comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՆՈՋ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ
Logo
Print this page

ԿՆՈՋ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Նրանք վի­րա­վոր­նե­րի միակ հույսն էին թե՜ մար­տի դաշ­տում, թե՜ թի­կուն­քում: Երբ թշ­նա­մին հան­կարծ ճեղ­քում էր պաշտ­պա­նու­թյու­նը, մարմ­նով ծած­կե­լով վի­րա­վոր­նե­րին, նրանք ըն­դու­նում էին մար­տը, հա­վա­սար կռ­վում տղա­մարդ­կանց հետ, հե­րո­սա­նում նրանց հա­մա­հա­վա­սար: Հե­տո վայր էին դնում զեն­քը, կրա­կի գծից հա­նում վի­րա­վոր­նե­րին, հոս­պի­տալ­նե­րում, հի­վան­դա­նոց­նե­րում կանգ­նում վի­րա­բույ­ժի կող­քին, շուն­չը պա­հած նաև ա­ղո­թում ա­մեն ա­զա­տա­մար­տի­կի հա­մար: Խոս­քը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ողջ ցավն ու ար­հա­վիրք­ներն ապ­րած մեր հա­րյու­րա­վոր բուժ­քույ­րե­րի մա­սին է: Նրանց մա­սին շատ է գր­վել ու դեռ պի­տի գր­վի, ու ա­մեն ան­գամ պատ­մա­ծը կլի­նի թե­րի, քա­նի որ ա­նա­սե­լի հա­մեստ են մեր պա­տե­րազ­մի իս­կա­կան հե­րո­սու­հի­նե­րը: Նրան­ցից մեկն է Զուխ­րա ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ:

Ծն­վել է Ստե­փա­նա­կեր­տում, ա­վար­տել բժշ­կա­կան ու­սում­նա­րա­նը, սի­րում էր իր ընտ­րած մաս­նա­գի­տու­թյու­նը, և Ստե­փա­նա­կեր­տի շտա­պօգ­նու­թյան կա­յա­նում, որ­տեղ աշ­խա­տում էր ար­դեն 20 տա­րի, նրան գի­տեին որ­պես հմուտ ու բա­նի­մաց բուժք­րոջ: Թվում էր` խա­ղաղ մաս­նա­գի­տու­թյուն էր ընտ­րել, բայց հայ­րե­նի­քի դռ­նե­րին հա­սած պա­տե­րազմն ստի­պեց այլ կերպ նա­յել իր մաս­նա­գի­տու­թյանն ու աշ­խա­տան­քին: 1991թ. նո­յեմ­բե­րից Զուխ­րան ար­դեն կա­մա­վո­րագր­վել էր Ստե­փա­նա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի միա­վոր­մա­նը, ո­րը հե­տա­գա­յում վե­րան­վան­վեց Ա­ռա­ջին վաշտ: Հե­րո­սա­կան վաշ­տի զին­վոր­նե­րի նման է, չի սի­րում խո­սել, պատ­մել իր բա­ժին պա­տե­րազ­մի մա­սին: ՙՊա­տե­րազ­մը միայն տղա­մար­դու տեղ չէ, հայ­րե­նի­քը նաև մերն է, ու կա­նայք ևս պետք է պաշտ­պա­նեն հա­րա­զատ հողն ու տու­նը` ով ինչ­պես կա­րող է: Ես այս­պես էի մտա­ծում, ու այս­տեղ հե­րո­սա­կան ո­չինչ չկա: Իմ զեն­քը դաշ­տա­յին պա­յու­սակն էր, ձգ­տում էի լի­նել ա­մե­նուր, ուր մար­տեր էր մղում մեր վաշ­տը: Ոչ, պա­տե­րազ­մը չի կոպ­տաց­նում: Ընդ­հա­կա­ռա­կը, ցա­վը, վիշ­տը, որ քեզ տան­ջում են ա­մեն ան­գամ, երբ գի­տես, որ ծանր վի­րա­վո­րին հնա­րա­վոր չի լի­նի փր­կել, երբ մա­հա­նում է դեռ նոր կյան­քի ար­շա­լույ­սը դի­մա­վո­րած պա­տա­նին, քեզ ա­վե­լի դյու­րազ­գաց են դարձ­նում և ա­վե­լի հաս­տա­տա­կամ, երբ տես­նում ես, որ քո բու­ժած ե­րի­տա­սար­դը ոտ­քի է կանգ­նում ու կռ­վի դաշտ վե­րա­դառ­նում՚,-ա­սում է նա:
Մար­տե­րից բո­լոր հի­շո­ղու­թյուն­նե­րը վառ են, իսկ ա­մե­նա­վա­ռը Շու­շիի ա­զա­տագ­րումն է: Մա­յի­սի ա­ռա­ջին օ­րե­րին Զուխ­րան մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ Սղ­նա­խի ան­տա­ռում էր: Շու­շիի վրա հար­ձա­կու­մը նա­խա­տես­ված էր մա­յի­սի սկզ­բին, սա­կայն անս­պա­սե­լիո­րեն տե­ղա­ցած ա­ռատ ձյու­նը խան­գա­րեց: ՙԵս փր­կա­րար­նե­րի հետ Բի­լյա­րի պոս­տում էի,- հի­շում է նա: - Եր­կու վի­րա­վոր­նե­րի բե­րե­ցին մեզ մոտ, անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լուց հե­տո նրանց հոս­պի­տալ ու­ղար­կե­ցինք, ցա­վոք, նաև մեկ զոհ ու­նե­ցանք: Շու­շին մեր տղա­նե­րին ա­վե­լի վս­տահ ու լա­վա­տես դարձ­րեց: Դա իս­կա­պես մեր ժո­ղով­րի ամ­բողջ պատ­մու­թյան ա­մե­նա­կարևոր նվա­ճում­նե­րից մեկն է: Իսկ մենք մա­յի­սի 10-ին ար­դեն Աս­կե­րա­նում էինք, հե­տո՝ Մար­տա­կեր­տում, Աղ­դա­մում, Ֆի­զու­լիում, Ջեբ­րայի­լում՚:
Ռազ­մա­կան բուժք­րոջ հա­մար պա­տե­րազ­մի ա­մե­նա­ծանր հու­շերն, ի­հար­կե, մա­հերն են: ՙԵրբ 16-17 տա­րե­կան պա­տա­նի­ներն էին ծանր վի­րա­վոր­վում, ես վի­րա­կա­պում էի նրանց ու լաց լի­նում, այն­պես, որ նրանք չն­կա­տեն իմ ար­ցունք­նե­րը, հա­վա­տաց­նում էի, որ հոս­պի­տա­լում շատ ա­րագ ոտ­քի են կանգ­նե­լու: Ես հպարտ եմ, որ իս­կա­կան հե­րոս­նե­րի կող­քին եմ ե­ղել այդ տա­րի­նե­րին՚:
Զուխ­րան իր պա­տե­րազ­մը նաև Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ շա­րու­նա­կեց: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի հետ ներ­կա­յա­ցավ մայ­րա­քա­ղա­քի կենտ­րո­նա­կա­յան և նույն օրն ար­դեն Թա­լի­շում էր: Ամ­բողջ եր­կու ա­միս մնա­ցել է Տո­նա­շե­նում (ՙԵղ­նիկ­նե­րում՚), նախ­կին մար­տա­կան ըն­կեր­նե­րի հետ սե­փա­կան ներ­կա­յու­թյամբ ա­վե­լի բարձ­րաց­րել զին­վոր­նե­րի ո­գին, փոր­ձով ու խոր­հուրդ­նե­րով օգ­տա­կար ե­ղել նրանց: Նրա կա­տա­րա­ծը գնա­հատ­վել է. պարգևատր­վել է ՙՇու­շիի ա­զա­տագր­ման հա­մար՚ մե­դա­լով և ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚ հու­շա­մե­դա­լով։
Զուխ­րա Հայ­րա­պե­տյանն այ­սօր չի աշ­խա­տում, զին­վո­րա­կան կեն­սա­թո­շակ չի ստա­նում: Ապ­րում է մե­նակ: ՙԱյդ­պես է ստաց­վել՚,-ա­սում է նա: Փափ­կան­կա­տո­րեն շր­ջան­ցում է ՙինչ­պե՞ս եք ապ­րում՚ հար­ցը: Հե­տո ա­սում է. ՙԻնձ ոչ ոք չի դր­դել գնա­լու այդ քայ­լին, ինքս ո­րո­շել եմ հա­մեստ ու­ժե­րիս չա­փով օգ­նել կռ­վող­նե­րին: Դրա դի­մաց պետք է պա­հանջ­նե՞ր ներ­կա­յաց­նել: Ես դա սխալ եմ հա­մա­րում՚:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 10 Մայիսի 2019 17:51
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.