comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՐՁՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՐՁՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐ

Նո­րա­կո­չիկ­ներն այս ան­գամ էլ ժա­մա­նա­կին Բեր­ձոր էին հա­սել և զին­կո­մի­սա­րիա­տում պատ­րաս­տի փաս­տաթղ­թերն էին ստո­րագ­րում։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նա­յին զին­կոմ, մա­յոր Ստե­փան Օ­հան­ջա­նյա­նը գոհ է զին­կո­մի­սա­րիա­տի աշ­խա­տա­կից­նե­րի ու հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­մա­տեղ աշ­խա­տան­քից։ Այս տար­վա ա­մա­ռա­յին երկ­րորդ զո­րա­կոչն է` կազ­մա­կերպ­ված, ա­ռանց խո­չըն­դոտ­նե­րի։

 Շր­ջա­նի հյու­սի­սա­յին թևի Գող­թա­նիկ գյու­ղա­կան հա­մայն­քից է Օ­հան Պո­ղո­սյա­նը, դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վել է Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ռազ­մա­գի­տու­թյան և ֆիզ­կուլ­տու­րա­յի բա­ժի­նը, բայց ար­դեն 18 տա­րե­կան է և պարտքն է` դառ­նալ հայ­րե­նի­քի զին­վո­րը։

Վա­ղա­զին գյու­ղի դպ­րո­ցի այս տար­վա շր­ջա­նա­վարտ Դա­վիթ Բախ­շյանն ըն­դուն­վել է Երևա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հո­գե­բա­նու­թյան բա­ժի­նը և ար­դեն զին­վոր է։
-Բարձր տրա­մադ­րու­թյամբ եմ գնում, -ա­սում է նա, -հայ­րե­նի­քին պետք է ծա­ռա­յենք, իսկ բա­նա­կում ծա­ռա­յե­լը յու­րա­հա­տուկ պար­տա­կա­նու­թյուն է։
Ու­ռե­կան գյու­ղից Ար­թուր Սարգ­սյա­նը նույն­պես այս տա­րի է ա­վար­տել դպ­րո­ցը, բա­նա­կում ծա­ռա­յե­լուց հե­տո կո­րո­շի? ինչ մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րի։ Մայ­րը? Ար­մի­նե Ա­ռա­քե­լյա­նը, հուզ­մուն­քով տվեց իր օրհ­նան­քը որ­դուն, բո­լոր զո­րա­կո­չիկ­նե­րին ու հա­յոց բա­նա­կի զին­վոր­նե­րին` մաղ­թե­լով խա­ղա­ղու­թյուն: Նո­րա­կո­չիկ­նե­րին ող­ջու­նե­ցին ու բա­րի ճա­նա­պարհ, ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն մաղ­թե­ցին զին­կոմ Ստե­փան Օ­հան­ջա­նյա­նը, շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Հով­հան­նես Սա­հա­կյա­նը:

Զ.Ը.
ք. Բեր­ձոր

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 17 Հուլիսի 2019 16:00