comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՊԱՍՈՒՄԻ ՃԱՄՓԱՆԵՐ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՊԱՍՈՒՄԻ ՃԱՄՓԱՆԵՐ...

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց Ստեփանակերտի հուշահամալիրից։ Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ սպայակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների մարտական ընկերներ, հարազատներ, ՀՀ "Արծիվ մահապարտներ" հատուկ նշանակության զորագնդի մարտիկներ։ ԱՀ ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը ցավով խոսեց տղաների դեռևս անհայտ ճակատագրերի մասին. "21- րդ տարին է` ինչ Հունիսի 29- ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Բանակցությունների ընթացքում հաջողվեց նրանցից մի քանիսին հայրենիք վերադարձնել։ Այսօր 773 անհայտ կորած ունենք` 250 ազատամարտիկ, իսկ մնացածները` խաղաղ բնակիչներ։ Չկորցնելով մեր որդիներին նորից տեսնելու հույսն ու նեցուկ դառնալով մեր սպասումին` պետք է զինվենք համբերությամբ, քանզի ունենք մեկ այլ գերակա նպատակ` հնարավորինս սատար կանգնել անհայտ կորածների ընտանիքներին"։ Օրհնանքի խոսք ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ ԱԿԱՀՄ գրասենյակում անհայտ կորած ազատամարտիկների մի խումբ հարազատներ ՀՀ "Արծիվ մահապարտներ" հատուկ նշանակության զորագնդի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով։

 

 

 

 

Last modified onՇաբաթ, 29 Հունիսի 2019 12:39