comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱ­ՃԵ­ԼԻՆ ՕԳ­ՏԱ­ԿԱ­ՐԻ ՀԵՏ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՃԵ­ԼԻՆ ՕԳ­ՏԱ­ԿԱ­ՐԻ ՀԵՏ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Տա­րի­ներ շա­րու­նակ հան­դի­պել եմ բազ­մա­թիվ ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի, ով­քեր եր­կու տար­վա ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում ձգ­տում են ա­ռա­վե­լա­գույն ձեռք­բե­րում­նե­րի... Նրանք ոչ միայն ռազ­մա­կան այ­բու­բե­նը սեր­տող, օ­րի­նա­կե­լի զին­վոր են, այլև ի­րենց լա­վա­գույնս են դրսևո­րում հա­րա­կից այլևայլ բնա­գա­վառ­նե­րում։ Այդ նվի­րյալ­նե­րից մեկն էլ Ն զո­րա­մա­սի շար­քա­յին Նա­րեկ Հա­կո­բյանն է։

Ա­մե­նօ­րյա լար­ված ծա­ռա­յու­թյունն ա­ռաջ­նագ­ծում Նա­րե­կին չի խան­գա­րում հան­գս­տյան օ­րե­րին զբաղ­վել սի­րած գոր­ծով։ Ա­պա­գա կի­նո­ռե­ժի­սո­րը Երևա­նի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի կի­նո­ռե­ժի­սու­րա­յի բաժ­նի ու­սա­նող է։ Ու­սու­մը կի­սատ է թո­ղել ծա­ռա­յու­թյան պատ­ճա­ռով։ Նա եր­կու ֆիլ­մի ու փոքր բե­մադ­րու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է, այս­տեղ` զո­րա­մա­սում, իսկ ա­վե­լի ստույգ` զի­նա­վա­նում էլ ար­դեն թա­տե­րա­խումբ է ղե­կա­վա­րում։ Ֆիլ­մե­րը նկա­րա­հա­նել է նախ­քան հա­մալ­սա­րան ըն­դուն­վե­լը։ ՙՕ­տար լույս՚¬ը կյան­քի է կոչ­վել ի­րա­կան փաս­տե­րի հի­ման վրա և ներ­կա­յաց­վել է մի­ջազ­գա­յին մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան։ Երբ Նա­րեկն ա­ռա­ջարկ ստա­ցավ Մե­խա­կա­վա­նի ե­րե­խա­նե­րից թա­տե­րա­խումբ ձևա­վո­րել, ա­ռա­ջարկն ըն­դուն­վեց սի­րով. ծա­ռա­յու­թյու­նից զատ նաև սիր­ված գոր­ծով կզ­բաղ­վի։ Պար­տա­կա­նու­թյունն ստանձ­նե­լուց մի պահ եր­կմ­տեց, ճիշտ է, ինքն ու­նի գի­տե­լիք­ներ, բայց դա դեռ քիչ է, բա­վա­րար չէ, իսկ ինչ է ին­քը տա­լու ե­րե­խա­նե­րին, սա հար­ցե­րի հարցն է, ա­սում է զրու­ցա­կիցս, անհ­րա­ժեշտ էր նախ ու­սում­նա­սի­րել ե­րե­խա­նե­րի հե­տաք­րք­րու­թյուն­ներն ու նա­խա­սի­րու­թյուն­նե­րը, նաև երևան պի­տի հա­ներ նրանց օժտ­վա­ծու­թյունն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Նա­րե­կին օգ­նու­թյան հա­սավ հան­ճա­րեղ Թու­մա­նյա­նը, նյու­թը դյու­րա­մարս է, ե­րե­խա­նե­րի կող­մից հեշտ յու­րաց­վող։ ՙՏա­ղան­դա­վոր ե­րե­խա­ներ են,¬ ա­սում է Նա­րե­կը,- ա­մե­նա­կարևո­րը՝ լսող են, ա­րագ են ըն­կա­լում և նպա­տա­կադր­ված ու­զում են սո­վո­րել... Նա­րե­կի խում­բը հա­ճա­խում է յոթ ե­րե­խա, սա­կայն սեպ­տեմ­բեր ամ­սից մտա­դիր է 2 խմ­բի հետ աշ­խա­տել, ցան­կա­ցող­ներ է­լի կան։
Ա­մառ է, ակ­տիվ հան­գս­տի շր­ջան, Նա­րե­կը չի ու­զում ե­րե­խա­նե­րին ծան­րա­բեռ­նել, նոր ու­սում­նա­կա­նի հետ նոր լից­քե­րով, նոր ու թարմ շեշ­տադ­րում­նե­րով գոր­ծի կլծ­վեն։ Հա­ճախ սա­նիկ­ներն են ի­րեն դի­մում պա­րապ­մունք­ներն ա­վե­լաց­նե­լու խնդ­րան­քով։ ՙԿի­կո­սի մահ՚¬ն էին փոր­ձում, Նա­րե­կը նկա­տեց, որ մի տե­սա­րան սա­նե­րը լավ չեն խա­ղում ու որ­պես իմպ­րո­վիզ մտց­րեց Ղա­րա­բա­ղի բար­բա­ռը, տե­սավ, որ հրա­շա­լի է ստաց­վում, ե­րե­խա­ներն էլ ոգևոր­վե­ցին ու այդ­պես միտք հղա­ցավ այլ հե­քիաթ­ներ էլ Ղա­րա­բա­ղի բար­բա­ռով բե­մադ­րել, ու ստաց­վե­ցին փոք­րիկ, գե­ղե­ցիկ բե­մադ­րու­թյուն­ներ, ի­հար­կե, հա­գե­ցած իմպ­րո­վիզ­նե­րով։ Իսկ դրանք, գաղտ­նիք չէ, որ զար­գաց­նում են ե­րե­խա­նե­րի երևա­կա­յու­թյունն ու ստեղ­ծա­գոր­ծե­լու ազ­դակ են հան­դի­սա­նում։ Ներ­կա­յումս թա­տե­րա­խում­բը պատ­րաստ­վում է ա­ռաջ­նա­խա­ղի. ՙՆյու խա­թա­բա­լա՚ է կոչ­վում նրանց երևա­կա­յու­թյան հեր­թա­կան ար­դյուն­քը... Փոր­ձե­լու են բեմ հա­նել ղա­րա­բաղ­ցու կեն­ցա­ղը, մարդ­կանց ապ­րում­նե­րը, նրանց ճա­կա­տագ­րե­րը, հե­տաքր­քիր զու­գա­դի­պու­թյուն­նե­րը։ Ի դեպ, պիե­սի վրա Նա­րե­կը աշ­խա­տում է ծա­ռա­յա­կից մի քա­նի ըն­կեր­նե­րի օգ­նու­թյամբ։ Բե­մի ու տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րի խն­դիր ու­նեն շար­քա­յին զին­ծա­ռա­յող ար­վես­տա­գետն ու նրա փոք­րիկ ար­վես­տա­սեր բա­րե­կամ­նե­րը, բայց դա նրանց հա­մար ար­գելք չէ, հենց ներ­կա­յա­ցու­մը պատ­րաստ լի­նի, բե­մի հարցն էլ միա­ցյալ ջան­քե­րով կլու­ծեն։ Ու­րիշ տեղ որ չլի­նի էլ, դպ­րոց­նե­րը կան ու կան, եր­կուս­տեք կարևո­րում են այն հան­գա­ման­քը, որ ապ­րում են մշա­կու­թա­յին կյան­քով՝ գե­ղե­ցի­կի, լույ­սի ու բա­րու թա­գա­վո­րու­թյան մեջ։ Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի տնօ­րենն ա­ռա­ջար­կել է հան­դես գալ նաև շրջ­կենտ­րո­նում ու Ստե­փա­նա­կեր­տում։ Մտա­դիր են նաև փոքր սյու­ժե­նե­րով տե­սա­ֆիլ­մեր նկա­րա­հա­նել ի­րենց ա­ռօ­րյա­յի մա­սին, այն մա­սին, թե ինչ­պես են ապ­րում Մե­խա­կա­վա­նի ե­րե­խա­նե­րը։ Նա­րե­կը գլուխ գո­վել չի սի­րում, սա­կայն վս­տահ է, որ իր սա­նե­րին մեծ բե­մեր հա­նե­լուց ին­քը հաս­տատ ա­մո­թով չի մնա­լու։ Վեց ա­միս հե­տո Նա­րե­կը զո­րացր­վե­լու է, սա­կայն չի բա­ցառ­վում, որ ծա­ռա­յու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո ո­րո­շի մի տա­րի էլ մնալ,(Աստ­ծո ճա­նա­պարհ­ներն ան­կան­խա­տե­սե­լի են), ի՛նչ ի­մա­նաս... : Գե­ղե­ցիկ է, երբ օգ­տա­կարն ու հա­ճե­լին մի օր հան­դի­պում են ի­րար՝ ան­գամ լար­ված ու պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում։

 

 

 

 

Last modified onՈւրբաթ, 26 Հուլիսի 2019 14:44