Logo
Print this page

ՀՈՒ­ՇԱ­ԹԱՆ­ԳԱ­ՐԱ­ՆԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ԿԱՆ ԳՈՒ­ՄԱՐ­ՏԱ­ԿԸ

Վե­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ԱՀ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ՙԱն­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի 7-րդ հա­մա­գու­մա­րը կա­յա­ցավ օ­րերս, 21-ա­մյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում իր աշ­խա­տան­քի ուղ­ղու­թյուն­նե­րից մեկն էլ հա­մա­րել ու հա­մա­րում է ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հու­շա­թան­գա­րա­նը մա­տաղ ու ե­րի­տա­սարդ սե­րունդ­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան խնդ­րին ծա­ռա­յեց­նե­լը։ Հա­զա­րա­վոր զին­վոր­ներ ու սպա­ներ, ա­շա­կերտ­ներ եւ ու­սա­նող­ներ են այ­ցե­լել այս­տեղ, ծա­նո­թա­ցել կազ­մա­կեր­պու­թյան եւ բուն թան­գա­րա­նի պատ­մու­թյա­նը, վեր­ջի­նիս հա­րուստ ցու­ցան­մուշ­նե­րին, հուզ­մուն­քով ու շնոր­հա­կա­լու­թյամբ կի­սել ի­րենց ջա­հել կյան­քը հայ­րե­նի­քի ա­զա­տագ­րու­թյա­նը նվի­րած 259 տղա­նե­րի լու­սան­կար­նե­րից ար­դեն քսան­հինգ տար­վա հե­ռա­վո­րու­թյու­նից ար­տած­վող հա­յացք­նե­րը...

2019թ. հու­լի­սի 17-ին թան­գա­րան այ­ցե­լե­ցին Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի 4-րդ պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի ու­սում­նա­կան գու­մար­տա­կի զին­վոր­նե­րը, գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րի՝ բա­րո­յա-հո­գե­բա­նա­կան ա­պա­հով­ման գծով տե­ղա­կալ, մա­յոր Ար­տյոմ Դար­զի­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։
Տղա­նե­րին հե­տաք­րք­րեց մեր կազ­մա­կեր­պու­թյան պատ­մու­թյու­նը, շր­ջե­լով սրա­հում՝ նրանք ծա­նո­թա­ցան ցու­ցան­մուշ­նե­րին, վեր­ջին­նե­րիս թվում եւ այն ինք­նա­շեն զեն­քե­րին, ո­րոն­ցով դեռ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի ժա­մա­նակ թշ­նա­մու դեմ կռ­վել են ա­զա­տա­մար­տիկ­նե­րը ։ Դրանք տղա­նե­րի վրա խո­րը տպա­վո­րու­թյուն թո­ղե­ցին, չէ՞ որ հենց այդ ջո­կատ­ներն են ի վեր­ջո կազ­մել այ­սօր­վա փա­ռա­պանծ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կո­րի­զը, ո­րի ներ­կա­յիս զին­վորն են ի­րենք...

Ու­սում­նա­կան գու­մար­տա­կի շար­քա­յին Պո­ղո­սյան Հայ­կը Ստե­փա­նա­կեր­տից է, շար­քա­յին Պո­ղո­սյան Գա­գի­կը՝ Կո­տայ­քի մար­զի Նոր Գե­ղիից. մեկ հայ­րե­նիք ենք ՝ մեկ ժո­ղո­վուրդ՝ նույն պարտք ու պար­տա­կա­նու­թյամբ...
Ա­վագ լեյ­տե­նանտ Սե­ւակ Մխե­յանն էլ գյում­րե­ցի է։ Վազ­գեն Սարգ­սյա­նի ան­վան ռազ­մա­կան բու­հի շր­ջա­նա­վարտ, եր­կու դստ­րի­կի հայր` վեց տա­րի է , Ար­ցա­խում է ծա­ռա­յում։ Դա­սա­կի հրա­մա­նա­տար է։
Ի դեպ, այն­պես չէ, թե հու­շա­թան­գա­րան այ­ցե­լող­նե­րը միայն լսում են մեզ... Ո՜չ: Ծա­վալ­վող ան­մի­ջա­կան զրույ­ցի ըն­թաց­քում ի­րենք էլ ի­րենց մա­սին են պատ­մում։ Հա­ճախ՝ հենց մեր խնդ­րան­քով, եւ դա ա­վե­լի հե­տաքր­քիր ու գրա­վիչ, ո­րոշ դեպ­քե­րում էլ՝ ան­մո­ռաց է դարձ­նում հան­դի­պու­մը։
Սեր­ժանտ Մա­րատ Սարգ­սյանն ապ­րում էր Ե­րե­ւա­նում։ Հե­տո ճա­կա­տա­գիրն այն­պես տնօ­րի­նեց, որ ըն­տա­նի­քով հայ­տն­վեց Տո­լյա­տի քա­ղա­քում (ՌԴ)։ Դպ­րո­ցը Մա­րատն ա­վար­տել է այն­տեղ։ Իսկ ֆի­նան­սա-տեխ­նի­կա­կան քո­լե­ջը՝ Ե­րե­ւա­նում (ո­րից հե­տո տղան, բնա­կա­նա­բար, վե­րա­դար­ձել է ծնող­նե­րի մոտ)։ Եվ ա­հա... ճիշտ է՝ մի փոքր ուշ, բայց վե­րա­դար­ձել է հայ­րե­նիք՝ կա­տա­րե­լու իր պարտ­քը։
Ես ընտ­րե­ցի ՙհայ­րե­նիք՚ բա­ռը, ո­րով­հե­տեւ դրա մեջ եւ՜ Հա­յաս­տանն է, եւ՜ Ար­ցա­խը... Եվ այս­տեղ մի փա­կա­գիծ էլ բա­ցենք. մեր զրույ­ցից պարզ­վեց, որ Մա­րատն ար­մատ­նե­րով ար­ցախ­ցի է. տատն ու պա­պը Ստե­փա­նա­կեր­տում են ապ­րում։ Այժմ մայրն ու քույրն էլ են Ար­ցա­խում (հայ­րը, ցա­վոք, ար­դեն չկա)։ Դա տի­կին Լա­րի­սա­յի վճիռն է. մնա­լու են այս­տեղ... հա­մե­նայն դեպս ՝ քա­նի դեռ տղան ծա­ռա­յու­թյան մեջ է։
Ես սեր­ժան­տին հարց­րի՝ թշ­նա­մու դի­մաց գտն­վող զին­վորն ինչ­պե՞ս է հաղ­թա­հա­րում ցան­կա­ցած մար­դու հա­մար բնա­կան՝ վա­խի զգա­ցու­մը, եւ նա մի պահ մտա­ծե­լուց հե­տո ա­սաց.
- Երբ հի­շում ես, որ դու դիր­քում կանգ­նող ոչ ա­ռա­ջինն ես, ոչ էլ վեր­ջի­նը...ու նաեւ մտա­ծում, որ թի­կուն­քում հայ­րե­նիքդ է՝ իր ապ­րող­նե­րով ու մա­հա­ցած­նե­րով... վախ աս­վա­ծը մի տե­սակ հե­տին պլան է մղ­վում։ Իսկ ե­թե լավ ես յու­րաց­րել մար­տա­կան գոր­ծը, քեզ կո­փել ես ֆի­զի­կա­պես ու հո­գե­պես, կանգ­նածդ տե­ղում զգոն ես ու ա­չա­լուրջ, այ­սինքն՝ վս­տահ ես քո ու­ժե­րին, ա­պա վա­խի մա­սին հա­մա­րյա մո­ռա­նում ես ։
Այդ պա­հին էր, որ մեր զրույ­ցին խառն­վեց 17 տար­վա զին­վո­րա­կան փորձ ու­նե­ցող մա­յոր Դար­զի­յա­նը , ով վեր­ջին ե­րեք տա­րին Ար­ցա­խում է ծա­ռա­յում (ըն­տա­նի­քով է այս­տեղ՝ կնոջ ու եր­կու տղա­նե­րի հետ)։
- Զին­վո­րին ան­պատ­րաստ չենք ու­ղար­կում դիր­քա­յին ծա­ռա­յու­թյան, մինչ այդ նրանք փոր­ձա­ռու­թյան դպ­րոց են անց­նում։ Ու­սում­նա­կան գու­մար­տա­կը մեր բա­նա­կը սնու­ցող ե­րակն է, եւ նման գու­մար­տակ­նե­րի հա­մար ընտ­րում են բարձ­րա­գույն ռազ­մա­կան կր­թու­թյուն ստա­ցած ու մեծ փոր­ձա­ռու­թյան տեր սպա­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի։ Գա­լով վա­խի սինդ­րո­մին, ա­սեմ, որ ու­սում­նա­կան գու­մար­տա­կում մար­տա­կան պատ­րաս­տա­կա­նու­թյան տե­սա­կան դա­սըն­թա­ցին զու­գա­հեռ կազ­մա­կեր­պում ենք բնա­կա­նին ա­ռա­վե­լա­գույն չա­փով մոտ, պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ. գրոհ, թե­ւան­ցում, նա­հանջ, կրա­կա­յին ու ջրա­յին պատ­նեշ­նե­րի հաղ­թա­հա­րում եւ այլն։ Օ­րի­նակ, երբ նման պայ­ման­նե­րում, պայ­թյուն­նե­րի տակ, մեկ-եր­կու ան­գամ քո ՙվրա­յով՚ անց­նում է տան­կը, դու, բնա­կա­նա­բար, չվա­խե­նա­լու ի­մու­նի­տետ ես ձեռք բե­րում... Այդ­պես են դառ­նում զին­վո­րա­կան եւ, ին չպես ըն­դուն­ված է ա­սել՝ տղա­մարդ։
Վեր­ջում ա­վե­լաց­նեմ, որ նման հան­դի­պում­նե­րը եւս յու­րո­վի լիցք են հա­ղոր­դում բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կա­պի խո­րաց­մա­նը։ Խա­ղա­ղու­թյուն մաղ­թենք մեր հայ­րե­նի­քին, ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն հայ զին­վո­րին՝ վս­տահ, որ վտան­գի ժա­մին նա ի զո­րու կլի­նի պաշտ­պա­նել հող հայ­րե­նին։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.