­տն­չել են Եվ­րո­պա­յի տա­րած­քում։ ԱՄՆ օ­դու­ժի 8-րդ կոր­պու­սի հրա­մա­նա­տար, հա­յոր­դի Չարլզ (Տիգ­րան) Տեր­տե­րյա­նը հա­րյու­րա­վոր թռիչք­ներ է կա­տա­րել Գեր­մա­նիա­յի վրա` ռմ­բա­կո­ծե­լով նրա ռազ­մա­կան օ­բյեկտ­ներն ու բա­զա­նե­րը և ո­ճիր­նե­րի բույն Բեռ­լի­նը։ Նա պարգևատր­վել է ՙԿաղ­նու ճյուղ՚-ի` ե­րեք, ՙՀա­տուկ ծա­ռա­յու­թյան՚` եր­կու ա­մե­րի­կյան շքան­շան­նե­րով։ Լեյ­տե­նանտ Էռ­նեստ (Եր­վանդ) Դեր­վի­շյանն ար­ժա­նա­ցել է ա­մե­րի­կա­յի հե­րո­սի կոչ­ման` պարգևատր­վե­լով ՙԿոնգ­րե­սի պատ­վո մե­դալ՚ շքան­շա­նով, լեյ­տե­նանտ Սեն Պար­սա­մյա­նը կա­տա­րել է 33 մար­տա­կան թռիչք, Ժի­րայր Գևոր­գյա­նը ՙԹռ­չող բերդ՚ օ­դա­նա­վի հրա­մա­նա­տարն էր, ո­րով ռմ­բա­կոծ­վել է Բեռ­լի­նը, Մյուն­խե­նը, Համ­բուր­գը և այլ քա­ղաք­ներ, և պարգևատր­վել մի քա­նի ան­գամ։ Հե­րո­սա­բար է մար­տն­չել օ­դա­չու Ժի­րայր Զար­զա­վա­րյա­նը, ով ան­ձամբ ԱՄՆ նա­խա­գա­հից պարգև ստա­ցավ։ Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ԱՄՆ-ում հպար­տու­թյամբ էին խո­սում Ա­րամ Կա­տա­րյա­նի ըն­տա­նի­քի մա­սին, ո­րի 8 տղա­նե­րը (Ժի­րայր, Արծ­վիկ, Հայկ, Հրայր, Վա­հան, Կա­րո, Տիգ­րան և Դա­վիթ) մար­տն­չում էին տար­բեր ռազ­մա­ճա­կատ­նե­րում: Կա­րող ենք շատ օ­րի­նակ­ներ բե­րել, բայց բա­վա­րար­վենք նրա­նով, որ ա­մե­րի­կյան բա­նա­կի գե­նե­րալ­ներ դար­ձան Ջորջ Մար­տի­կյա­նը և Հայկ Շե­քեր­ջյա­նը։ Մեծ թվով հայ ռազ­միկ­ներ կա­յին Մեծ Բրի­տա­նիա­յի և Ֆրան­սիա­յի բա­նակ­նե­րում։ Ֆրան­սա­հայ ազ­գա­յին ճա­կա­տի ղե­կա­վար գոր­ծիչ­նե­րից էին Մի­սաք Մա­նու­շյա­նը, Դա­վիթ Դավ­թյա­նը, Շա­հե Ծա­տու­րյա­նը, Ար­փիար և Լուի­զա Աս­լա­նյան­նե­րը և ու­րիշ­ներ։ Մի­սաք Մա­նու­շյա­նը Միա­ցյալ ին­տեր­նա­ցիո­նալ ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էր, ո­րը կա­տա­րել է 60 դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն, խոր­տա­կել է 20 զին­վո­րա­կան գնացք և այլն։ 1943թ. նո­յեմ­բե­րի 16-ին ստոր մատ­նու­թյամբ գես­տա­պոն ձեր­բա­կա­լում է Մ. Մա­նու­շյա­նին և նրա խմ­բի 22 պար­տի­զան­նե­րի, ո­րոնք գն­դա­կա­հար­վե­ցին 1944թ. փետր­վա­րի 21-ին Փա­րի­զում։ Մի­սաք Մա­նու­շյա­նը հետ­մա­հու ար­ժա­նա­ցավ Ֆրան­սիա­յի ազ­գա­յին հե­րո­սի կոչ­ման։ Այ­սօր նրա ա­նունն է կրում Փա­րի­զի լա­վա­գույն փո­ղոց­նե­րից մե­կը, ինչ­պես Բե­նիա­մին Գա­լա­րյա­նի ա­նու­նը՝ Սանկտ Պե­տեր­բուր­գում։
Սի­րիա­կան բա­նա­կի հիմ­նա­դիր, գե­նե­րալ Ա­րամ Կա­րա­մա­նու­կյա­նը հե­րո­սա­բար մաս­նակ­ցել է Ֆրան­սիա­յի, Ի­տա­լիա­յի, Չե­խոս­լո­վա­կիա­յի և այլ պե­տու­թյուն­նե­րի ա­զա­տագր­մա­նը։ Մեծ է նաև Հու­նաս­տա­նի, Բուլ­ղա­րիա­յի, Ռու­մի­նիա­յի և Եվ­րո­պա­յի մյուս եր­կր­նե­րի հա­յե­րի ա­վան­դը Մեծ Հաղ­թա­նա­կին։ Հու­նաս­տա­նում 25-հա­զա­րա­նոց հայ հա­մայն­քը հե­րո­սա­բար մաս­նակ­ցեց հա­կա­ֆա­շիս­տա­կան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։ 320 հայ քա­ջոր­դի­ներ ըն­կան այդ պայ­քա­րում: 1944թ. օ­գոս­տո­սի 9-ին Ա­թեն­քում ընդ­հա­նուր ապս­տամ­բու­թյան ժա­մա­նակ հա­յե­րով բնա­կեց­ված Դուր­գու­տի թա­ղա­մա­սից է­սէ­սա­կան­նե­րը բնակ­չու­թյա­նը բռ­նու­թյամբ հա­վա­քե­լով, կազ­մա­կեր­պել են մաս­սա­յա­կան կո­տո­րած: Հույն ա­ռա­ջա­դեմ գրող Մ. Աք­սիո­տին գրել է. ՙՄեծ շուրջ­կա­լի օրն ամ­բողջ թա­ղա­մա­սը դա­տարկ­վեց տղա­մարդ­կան­ցից՚: Բուլ­ղա­րիա­յում և Ռու­մի­նիա­յում ապ­րում էին ա­վե­լի քան 50 հա­զար հա­յեր։ Հայտ­նի է 18-ա­մյա Հեր­մի­նե Ռազգ­րադ­լյա­նի սխ­րա­գոր­ծու­թյու­նը։ Հա­րավս­լա­վիա­յում հռ­չակ­ված հե­րոս­նե­րից է Վար­դուշ Սու­քիա­սյա­նը: Ի­տա­լա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հետ­մա­հու Ի­տա­լիա­յի ազ­գա­յին հե­րո­սի կո­չում շնոր­հեց Գա­րի­բալ­դիա­կան 54-րդ հար­վա­ծա­յին պար­տի­զա­նա­կան բրի­գա­դի խի­զախ մար­տիկ Մկր­տիչ Դաշ­տո­յա­նին։ Չպետք է մո­ռա­նալ սփյուռ­քա­հա­յե­րի ա­նու­րա­նա­լի ա­վան­դի մա­սին: Նույ­նը վե­րա­բե­րում է և նրանց ա­վան­դին Ար­ցա­խյան գո­յա­մար­տում, որ­տեղ 20-ից ա­վե­լի ՙԱ­վո՚-ներ ի­րենց կյան­քը տվե­ցին Ար­ցա­խի ա­զա­տագր­մա­նը։ Այ­սօր էլ կարևոր խն­դիր է հա­մախ­մբ­վել ու հա­մա­հայ­կա­կան Հայ­րե­նի­քը՝ Մայր Հա­յաս­տա­նը, զար­գաց­նել ու պաշտ­պա­նել...

 

 

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 10 Մայիսի 2019 16:28