comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ԱՍՏԾՈՒՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ

...ՈՒ ԹԵ ԴՐ­ԺԵՄ ԵՐ­ԴՈՒՄՍ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Զին­վո­րա­կան եր­դում. խո­րա­խոր­հուրդ, թերևս ա­մե­նա­կարևոր ի­րա­դար­ձու­թյու­նը զին­վո­րի կյան­քում... Ու բա­ռե­րը շար­վում են հանց Հա­վա­տո¬Հան­գա­նակ... Թագ­վոր տղա­նե­րը զին­վոր են հայ­րե­նի­քի, պատ­վո պա­հա­պան­ներն են հայ­րե­նյաց սահ­ման­նե­րի, խոր­հր­դա­նիշն ու ե­րաշ­խա­վո­րը նրա ա­նա­ռի­կու­թյան:

Հան­դեր­ձա­վոր­վել են ու փոխ­վել մե­կեն, ձգ­վել են ու լր­ջա­ցել, կա­տա­կե­լու, տղա­յու­թյուն ա­նե­լու, ու­ժե­րը փոր­ձե­լու,  տա­րա­կար­ծու­թյուն­նե­րը սրի պես խա­չե­լու ու խա­չաձևե­լու ժա­մա­նակ դեռ կու­նե­նան, աղ­ջիկ­նե­րի հա­մար դեռ ի­րար կո­ղեր կջար­դեն, իսկ հի­մա լր­ջա­նա­լու ժա­մա­նակն է՝  ժա­մա­նա­կը լա­վա­գույն տղա­նե­րի, փոր­ձաշր­ջա­նը՝ տղա­մարդ դառ­նա­լու ճա­նա­պար­հին, Երկ­րին տեր կանգ­նե­լու ու նրան փա­ռա­վո­րե­լու ի­րենց հերթն է... Հայ­րե­րի ու ա­վագ եղ­բայր­նե­րի սու­րը փա­ռա­վո­րե­լու ի­րենց ժամն է։ Աստ­ված չա­նի` Երկ­րի խա­ղա­ղու­թյու­նը կր­կին թի­րա­խա­վոր­վի, ու ի­րենց ու­ժը փոր­ձե­լու ժա­մը գա... 

Նրանք պատ­րաստ են նոր հե­րո­սա­կան է­ջեր գրե­լու՝ ա­ռանց աչք իսկ թար­թե­լու, ու թող ոչ ոք չկաս­կա­ծի՝ նրանք 116 մար­տա­կան դիր­քի անն­կուն հե­րոս­նե­րի զար­մից են և շատ են ու­զում, որ ի­րենց հա­վա­տան ու վս­տա­հեն, զի նրանք հա­մալ­րե­լու են պար­տու­թյուն չտե­սած զո­րա­մա­սի զին­վոր­նե­րի շար­քե­րը։ Ըն­դա­մե­նը օ­րե­րի մեջ տե­սեք ինչ­պես են հա­սու­նա­ցել, չէ՞ որ ի­րենց հայ­րե­նիք է վս­տահ­վում, օ­ջախ ու տուն, պա­տիվ ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն է վս­տահ­վում։ Ծնող­նե­րը՝ նոր հա­գու­կա­պի մեջ չեն ճա­նա­չում զա­վակ­նե­րին, հուզ­վում ու հուզ­մուն­քը թաքց­նել են փոր­ձում, չի ստաց­վում, զա­վակ­նե­րի հետ նաև ի­րենք են քն­նու­թյուն բռ­նե­լու՝ եր­կա­մյա զին­վո­րա­կան քն­նու­թյուն... Այս­տեղ՝ զո­րա­մա­սում, ծա­ռա­յու­թյան ըն­թաց­քում է երևա­լու, ճի՞շտ են դաս­տիա­րա­կել, տղա­մա՞րդ են դաս­տիա­րա­կել, թե՞ թե­րա­ցել են։ Զա­վակ­նե­րի զիլ, խրոխտ ձայ­նե­րը ընդ­հա­տում են նրանց մտո­րում­նե­րը... Երդ­վում են ծա­ռա­յել հայ­րե­նի­քին ու հա­նուն նրա չխ­նա­յել կյան­քը, երդ­վում են ան­վե­րա­պա­հո­րեն կա­տա­րել հրա­մա­նա­տար­նե­րի հրա­մա­նը, պահ­պա­նել ռազ­մա­կան գաղտ­նի­քը։ ՙ...Ու թե դր­ժեմ եր­դումս՚ բա­ռե­րը մնում են օ­դում կախ­ված ու բա­զում հար­ցա­կան­նե­րը տե­ղի են տա­լիս ձիգ ու ձգ­վող ու շար­քե­րի եր­կայն­քով, ա­պա դառ­նում են վճիռ, պահ­վածք ու խոս­տում։ Ոչ` դու չես դր­ժե­լու Եր­դումդ, ու բռուն­ցք­վում են ձեռ­քերդ, ո­րով­հետև դու այլևս պա­տա­նի չես, ե­կել ես բա­նակ` Հայ­կա­կան, ու քո ա­նունն է` Հայ Զին­վոր: ՙՈւ սիր­տը քո քա­րե ամ­րոց է, բերդ ու դրոշ է…՚:
Երդ­վո՛ւմ են տղա­նե­րը... Ու հենց վաղ­վա­նից դր­վում է զին­վո­րա­նա­լու հիմ­նա­քա­րը՝ մե­ծա­գույն փոր­ձաշր­ջա­նը տղա­մար­դու կյան­քում։

                                                                                     Մար­տու­նի    

Oգոս­տո­սի 10-ին, շրջ­կենտ­րո­նի Հաղ­թա­նա­կի հրա­պա­րա­կում, հայ­րե­նի­քին ան­ձն­վի­րա­բար ծա­ռա­յե­լու եր­դու­մը խոս­քով ու ստո­րագ­րու­թյամբ հաս­տա­տե­ցին շր­ջա­նի տա­րած­քում տե­ղա­կայ­ված զո­րա­մա­սում ի­րենց ծա­ռա­յու­թյու­նը սկ­սող զին­վոր­նե­րը։

Մար­տա­կան դրո­շի ներ­քո, հրա­մա­նա­տա­րու­թյան, զի­նա­կից­նե­րի և հա­րա­զատ­նե­րի ներ­կա­յու­թյամբ, ի­րենց կյան­քում ա­մե­նա­պա­տաս­խա­նա­տու եր­դմ­նա­կա­լու­թյունն ա­րե­ցին մեր զո­րա­կո­չիկ­նե­րը։
Երդ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո զե­կուց­ման խոս­քով և շնոր­հա­վո­րա­կան ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Գոռ Իշ­խա­նյա­նը, զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի ԱՀ­ՏԱ գծով տե­ղա­կալ, փոխ­գն­դա­պետ Մհեր Սարգ­սյա­նը` հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րին մաղ­թե­լով խա­ղաղ, ան­փոր­ձանք ծա­ռա­յու­թյուն, մնալ հա­վա­տա­րիմ սուրբ երդ­մա­նը։
Օրհ­նան­քի խոսք ա­սաց զո­րա­մա­սի հոգևոր սպա­սա­վոր Հա­րու­թյուն սար­կա­վա­գը։

ՀՀ ՙՄի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան աս­պե­տաց ա­կա­դե­միա՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ՙՄեծն Տիգ­րան՚ և ՙՎար­դան Մա­մի­կո­նյան՚ մե­դալ­նե­րով պարգևատր­վե­ցին զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար գն­դա­պետ Գոռ Իշ­խա­նյա­նը և հրա­մա­նա­տա­րի ԱՀ­ՏԱ գծով տե­ղա­կալ, փոխ­գն­դա­պետ Մհեր Սարգ­սյա­նը։
Ա­րա­րո­ղու­թյու­նը եզ­րա­փա­կեց զին­վո­րա­կան հան­դի­սա­վոր քայ­լեր­թը։

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

                                                                                       Հադ­րութ 

2019 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 11-ին Հադ­րութ քա­ղա­քի հու­շա­հա­մա­լի­րում, ար­ցա­խյան գո­յա­մար­տում զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հու­շար­ձա­նի մոտ տե­ղի ու­նե­ցավ ա­մա­ռա­յին զո­րա­կո­չի նո­րա­կո­չիկ­նե­րի երդ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը։ Ներ­կա էին զո­րա­կո­չիկ­նե­րի ծնող­ներ, հա­րա­զատ­ներ, Հադ­րութ քա­ղա­քի հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

Երդ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցում էին ՊԲ հրա­մա­նա­տա­րի անձ­նա­կազ­մի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան հար­ցե­րով տար­վող աշ­խա­տանք­նե­րի գծով տե­ղա­կալ գն­դա­պետ Ստյո­պա Գևոր­գյա­նը, բարձ­րաս­տի­ճան սպա­ներ։ Գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար Դա­վիթ Ղա­զա­րյա­նի զե­կույ­ցից հե­տո գն­դի հրա­մա­նա­տար Սամ­վել Սարգ­սյա­նը շնոր­հա­վո­րե­լով նո­րա­կո­չիկ­նե­րին, նշեց, որ երդ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը մեծ պա­տիվ է յու­րա­քան­չյուր զին­վո­րի հա­մար, քա­նի որ նա լրաց­նում է ՊԲ շար­քե­րը։ ՙՁեր երդ­մամբ դուք ծա­ռա­յում եք մի ազ­գի, որն ու­նի պատ­մա­կան հա­րուստ ան­ցյալ։ Այն հո­ղը, ո­րը պետք է պաշտ­պա­նեք, թրծ­ված է ձեր պա­պե­րի, հայ­րե­րի ու եղ­բայր­նե­րի ա­րյու­նով, և ձե­զա­նից յու­րա­քան­չյու­րը պար­տա­վոր է տեր կանգ­նել այդ սուրբ հո­ղին՚,-իր խոս­քում շեշ­տեց Ս. Սարգ­սյա­նը։

Գն­դի հրա­մա­նա­տա­րի հրա­մա­նով սկս­վեց երդ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը, ո­րի ա­վար­տից հե­տո տե­ղի ու­նե­ցավ մի­տինգ։ Մի­տին­գը բա­ցեց գն­դի հրա­մա­նա­տա­րի անձ­նա­կազ­մի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րի գծով տե­ղա­կալ Ար­տակ Վա­նյա­նը։ ՊԲ հրա­մա­նա­տա­րի անձ­նա­կազ­մի  բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան հար­ցե­րով տար­վող աշ­խա­տանք­նե­րի գծով տե­ղա­կալ Ստյո­պա Գևոր­գյա­նը, շնոր­հա­վո­րե­լով զո­րա­կո­չիկ­նե­րին, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց  նրանց ծնող­նե­րին նման սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու և Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան վեհ գոր­ծին ան­դա­մագր­վե­լու հա­մար։ Զո­րա­կո­չիկ­նե­րի ա­նու­նից ե­լույթ ու­նե­ցավ Ռո­բերտ Մար­գա­րյա­նը, ով խոս­տա­ցավ, որ գու­մար­տա­կի զո­րա­կո­չիկ­նե­րը Հայ­րե­նի­քին կծա­ռա­յեն պատ­վով: Ա­ղոթ­քի և շնոր­հա­վո­րան­քի խոսք հն­չեց­րեց գն­դի սար­կա­վարգ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։ Հու­զիչ էր զո­րա­կո­չի­կի պապ Ա­րամ Հով­հան­նի­սյա­նի ե­լույ­թը։ Երդ­ման ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո ծնող­նե­րի, հա­րա­զատ­նե­րի հան­դի­պու­մը նո­րա­կո­չիկ­նե­րի հետ լի էր, հպար­տու­թյամբ, ո­րով­հետև ի­րենց զա­վակ­նե­րը հա­մալ­րում են հայ­րե­նյաց փա­ռա­պանծ պաշտ­պա­նի շար­քե­րը։

Է­դիկ ԴԱՎ­ԹՅԱՆ

                                                                                Քար­վա­ճառ - Ամարաս   

Oգոս­տո­սի 10-ի վաղ ա­ռա­վո­տից Դա­դի­վան­քի բա­կը մեղ­վա­փե­թակ էր հի­շեց­նում։ Բա­րի ա­վան­դույթ է ձևա­վոր­վում. նո­րա­կո­չիկ­նե­րը սր­բա­վայ­րում են զին­ծա­ռա­յո­ղի ա­ռա­ջին կարևոր քայլն ա­նում։ Հա­յոց բա­նա­կի 240 զին­ծա­ռա­յող էր հա­վաք­վել ե­կե­ղե­ցու կա­մար­նե­րի տակ՝ սպա­ռա­զին­վե­լու Խա­ղա­ղու­թյան Իշ­խա­նի խա­չով և օրհ­նու­թյամբ։


Երդ­ման հան­դի­սա­վոր տո­ղա­նին պատ­րաստ զին­վոր­նե­րին ող­ջու­նեց հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Հրայր Ա­թո­յա­նը։ Ա­պա նո­րա­կո­չիկ­ներն ըն­թեր­ցում են զին­վո­րա­կան երդ­ման տեքս­տը։ Ե­րի­տա­սարդ­նե­րի ծնող­ներն ու հա­րա­զատ­նե­րը հուզ­մուն­քով էին հետևում ի­րենց զա­վակ­նե­րի երդ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը, հրա­մա­նա­տար­նե­րը հպար­տու­թյամբ էին ըն­դու­նում նո­րա­կո­չիկ­նե­րի՝ հայ­րե­նի­քին և Աստ­ծուն ծա­ռա­յե­լու եր­դու­մը։ Զո­րա­կա­նին ու զին­վո­րա­կա­նին, ե­կե­ղե­ցու բա­կում ներ­կա կա­ցյալ ժո­ղովր­դին Աստ­ծո օրհ­նու­թյունն էր բաշ­խում Դա­դի­վան­քի հոգևոր հո­վիվ Տեր Հով­հան­նես քա­հա­նա Հով­հան­նի­սյա­նը։

Ար­դեն զին­վոր դար­ձած տղա­նե­րի ձեռ­քին զենքն է, կրծ­քին՝ խա­չը։ Զեն­քին ու խա­չին զու­գա­հեռ հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը, որ­պես պաշտ­պա­նու­թյան վա­հան ու զեն հաղ­թու­թյան, ստա­ցան նաև Նոր Կտա­կա­րա­նի և Սաղ­մոս­նե­րի գր­քե­րը։ Հա­յաս­տա­նի Աստ­վա­ծաշն­չա­յին ըն­կե­րու­թյան ծրագ­րե­րի տնօ­րեն Ար­շա­վիր Գա­բու­ճյանն ան­ձամբ է բե­րել գր­քե­րը՝ ըն­ծա­յե­լու քրիս­տո­նյա զին­վոր­նե­րին։ (Ի դեպ, նա հն­գօ­րյա այ­ցի ըն­թաց­քում Ար­ցա­խի ՊԲ գրե­թե բո­լոր զո­րա­մա­սե­րի նո­րա­կո­չիկ­նե­րին բա­ժա­նել է Սուրբ Գիր­քը):
Բա­րե­մաղ­թան­քի ա­ռա­ջին խոս­քը հրա­մա­նա­տարն է հն­չեց­նում.

-Բա­րի ծա­ռա­յու­թյուն ենք մաղ­թում ձեզ, խա­ղա­ղու­թյուն։ Թող այս եր­կու տա­րին միայն ու­սում­նա­կան կենտ­րոն­նե­րում անց­կաց­նեք,-ա­սաց գն­դա­պետ Ա­թո­յա­նը, ա­պա դի­մեց ծնող­նե­րին,-շնոր­հա­կալ ենք,որ այս­պի­սի տղա­ներ եք դաս­տիա­րա­կել, հպարտ ենք, որ նման տղա­նե­րով ենք հա­մալ­րում մեր բա­նա­կի շար­քե­րը։ Նրանց կվե­րա­բեր­վենք ծնո­ղի հո­գա­տա­րու­թյամբ։ Եր­կու տա­րի նրանք ա­վե­լի մերն են, քան ձե­րը։ Հան­գիստ ե­ղեք։
Զո­րա­մա­սի հրա­մա­նա­տարն ա­սաց, որ Դա­դի­վան­քը պա­տա­հա­կան չէ ըն­տր­ված որ­պես եր­դմ­նա­կա­լու­թյան վայր, հայ ե­րի­տա­սար­դը մեկ ան­գամ է երդ­վում ծա­ռա­յել հայ­րե­նի­քին, և պատ­վա­բեր է, որ նա երդ­վի ա­զա­տագր­ված սր­բա­վայ­րում՝ ուժ առ­նե­լով տե­ղից և սն­վե­լով հոգևո­րի հա­վա­տով։

Նո­րա­կո­չիկ­նե­րի վաշ­տի զին­վոր­նե­րի ա­նու­նից Ար­սեն Միր­զո­յա­նը մեկ ան­գամ ևս հա­վաս­տիաց­րեց, որ կլի­նեն հայ­րե­նի­քի պար­տա­ճա­նաչ ու նվի­րյալ զին­վոր­ներ, ա­նա­ռիկ կպա­հեն երկ­րի սահ­ման­նե­րը, ար­ժա­նա­պատ­վո­րեն կսան­ձեն թշ­նա­մու ա­մեն մի ոտ­նձ­գու­թյուն, կշա­րու­նա­կեն ա­վագ ըն­կեր­նե­րի փա­ռա­վոր գոր­ծը։

Նո­րա­կո­չի­կի հայր Սեր­ժիկ Ա­վա­գյա­նը վս­տահ է՝ ի­րենց որ­դի­նե­րը հու­սա­լի ձեռ­քե­րում են։ Որ­դի­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան հա­մար չեն զղ­ջում, իսկ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում թող հրա­մա­նա­տար­ներն ուղ­ղոր­դեն։
Օ­գոս­տո­սի 11-ին զին­վո­րա­կան­նե­րի երդ­ման և օրհ­նու­թյան ա­րա­րո­ղու­թյուն տե­ղի ու­նե­ցավ Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լի­րում։ Երդ­ման ա­րա­րո­ղու­թյա­նը հա­ջոր­դեց հան­դի­սա­վոր մի­տինգ։ Ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան Ն զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի ԱՀ­ՏԱ գծով տե­ղա­կալ, փոխ­գն­դա­պետ Ա. Սա­ղյա­նը, նո­րա­կո­չիկ Ռու­բեն Խա­չի­կյա­նը։ Այ­նու­հետև՝ զո­րա­մա­սի գն­դե­րեց Նա­րեկ սար­կա­վագ Թոր­գո­մյա­նը հան­դես ե­կավ օրհ­նան­քի խոս­քով, հն­չեց ընդ­հան­րա­կան ա­ղոթք, տե­ղի ու­նե­ցավ հան­դի­սա­վոր քայ­լերթ և բա­ժան­վեց մա­տաղ։

Երդ­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նից հե­տո մի քա­նի ժամ շա­րու­նակ հայ­րե­նյաց պաշտ­պան­ներն անց­կաց­րին ծնող­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի հետ՝ առ­նե­լով ի­րենց շուրջ մե­կամ­սյա բա­ժան­ման կա­րո­տը, ա­պա մեկ մար­դու պես հա­վաք­վե­ցին զո­րա­մա­սում` ար­ժա­նա­վո­րա­պես շա­րու­նա­կե­լու հայ­րեն­քի պաշտ­պա­նու­թյան սր­բա­զան գոր­ծը։

Վար­դու­հի ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 15 Օգոստոսի 2019 09:50