comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇՈՒՇԻԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Շու­շիի փա­ռա­հեղ ա­զա­տագ­րու­մը ի­րա­վամբ մտավ մա­յի­սյան մեր մեծ ու պան­ծա­լի հաղ­թա­նակ­նե­րի պատ­մու­թյան շր­ջա­դար­ձա­յին է­ջե­րի մեջ: Այդ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան և հե­տա­գա մի շարք շր­ջա­դար­ձա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քի շուրջ զրու­ցե­ցինք Շու­շիի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիա­յի Շոշ գյու­ղի ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տար Ար­կա­դի ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ հետ:

-Հա­կա­ռա­կոր­դը Շու­շիից դա­մոկ­լյան սրի պես վտան­գի տակ էր պա­հում մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տը: Հնա­րա­վո՞ր էր ա­վե­լի վաղ կազ­մա­կեր­պել բեր­դա­քա­ղա­քի գրա­վու­մը:
-Տե­սա­նե­լի ու զգա­լի վտան­գից բա­ցի Շու­շին ու­ներ ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն. Շու­շիով էր անց­նում ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը դե­պի Հա­յաս­տան, այ­սինքն՝ վե­րա­միա­վոր­ման գա­ղա­փա­րի մարմ­նա­վո­րու­մը: Շու­շիի ա­զա­տագ­րու­մը կարևոր էր նաև զուտ հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով, քա­նի որ բո­լո­րի ու­ղեղ­նե­րում, ան­գամ ադր­բե­ջան­ցի­նե­րի, ար­մատ­ներ էր ձգել այն միտ­քը, որ Շու­շին Ղա­րա­բա­ղի սիրտն է, և ով տի­րի Շու­շիին, նա էլ կհաղ­թի: Ինչ վե­րա­բե­րում է ժամ­կե­տի ըն­տր­մա­նը, դա նույն­պես ու­ներ իր պատ­ճառ­նե­րը: Նախ` Ղա­րա­բա­ղում Խոր­հր­դա­յին զոր­քե­րի ներ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում անհ­նար էր նման մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պու­մը: Իսկ դրանք վերջ­նա­կա­նա­պես հե­ռա­ցել են 1992-ի փետր­վա­րին: Բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը մտո­վի շա­րու­նա­կում էր ապ­րել Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում, ին­չը ևս մեծ խո­չըն­դոտ էր: Ի դեպ, հրե­տա­կո­ծու­մը Շու­շիից ա­րագ փո­խեց մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը և դր­դեց ա­րագ անց­նել նվա­ճո­ղա­կան հո­գե­բա­նու­թյան: Շու­շիի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տու­մը սկս­վեց Խոր­հր­դա­յին զո­րա­մա­սե­րի հե­ռա­նա­լուց հե­տո, հատ­կա­պես, որ զի­նա­նո­ցում ար­դեն առ­կա էր մի շարք գյու­ղե­րի ա­զա­տագր­ման փոր­ձը: Միևնույն ժա­մա­նակ հաս­կա­նում էինք, որ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիան պա­հան­ջում էր պլա­նի ա­վե­լի գրա­գետ, ա­վե­լի ման­րազ­նին մշա­կում: Ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը պետք է կազ­մա­կերպ­վեր ա­վե­լի վաղ, բայց տար­բեր պատ­ճառ­նե­րով (սպա­ռա­զի­նու­թյան պա­կաս, վատ ե­ղա­նակ և այլն) այն հե­տաձգ­վել էր, և վերջ­նա­կա­նա­պես մա­յի­սի 4-ին ստո­րագր­վել է Շու­շիի ա­զա­տագր­ման մար­տա­կան հրա­մա­նը:
-Ի՞նչ ու­ժեր էին ներգ­րավ­ված օ­պե­րա­ցիա­յում:
-Ինչ­պես գի­տենք, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ղե­կա­վա­րել է Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի (Ի­ՊՈՒ) հրա­մա­նա­տար Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը: Ի­ՊՈՒ-ի շուրջ 1200 մար­տիկ­նե­րից բաղ­կա­ցած 4 հար­ձա­կո­ղա­կան և 1 պա­հես­տա­զո­րա­յին խմ­բե­րը մա­յի­սի 8-ի գի­շե­րը պետք է միա­ժա­մա­նակ անց­նեին հար­ձակ­ման: Ես հրա­մա­նա­տար էի Շո­շի (արևե­լյան) ուղ­ղու­թյա­նը: ՙ26-ի՚ դիր­քի (հյու­սի­սա­յին) ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տարն էր Վա­լե­րի Չիտ­չյա­նը, Լա­չի­նի (հա­րա­վա­յին) ուղ­ղու­թյա­նը` Սամ­վել Բա­բա­յա­նը, Քյո­սա­լա­րի (հյու­սիս-արևմտյան) ուղ­ղու­թյան` Սեյ­րան Օ­հա­նյա­նը, պա­հես­տա­զո­րի հրա­մա­նա­տարն էլ Յու­րի Հով­հան­նի­սյանն էր: Բո­լոր հար­ցե­րը լուծ­ված էին: Այդ թվում նաև սահ­ման­նե­րի պաշ­պա­նու­թյան խն­դի­րը, ո­րը կարևոր հար­ցե­րից էր: Պետք է ա­սեմ, որ բո­լոր այդ ուղ­ղու­թյուն­ներն ու­նեին դժ­վար­լու­ծե­լի խն­դիր­ներ, ո­րոնք հմուտ ղե­կա­վա­րու­թյամբ կազ­մա­կերպ­վե­ցին լա­վա­գույն տար­բե­րա­կով: Ցա­վոք, ու­նե­ցանք զգա­լի քա­նա­կով զո­հեր Քյո­սա­լա­րի, Ջան-Հա­սա­նի ուղ­ղու­թյամբ: Իմ ուղ­ղու­թյու­նով, երևի, բո­լո­րին է հայտ­նի, աչ­քի է ըն­կել 1-ին վաշ­տի հրա­մա­նա­տա­րը` Ա­շոտ Ղու­լյա­նը, ով անձ­նա­կան օ­րի­նա­կով քա­ջա­լե­րել է զի­նա­կից­նե­րին, ո­րոնց էլ հա­ջող­վել է ա­զա­տագ­րել բան­տի տա­րած­քը: Պետք է նշեմ շո­շե­ցի­նե­րի օգ­նու­թյան մա­սին, ո­րոնք մաս­նակ­ցել են գրո­հին՝ պատ­րաստ ան­մի­ջա­պես փո­խա­րի­նե­լու զոհ­ված կամ վի­րա­վոր­ված մար­տիկ­նե­րին: Ընդ­հան­րա­պես՝ բո­լո­րի ու­ղեղ­նե­րում՝ թե՜ բնակ­չու­թյան, թե՜ մար­տիկ­նե­րի, մեխ­ված էր Շու­շիի ա­զա­տագր­ման միտ­քը, ին­չը, իմ կար­ծի­քով, կարևոր շար­ժա­ռիթ էր հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար:
-Ին­չո՞վ բա­ցատ­րել այդ դժ­վար օ­պե­րա­ցիան հա­մե­մա­տա­բար հեշտ, քիչ զո­հե­րով ի­րա­գոր­ծե­լու ըն­թաց­քը:
-Ե­թե ա­պա­վի­նեինք ռազ­մա­կան գի­տու­թյա­նը, պետք է ան­գամ չփոր­ձեինք նա­խա­ձեռ­նել նման օ­պե­րա­ցիա՝ հաշ­վի առ­նե­լով նախ Շու­շիի դիր­քը, պաշտ­պան­վա­ծու­թյու­նը, այն­տեղ կու­տակ­ված զի­նամ­թեր­քի պա­շար­նե­րը, ադր­բե­ջան­ցի­նե­րի զի­նու­ժի տրա­մադ­րու­թյան տակ գտն­վող զին­տեխ­նի­կան, մարդ­կա­յին ռե­սուր­սը և այլն: Բայց երբ ու­նես ար­դա­րա­ցի իղձ, և այն ա­մեն գնով կյան­քի կո­չե­լու նպա­տակ, ու հա­նուն այդ նպա­տա­կի կյան­քով հա­տու­ցե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն, Աստ­ված բա­ցում է իր դռ­նե­րը և ստեղ­ծում այն­պի­սի ի­րա­վի­ճակ­ներ, որ անհ­նա­րի­նը դառ­նում է հնա­րա­վոր: Ան­շուշտ, Աստ­ված դա ա­րել է մեր մի­ջո­ցով. մենք նա­խա­պատ­րաստ­վել ենք թե՜ ռազ­մա­կան տե­սա­կե­տից, թե՜ մարմ­նով ու մտ­քով՚: Ան­գի­տակ­ցո­րեն ի­րա­կա­նաց­վել է Աստ­ծո այն պատ­վի­րա­նը, որ պի­տի ծա­ռա­յես մի Աստ­ծո, քա­նի որ երբ ծա­ռա­յում ես եր­կու­սին, միտքդ կիս­վում է, և մեծ նպա­տակ­նե­րին չես կա­րող ծա­ռա­յել: Հա­մոզ­վել եմ, որ Շու­շիի ա­զա­տագ­րու­մը և նմա­նա­տիպ այլ հաղ­թա­նակ­նե­րը և մի­ջա­դե­պե­րը նպաս­տել են դե­պի հա­վատ­քի գա­լուն:
-Շու­շիից հե­տո ա­զա­տագր­վեց Լա­չի­նը, թշ­նա­մին խու­ճա­պա­հար փախ­չում էր, և կար տե­սա­կետ, որ պետք է շա­րու­նա­կել հաղ­թար­շա­վը մինչև Ա­րաքս:
-Այդ տե­սա­կե­տը կար, ան­գամ ա­ռա­ջարկ կար շա­րու­նա­կել գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե՜ դե­պի Ա­րաքս, թե՜ դե­պի Քել­բա­ջար: Ե­թե այդ տե­սա­կետն ըն­դուն­վեր, պա­տե­րազմն ա­վե­լի վաղ և քիչ զո­հե­րով կա­վար­տեինք, քա­նի որ դի­մադ­րու­թյան հա­մար կազ­մա­կերպ­վե­լու ժա­մա­նակ չէր մնա­լու: Ցա­վոք, մի քա­նի գոր­ծոն­ներ ան­բա­րեն­պատ գտն­վե­ցին: Կարևոր գոր­ծոն­նե­րից էր բնակ­չու­թյան, մար­տիկ­նե­րին պա­տած էյ­ֆո­րիան, որ ճա­նա­պար­հը բաց է դե­պի մայր Հա­յաս­տան, ՙՄիա­ցում՚-ը, կա­րե­լի է ա­սել, ի­րա­գործ­ված է: Եր­կար ժա­մա­նակ շր­ջա­փակ­ման մեջ գտն­վող ժո­ղո­վուր­դը շունչ քա­շեց, և սկս­վեց հոս­քը դե­պի Հա­յաս­տան, Ռու­սաս­տան, մի խոս­քով՝ դե­պի բա­րե­կամ­ներ: Մո­ռա­ցան, որ պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել, թշ­նա­մին էլ օգ­տա­գոր­ծեց այդ ժա­մա­նակն իր օգ­տին: Մենք քա­ղա­քա­կան ա­ռու­մով կրթ­ված չէինք, շատ բա­ներ չէինք հաս­կա­նում: Կա­րե­լի է ա­սել, մեզ պար­տադ­րե­ցին սո­վո­րել: Հա­մոզ­ված եմ՝ ե­թե Լա­չի­նի ա­զա­տագ­րու­մից հե­տո շա­րու­նա­կեինք մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նշ­ված եր­կու ուղ­ղու­թյուն­նե­րով, Մար­տա­կեր­տի գրա­վու­մը տե­ղի չէր ու­նե­նա:

 

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 10 Մայիսի 2019 17:09