comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՆՁՐԻՍՏԱՆՑԻ ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆՁՐԻՍՏԱՆՑԻ ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐԸ

Վա­գիֆ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒ­ՄՅԱՆ

 Հայ­րե­նա­սի­րու­թյունն ա­պու­պա­պե­րից փո­խանց­վում է ժա­ռան­գա­բար: Դրա­նում հա­մոզ­վե­ցի` ևս մեկ ան­գամ ու­սում­նա­սի­րե­լով Գաս­պա­րյան­նե­րի տոհ­մի պատ­մու­թյու­նը։

Տոհ­մի ա­վա­գը Հա­րու­թյուն պապն է, ծն­վել է 1885թ. Խնձ­րիս­տա­նում, հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյունն էր։ Հա­րու­թյուն պա­պը չորս զա­վակ­նե­րի հայր էր: 1914թ., երբ սկս­վում է Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը, ո­րի մաս­նա­կից­նե­րից մեկն էլ Ռու­սաս­տանն էր և կռ­վում էր հա­յե­րի դա­րա­վոր թշ­նա­մի Թուր­քիա­յի դեմ, Հա­րու­թյու­նը ոգևոր­վում է` մտա­ծե­լով, որ ռու­սա­կան բա­նա­կը, հաղ­թե­լով հա­կա­ռա­կոր­դին, վեր­ջա­պես կվե­րաց­նի քրիս­տո­նյա հա­յե­րի տան­ջանք­ներն Արևմտյան Հա­յաս­տա­նում։ 1915թ. մեկ­նե­լով Թիֆ­լիս` նա զին­վո­րագր­վում է ռու­սա­կան հետևա­կա­յին գն­դե­րից մե­կին: Ա­ռա­ջին իսկ մար­տում նա աչ­քի էր ընկ­նում իր հմ­տու­թյամբ և շր­ջա­հա­յաց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով: Սա­կայն 1917թ. հե­ղա­փո­խու­թյունն ի չիք դարձ­րեց ռու­սա­կան կող­մի բո­լոր հաղ­թա­նակ­նե­րը, սկս­վեց ռու­սա­կան բա­նա­կի նա­հան­ջը գրա­ված տա­րածք­նե­րից: Թուր­քիան, օգտ­վե­լով ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նից, լայ­նա­ծա­վալ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ է ծա­վա­լում ողջ ռազ­մա­ճա­կա­տում, ին­չը մեծ ա­ղե­տի է վե­րած­վում ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում բնակ­վող հա­յու­թյան հա­մար: Սկս­վում է հա­յե­րի հետ իս­կա­կան հաշ­վե­հար­դա­րը, նրանց միակ պաշտ­պա­նը ոչ մեծ հայ­կա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներն էին, ո­րոնք ի զո­րու չէին դի­մադ­րել մինչև ա­տամ­նե­րը զին­ված թուր­քա­կան կա­նո­նա­վոր ստո­րա­բա­ժա­նում­նե­րին։ Հա­րու­թյու­նը ևս այդ կա­մա­վո­րա­կան­նե­րի շար­քե­րում էր և, հաս­նե­լով մայր Հա­յաս­տան, մաս­նակ­ցում է Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տին, նոր ձևա­վոր­ված Ղա­րա­բա­ղյան կոր­պու­սի կազ­մում, ո­րի հրա­մա­նա­տարն էր ծա­գու­մով ղա­րա­բաղ­ցի գն­դա­պետ Պո­ղոս Բեկ-Փի­րու­մյա­նը։ Հա­րու­թյու­նը հրա­մա­նա­տա­րի խոր­հր­դով վե­րա­դառ­նում է հա­րա­զատ Խնձ­րիս­տան։ Նա գյու­ղում կազ­մա­կեր­պում է 16-հո­գա­նոց բաղ­կա­ցած կա­մա­վո­րա­կան պաշտ­պա­նա­կան ջո­կատ` կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում նրանց փո­խան­ցե­լով իր մար­տա­կան փոր­ձը, գյու­ղի կարևոր օ­բյեկտ­նե­րում կազ­մա­կեր­պում է շուր­ջօ­րյա պա­հա­կա­յին ծա­ռա­յու­թյուն, որն ա­պա­հո­վում է հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի անձ­նա­կան և նյու­թա­կան անվ­տան­գու­թյու­նը: Ջո­կա­տի տղա­նե­րը զին­ված էին ինք­նա­շեն հրա­ցան­նե­րով ու սրե­րով։ 1930թ., երբ գյու­ղում կազ­մա­կերպ­վում էր կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն, նա ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ կա­մա­վոր մտավ կոլ­տն­տե­սու­թյուն։ Նա իր մահ­կա­նա­ցուն կն­քեց 1947թ.։ Ճիշտ Հա­րու­թյուն պա­պի կրկ­նօ­րի­նակն էին նրա ա­վագ որ­դի Կա­րա­պե­տը, թոռ Գեոր­գին և ծոռ Ա­լեք­սանդ­րը։ Կա­րա­պետ Գաս­պա­րյա­նի մար­տա­կան ու­ղին սկս­վում է Կով­կա­սից և հաս­նում Թա­մա­նյան թե­րակղ­զի, Վար­շա­վա ու Բեռ­լին: Ցու­ցա­բե­րած սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար պարգևատր­վում է մի շարք մար­տա­կան մե­դալ­նե­րով: 1945թ. հայ­րե­նիք է վե­րա­դառ­նում կուրծ­քը զար­դար­ված մե­դալ­նե­րով: Նրա պես հայ­րե­նա­սեր էր որ­դին` Գեոր­գին: Նա բարձ­րա­գույն տն­տե­սա­գի­տա­կան կր­թու­թյուն ու­ներ և սկ­սած 1955 թվա­կա­նից հայ­րե­նի Խնձ­րիս­տա­նի կոլ­տն­տե­սու­թյու­նում աշ­խա­տում է իր մաս­նա­գի­տու­թյամբ: Նա չորս զա­վակ­նե­րի հայր էր (եր­կու դուստր և եր­կու որ­դի), ո­րոն­ցից մեծն Ա­լեք­սանդրն էր, իսկ կրտ­սե­րը` Վլա­դի­մի­րը։ Գեոր­գին 1981թ. աշ­խա­տում էր Աս­կե­րա­նի շրջս­պառ­կոո­պում` որ­պես պլա­նա­յին բաժ­նի հրա­հան­գիչ, 1986թ., որ­պես լա­վա­գույն տն­տե­սա­գետ, նրան տե­ղա­փո­խում են մարզշրջկոոպ` որ­պես ֆի­նան­սա­կան բաժ­նի վա­րիչ, ժա­մա­նակ անց նա մարզ­կոո­պի նա­խա­գա­հի տե­ղա­կա­լի պաշ­տո­նում էր։ 1989թ. կու­սակ­ցու­թյան մար­զա­յին բյու­րո­յի ո­րոշ­մամբ նա նշա­նակ­վում է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին խոր­հր­դի նա­խա­գա­հի տե­ղա­կալ: Նոր պաշ­տո­նում աշ­խա­տում է բա­րեխղ­ճո­րեն և 1993թ. անց­նում թո­շա­կի։ Գ. Գաս­պա­րյանն իր մահ­կա­նա­ցուն կն­քեց 2007թվա­կա­նին։
Գ. Գաս­պա­րյա­նի զույգ որ­դի­նե­րը՝ Ա­լեք­սանդրն և Վլա­դի­մի­րը, ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել են Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի բո­լոր վճ­ռո­րոշ ճա­կա­տա­մար­տե­րին: Գաս­պա­րյան­նե­րը, որ ապ­րում էին Բաք­վում, եր­ջա­նիկ էին, ու­նեին ա­մեն ինչ բա­րե­կե­ցիկ կյան­քի հա­մար: Սա­կայն 1988թ.-ը մեծ փոր­ձու­թյան առջև կանգ­նեց­րեց բո­լոր նրանց, ով­քեր ազ­գու­թյամբ հայ են։ 1988-ի փետր­վա­րին Սում­գա­յի­թում հայ բնակ­չու­թյան մաս­սա­յա­կան կո­տո­րած­նե­րը Բաք­վի հայ բնակ­չու­թյա­նը ստի­պե­ցին թող­նել տուն-տեղ և հե­ռա­նալ: Դրանց շար­քում էլ Ա­լեք­սանդրն էր։ Նա սկ­սեց ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել Ղա­րա­բա­ղյան շարժ­մա­նը:
Շու­տով ըն­կեր­նե­րի հետ ձեռ­նա­մուխ է լի­նում զեն­քե­րի պատ­րաստ­մա­նը, նա գտ­նում էր, որ ղա­րա­բա­ղյան հար­ցը պետք է լու­ծել միայն զեն­քի ու­ժով: Ա­լեք­սանդրն ա­ռա­ջին­նե­րից մեկն էր, որ 1992թ. մտավ 5-րդ վաշտ, սկ­սեց մաս­նակ­ցել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին: Այդ­տե­ղից նա տե­ղա­փոխ­վեց 7-րդ վաշտ և նշա­նակ­վեց դա­սա­կի հրա­մա­նա­տար: Ա­լեք­սանդ­րի հրա­մա­նա­տա­րու­թյամբ 7-րդ դա­սա­կը մաս­նակ­ցեց հայ­կա­կան գյու­ղե­րի ա­զա­տագր­մա­նը: 1993թ. ապ­րի­լին նա նշա­նակ­վեց 3-րդ գու­մար­տա­կի 7-րդ վաշ­տի հրա­մա­նա­տար։ 1992թ. նա նաև ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցեց Շու­շիի ա­զա­տագր­մա­նը` ցու­ցա­բե­րե­լով խի­զա­խու­թյուն և անձ­նա­կան ա­րիու­թյուն։ 1993թ. սեպ­տեմ­բե­րին Ա­լեք­սանդրն ար­դեն 3-րդ գու­մար­տա­կի հրա­մա­նա­տարն էր։ Նա կրտ­սեր եղ­բոր` Վլա­դի­մի­րի հետ իր գու­մար­տա­կով մաս­նակ­ցել է Աղ­դա­մի, Կու­բաթ­լուի, Ֆի­զու­լու, Զան­գե­լա­նի, Հո­րա­դի­զի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին: Ա­լեք­սանդր Գաս­պա­րյա­նը հե­րո­սի մա­հով զոհ­վեց 1993թ. դեկ­տեմ­բե­րի 25-ին Հո­րա­դի­զում՝ ա­կա­նի պայ­թու­նից։ Հետ­մա­հու նա պարգևատր­վել է ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին և երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շան­նե­րով։ Նրա ե­րեք զա­վակ­նե­րից եր­կու­սը` Գա­յա­նեն և Ար­թու­րը, գնում են հոր ու­ղիով` շա­րու­նա­կե­լով ի­րենց ա­վան­դը բե­րել հայ­րե­նի­քի շե­նաց­մա­նը: Գա­յա­նեն մաս­նա­գի­տու­թյամբ բժիշկ-ա­տամ­նա­բույժ է, ծա­ռա­յում է ԼՂՀ ՊԲ ա­վագ-լեյ­տե­նան­տի զին­վո­րա­կան կո­չու­մով, իսկ միջ­նեկ զա­վա­կը` Ար­թու­րը, 2002թ., ա­վար­տե­լով Ֆիզ­մաթ դպ­րո­ցը, նույն տա­րում ըն­դուն­վում է Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ին­ֆոր­մա­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տը, որ­տեղ մեկ տա­րի սո­վո­րե­լուց հե­տո 2003-2005թթ. որ­պես զին­վոր ծա­ռա­յում է 8-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նում, զո­րացր­վե­լուց հե­տո՝ 2005-2008թթ. ա­վար­տում է Ար­ցա­խի պետ­հա­մալ­սա­րա­նը: 2009թ. նա աշ­խա­տան­քի է ըն­դուն­վում Ստե­փա­նա­կեր­տի զին­կո­մի­սա­րիա­տում: 2015թ. բա­րե­խիղճ ծա­ռա­յու­թյան հա­մար նա նշա­նակ­վել է Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­յին զին­կո­մի­սա­րիա­տի պե­տի տե­ղա­կալ։ Ու­նի մա­յո­րի զին­վո­րա­կան կո­չում: Ա­լեք­սանդ­րի եղ­բայր Վլա­դի­մի­րը ծա­ռա­յեց մինչև թո­շա­կի անց­նե­լը, նա պա­հես­տա­զո­րի փոխ­գն­դա­պետ է, սա­կայն ներ­կա­յում պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով աշ­խա­տում է ԱԻՎ-ում։ Գաս­պա­րյան­նե­րի տոհ­մի նա­հա­տակ որ­դի­նե­րը թո­ղե­ցին բա­րի ա­նուն և սուրբ հի­շա­տակ։ Նրանք հայ­րե­նա­սի­րու­թյան վառ օ­րի­նակ են ներ­կա և գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար։

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հունիսի 2019 15:09