comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ՝ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ՝ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿԸ

Հեն­րիխ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱՆ

ք. Մար­տա­կերտ

 Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը մեծ փոր­ձու­թյուն­նե­րի առջև կանգ­նեց­րեց նո­րան­կախ մեր հան­րա­պե­տու­թյա­նը. մինչև 1992-ի հու­լի­սի սկզբ­նե­րը մենք կորց­րինք շատ բնա­կա­վայ­րեր ու տա­րածք­ներ։ Հու­լի­սի 4-ին ըն­կավ նաև Մար­տա­կեր­տը, ո­րի ա­զա­տագ­րու­մը դար­ձավ պատ­վի խն­դիր: Եվ հայ զո­րա­կա­նը փայ­լուն կա­տա­րեց այն. ա­զա­տագ­րեց ոչ միայն շր­ջա­նի գյու­ղե­րը, 1993-ի հու­նի­սի 28-ին` նաև Մար­տա­կերտ քա­ղա­քը՝ աշ­խար­հին ցու­ցադ­րե­լով մար­տար­վես­տի դա­սա­կան օ­րի­նակ­ներ։

...Մար­տա­կեր­տի ա­զա­տագ­րու­մից 26 տա­րի է ան­ցել։ Ա­մեն տա­րի հու­նի­սի 28-ին հե­ռու ու մո­տիկ տա­րածք­նե­րից մար­դիկ հա­վաք­վում են շրջ­կենտ­րո­նում և ծա­ղիկ­ներ խո­նար­հում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­հա­մա­լի­րում, գնա­հա­տում և մե­ծա­րում նրանց սխ­րան­քը։
-1993 թվա­կա­նի հու­նի­սի 28-ի օր­վա երկ­րորդ կեսն էր, երբ ՙՀե­ռուս­տաշ­տա­րակ՚-ի տա­րած­քից ի­ջանք ա­զա­տագր­ված Մար­տա­կերտ,-ա­սում է 5-րդ Պ/Շ-ի ՙՏար­զան­ներ՚ ան­վամբ ստո­րա­բա­ժան­ման ա­զա­տա­մար­տիկ Լյո­վա Հա­րու­թյու­նյա­նը։ -Ոչ ոք չկար, յու­րա­հա­տուկ պահ էր, ա­ռա­ջա­նում էինք, ըմ­բոշ­խե­լով ա­զա­տագր­ված մար­տա­կեր­տյան օ­դը։ Այն­քան էինք կա­րո­տել, որ ու­զում էինք ան­վերջ քայ­լել,-հի­շում է Լ.Հա­րու­թյու­նյա­նը և ա­վե­լաց­նում,-Մար­տա­կեր­տի ա­զա­տագ­րու­մը Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն­նե­րից էր, ին­չը բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով բա­րեն­պաստ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ շր­ջան վե­րա­դար­ձող խա­ղաղ հայ բնակ­չու­թյան, ա­վեր­ված բնա­կա­վայ­րե­րի և տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­ման վրա։
Օգտ­վե­լով ա­ռի­թից, Լյո­վա Հա­րու­թյու­նյանն իր մար­տա­կան ըն­կեր­նե­րի ա­նու­նից սր­տանց շնոր­հա­վո­րեց Մար­տա­կեր­տի ա­զա­տագր­ման օր­վա կա­պակ­ցու­թյամբ, ու հա­վե­լեց, որ մեր սե­րունդն ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ փայ­լուն կա­տա­րեց իր մար­տա­կան ա­ռա­ջադ­րան­քը, իսկ 2016-ի ապ­րիլն ա­պա­ցու­ցեց, որ ան­կա­խու­թյան սե­րունդն իր հայ­րե­նի­քի տերն է:
Քա­ղա­քի ա­զա­տագր­ման օ­րը հի­շար­ժան դար­ձավ մար­զա­կան տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րով, Մար­տա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի ու­ժե­րով կա­յա­ցավ տո­նա­կան հա­մերգ։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 01 Հուլիսի 2019 16:36