comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
«Ժենգյալով հացի երկրորդ փառատոն»
[ARM]     [RUS]     [ENG]

Հաթերքում կայացել է «Ժենգյալով հացի երկրորդ փառատոնը»

 Մայիսի 11-ին «էկոտուրիզմն Արցախում» խմբի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոն:

Փառատոնին ներկայացված էր շուրջ  120  տաղավար։ Արցախի յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայացվել է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ եւ արհեստավարժ մասնակիցներով: Արցախի տարբեր վայրերից  Հաթերք ժամանած սննդի   ասպարեզում մասնագիտացված մարդիկ   հյուրերին  ծանոթացրել  են  ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղտնիքներին։ ժենգյալով  հացից բացի,  ներկայացվել  և   վաճառքի  են  հանվել   այլ  արտադրատեսակներ: 

Փառատոնը ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, արտասանություններով։

Փառատոնի ժամանակ, Հադրութի շրջանի խումբը,  թխել է նաեւ աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ 3 մետր 3 սանտիմետր երկարությամբ։

Անցած տարի, Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը, 2 մետր   83   սմ էր․,  որը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:

Media