comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԵՐ­ՋԱ­ՆԻԿ Է ՆԱ, ՈՒՄ Ա­ՆՈՒ­ՆԸ ԴԱ­ՐԵՐ ԿՀԻՇ­ՎԻ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵՐ­ՋԱ­ՆԻԿ Է ՆԱ, ՈՒՄ Ա­ՆՈՒ­ՆԸ ԴԱ­ՐԵՐ ԿՀԻՇ­ՎԻ...՚

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Զույգ նա­հա­տակ որ­դի­նե­րի մա­սունք­նե­րի հետ ՙկռիվս՚ տա­լով, դառն ու ա­նուշ հու­շե­րի հետ ՙլե­զու՚ գտ­նե­լով է ապ­րում Է­դուարդ Ա­վե­տի­սյա­նը։ Նա ա­մեն օր փոր­ձում է հաշտ­վել այս ՙծուռ՚ աշ­խար­հի հետ, փոր­ձում է, որ ան­հաշտ չհե­ռա­նա աշ­խար­հից… Ապ­րում է` հույ­սը Աստ­ծուն, ու հա­մոզ­մամբ` զա­վակ­նե­րի թա­փած ա­րյու­նը ի­զուր չի կոր­չի։

...Մար­տու­նու շր­ջա­նի Մսմ­նա գյու­ղում է ծն­վել Է­դուար­դը` 1940-ին։ Տաս­նու­թը նոր էր լրա­ցել, երբ Ստե­փա­նա­կերտ տե­ղա­փոխ­վե­ցին, ըն­տա­նի­քը բազ­ման­դամ էր` հինգ եղ­բայր էին ու մեկ քույր։ Ամ­բողջ կյան­քում ստիպ­ված էր ճա­կա­տի քր­տին­քով վաս­տա­կել օր­վա ապ­րուս­տը։ 1967թ. հուն­վա­րին ա­մուս­նա­ցել է Նվար­դի հետ, գե­ղե­ցիկ ըն­տա­նիք կազ­մել, տու­նու­տեղ դրել։ Իր իսկ ձեռ­քով տուն է կա­ռու­ցել Շի­նա­րար­նե­րի փո­ղո­ցում, ծառ է տն­կել, այ­գի գցել ու 5 զա­վակ ու­նե­ցել՝ 2 որ­դի, 3 դուստր։ Ապ­րում էին ի­րենց արևին՝ գոհ ու եր­ջա­նիկ, լավ էր վաս­տա­կում: Կի­նը խո­նարհ էր, հա­լալ օ­ջա­խից դուրս ե­կած. կես խոս­քից ի­րար հաս­կա­նում էին... Սա­կայն սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, որ­դի­նե­րը միա­ցան Շարժ­մա­նը և այլևս տան ե­րես չէին տես­նում։ Մեծ որ­դին՝ Ստե­փա­նը, Ռու­սաս­տա­նում էր սո­վո­րում, ե­կավ ա­ռա­ջին իսկ կան­չին ու միա­ցավ մի­տին­գա­վոր­նե­րին։ Հե­տո հա­մալ­րեց կա­մա­վո­րա­կան­նե­րի շար­քե­րը: Ա­ռա­ջին ան­գամ վի­րա­վոր­վեց Հադ­րու­թի շր­ջա­նի Սա­լա­քյա­թին գյու­ղի մեր­ձա­կայ­քում, տա­սը օր Երևա­նում բուժ­վե­լուց հե­տո կր­կին շարք վե­րա­դար­ձավ (հե­ռաց­րել էին աջ ե­րի­կա­մը)։ Կես մար­մին էր դա­ռել, բայց է­լի տան ե­րես չէր տես­նում, որ­տեղ որ ան­հան­գիստ էր` Ստե­փանն այն­տեղ էր։ Ժա­մա­նակ անց ա­ռող­ջու­թյու­նը կտ­րուկ վատ­թա­րա­ցավ, մեկ­նեց Ռու­սաս­տան բուժ­վե­լու ու իր մահ­կա­նա­ցուն կն­քեց Սա­րա­տով քա­ղա­քում։ Հայ­րը նրա դին տե­ղա­փո­խեց ու հո­ղին հանձ­նեց Ստե­փա­նա­կեր­տում։ Կրտ­սեր որ­դին` Գառ­նի­կը, խոր­հր­դա­յին բա­նա­կից զո­րացր­վեց 88-ին և ան­վա­րան հայ­տն­վեց Շարժ­ման կի­զա­կե­տում։ Կռ­վեց հըն­թացս կազ­մա­վոր­վող ջո­կատ­նե­րի կազ­մում, մե՜րթ ՙ26՚-ի դիր­քե­րում էր, մե՜րթ` ցե­ղակ­րոն­նե­րի հետ, հե­տո Շա­հու­մյան գնաց, մաս­նակ­ցեց Կա­մո, Ա­զատ, Մար­տու­նա­շեն, Գե­տա­շեն գյու­ղե­րի պաշտ­պա­նա­կան մար­տե­րին։ Շատ ա­րագ աչ­քի ըն­կավ, կարճ ժա­մա­նակ անց նա ըն­կե­րա­կան շր­ջա­պա­տում հայտ­նի էր որ­պես զեն­քի տար­բեր տե­սակ­նե­րին տի­րա­պե­տող հմուտ զին­վոր։ Օ­րե­րով տան ե­րես չէր տես­նում, բայց հենց որևէ գյուղ կամ բնա­կա­վայր էին ա­զա­տագ­րում, մի քա­նի ժա­մով տուն էր շտա­պում՝ ծնող­նե­րին ու հարևան­նե­րին աչ­քա­լու­սանք տա­լու։ Կեն­սա­խինդ էր, կա­տա­կա­սեր, մար­տի դաշ­տում, ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ­նե­րում ան­գամ հու­մո­րը նրա հետ էր։ Գնա­լով` մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը թե­ժա­նում էին, իսկ Գառ­նի­կը միշտ ա­ռաջ­նագ­ծում էր, ա­ռա­ջին­նե­րի շար­քում։ Եր­կու ան­գամ վի­րա­վոր­վեց ու այդ­պես էլ կար­գին չբուժ­ված վաշտ վե­րա­դար­ձավ։ 1992թ. հու­լի­սին իջևան­ցի Վար­դանն իր վաշ­տի հա­մար խի­զախ, քա­ջա­րի մա­հա­պարտ­նե­րի էր հա­վա­քագ­րում։ Նա ան­ձամբ ե­կավ Գառ­նի­կի հետևից ու իր վաշ­տը տա­րավ։ Գ. Ա­վե­տի­սյա­նը մաս­նակ­ցել է Քա­րին տա­կի, Մա­լի­բեկ­լուի, Խո­ջա­լուի, Ջան­հա­սա­նի, Նա­խիջևա­նի­կի ու հա­րա­կից գյու­ղախմ­բի` Փր­ջա­մա­լի, Ա­րան­զա­մի­նի, Աղ­բու­լա­ղի, Դահ­րա­զի, Խրա­մոր­թի, Փա­ռու­խի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին, ա­պա՝ Շու­շիի, Լա­չի­նի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։
Իջևան­ցի Վար­դա­նի հետ Գառ­նի­կը կռ­վում էր Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Կի­չան, Մեհ­մա­նա, Չլդ­րան, Սր­խա­վենդ, Դրմ­բոն, Հա­րու­թյու­նա­գո­մեր և այլ գյու­ղե­րի ա­զա­տագր­ման հա­մար մղ­վող մար­տե­րում։
Հա­րու­թյու­նա­գո­մեր գյու­ղի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ Գառ­նի­կը վաշ­տի տղա­նե­րից մի քա­նի­սի հետ հայ­տն­վում է ծու­ղա­կի մեջ։ Խե­լամ­տո­րեն հաղ­թա­հա­րե­լով դժ­վա­րու­թյուն­նե­րը, թշ­նա­մուն խու­ճա­պի մատ­նե­լով դուրս են գա­լիս պա­շա­րու­մից, ա­վե­լին` այն աշ­խարհ են ու­ղար­կում վեց աս­կյա­րի։ 1992թ. սեպ­տեմ­բե­րի 22-ին, Վա­ղու­հաս գյու­ղի ա­զա­տագր­ման մար­տում, ար­կի բե­կո­րից զոհ­վում է 24-ա­մյա Գառ­նիկ Ա­վե­տի­սյա­նը։ Նրա նա­հա­տա­կու­թյու­նից 3 ա­միս անց ծն­վում է դուստ­րը, ո­րին կո­չե­ցին Գան­նա։ Գառ­նի­կի նա­հա­տա­կու­թյու­նից ան­ցել է գրե­թե 27 տա­րի, որ­դին՝ Կա­րե­նը, բարձ­րա­գույն ռազ­մա­կան կր­թու­թյուն է ստա­ցել։ Դուստ­րը՝ Գան­նան, ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ֆա­կուլ­տե­տը։ Ար­ժա­նի հոր ար­ժա­նա­վոր զա­վակ­ներն ապ­րում ու ա­րա­րում են հոր ա­զա­տագ­րած հո­ղի վրա, այն ե­րա­զան­քով, որ ի­րենց զա­վակ­ներն ապ­րե­լու են ան­կախ և հզոր Ար­ցա­խում։
Գառ­նի­կի հայ­րը՝ ութ­սու­նի շեմ ոտք դրած Է­դուար­դը,12 թոռ ու­նի, նրանք չեն թող­նում, որ որ­դե­կո­րույս ու կո­ղակ­ցին կորց­րած պա­պի­կի օ­րը դժ­վար անց­նի։ Նրանք գի­տեն, որ պա­պի­կը ծանր է տա­նում որ­դի­նե­րի ու կնոջ կո­րուս­տը։ Թոռ­նե­րից մե­կը գա­լիս, մյու­սը գնում է, այդ­պես փոր­ձում են փա­րա­տել պա­պի­կի մե­նա­կու­թյու­նը, նրա ցա­վից կսկ­ծա­ցող սր­տին սպե­ղա­նի լի­նել։ Է­դուարդ պա­պը ժպ­տում է բո­լո­րի հետ, կի­սում նրանց հոգ­սը, դժ­վա­րու­թյուն­նե­րը, ու­րա­խա­նում նրանց հա­ջո­ղու­թյուն­նե­րով ու ձեռք­բե­րում­նե­րով, սա­կայն ձեռ­քը մեկ¬մեկ սր­տին է տա­նում, երբ ըն­տա­նե­կան ջեր­մու­թյան, եր­ջա­նիկ օ­րե­րի, լիար­ժեք տա­րի­նե­րի խո­սուն տե­սիլք­նե­րը քուն թե ար­թմ­նի այ­ցե­լում են ի­րեն։ Այս­պես աշ­խար­հի հետ հաշտ ու ան­հաշտ, իր ապ­րած ու չապ­րած օ­րերն է գլո­րում Է­դուարդ Ա­վե­տի­սյա­նը, զույգ նա­հա­տակ որ­դի­նե­րի մա­սունք­նե­րի հետ ՙկռիվս՚ տա­լով փոր­ձում իր ապ­րած տա­րի­նե­րի ծան­րու­թյու­նը բա­նաձևել արևե­լյան ի­մաստ­նու­թյամբ. ՙՄար­դիկ չեն կա­րող հա­վերժ ողջ մնալ, սա­կայն եր­ջա­նիկ է միայն նա, ում ա­նու­նը դա­րեր կհիշ­վի՚։

 

 

 

 

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 19 Հունիսի 2019 15:19